Thursday, December 23, 2010

Երկու օր

Երկու օր է պետք, որ կանգ առնեմ ու մտածեմ, թե ուր եմ գնում:
Ու եթե բախտս բերի ու այդ երկու օրը սարերում լինեմ, կարող եմ անգամ զգալ դա:
Վերջին շրջանում ընթացքս վազք է հիշեցնում, իսկ այստեղ սխալվելու հավանականությունը մեծանում է:
ԿԱՆԳԱՌ է պետք:

Wednesday, December 15, 2010

Ու՞ր գնամ...

որ մենակ մնամ:
Լրիվ մենակ:
Տաք լինի, ջերմ: Տաք՝ ինչպես մայրական գիրկը:

Մի վառարան, տալաշած կարտոֆիլ, ու... քամու գվվոցը վառարանի մեջ:

Իմ մեծ ընկեր Արարատը մահացել է: Նա Հաղարծնի պահակն էր:

Friday, December 10, 2010

Ալֆա

Ալֆային էլ եմ հանում այստեղից:
Մնում եմ մենակ:
Հետո հետ կդառնամ, կկարդամ, կհասկանամ:
ԹԵ ՈՒՐ ԵՄ ԳՆՈՒՄ:

էլի կեղծիքի մասին

Էնքան եմ ասել՝ մարդ պետք է անկեղծ լինի, որ հասկացել եմ, որ ավելի շատ, ամենաշատը, դա ինձ է պետք:
Հանեմ կյանքիս կեղծիքները, շարեմ դարակս: 
Նայեմ այդ կեղծիքներին: 
Նայեմ: Նայեմ: 
Հասկանամ, որ առանց ինձ դրանք չկան: 
Որ եթե շարել եմ, ուրեմն դեռ մեջս են: 
Մեջիս դարակներում:
Ուղեղիս: 
Մարմինիս: 
Բջջի մակարդակի վրա: Կեղծիք կա: 
Կամք, ոգի չունեմ դրանք հանելու: 
Ու գանլով ավելի ու ավելի քիչ է հավանական, որ կհանեմ: 
Բայց դա ինձ շատ է պետք: 

Thursday, November 4, 2010

Tuesday, October 12, 2010

Մենք ենք

Չիլիում սկսվեց հանքափորների փրկարարական գործողության վերջնական փուլը:
Օգոստոսի 5- ից 33 մարդ 700 մետր խորության վրա են:
Մարդկությունը միացել է գործողությանը: Երկու հազար լրագրող կա վայրում, Չիլիի նախագահը, Բոլիվիայի նախագահը, Եվրոնյուզը ուղիղ եթերում ցուցադրում է փրկարարական գործողությունը...
Բերել են աշխարհի ամենաժամանակակից տեխնոլոգիաները, ամենալավ մասնագետներին...
Կապսուլան ներքև են իջեցնում...
Բոլոր հանքափորների հարազատները այստեղ են:
Իրականում հուզիչ պահ է:
Ինչի~ է ընդունակ մարդկությունը՝ փրկելու համար իր զավակներին:
.....
Երեկ Իրաքում յոթանասուն մարդ է զոհվել ականի պայթեցման հետևանքով:
Երեկ Ուկրաինայում քառասուն մարդ է զոհվել ավտոպատահարի հետևանքով...
Ամեն օր հինգ հարյուր երեխա սովամահ է լինում:
Ու այս 33- ին էլ կենդանի կթաղեին, եթե հանքի փլուզումից քսան օր հետո հանքափորները հրաշքով նամակ չուղարկեին և չմատնանշեին իրենց տեղը: Ու եթե նրան հարազատները համառորեն չմնային հանքի տարածքում՝ վրանային ճամբար ստեղծելով:

Sunday, October 10, 2010

տանն եմ

Մեր ժողովրդին որ հարց տվող լինի.
- Տա՞նն ես:
Ի՞նչ է պատասխանելու:
Մեկի տունը Վանում է, մյուսինը՝ Սալմաստում, մեկը Բայազետից է....
Ու տանը չենք:
Ու այս տեղը այդպես էլ հարազատ տուն չի դառնում:
....
լուսամուտից պապիրոզի ակուրկեն կտտցնում...

Monday, September 13, 2010

Ռեյտինգն ընկնում է

Փորձում եմ գրել ալիքի ձայնը:
Չի ստացվում:
Լսում եմ, բայց գրել չեմ կարող:
Լսում, բայց չեմ գրում ... էլի շատ բաներ:
Մի փքված ճայ է կռնչում:
Իր ձայնն էլ չեմ կարող գրել:
- Գյա, էտա սետկեն թալ ջուրը:
Սա լսում եմ և գրում եմ:
Պայթած լոդկով երկու ձկնորս ռակ են բռնում:
...
Սրտիս մեջ է'լ մի ձայն կա:
Չէ, սա հաստատ չեմ կարող գրել:

....
Փոքր աղջիկս լալիս է:
Ձայնը լսում եմ, բայց չեմ կարող գրել:
Մեծն է լալիս՝
- Էդ շորը չե'մ հագնիիիիի:
...
Ու էդպես էլ ճշմարտությունը մնում է ԱՆԳԻՐ:
Ծվարում է մեր սրտերի մեջ և մեկ- մեկ անհանգստացնում իր պարապ թրթիռներով:
...
- Քաշի աջ, կանգնի', - լսում եմ մայրուղու կողմից:
ՀԻմա գայիշնիկը սրտի խորքից ճշմարիտ քարոզ է կարդում....

Monday, August 9, 2010

Ինչու՞ ենք այսքան սիրում մեր երեխաներին

դրանից չէ՞, որ այսքան շարունակվում ենք
այսքան ապագայոտ ենք
այսքան ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ենք

ցաքուցրիվ

կտրտված ենք
իրարից հեռու
արմատից հեռու
տեսլականից հեռու
բայց գիտենք
որ արմատ կա
հիմա կա
տեսիլք կա
ու երբ զգում ենք, որ արմատը, տեսլականն ու այսօրը կարող են կորչել,
ԲՅՈՒՐԵՂԱՆՈՒՄ ենք
ու էական են դառնում հարևանը, ընկերը, ընտանիքը,
հայրենքը, արմատը, տեսլականը, առաքելությունը
ԲՅՈՒՐԵՂԱՆՒՄ ենք:

ԻՆՉՊԵՍ ԴԱՎԻԹԸ, ՄՀԵՐԸ...

ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ
ԵՐԲ ՆՎԻՐՎՈՒՄ ԵՆՔ
ԵՐԲ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՐ
ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ
ԵՐԲ ԶԳՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՐ
ԶԳՈՒՄ ԵՆՔ
ՈՐ ԴԻՄԱՑԸ ՄԱՐԴ ԿԱ
ԱՊՐՈՂ ԷԱԿ
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ
ԵՐԲ ՔՐԻՍՏՈՍԸ ԴԱՎԹԻ ԿԵՐՊԱՐԱՆՔՆ Է ԱՌՆՈՒՄ
ԵՐԲ ԱՄԵՆ ՔԱՐԱՅՐԻ ՆԱՅԵԼԻՍ ՄՀԵՐԻ ԴՈՒՌՆ ԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ
ՈՒ ԳԻՏԵՆՔ
ՈՐ ԿՈՂՔԸ ՄԱՐԴ ԿԱ...

Tuesday, July 13, 2010

մեռնեմ, և Աստված հարցնի, թե ինչ եմ արել, ի՞նչ կպատասխանեմ:
Ու արդեն քանի օր է, չգիտեմ, թե ի՞նչ եմ ասելու:
Ու ի՞նչ եմ արել ինձ տրված կյանքը:
... բլոտ եմ խաղացել
...լողացել եմ...
... երեխա եմ ունեցել...
ու չգիտեմ, թե էլ ինչ եմ արել...
բայց Աստծո պատասխանը չունեմ:
ՉՈՒՆԵՄ:

Saturday, July 10, 2010

Ինչի՞ց է, չգիտեմ:
Կյանքս մի կողմից վազում է, մյուս կողմից՝ մեռած է:
Երեկ վազում էր, այսօր՝ մեռած:
Հիմա չգիտեմ, ինչու՞ վազեմ:
Հիմա մեռել եմ:
Կյաքը կանգ է առել:
Հեռավոր անկյուն:
Մի՞թե հայրենիքը արժեք է:
Իսկ ընտանի՞քը:
Իսկ երեխանե՞րը:
ԿԱՄ ՄԻ՞ԹԵ ԱՐԺԵՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԱ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ:

Հիմա կյանքը մեռած է: Կանգնած: Շարժ չկա:
Սա՞ է իրականը: Ոչ մի ծպտուն:
Ոչ մի շշուկ, շրշյուն անգամ:
Եվ հիմա չգիտեմ, ու՞ր եմ վազում:

Tuesday, June 29, 2010

Ինչու՞ է այնպես, ինչպես կա, կամ՝ ինչի՞ց սկսել

Անտեր երկիր՝ անկանոն, անտեսիլք, անհետևողական, անդաստիարակ, քոչվոր: Ենթակա:
Կեղծ կրթություն՝ անորակ, ձևական, անփորձ, անդպրոց: Ճորտ:
Անմխիթար հավատ՝ հեթանոս, կռապաշտ, անհույս, անսեր, չմկրտված: Խավար:
Կեղտոտ փողոցներ՝ անկարգ, անխնամ, անմշակ, քարուքանդ: Գաղջ:
Անծառ քաղաք՝ բզկտված, փոշոտ, ցաքուցրիվ, անճոռնի: Հիվանդ:

…..

Մոլախոտերով լեցուն այգի:
Պլաստիկ շշերով լի ավտոտնակ:
Պատերից դուրս ցցված վարդակներ:
Ամենուր աչք ծակող լարեր:
Ծխախոտի մնացորդներով լեցուն մոխրամաններ:
Պահարանների կոտրված դռներ:
Մշտապես ծլծլացող ծորակներ:
Խոհանոց՝ անպետք արկղերով, մութ, յուղոտ:
Զուգարան՝ օգտագործված, անջուր, մոծակներով ու ճանճերով:

Wednesday, June 23, 2010

Ամեն ոք իր համար, և Աստված ընդդեմ ամենքի

Նա սրտի շրջանում ծակոցներ էր զգում: Որոշ ժամանակ անց ստուգվեց. տեղեկացավ, որ հիվանդ է: Շրջապատում գրեթե բոլորը գիտեին նրա հիվանդության մասին:


Չէր դժգոհում, ընդունում էր ու հավատարիմ էր իր հիվանդությանը: Համբերատար սպասում էր, թե երբ է առողջանալու, չնայած բժիշկը հույս չէր տալիս:

Այդ հիվանդությամբ շատերն են հիվանդանում, պարզապես հիվանդության ստադիաներն են տարբեր: Շատերը բուժվում են, իսկ եթե ոչ, ապա երկար չեն ապրում` մաքսիմում 3 տարի:

Այս դեպքում անցել է ավելի քան 3 տարի: Նա դեռ հիվանդ է, բայց ապրում է: Մի քանի շաբաթ առաջ նա ծանոթացավ նույն ոլորտի մեկ այլ բժշկի հետ: Որոշեց գաղտնի այցելել նաև այս մեկին: Ընթացքում հասկացավ, որ նույն մեթոդներով են աշխատում: Մի քանի օր անց տեղեկացավ, որ նախկին բժիշկը վերջնականպես հրաժարվել է շարունակել բուժումը: Այս փաստը ծանր տարավ: Մյուս կողմից ուրախ էր, որ նոր բժիշկ ունի:

Հաջորդ օրվանից նոր բժիշկը պարզապես անհետացավ …

"Ուսանողուհու օրագիր" շարքից

Friday, June 4, 2010

Ամեն առավոտ

Տանից դուրս գալիս հասկանում եմ, որ պետք եմ ձեզ:
Որ պատասխանատու եմ: Ու իմ մասնիկը ձեզ տալու համար ձեզ հետ պետք է լինեմ:

Ամեն առավոտ զգում եմ, որ եթե ձեզ հետ չեմ, ուրեմն ավելի մեծ գործ պետք է անեմ, քան ձեզ հետ լինելն է:

Ու առաքելության գիտակցումը մշտավառ է:

Դու կանչեցիր, բայց ես չեկա...

Երկու օր է, զգում եմ, որ տեսել եմ քեզ, բայց ձեռք չեմ մեկնել:
Դու կանգնած էիր ճանապարհին. հաշմանդամ: Փորձում էիր փոխել քո մեքենայի անիվը:
Տեսա: Ճանաչեցի: Չկանգնեցի:

Էական չէ, թե ով էր իրականում այդ մարդը:
Հիմա հաստատ գիտեմ, դա ԴՈՒ էիր:

Էլ ինչ խղճով խնդրեմ քեզնից:

Tuesday, June 1, 2010

Փոքրիկ, քնքուշ աշխարհ

Երեկոյան դուրս էի գալիս տնից:
- Պապ, զգույշ կլինես, պաձեստը շուն կա, համ էլ կատու:
Համբուրեցի, դուրս եկա:
Քայլեցի աննպատակ, անարդյունք...
Սկսել է իմ մասին հոգ տանել:
Տակավին չորս տարեկան է: Դեռ չեմ էլ հասցրել ինքս արդարև հոգալ իր մասին, բայց, արդեն... "պապ, զգույշ կլինես":
Նուրբ, քնքուշ զգացողություն:
Նա իմ մասին է հոգում:
Նա արդեն մարդ է: Ինչպես՝ ես:
Ես նոր աշխարհ եմ ծնել:

Thursday, May 27, 2010

Երբ է գալու ՀՈԳՈՒՍ ժամը...

Հողը դեռ խոնավ է: Բահը ծանրանում է: Ավելի ու ավելի դժվար է աշխատելը:
Մի պահ միտքս դուրս եկավ, գնաց, գնաց, մտավ մարդու ուղեղը...
Ջինջ, պարզ, մաքուր: Հողի նման:
Խոհ գրեթե չկար: Բահն էր, ջուրը, անձրևը...
Ու մի քիչ մաքուր մեղք: Բահով կնոջ մեջքին հարվածելու ցանկություն: Ու...
- Անտեր տերդ թաղեմ...
Հետո էլի շարունակեցին կողք- կողքի աշխատել, մաքուր, անարատ, հողի նման:
Պարզ ու ջինջ:
Հետո հետ եկավ միտքս, ընկավ իր տեղը:
Որտեղ հող չկար: Մաքրություն չկար: Ու մեղքն էլ մի տեսակ ուրիշ է` բարդ, անհասկանալի, աններելի, կեղտոտ:
Հետո ինչ անեմ:
Միտք աղտոտված է, մարմինս արդեն մոռացել եմ:
Հետո ինչ է լինելու:

Saturday, May 22, 2010

Գայլեր մեր մեջ...

Առաջին անգամ ուղղակի զգացի, թե ինչպես է ատում մեր ազգի գոյությունը:
Ինչպես է խաչված Քրիստոսի փոխարեն իր այլանդակ մարմինը տեղադրում՝ դավանելով իսլամը:
Ինչպես է ոչնչացնում ցանկացած արժեք. նրա արժեքը արժեքների բացակայությունն է՝ ընտանիքի, ազգի, ընկերության, հավատի...
Հիմա նա' է աշխարհի տերը՝ ազգային մշակույթի, դավանանքի, ավանդույթի, լեզվի ... ավերակների  վրայով: Շահարկելով այդ ամենը:
... Ազատ քարտաշնե՞ր...

Sunday, May 16, 2010

Mi qich el aznvutyun u ankeghcutyun

Mi ban en anum, vory tarberum e nranc meznic.
Hetevum en sahmanvac kargin.
Te che mnacac arumnerov shat aveli het en- ed tapancikutyunn u masnakcaynutyuny heqiatner en.
Handipacs mardkanc mec masy angam angleren chi khosum, aravel evs- khosq chka erkri ter hamarvelu masin.
Irakanum mez mec apaga e spasvum. Ughghaki mi qich petq e hargenq ayn paymanavorvacutyunnern u kargery, voronq meznov kam aranc mez mer erkrum dzerq en bervum.

Thursday, May 13, 2010

Ից, ից, գեներալից, ին, ին, առաջնորդին

Երկաթյա ճաղավանդակ: Դրանից այն կողմ ութ աթոռ էր դրված և մեկ գահ: Գահն արծաթազօծ էր: Արծաթն արհեստական էր, վրան՝ արհեստական քարեր:  Սև ներկած ճաղերի վրա ոսկեգույն նախշեր էին: Ոսկին էլ արհեստական էր: Վարագույրի վրա արհեստական կարմիր քարեր էին:
Ճաղերից այն կողմ, աթոռների վրա նստում են մեծամեծ մարդիկ: Ամբոխից առանձին:
Գահի վրա բազմում է "առաջնորդը": Կեղծ առաջնորդը, կեղծ մեծամեծները:
Գահի ետևի մասում մի ցուցանակ կա.
".... առաջնորդին՝ .... գեներալից":
Ուժեղ սրտխառնոց:
Թե ավերակ մնար, կհասկանայինք, որ մեր հավատն ավեր է:
Հիմա ոսկի են քսել, արծաթ, մարմար՝ կեղծ:
Ու մեր հավատը ԿԵՂԾ է:
Իմ Եկեղեցի:

Saturday, May 8, 2010

Տնտեսական աճ 2010

Նշաձողը բարձրանում է:
Ավելի ու ավելի դժվար է դառնում հաղթահարելը:
Նշաձողը բարձրացնում են:
Բարձրացնում են այնքան, որ մեկը քայլելով տակով անցնի:
Հանկարծ գլուխը չվնասվի:
Դե մնացածն էլ՝ հիմնականում կջախջախվեն անհաջող թռիչքից:

Wednesday, May 5, 2010

Ինձ ոչ մի հուր թող չմնա՞

Կյանքիս ամեն պահից, վայրկյանից հաճույք եմ ստանում:
Ապրում եմ ամեն ակնթարթ:
Այսօր:
Հիմա:
Սիրտս բացվել ու հորդում է աշխարհի վրա:
Կարծում եմ, կծածկի:

Saturday, May 1, 2010

Յո՞ երթաս

Շանհայ Էքսպո 2010:
Հայաստանը ներկայացնում է Աշխարհի քաղաքի նախագիծը: Գեոպոլիս:
Արարատ, ծաղկած ծիրանիներ, դուդուկ...
... այս գիշեր ցրտահարվեց մեր գյուղի աշնանացան ցորենը:

Monday, April 26, 2010

ԱՄՆ Դեսպանատան սպասասրահում

Կար քառասուն աթոռ:
Սկզբում դատարկ էին:
Հետո ավելացան, ավելացան....
Հետո տեղ չկար ազատ:
Լալիս էին ու խնդրում:
Ու՞ր է դժոխքը:

Friday, April 23, 2010

Հիմա ի՞նչ անենք

1915 թվական:
Թուրքական բանակում ծառայում էին 300.000 հայեր, ռուսական բանակում՝ 200.000:
1915 թվական:
....

Sunday, April 18, 2010

Պողոսն ԱՌԱՎ Վարդուշին...

Քայլում էր:
Բաց չէր թողնում ոչ մեկին:
Սուրմայապատ աչքերի սուրուրիկ պոչերով հայացքը նետում էր մեքենաների, մարդկանց, տղամարդկանց, աչքի ընկնող տղամարդկանց...
Ներկայանում էր:
Ինքն իրեն փաթեթավորել և ներկայացնում էր:
Պոդիումի վրա էր, մնացածս՝ դիտորդներ, ընտրողներ, մուշտարիներ...
Չէ, սա չեղավ:

Քայլում էր:
Աչքերը հառել էր գետնին:
Զարմանալի է, ինչպես էր կողմնորոշվում:
Նրա ցանկացած շարժում կարծես ասում էր՝ չնայես վրաս, ես անձեռնմխելի եմ,
երկնային եմ, վեհ եմ.... անգին եմ... չեմ վաճառվում... հիմնականում:
Չէ, սա էլ չեղավ:

Քայլում էր:
Նայում էր պայծառ ապագային: Խրոխտ հայացքով:
Քայլքը լայն էր, վստահ:
Մի ֆասադ էր քայլում՝ հանրությանը մերժող, համառ, բարդույթախառն...
Մերժում էր վաճառվողին, հիմնականում՝ չվաճառվողին:
Մերժելը չլիներ, չէր էլ քայլի:
Սա էլ բանի պետք չէ:

Քայլում էր:
Ու ոչ ոք նրան չէր տեսնում:
Նա չէր էլ նկատվում այս շքերթի մեջ:
Գորշ մուկիկ էր: Մեծ պայուսակով...
Աննկատ, կադրից դուրս:
Շատացե'ք, է'լի:

Friday, April 9, 2010

Ուսանողի կանոնակարգ

Ամենամեծ փոփոխությունների փուլը:
Երբ մարդ կառուցում է իր համոզմունքները, արժեքներն ու հավատամքը:
Կրում է իր կյանքի ամենամեծ փոփոխությունը:
Լավ թե վատ, բարո կամ անբարո, փոփոխվել, տարբերակել, ընտրել:
Փորձել ամեն ինչ:
Թմրադեղ:
Մոլախաղ:
Աղջիկ, տղա:
Մեծ, փոքր:
Ամեն ինչ:
Փոփոխվել, փորձել, ընտրել:
ՍՈՎՈՐԵԼ:
Տեսնել, Տարբերել, Փորձել, Կողմնորոշվել, Փոփոխվել, Փոփոխել...

... Այսօր էլի դասի ժամին ինձ գերեզմանոցում զգացի: Ամայի, զոհերով ու դիակներով լեցուն...
Միանման զոմբիացված դիակներ...

Monday, April 5, 2010

Ու Աստծո տաճարում կրկին առևտուր է...

"Քրիստոս հարյավ ի մեռելոց"....
Մեկը՝ լուրջ, մեկը՝ ծիծաղով, մեկը՝ կեղծ գրականով...
Խոսում էին ... Քրիստոսի հարության մասին:
Հետո՝ SMS- ների տարափ: Նույն ահավոր մոտեցմամբ:
"Քրիստոս հարյավ ի մեռելոց"...
ու պատասխանը. "Օրհնեալ է հարությունը Քրիստոսի"
... Չհասկանալով, մեխանիկական, մոդայից ելնելով...
ԿԵՂԾ:
ԶԶՎԵԼԻ:

Thursday, April 1, 2010

"Եթե ավազը խոսել կարողանար"

Ձուլվում ենք հողին: Կամաց- կամաց: Տալիս ենք հողին մեր գանձերը: Մեր սիրտը: Տալիս ենք կամովին, կամ մեզ ազգովին մորթում են տաք ավազների մեջ: Ինչե~ր կպատմեր ավազը, եթե... խոսել կարողանար:
Ֆիլիպ Հագոպյանի վերջին կտավներից մեկը՝ նվիրված Մեծ եղեռնին:

Sunday, March 28, 2010

Իմ պատասխանը

Պարտք եմ:
Տանջվում եմ:
Ե՞րբ եմ տալու:
Ի՞նչ ձևով:

Երբ լույս եմ ուզում, վերև եմ նայում:
Գուցե Վերևին էլ ներքևից է լույս պետք, իմ տված լույսը:
Ո՞րն է ինձ տրված կյանքի վարձը:

Friday, March 26, 2010

Առաքյալ ԿԻՆ

Տղամարդուն սպանելով:
Ոչնչացնելով:
Զրկելով աստվածային շնորհներից:
"Խնձորը" ապուրի, սալաթի, խորովածի, խաշլամայի, թխվածքի... տեսքով կրկին ու կրկին տղամարդու բերանը մատներով խոթելով:

Անգամ անկողնում՝ տղամարդու հերթական մահվանից հաճույք ստանալով: 

Wednesday, March 24, 2010

Ես պատասխան եմ տալու

Լիճը: Ալեծուփ երկինք:
Լեռնաշարը: Արմատիս նման հին:
Վանքը: Խաչքարերը:
Բերդը: Կոտրված կարասու մնացորդը:
Ազգը: Հայը՝ աշխարհով մեկ:
Գյուղը: Աթարի հոտը:
Ծառերը: Ձնծաղիկը:
Ձյունը: Սպիտակ, մաքուր:
Իմն են: Իմ սեփականը:
Տրված են ինձ:

Monday, March 22, 2010

Մնար այդպես...

Առավոտ յոթին բացեցի լուսամուտս:
Սարերից մեղմ քամին նորաբաց ձնծաղիկների հոտը բերում, հասցնում էր ուղեղիս, սրտիս, հոգուս...
... Խաղաղություն էր:
Անկիրք, անզգացմունք, անմիտք:
Խաղաղություն:
Եվ կյանքս կանգ առավ:


... եվ այն կորցնելու վտանգն այնքան մեծ է, ու պահելու ձգտումը՝ հզոր, որ վախենում եմ, մի քիչ էլ սեղմեմ, ու.... սատկի:  

Friday, March 19, 2010

Գրիգորիյ Պերելման

Այս մարդը հայտնի Պունակարեի խնդիրն է լուծել: Արժանացել է միջազգային մի շարք մրցանակների, հրաժարվել է:
Անցյալ հազարամյակի հարյուր հանճարների շարքում ճանաչվել է իններորդը:
Հիմա պարգևատրվել է մեկ միլիոն դոլարով վերը նշված խնդրի լուծման համար, սակայն հրաժարվում է վերցնել:

Ապրում է Սանկտ Պետերբուրգում, հիմնականում չի շփվում մարդկանց հետ:

ԱՅՍ ՄԱՐԴԸ ԻՆՉ ՈՐ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԲԱՆ Է ՀԱՍԿԱՑԵԼ... ՈՒ ՀԵՌԱՑԵԼ Է ՄԱՐԴԿԱՆՑԻՑ:

...ինչպես Զրա՞դաշտը:

Thursday, March 18, 2010

ՆԱԽԱՃԱՇ...

-Յիա, զարթնեցիր, գիդու՞մ ես ժամը քանիսնա,
-Ուֆ, էսա կնիկները, վայ Եվայի քոք,
-Հելի տեղերն հավքեմ, մկա բվոր մեկը դուռը բացի, ինչ կասա,
-Էլի սկսիր անխելք խելքիդ զո՞ռ տալ,
-Դը, խա, խելոք ջանիդ մեռնեմ,
-Ինչ ես տալում ուտեմ, անոթի եմ,
-Էդ դու երբ անոթի չես, հելի, շուտ արա,
-Կյառ ես, ասում եմ խաց դիր ուտեմ,
-Հենա, գնա կուխնի, կառտոլով ճաշ կա, տաքցրա կեր,
-Բը քե ինչի խմար եմ պախում,
-Մէ խարցնող հլնի ո՞վ վինա պախում, հեսա քանի տարիա մե կոպեկ տուն բերե՞ր ես, ինչ էլ հնգերա ձեռդ, էդ անտեր օարաղնին էս տվե, հըլը մէ բան էլ պարտքերիդ խմար ես եմ թուք ու մուր կերէ,
-Դը հետա տենում էս, դու անոթի չես մացե,
-Տան մեջ էդ հնչես թազա շլվարդ խաքնում,
-Քիչ խոսա, դու քո բանին հել,
-Էդ էթու՞մ ես, դո՞ր էս Էթում,
-Մինակ թե ձենդ հանգջիցս կտրի, հուր ասես կեթամ,
-Էլի պտի լկած տուն գաս:
Էնա ճժի մասին գոնե մի մոռցի, ախջիկ էրեխայա, հեքուց մեկելօր մէ շնորքին մարդ դուռը չի բացի, գիդու՞մ ես քանի մարդա հետաքրքրվե, համա գիդում են խերն ովա, ետ են քաշվում:

/դռան սովոր շրխկոց/

-Բը էսի կյանքա, էսի օրա, որ ես քաշում եմ, ամոթի խաթր դիմանում եմ, էդ Էրեխու խմար եմ անում, էսա 30 տարիա…

"Ուսանողուհու օրագիր" շարքից

Saturday, March 13, 2010

Անբարո գիտակցություն

Համոզմունքներ ու արժեքներ չկան:
Զգացողությունները թերի են ու կրքոտ:
Մտքերը՝ այլանդակ:
Գործողությունները՝ անբարո:

Friday, March 12, 2010

Ռացիոնալ սպասումների կամ քողարկված փաստերի արանքում

Հետաքրքիր վիճակագրություն կա այսօր ինտերնետում:
Բոլոր կայքերը, որոնք լուրեր են հաղորդում, երկու անգամ ավել հաճախորդ ունեն, քան սովորաբար:
Մարդիկ ինչ- որ նորության են սպասում:
Ինչ որ բա՞ն է պատահել:

from Margarita

Wednesday, March 10, 2010

Քնել եմ ուզում...

- քանի՞ անգամ եմ ես աստղազարդ գիշերով նայել երկնքին: Քանի՞ անգամ:
- Քանի՞ անգամ եմ ես տեսել հրաշափայլ լուսինը:
- Քանի անգամ է ձգվել մարմինս, քնել եմ ուզել: Քանի՞ անգամ:
Քնել եմ: Քնում եմ:
- Աստղազարդ գիշերով հարյուր ութ անգամ նայել եմ երկնքին:
- Հրաշափայլ լուսինը տեսել եմ վաթսունյոթ անգամ:
- Եվ մարմինս ուզում է, ուզում է քնել, արդեն հարյուրերորդ անգամ:

Tuesday, March 9, 2010

Համոզմունքներով դատապարտված

Ինչպե՞ս փոխեմ այս ծրագիրը:
Ժառանգած ծրագիր:
Պարտվող:
Մեղավոր:
Մահկանացու ծրագիրը:
Ինչպե՞ս փոխեմ այս համոզմունքը:
Համոզմունքը, ես մեղավոր եմ, պարտվող եմ ու մահապարտ:
Ինչպե՞ս փոխեմ այս զգացողությունը:
Վախը, սարսափը, տանջանքը, պատժվելու ակնկալիքը...
Ինչպե՞ս փոխեմ այս մտքերը....
Մահվան, վախի, պարտության մասին:

Monday, March 8, 2010

Համոզեցիք


Բլոգամետ բոլոր գեղեցիկներին շնորհավորում եմ:

Զգում եմ...

Մնաց մեկ քայլ:
Կուտակված է:
Մեկ փոքր հյուլե:
Ու...
Հրաշք:

Sunday, March 7, 2010

Թրիք ու ժպիտ


\Ձնծաղիկներ:
Թրիքի ու ձյան միջից ժպտում են:
Բացվում, փակվում, ապրում...
Ո՞րն է Ձե'ր նպատակը:
Հրաշք:
Հաշքը նպատակ ունի՞:

Friday, March 5, 2010

Տիբեթական թաշկինակներ

Տիբեթում բուդդիզմին նախորդել է բոնիզմը:
Հիմա էլ դեռ պահպանվել են Բոն տաճարներ:
Այս վայրերի հիմնական տարբերությունը երկար պարանների վրա հավատացյալների կողմից տաճարների կողքի ծառերին կապված կտորներն ու թաշկինակներն են:

Wednesday, March 3, 2010

Առա~ջ, Հայաստան

Սևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի:

Դիլիջանում հասկացա, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզպետարաններում աշխատում են աշխարհի լավագույն մասնագետները՝ անփոխարինելի, անգնահատելի, մտքի գիգանտներ:
Թադա տեղ չկա:

Վանաձորում հասկացա, որ մեր ճանապարհային ոստիկանության գոնե երկու աշխատակից չի պատկերցնում, որ ինձ վրա ակտ գրելի չի կարելի՝ հատկապես արագությունը սահմանվածից հինգ կիլոմետր ժամ գերազանցելու համար:
Հրաշք նկատառում ՝ բոլոր հնարավոր անսահմանություններից մեր ուղղակի շփումը մեկի հետ է՝ մարդկային անսահման բթությունը:

Գյումրի:
Աչքս մնաց ընկերոջս դարակի կոնյակի վրա:
Ոչինչ, հըլը հետ արի, հատուկ դրա համար գալու եմ:
Հոգնեցի:

Գյումրի- Վանաձոր- Դիլիջան- Սևան:
Ձյունախառն անձրև:

Tuesday, March 2, 2010

Իմ օրագիրը

Այսօր ճնշումս բարձր էր:
Դեռ առավոտից:
Գնացի Գավառ:
Հետո որոշեցինք գնալ Սալեի վանք:
Հիասքանչ էր:
Ճնշումս կարգավորվեց, իջավ:
Հետո մի երկու հոգի թարս կապույտ եղան:
Սխալ չհասկանաք:
Հետո՝ նախորդ պատկերներին չլրացնող քննարկում:
Գլխացավս վերականգնվեց:
Հետո՝ Հանքավան: Տաք ջրեր:
Կեչառիս:
Ջազվե: Սուրճ:
Բոուլինգ:
Տուն:
Հարուստ օր: ԳԱՐՈՒՆ:

Saturday, February 27, 2010

Ինքնապաշտպանական Հեռատեսություն

Յուրաքանչյուր ամսվա տասնմեկին Սերեբրենիցայում նշում են 1995 թվականին էթնիկ զտումների հետևանքում ութ հազար տղամարդկանց սպանությունը:
Սերբ քրիստոնիաների կողմից սպանվել են այդ համայնքի մահմեդական բոլոր տղամարդիկ:
Այս օրը ՄԱԿ- ը ճանաչել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկության հանդեպ գործած ամենամեծ հանցագործություն: Այս հանցագործության ճարտարապետը՝ Կարաջիչը, հիմա Հաագայի դատարանում է:
Հիշատակումներն ու պատիժը միտված են նման հանցագործությունների կանխմանը:

Զուգահեռ:
Շվեյցարիայում հանրաքվեով որոշվել է կասեցնել երկրում մզկիթների կառուցումը:
... երևի որպեսզի չկրկնվի այն, ինչը տեղի ունեցավ Սերեբրենիցայում...

Երկընտրանք

Նա լալիս էր: Այնքան անկեղծ, այնքան հախուռն ու անկաշխանդ:
Հեկեկում էր:
Լեփ լեցուն դահլիճի մեծ մասը լուռ արտասվում էր:

Իզաբել Աժանին արժանացավ Սեզար մրցանակի դերի համար, որի մեջ ինքը վհատված ուսուցիչ էր, ով պատանդ էր վերցրել մի ամբողջ դասարան երեխաներ:

Ինձ հաճախ հարց եմ տալիս՝ եթե ընտելու լինեմ Գեղեցկության և Արդարության միջև, ի՞նչ եմ անելու:

Tuesday, February 23, 2010

Զուգարանն էլի դրսում է

Մեծ տներ են կառուցում, շքեղ վերանորոգում, կահավորում, անգամ տան ներսում զուգարան են կառուցում, բայց ...
հիմնական զուգարանն էլի դրսում է:
- Որդե խաց ենք ուտում, ըտե չենք...

Չէ', Երևանում Հայաստան չկա:
Ինչ- որ անորոշ հիբրիդ է:
- Հո դու էլ հերեվնցի չէ՞ս:


Հայկական գյուղը հատուկ պահպանվող տարածք է:
Հեթանոս տարածք:
Եկեղեցու դռանը թաշկինակ կապող տարածք:
Վախը բռնելու պատրվակով ապակե շշերից բլուրներ կառուցող տարածք:
Հայրապաշտության և կնոջը թեթև դնգստելու տարածք:

Էս նկարից հարյուր տարի է անցել, բան չի փոխվել...

Monday, February 22, 2010

"Իմ լույսը գիշերը կբացվեր...

եթե միայն...
"երկրի ձգողությունը" չլիներ:
Մինչև ուշ գիշեր համակարգչի առջև էի, մինչև 4:84, չէ, կներեք, մինչև 5:24: Այդ ընթացքում մի պահ մոտեցա պատուհանին և դուրս նայեցի: Մութ էր, դրսում ինձ ծանոթ պատկերներ չէին երևում, բայց ես տեսնում էի, որովհետև ընտելացել եմ դրանց:
Նկատեցի, որ պատուհանն ինձ է արտացոլում: Երկար նայեցի ինձ ու ազատության կարիք զգացի:
Ուզեցի դուրս պրծնել պատուհանից: Հետո... հիշում եմ... թռչել, գնալ...
եթե միայն ...":  "Ուսանողուհու օրագիր" շարք

Գիտե՞ս, երբ ես էլ ուսանող էի, մի անգամ գետինն այնքան հարազատ թվաց:
եթե միայն... էրգրի ձգողությունը չլիներ, իմ լույսն էլ այդ գիշեր կբացվեր:
Բայց հիմա ուրախ եմ, որ լույսս առավոտյան բացվեց:
Հետո էլի այնքա~ն լույսեր բացվեցին:
Միայն դրա համար՝ արժե մնալ պատուհանի առջև:
Սպասիր: Լույսը չի կարող չբացվել:

Ատամնացավ...

Առաջինն անցավ աշխույժ, նրանք ոգևորված էին:
Արմանի բերանը կարմիր խնձոր չէր գնում:
Լիակատար հաղթանակ:
Սուրճ:  Դե ի՞նչ արած:
Հետո կամաց- կամաց խելոքացան, նստեցին, ճնշող լռությունը ծանր էր և իշխող:
Արմանը ջանք չէր խնայում մի քիչ ծիծաղ տեսնել հարազատների երեսին: Ապարդյուն:
Ջուրը կտրել էին: Ստիպված ամանները հավաքած ջրով լվացին: Սառն էր:
Մենք հումանիստ ենք:
Առաջարկեցինք տաք ջուր:
Բաժակները ձնձխկտում էին:
Արմանը նոր կողմով ճանաչեց իր հարազատներին: Երևի՝ դրական:
Ամեն դեպքում՝ հետո հիշելու բան կլինի:
Հետո թանձրացավ լռությունը, խտացավ: Վերաճեց ատամնացավի, գլխացավի, վհատության:
Սուրճ: Արմանը չգիտեր, որ հարազատը խոհանոցում՝ ինչպես ձուկը՝ ջրում:
Մի քիչ ուրախացավ, մի քիչ տխրեց: Ձուկը՝ ձուկ, բայց դե չէր ուզում այդպես տեսնել:
Անգամ օգնեց սուրճը լցնել: Խղճով է Արմանը:
...
Վերջում ուրախացավ Արմանը:  Ուրախացան:
Դե մի բանով պե՞տք է ատամի ցավը մեղմել:
Մենք հումանիստ ենք:

Thursday, February 18, 2010

Աշխարհը. Հա՜յ կրակ, Հա՜յ փետ, Հա՜յ ԱՍՏՎԱԾ, Հա՜յ կնիկ, Հա՜յ ամպ, Հա՜յ ցուրտ, Հա՜յ ցորեն, Հա՜յ գարի, Հա՜յ գարեջուր: Ո՞վ է ստեղծել. . . .


- Մեզ էլի գարեջուր բերեք:
- Շատ լավ, նույնի՞ց:
- Այո, բոլորիս էլ բերեք:
- Շատ լավ, հիմա կբերեմ:
- Տեսա՞ր, քեզ ոնց էր նայում, Հարութ:
- Հա, ախպեր, ջոգել եմ: Մի կերպ ա հեռանում մեր սեղանից
Երկարոտն մատուցողուհու կարճ փեշը գավաթների հետ ավելի դիտարժանանում է: Անտանելի ծուխը մշուշում է նույնիսկ փեշից ներքև ու ստիպում ավելի ուշադիր, ավելի անզուսպ, ավելի թափանցող ու ավելի անամոթ նայել:
- Ուրեմն Շվեդիայում մի անգամ սուպերմարկետից ռակ առանք:
- Կիլոյո՞վ:
- Չէ, է՜, փաթեթավորած, իսպանական ռակ էր:
- Իսպանական խեցգետին, հասկացա՞ր, Հարութ:
- Հա, ախպեր, ջոգել եմ՝ Մադրիդ:
- Ը՜հ՜ն:
- Բերեցինք տուն, որ էփենք. պիվա, բան, մի խոսքսով… պաչկեն բացում եմ ու ի՞նչ:
- Ի՞նչ: Մեջը ռակ չէ՞ր:
- Ռակ էր, արա,բա ի՞նչ, էդ դեմիդ ռակերից:
- Սրանի՞ց:
- Հա, տոչնի դրանից:
- Տոչնի սրանից դժվար ըլներ:
- Լսի ուրեմ, պաչկեն բացում եմ էդ իսպանական ռակի, ներսի տուփի վրա մանր անգլերեն տառերով գրված ա՝ խեցգետինը աճեցված է կովկասյան Սեվան լճում:
- Լա՜ա՜ա՜ա՜վ է, արա: Էս ի՜նչ ա ասում: Հետո՞:
- Հետո ի՞նչ, եփեցինք կերանք: Էն Գումի տասը օրվա ռակերից էր:
- Գումի ռակերը, Հարութ, Մադրիդից են բերում:
- Ջոգել եմ, արա, Մադրիդից տանում են Շվեդիա ու ընդեից՝ ուղիղ Գում:
Ակնհայտորեն հոգնած մատուցողուհին ծանր ապակուց, լիքը գավաթներն ավելի քան լիքը կրծքերի մակարդակից ցած չի պահում: Էդպես սովորեցրել են: Երկար նեղլիկ միջանցքի ծայրից վարժ քայլքով, անժպիտ անցնում է մինչև շրջադարձը, չքնաղ ժպտում թիրախ սեղանին ու, գավաթների հեղուկը կրծքի հետ համընթաց ճոճելով, գրոհում:
- Խնդրեմ, Ձեր գարեջուրը:
- Սա է՞լ նախորդի պես լավն ա:
- Նույն տակառից ենք լցնում:
- Դուք էլ ե՞ք մասնակցում լցնելուն:
- Հա , բա: Չգիտե՞ս, ինքը բակալն ա բռնում, մյուսները լցնում են Հարութ:
- Ջոգել եմ ախպեր . . .
- Ես տակառն եմ բռնում: Սխալվեցիք: Անուշ լինի:
Կարճ փեշը հետևի կողմից՝ լրիվ ուրիշ հեքիաթ, լրիվ ուրիշ տեսիլք, լրիվ ուրիշ կինո, լրիվ ուրիշ սերիալ, լրիվ ուրիշ չափորոշիչ …
Տաք տեսիլքի մանրադրամը՝ երեք սառը գավաթ, երեք պայծառ ջահել, երեք՝ սառը փրփուրից արդեն այրվող ցնորք:
- Տակառդ ուտեմ:
- Լսի, սա մինչև հիմա սենց՝ մեզ թիկունքով, չէր գնացել, Հարութ:
- Ջոգե՜ե՜ե՜ե լ եմ, ախպեր:Մինչև էս հետ-հետ էր գնում, են անկյունից շուռ էր գալիս:
- Լավ, լպիրշացաք: Մի անգամ էլ ուրեմն Համբուրգում գերմանացի ընկերներիս թթի օղի եմ հյուրասիրում: Մեջները մի հատ Բունդեստագի պատգամավոր կա:
- Էտի իրանց ազգային ժողովն ա, Հարութ:
- Հա, ջոգել եմ: Արա, էն տակառիկս ու՞ր գնաց:
- Արա, լսեք վոբշեմ: Սրանք խմում են, խենթանում են:
- Թու՞նդ էր:
- Դե, սովորական՝ 60:
- Շա՞տ էին խմել:
- Չէ, բայց իրանք առամատից էին ցխկվում:
- Դուրները չի եկել, Հարութ:
- Ջոգել եմ, արա: Դրանք ո՞ր օրվա թթի արաղ խմողն են:
- Ընդհակառակը: Քիչ էր մնում ցանեին վրեքները:
- Մալադե՜ց:
- Էս պատգամավորը, ուրեմն, հարցնում ա՝ ի՞նչի արաղ ա: Ասում եմ ՝ թթի: Ասում ա՝ խառնում ես: Ասում եմ՝ խ՞ի եմ խառնում: Ասում ա՝ որտև նախ թթից արաղ չեն քաշում, երկրորդն էլ թութ միայն Գերմանիայում ա աճում:
- Էտի իրանց Գալուստ Սահակյանն ա Հարութ:
- Ախպեր, ջոգել եմ, որ Տիգրան Թորոսյանը չի: Բայց մի րոպե, մեզ էն նույն տակառից էլի գարեջուր կբերե՞ք:
Մատուցողուհին կրծքերն ու երկու քրտնած Blue Label սինուն դրած կտրուկ գրոհում է կողքի սեղանին: Ցամաքած, բայց հարուստ պապիկները սինուն միայն վիսիկի են տեսնում:
- Մնացածն էլ մեզ կբերեք:
Երեք լիքը հայացք ու մի դատարկ սինի…
Լուռ կախվում են նրա նեղ, կարճացող փեշից:
- Վա՜յ քու,արա:
- Կներեք, չլսեցի ի՞նչ էիք ուզում:
- Էն տակառի… ը՜ը՜ը՜ : Չէ, երևի վիսկի խմենք, չէ՞:
- Ներողություն, մենք արդեն փակվում ենք: Հաշիվը բերե՞մ
- Փակվում, լրի՞վ: Հա, իհարկե, հաշիվը:
Հաղթանակած հայացք:
Երեք պարտված ջահել:
Ունայնացող գրպան:

- Շնորհակալ եմ թեյավարձի համար:
- Չարժի, բայց եթե կարելի ա մեզ մի քիչ վիսկի չէ՞ք բերի:
- Ց տեսություն, բարի գիշեր:
- Էկեք իջնենք Պլենեռ, Հարութ: Ստեղ կարմիր լույսը վառվեց:
- Ջոգել եմ ախպեր: Կանաչ, դեղին, ԿԱՐՄԻՐ:

-----------------------------------------------------------------------------------

Կանաչ, դեղին, ԿԱՐՄԻՐ:

- Բալես նայի էս մարդը, որ անցնում ա գրող ա:
- Հա, տեսա, պապ:
- Սիրուն բաներ ունի, կտամ, կկարդաս:
- Հասկացա, պապ, էղավ:
- Արփ, գիտե՞ս, իրա ախպերն էլ ա գրող եղել, բայց մեծ գրող, շատ մեծ:
- Ը հը:
- Լսում ե՞ս Արփ:
- Հա էլի պապ, ասեցի՝ հասկացա վա՜ա՜ա՜ա՜յ:
- Ախպոր անունը Հրանտ Մաթևոսյան ա, ինքն էլ Հրաչն ա:

Կարմիր, դեղին, ԿԱՆԱՉ:

- Պապ, կանաչ ա, քշի էլի՜:
- Արփ, էս Հրաչի մեծ ախպերը՝ Հրանտը, “Մենք ենք մեր սարերն” ա գրել:
- Պա՜ա՜ա՜ա՜պ, ԿԱՆԳՆԻ:
- Բալե՞ս:
- Պապ, կանգնի՝ տենամ ու՞ր գնաց:
- Այգի մտավ, բալես:
- 01 701, շարժվեք, խցանում եք առաջացնում:
- Էս մեր հետ ա՞, պապ:
- Հա, ոնց որ:
- Ի՞նչ ա ասում:
- Ասում ա, որ շարժվենք:
- Պապ, խնդրում եմ, մի տեղ կանգնի, գնանք տենանք իրան, էլի ՜:
- 01 701, խաչմերուկը անցեք, աջ ընդունեք, կանգնեք: Չե՜ե՜ե՜ե՜ե՜մ հասկանում . . . . . . . .

Wednesday, February 17, 2010

Լսե՞լ եք, լոշտակը պոկելիս արմատը ճչում է

Զիարաթ:
Մոգական ձգողություն:
Հեթոանոսական զոհասեղան:
Կիսավեր բուրգ:

...Մոմե՞ր:

Սելիմի քարավանատուն:
Հյուրանոց:

...Մոմե՞ր:

Լճաշեն: Սեպագիր քար:
Մատուռ:

...Մոմե՞ր:

Մաթոսավանք: Գոմ:

Սիրհար ամպեր

Զուլալ հայկական դաշտ:
Սարսափելի անձրևներ:

- Ես ներշնչվում եմ բնությունից:
Նկարելիս ոչինչ չեմ զգում: Թողնում եմ վայրի ազատությանը:

- Մանկուց կորցրել եմ ծնողներիս...
Վայրի ազատություն ենք ունեցել:

Եվ աչքերին արցունքներ կան:
- Չլսված գուրգուրանքներ:

Monday, February 15, 2010

Ախ, դու ջահե~լ, հպա'րտ հասակ...

Երեկ ինձ ուղարկեց մի պատառիկ իր օրագրից:
Ուսանողական:
Աղջկական:


"Գրում եմ քեզ, քանի որ հիմա չունեմ այլ մեկին, ում կարող եմ դիմել՝ թեկուզև զրուցելու առիթով: Գուցե անսովոր չթվա, եթե ասեմ, որ քո կարիքն եմ զգում: Դու ինձ այնքան ես պետք, որ նույնիսկ համարձակվում եմ քեզ ասել այդ մասին:
Կարոտում եմ քեզ: Ավելացնեմ նաև վախը, անորոշությունը, որոնք, ինչպես և կարոտը՝ չգիտեմ ինչ են, բայցևայնպես զգացածս այդ անուններով եմ կոչում:
Ուզում եմ, որ պատասխանես նամակիս: Կարևոր չէ՝ ինչ կգրես: Պարզապես, նորից կարդա նամակն, ու այդ պահին ինչ- որ կանցնի մտքովդ՝ գրի'ր: Սպասում եմ..."


Դե, պատասխանիր:
Դու', որ զգացել ես:
Դու', որ ապրել ես:
Պատասխանիր, կարծես այն նամակը հենց քե'զ է ուղղված:

Դու կուզենայի՞ր սկսել այսպե'ս


"Կար- չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ..."
Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգան, որ սա զուտ ճշմարտություն է:

Friday, February 12, 2010

Զգուշացե՜ք, դռները փակվում են

Զգուշացե՜ք դռները փակվում են: Հաջորդ կայարանը Երիտասարդական:

“Եթե էտի սիրած ա պահում, ուրեմ էտի իրանց խանութից ա: Եթե իրանց խանութից ա, ուրեմ ներքևի հարկի սրտամեռներից ա, եթե ներքևի հարկի սրտամեռներից ա, ուրեմ գիշերվա սըմենի փչացածներից կլնի, եթե գիշերվա սըմենի փչացածներից ա, ուրեմ կամ էտի Հասմիկն ա կամ Լիանան կամ Գայանը կամ Իռան կամ էլ էն թաղված Զառան: Էն թաղված Զառան, դրանց մեջի ամենաջահելն ա:”
. . . . . . . .
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
Զգուշացե՜ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը Հանրապետության Հրապարակ:
. . . . . . . .
“Եթե էտի վեշնի կուշտ ա գալի տուն, ուրեմ դրան մեկը դուսը հաց ա տալի: Եթե դրան դուսը մեկը հաց ա տալի, ուրեմ ո՞րդե են էթում զխկտվում: Եթե էթում են էդ փչացածի տունն են զխկտվում, ուրեմ էտի մենակ ա մնում: Եթե էտի մենակ ա մնում, ուրեմ կամ պսակված չի, կամ պսակված բաժանված պռաստիտուտկա յա:”
. . . . . . . .
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Զգուշացե՜ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը Զորավար Անդրանիկ:
. . . . . . . .
“Եթե էտի ասում ա, որ իրա էդ մունդառ դուխին ինքն ա առե, ուրեմ թող էս տասնինգ տարվա մեջ մի անգամ էլ առած ըլներ: Եթե էս տասնինգ տարվա մեջ մի անգամ էտի իրան դուխի չառավ, ուրեմ էտի իրան էդ ազիզամեռներն են նվիրել: Եթե էդ ազիզմեռածները դրան արդեն դուխի մուխի են նվիրում, ուրեմ էտի էլ իրանց ա նվիրում: Աստված իմ, քա՞նի հոգի են տենաս:”
. . . . . . . .

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ
Զգուշացե՜ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը Սասունցի Դավիթ:
. . . . . . . .
“Եթե դրանք մի քանի հոգի են, ուրեմ դրա համար ա էտի էդքան հոգնած-մեռած գալի տուն: Եթե էտի էդքան հոգնած-մեռած ա գալի տուն, ուրեմ կարա մի հոգու հետ էլ էնքան ըլնի, որ էդքան հոգնած ըլնի: Եթե մի հոգու հետ էլ կարա էնքան ըլնի, որ էդքան հոգնած ըլնի, ուրեմ էտի դրան սիրում ա: Արևը՜դդդդդ թաղեմ, պոչդ խուզել էս, խառնվել էս էդ մալալետկեքի՞ն:”
. . . . . . . .
ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ
Զգուշացե՜ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը Գործարանային:
. . . . . . . .
“Եթե էտի էդ մալալետկին սիրում ա, ուրեմ ընձի արդեն չի սիրում: Եթե էտի ընձի արդեն չի սիրում, ուրեմ դրա համար ա մենակ էրէխեքին պաչում: Եթե էտի արդեն մենակ էրէխեքին ա պաչում, ուրեմ էտի էրէխեքին մեկա սիրում ա: Եթե էտի էրէխեքին մեկ ա սիրում ա, ուրեմ սև էրէխեք կբերեմ ես քո գլխին, փչացած-բոզարած:”
. . . . . . . .

ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ
Զգուշացե՜ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը Շենգավիթ:
. . . . . . . .
“Եթե էդ փչացածը տենց գժված նայում ա Գառնիկի կնգա վրեն, ուրեմ էտի մեծ կրծքերով ա սիրում: Եթե մեծ կրծքերով ա սիրում, ուրեմ դրա համար ընձի էլ չի սիրում: Եթե դրա համար ընձի էլ չի սիրում, ուրեմ Հասմիկը, Գայանը ու էն խեղճ Լիանան դուս են գալի: Թե դուք ի՞նչ կապ ունեիք, ցամաք ձորի աղվզներ:”
. . . . . . . .
ՇԵՆԳԱՎԻԹ
Զգուշացե՜ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը Գարեգին Նժդեհի Հրապարակ:
. . . . . . . .
“Եթե Հասմիկը, Գայանը ու էն խեղճ Լիանան դուս են գալի, ուրեմ մնում են մեծ կրծքերովները: Եթե մնում են մեծ կրծքերովները, ուրեմ էտի կամ Իռան ա կամ էլ էն թաղված Զառան: Եթե էտի կամ Իռան ա կամ էլ էն թաղված Զառան, ուրեմ էտի հենց էտ թաղված Զառան ա:
. . . . . . . .
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՐԱՊԱՐԱԿ
Վերջին կայարանը:
. . . . . . . .
“ԼԱ՜Ա՜Ա՜Վ, այ փչացած սրտամեռ: Կայնի տես, վաղը քո էդ կովի ծծերով արևդ ոնց եմ թաղում հենց խանութի մեջը . . .”

Thursday, February 11, 2010

Օրինաչափություն, թե՞ զուգադիպություն

Գոռ - Եգիպտական արևի Աստված (մթա 3000թ. )
  • Ծնվել է դեկտեմբերի 25 - ին
  • Մայրը` Կույս Իզիդի Մարիի
  • Ծնվելու օրը աստղ է վառվել Հեռավոր Արևելքում, որի միջոցով երեք թագավորներ գտել են նրան
  • 30 տարեկանում ընդունել է հոգևոր մկրտություն Անուբ անունով մարդու կողմից
  • Ունեցել է 12 աշակերտներ, որոնց հետ ճամփորդել է, հրաշքներ գործել, բուժել մարդկանց, ջրի վրայով քայլել և այլն:
  • Դավաճանվել է աշակերտ Տիֆոնի կողմից
  • Խաչվել է
  • Երեք օրից հարություն է առել:

Ատտիս - Ֆրիգիյան Աստված (մթա 1200թ. )  
  • Ծնվել է դեկտեմբերի 25 - ին
  • Մայրը` Կույս Նանո
  • Խաչվել է
  • Երեք օրից հարություն է առել:

Կրիշնա - Հնդկական Աստված (մթա 900թ. )
  • Մայրը` Կույս Դևակի
  • Նրա գալը խորհրդանշել է աստղ Հեռավոր Արևելքում
  • Աշակերտների  հետ ճամփորդել է, հրաշքներ գործել
  • Սպանվել է
  • Հարություն է առել
 Դիոնիս - Հունական Աստված (մթա 500թ. )
  • Ծնվել է դեկտեմբերի 25 - ին
  • Աշակերտների հետ ճամփորդել է, հրաշքներ գործել
  • Մահվանից հետո հարություն է առել
Միտրա - Պերսիդյան Աստված (մթա 1200թ. )
  • Ծնվել է դեկտեմբերի 25 - ին
  • Մայրը` Կույս Իզիդի Մարիի
  • Ունեցել է 12 աշակերտներ, որոնց հետ ճամփորդել է և հրաշքներ գործել
  • Սպանվել է
  • Երեք օրից հարություն է առել:
Հիսուս Քրիստոս

  • Ծնվել է դեկտեմբերի 25 - ին
  • Մայրը` Կույս Մարյամ
  • Ծնվելու օրը աստղ է վառվել Հեռավոր Արևելքում, որի միջոցով երեք թագավորներ գտել են նրան
  • 30 տարեկանում սկսել է իր ծառայությունը
  • Ունեցել է 12 աշակերտներ, որոնց հետ ճամփորդել է, հրաշքներ գործել, բուժել մարդկանց, ջրի վրայով քայլել և այլն
  • Դավաճանվել է աշակերտ Հուդայի կողմից
  • Խաչվել է
  • Երեք օրից հարություն է առել
GOR- Egyptian God of Sun (3000 B.C.)

Was born on December 25th
His mother was The Virgin Ezedy Mary
On his birthday a star sparkled in the Far East, by which three kings found him
He was christened at the age of 30 by a man named Anub
With his 12 disciples, he travelled, worked miracles, cured people, and walked on water.
He was betrayed by his disciple Tephon
He was crucified
After three days he resuscitated.
 
Attis- Frigian God (1200 B.C.)

Was born on December 25th
His mother was The Virgin Nano
He was crucified
After three days he resuscitated.
 
Krishna –Indian God (900 B.C.)

His mother was The Virgin Devaki
The sparkling star in the Far East was a sign of his birth
He travelled and worked wonders with his disciples
He was killed
He resuscitated.

Dionis- Greek God (500 B.C.)

Was born on December 25th
He travelled and worked wonders with his disciples
After his death he resuscitated.

Mitra- Persidian God (1200 B.C.)

Was born on December 25th
His mother was The Virgin Ezedy Mary
With his 12 disciples, he travelled and worked miracles
He was killed
After three days he resuscitated.

Jesus Christ

Was born on December 25th
His mother was the Virgin Mariam
On his birthday a star sparkled in the Far East, by which three kings found him
He began his destination at the age of 30
With his 12 disciples, he travelled, worked miracles, cured people, and walked on water.
He was betrayed by his disciple Huda
He was crucified.
· After three days he resuscitated.

Wednesday, February 10, 2010

Քիչ

Լռության ուխտ:
...
Հասկանամ բառերիս արժեքը:
Բոլոր բառերիս:
Յուրաքանչյուր բառի:
ՀԱՐՑԱԿԱՆ ՆՇԱՆԻ:
Ստորակետի:
Վերջակետի:
Բազմակետերի:


Դասավորեմ ուղեղս: Նկարներս: Պատկերներս:
Դեն նետեմ աղբը:

ԼՍԵՄ: ԼՍԵՄ: ԼՍԵ~Մ...

ԽՈՍԵՄ:

An Oath of Silence...

To understand the worth of my words,
Of all my words,
Of every word,
OF A QUESTION MARK,
Of a comma and
Of a full stop,
Of dots...
To arrange my thoughts, visions, images and
Throw them away.
TO LISTEN, LISTEN, LISTEN
AND SPEAK!

Անկեղծ՝ Պարույր Սևակ

Մեր քվեարկությամբ ամենաանկեղծ արևելահայ բանաստեղծ է ճանաչվել Պարույր Սևակը:
Ցուցակում էին նաև Թումանյանը, Չարենցը, Սահյանը...

Հիմա թողնենք անկապ տըտըխկոցը և խոսենք:
Խնդրում եմ մասնագետներին՝ միանալ:

Tuesday, February 9, 2010

Փետրվարի տասնհինգ՝ момент истины

Լուսահոգի հորեղբորս կինը ազգությամբ ռուս է:
Միասին ապրել են ավելի քան հիսուն տարի:
Теть Լյուսիան՝ այսպես է հորեղբորս կնոջ անունը, հորեղբորս դագաղի մոտ նստած գովերգում էր հայ ժողովրդին....

ճիշտ նույն բառերով, որոնցով քիչ առաջ Շանթի եթերում հայ ժողովրդի մասին խոսում էր Եվա Ռիվասը:
Գեղեցիկ, զրնգուն... դատարկ:

Նկարը դնում եմ: Ձեզ զուսպ կպահեք:

A moment of Sincerity

The wife of my gracious uncle was a Russian.
More than 50 years they had lived together.
Теть Lusian, so was her name, sitting at my uncle’s coffin praised the Armenian people...
With the same words that just now spoke Eva Rivas on “Shant” TV about the Armenian people.
Beautiful, clear...and mere.


Here is her photo, please be patient.

Երբ ծառերը աստված են...

Ամբողջ աշխարհը խոսում է այս ֆիլմի մասին:
Մտածում էի՝ մի՞թե այդքան վատն է:
Շահութաբերությամբ գերազանցել է բոլոր ռեկորդները:
Ուրեմն՝ հաստատ վատն է:

Այսպես էի մտածում մինչև դիտելս:


Այս երեկո չզլացա: Աղջիկս տպավորվեց: Չորս տարեկան է:
Նման ձևով տպավորվել էի, երբ չորրորդ դասարանում կարդացի "Երբ արևը աստված էր" գիրքը:
Կարճ կապեմ:
ԱՎԱՏԱՐԸ վերջին շրջանում իմ հանդիպած ամենամեծ, ամենահանճարեղ, ամենածախսատար, ամենաշահութաբեր...
ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ գործն է:

Նման հեքիաթները վնասակար են:

When the Trees are God...


The whole world speaks about this film.
Whether it’s so bad?
It has exceeded all the records in its profitability.
Well, then it’s surely bad.
I thought so before watching it.
I did it this evening. My daughter was impressed. She’s four.
The same way I had been impressed in my fourth grade when I’d read the book “When the sun was God”.
In a word, its end was the greatest, most brilliant, most consuming and most profitable writing AGAINST CHRISTIANITY, that I’ve ever seen before.
Such tales are harmful.

Monday, February 8, 2010

Քո կտավները հայաստանոտ են...

Մեկ անգամ եմ հանդիպել: Գյուղում:
ԻՆչ- որ բան կիսատ մնաց: Հայերեն չէր խոսում:
Հիմա, երբ թերթում եմ նկարների ալբոմը, զգում եմ,
որ Հայրավանքը միայն իմը չէ:
Անգամ իմ գյուղի հանդը՝ իմը չէ միայն:

Հիշում եմ Սահյանին՝
"Քո շրթունքները հայաստանոտ են..."

http://www.philiphagopianart.com/

p.s. Գորիսի առավոտը քոնն է:

Saturday, February 6, 2010

Աղջի թաղված տապչկեքդ հագի . . . .



Անբարև, անզրույց առավոտ: Մեղմ բարև, զուսպ բարև,
բարև - պարտականություն:


- Մատիտ, մատիտ հենվիր մատիս . . . . .


- Աղջի, տապչկա հագի: Էլի ուզում ես գիշերը հետ տաս՞:


- Մատիտ, մատիտ, մատիտ, մատիտ . . . . . . . . .


- Աղջի մի վազի, մեռնեմ ջանիդ: Տապչկեքդ ուր մնաց, հագի, մերդ հեսա կգա:


Բարևած, սատկացրած առավոտ: Անթիթեղ ու անփայլ ձեղնահրարկ: Կրակվող, ձուլածո հանդուրժում:


- Տոնածառ էնք դնում, խաղալիք եմ ուզում, լույսերի յաշիկը կորել ա՞:


- Գլուխդ մեռնի, ամառվա կեսին ի՞նչ տոնածառ:


- Մատիտ, մատիտ հենվիր մատիս . . . .
- Կգաս չէ՞ տոնածառ դնենք:
- . . . . . . . . . . . . :
-Մի գոռա: Տենում ես լսում ա:


Հարդարված, կառուցիկ կացարան, դռներից չմտնող մեծ արկղեր, պատնեշներ ավերող արևներ:


- Մի վազի, կամաց: Քեզ վնաս կտաս:


- Խիղճդ մեռնի: Ռետուզով պոլերին մի քայլի: Առավոտը հագար, մատերս քրքրվում ա . . .


- Մատիտ, մատիտ, մատիտ, մատիտ . . . .


- Սումկեդ ու՞ր ա, այ դեբիլ:


- Սումկա չունեմ, սումկա չունեմ, պայուակս մահացավ . . .


Անկրակ, անհոգի առավոտ: Անհոգի ու աննյարդ հայացքներ: Կռիվներ ծնելու հաշտություն:


- Էս դուռը փակ պահեք, ճանճերը լցվում են ներս:


- Աղջի, թաղված, խի ես յաշիկները բերիր թափիր ստե:


- Հոլիվուդում մենք խոսում ենք հայերեն . . . . . .


- Վրեն մի մետր փոշի կա, ի՞նչ ես ուզում անես: Տար գյոռի իրանց տեղը:


- Որովհետեվ Լոսի կեսը հա յե րեն . . . . . . .


Քարացում: Կարկամում: Զրնգոց: Կործանում:


- Երեսուն հազար դրամանոց վազը ջարդեց: Արևդ թաղեմ ասեցի չէ, ախր առավորից էս ձախ աչքս խաղում ա . . . . .

- . . . . . . . . . . . . . . . . . . :

- Որ տենց ծեծում, ինվալիդ էս սարքում վազը կպնելու ա՞ իրար:


- Զ Զ Զ Զ Վ ՈՒ Մ Եմ:


Հեծկլտոց, արտասուք, ամոթանք: Տապչկեք, տնային աշխատանք:


Մատիտ մատիտ, հենվիր մատիս: Նկարում եմ ես ՄԱՅՐԻԿԻՍ:

Friday, February 5, 2010

Բերանն արնոտ մարդակերը էս գազան...

Եվրոնյուսով Ալիևի հետ հարցազրույց է:
Պատկերացնու՞մ եք, նա անգլերեն է խոսում:

Չէէէէէ, մարդակեր էլ մնացել է:

հասկանալ- զգալ- հավատալ

Առավելագույնը, ինչին կարող է հասնել խելքը, հոգևորի գիտակցումն է:

Հոգևորի գիտակցման հիմնական նպատակը հոգևոր զգացողություններն են:

Հոգևորի զգացողությունը բերում է ՀԱՎԱՏԻ:


The best thing that the mind can reach is the sense of spiritual.

The sense of spiritual’s main aim is the spiritual feelings.
The spiritual feeling brings to the BELIEF.

Thursday, February 4, 2010

"Ամեն ոք իր համար, և Աստված ընդդեմ ամենքի"


ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՔԵՐԻ ՕՐՐԱՆՆ Է:

ԴՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՍ, ՈՐ ՔԵԶ ՍԻՐԵՆ:

ԱՆԿԻՐՔ ԼԻՆԵԼԸ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՐԳԵՎ Է:



“Every one for himself, and God against everyone”


BEING ALONE LEADS TO THOUGHTS.
YOU NEEDN’T BEING LOVED.
BEING PASSIONLESS IS A DIVINE ENDOWMENT.

Wednesday, February 3, 2010

ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ . . . . . . .


Ամեն անգամ, երբ հողը հերթական ձյունց հետո ուռչում ու սկսում ա գարուն բուրել, ես հիշում եմ . . . .

- Այ տա: Շան որդի կուռումսաղ, Էտուլի մգրատը բեր էս վարդը էտենք, մեղք ա, մեռնե'մ ջանիդ: Բիջ ճուղքը ծիլ ա տալիս . . . . . .

Ամեն անգամ, երբ հերթական խորովածի համար կրակ եմ վառում, դարձյալ հիշում եմ . . .
- Այ տա: Էտա կրակը թող, պաժառ կտաս քեզի: Մեռնե'մ ջանիդ, կրակի հետ մի' խաղա, գիշերը կշռես տակդ:

Ամեն անգամ, երբ Երևանի հերթական անիմաստ քաղաքապետը էկրանից վրաս ա փսխում` Էրեբունի-Երևան, անհուսության աստիճան ճմլվծ թաթս եմ հիշում . . . .

- Չկորե'ս, շան որդի լամուկ: Ձեռքդ տուր, մեռնեմ ջանիդ, տուր բռնեմ, որ հիրար խեդ քելանք:

Ամեն անգամ, երբ ամառային մայթին դիմացս հայտնված անհամար ձմերուկները . . . . Չէ', ոչ թե առնելու, տշելու ցանկություն եմ ունենում . . . . . .

- Շան որդին ծուռ ա: Հում ինք մե կտոր հաց տվե վրից չի հերեվում . . . . .

Ամեն անգամ, երբ հասկանում եմ, որ հերթական մանրախնդիր մեկը տամուկ սողունի վարվեցողությամբ ներսս ա նայել ու հիմա սկսում ա ամրապնդվել . . . . . .

- Բը դոոոո՞ր իր, չկիր: Դու եթտա ջոջ իսան իր, չի՞ր գիդում, որ չարը բարուն հակառակ ա:

Ամեն անգամ, կարոտում եմ, զղջում եմ, ափսոսում եմ . . . . . . . . . . . . . . . . . . . . .

ԼԱՑ ԵՄ ԼԻՆՈՒՄ:

Tuesday, February 2, 2010

Մինչև լույսը բացվի...

Առավոտյան: 07:30 , 08:00, 08:30 մինչև իննը: Փողոցում միայն դու ես ու էլի ինչ որ անծանոթ մեկը: Հաստատ անծանոթ է: Մի անլուր դաշնությամբ ջերմ բարևում ես: Նույն ջերմությամբ ինքն է բարևում զուգընթաց: Պայմանավորվածների պես բարևում ես հաջորդ անծանոթին, հաջորդին . . . .


Ուղղակի .

- ԲԱՐԻ ԼՈՒՅՍ:

09:00 - ից հետո անծանոթները շատանում են: Բարև արդեն չկա: Բարևում ես միայն ծանոթներին:

Մեկ մեկ էլ.

- Դեմս կայնի էսի ընձի չտենա: Ըտուց իմալ եմ պադռում:

Ամեն առավոտ տերը նորոգում է ներսիդ տաճարը, իր ձեռքով մաքրում ավերածդ, կեղտոտածդ, պղծածդ. . .

Ամեն օր ավելի շատ ես ցանկանում անեղծ պահել տաճարդ, ամեն օր ավելի քիչ է հաջողվում: ԻՄԱՍՏՆԱՆՈՒՄ ԵՍ:
------------------------------------------------------------
Հեղինակ՝ "Սոկրատես"

Զինվեք քարերով՝ քննում եմ անքննելին


Աղոթում եմ գրաբարով.
- Հա'յր մեր, որ յերկինս ես ...
Դպրոցում հիմա սովորեցնում են..
- Հայր մեր, որ երկնքում ես ...
Բեյրութահայ ընկերս՝
- Հայր մեր, որ երկինքն ես ...


Եթե Հայրը երկնքում է, ուրեմն երկինքը կար մինչև Հայրը:

Չեղա'վ:

Կամ՝ Հայրը ինքը՝ Երկինքն է:

Չեմ կարող քնել: 

Այս դեպքում Հորը շատ փնտրել պետք չէ: Մենք նրա մեջ ենք ապրում, չենք կարող տեսնել:

ԻՆչպես, օրինակ, չի կարող տեսնել ստամոքսիս ներսում ապրող որդուկը իմ չաղ մարմինը:

Մենք Հոր մեջ ենք, Սուրբ Հոգին մեր մեջ է:

Քրիստոսը այն կապն է՝ Ճանապարհը, որով Սուրբ Հոգին կապվում է Հոր հետ և Աստված ամբողջանում է:

Եվ հասկանում եմ՝ որպեսզի Աստված ամբողջանա, իմ կամքը պետք է:

Իմ Կամքը դեր ունի:
Հիշեցի, որ չեմ կարողանում ուղեղս կապել սրտիս հետ:

Monday, February 1, 2010

Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից . . .



Մեկ-մեկ, երբեմն, երբ հասկանում եմ, որ էստեղ ոչ ոք չկա, կարկամում եմ:
Էստեղ ոչ ոք չկա:
Իսկ արձագանքները, քմծիծաղները, հույզերը, հոգին, ԿԱՐՈՏՆԵՐԸ, մտախոհությունները . . .
Էստեղ էն, դեռ զրնգում են:
Էստեղ ոչ ոք չկա:
Կարծես ամռանը իմ առաջին դպրոցի կաթսայատանը լինեմ: Էդտեղ թաքնվում էի, երբ չափից դուրս վիրավորված էի լինում: Ամեն անգամ ես էդ ածխաբույր սրահը դարտարկ էի գտնում անցյալ անգամվա ինձանից:
Մի անգամ, երբ դպրոցը վաղուց ավարտել էի, էլի հայտնվեցի էդտեղ, երևի վիրավորված էի. չեմ ուզում հիշել: Նույն սրահն էր: Ածխաբույր չկար, բայց ես շնչում էի այն: Կաթսայատունը գիտեք??? ....


Ափեափ լիքն էր ինձանով:


Բոլորը կային:


Բոլոր ժամանակներում էդտեղ թեկուզ մի րոպեով թաքնված եսերը:


Թեկուզ մի արտասուք, թեկուզ մի հեկեկոց, բոլորը .....

- Արա էդ ուռում ես, թուլա':
- Չէ', ինչ ուռել, ուղակի մտա, տեսնեմ` ինչ կա:
- Խի էսի քո համար բուլվար ա, արա':
- Ես էս դպրոցում սովորել եմ, անցնում էի, ասացի ...
- Արա', կառոչի գլոխ մի հառթուկի, կամ հեսա թաղային եմ կանչըմ, տանեն թաղմաս էնքան տփեն, սատկցնեն, մի 1000-3000 դոլլար էլ կառնեն, կտանեն կկորցնեն, արա', դու բաայց ջոգում էս, որ եթե ես հմի ուզեմ ...
- Կամ ինչ?
- Ինչ?ը կամ ինչ: Կտանեն, բերանդ կջարդեն...
- Չէ, ասեցիր կամ թաղային, բան: Էն երկրորդ կամը չասացիր:
- Հա, ըըըը դե եսիմ, մոտդ էլի ուռելիք կա:
- Չէ, իսկապես չէի ուռում:
- Արա էլի կույսվատ էս ըլնում: Բա աչքերդ խի ա կարմրած, արա, քու բռնած մկների չափ կատու էնք . . .
- Ուղղակի լաց եղա մի պահ:
- Ախպեր դու գիժ էս??? Դավայ ռադ ըլի ստից:
- Ինչ???
- Արա, վրա մի տվեք: - Վարսիկ զանգի թաղմաս, արա էս ուր???
- Գնամ տուն, եթե դեմ չես:
- Ախպեեեր: Էս մաշնեն քոնն ա ???
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

P.S. Դատարկ մի թողեք էս տարածքը: Հաջորդ անգամ հնարավոր է չգտնեք ինքներդ ձեզ:

Sunday, January 31, 2010

Արդեն գոռում եմ...

Օր չկար, որ չլսվեր հոգեգալստական հարևանիս գոռգոռոցը:

Դպրոցահասակ երեխաներ ուներ:
Կնոջս ասում էի.
- էս անասունը էդ էրեխեքի հետ վարվելու ձև չունի: Գոռալը որն է?
Հետո հասկացա, որ նաև ծեծում է: Դե "հավատացյալ" է, հասկանալի է:

Ուրեմն:

Արդեն գոռում եմ...

Տասը տարի էր պետք

հասկանալու համար, որ մեր աղոթքր
"ՀԱՅՐ ՄԵՐ..."-ն է,  ոչ թե "Հայր իմ..."-ը:

Խնդրում- պահանջում եմ

Խնդրում եմ կամ պահանջում:

Խնդրում եմ, երբ թույլ եմ, ցածր եմ, նսեմ:

Պահանջում եմ, երբ բարձր եմ, ուժեղ եմ, հպարտ:

Իսկ ինչ եմ անում, երբ հավասար եմ:

I BEG-I DEMAND

I beg or demand.
I beg when I’m weak, poor, sick.
I demand when I’m strong, powerful and proud.
And what I’m doing when I’m neither this nor that?

Դատարկ պատկեր

ՀԻՆ ԳԵՏԻԿԻ ՎԱՆՔՈՒՄ ԷԻ:
ՁՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԵՎԸ ՁՈՒԼՎԵԼ ԷԻՆ ԻՐԱՐ:
ԼՈՒՅՍ ՈՒ ՍԱՌՆՈՒԹՅՈՒՆ:

ԴԵՊԻ ԱՎԵՐԱԿ ՎԱՆՔԸ ՁԳՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՐՃ ԹՎԱՑ. ԴԵՊԻ ՔԵԶ ԷԻՆՔ ԳԱԼԻՍ: ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԱՅՍ ՎԱՆՔՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԻՄ ՀԱՎԱՏԸ` ՀՈՅԱԿԵՐՏ, ԲԱՅՑ` ԱՎԵՐԱԿ: ԽՈՐԱՆԻ ՎՐԱ ԱՆՊԱՏԿԵՐ ՄԻ ՔԱՐ ԿԱ: ՈՉ ՄԻ ԳՐԱՌՈՒՄ, ՈՉ ՄԻ ՆՇԱՆ: ԱՂՈԹՔԻՍ ՊԱՀԻՆ ՁՈՒԼՎՈՒՄ ԵՄ ՔԱՐԻ ՀԵՏ. ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է: ՆԱՅՈՒՄ ԵՄ ԵՐԿԱՐ: ԿՅԱՆՔԸ ԱՆՑՆՈՒՄ Է:

ԱՅՆՔԱՆ ԵՆՔ ՆԱՅՈՒՄ ՄԻ ԿԵՏԻ, ՈՐ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԲՈՂՋԸ, ԱՄԲՈՂՋԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՄԵՐ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՇՆՈՐՀԸ:
ՍԵՎԵՌՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՍԻ ԴԱՏԱՐԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՄԵԶՆԻՑ ԲԱՑԻ:

ՀԱՅ'Ր ՄԵՐ, ՍԹԱՓԵՑՐՈՒ ՄԵՐ ՀՈԳԻՆ ՈՒ ՍԻՐՏԸ:
ՄԵՐ ՄԵՋ ԵՂԱԾ ԱՆԴՈՒՆԴԸ ԼՑՐՈՒ ՔՈ ՇՆՈՐՀՆԵՐՈՎ ԲԱԶՈՒՄ, ՈՐ ԴԱՏԱՐԿ ՉՄՆԱՆՔ, ՈՐ ԱՄԵՆ ՊԱՀ ՏԵՍՆԵՆՔ ՔԵԶ ՈՒ ԱՊՐԵՆՔ ՔՈ ՄԵՋ:

ՏՈՒՐ ՄԵԶՆԻՑ ՄԵՐ ՈՒՇՔԸ ԿՏՐԵԼՈՒ ՇՆՈՐՀ:
ԴԱ ՔԵԶ ՏԵՍՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է:

... ԵՐԿԱՐ ՆԱՅՈՒՄ ԵՄ ԽՈՐԱՆԻՆ ԴՐՎԱԾ ՔԱՐԻՆ ԵՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՏԻՍ ՀԻՄՔԸ:
ԵՍ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԱՅՆ ՀՈՅԱԿԵՐՏ ԵԿԵՂԵՑԻՆ, ՈՐՆ ԻՄ ՇՈՒՐՋՆ Է, ԻՄ ՄԵՋ, ԱՅԼ ՄԻԱՅՆ ՆԱՅՈՒՄ ԵՄ ԴԱՏԱՐԿ ՔԱՐԻՆ ԵՎ ՎՐԱՆ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԱՆԻՄԱՍՏ ՊԱՏԿԵՐՍ:

THE EMPTY IMAGE

I was at the monastery of “Hin Getik”.
The snow and the Sun were mixed together.
Light and coldness.
The road that led us to the ruined monastery seemed short. We were coming towards you. Every time in this monastery I see my belief: majestic but ruined. There is a stone on the sacristy with no scripts and signs on it. At the moment of praying I merge with that stone; what an emptiness! I stare for a long time and the life passes.
We gaze at a direction so long that we lose everything, the divine endowment of seeing everything.
We concentrate on the emptiness that’s inside us. We see nothing except us.
OUR GOD, sober our souls and hearts!
Fill the void inside us with your favors! Do a favor for seeing you and just live inside you!
Give us the might not to concentrate on ourselves!
That’s the only way to know you.
…For a long time I gaze the stone on the sacristy and understand the reason of my belief.
I don’t see the grandiose church that surrounds me, that is inside me, but I only gaze at that empty stone and see my senseless reflection.

Friday, January 29, 2010

....ՈՒ ճախրում եմ...

Ցատկում եմ պատուհանից, չեմ հասցնում հպվել գետնին: Հասկանում եմ, որ կջարդվեմ, մի պահ էլ զգում եմ, որ սա վերջն է և... ճախրում եմ: Վախս փոխվում է հաճույքի, վայելքի: Ես ճախրում եմ...
Ալիքաձև:
Փոքր էի:
Երազ էր:
Մեռավ:
Մեռա:

...AND I’M FLYING...

I jump out of the window, but before hitting the ground I understand that I’ll get smashed up. For a moment I feel that it’s the end and ...I’m flying. My fear turns into a pleasure, an amusement. I am flying... wavy.
I was small.
It was a dream.
It passed away.
I passed away.

Thursday, January 28, 2010

ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ ՁԵԶ . . .


Ես տեսել եմ արարատյան, ամառային, աստվածային ԱՐԵՎԸ` կիզիչ, դողացնող հրաշքով: Ես սերն եմ տեսել` սկսած մեկ ժամ ապրողից, մինչև ամենահաստատունն ու հիմնավորը: Ես տեսել եմ գետնածաղկի ադամանդե ցողը` բազմանիստ, գաղտնափայլ, խռովկան: Ես ընկերներ եմ տեսել` անիմաստ հավատարիմներից մինչև անիմաստ դավաճաններ: Ես ջուրն եմ տեսել` անհաղթելի, գայթակղիչ, կործանմամբ ապրեցնելու խոստումով: Ես ոսկրացավի ու փսխուքի խառնուրդ տառապանքն եմ տեսել` այդքան դաժան, այդքան նողկալի, այդքան հարազատ: Ես երկինքն եմ տեսել` մերկ, անամոթ ու ազնիվ: Ես կարոտն եմ տեսել` ծծմբաթթվի նման, երբ էությունդ գոլորշիանում է ու էլի լերդանում մաշկիդ մեջ: Ես երջանկությունն եմ տեսել ի վերջո` ամենազոր, վերերկրային, կարճատև:


Որքան կարևոր բաներ եմ տեսել:


Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ այլևս իմաստ չունի ապրել միայն հանուն պատասխանատվության ու վայելքների . . .

I HAVE SEEN YOU...

I have seen the Araratian summer SUN with its divine shining wonder. I have seen the LOVE that lasts an hour and that is forever. I have seen the brilliant DEW of a flower that shines hidden, like a touchy creature. I have seen FRIENDS that are silly faithful and silly betrayers. I have seen the WATER with its irresistible, tempting promise of life. I have seen the SUFFER of a pain mixture that is so disgusting but is so familiar. I have seen the HEAVEN that is naked, shameless, and honest. I have seen the YEARNING, like a sulphuric acid, that disappears and then thickens in your heart. And finally I have seen the HAPPINESS that is almighty, unearthly and of short duration.
How important things I have seen!
By and by I become surer that it’s meaningless to live only for the sake of responsibilities and pleasures…

Wednesday, January 27, 2010

Ձմեռ պապը

 Աղջիկս հավատում է Ձմեռ պապին:
Հիմա, երբ անհնազանդության ցասման մեջ է լինում, միակ գործող մեթոդը Ձմեռ պապի զանգն է:
Եվ երբ Ձմեռ պապ ներկայացող իմ բարեկամը խոսում է նրա հետ, դեմքին մեծ խաղաղություն է իջնում, լրջանում է: Հավատը իրական է: Չկա կասկածի նշույլ իսկ:
Եվ իրական է նաև Հրաշքի նկատմամբ նրա հավատը: Ոչ մի երկրային ուժ կամ ձգողություն չի խանգարում նրան` հավատալ Հրաշքին, Հոգուն, Աներևակայելիին, երկնքում սահնակով թռչող Ձմեռ պապին...
Մենք արդեն մեծացել ենք:
Կեղծիքը լիովին փոխարինել է Հրաշքին, Հոգուն, Խաղաղությանը...

ամառ.am

Մի քիչ ամառը չէր խանգարի, դրսում սառնամանիք է:

Tuesday, January 26, 2010

ՎԱԽՆ առաջնորդում է:

Հաճախ հարցնում եմ ինձ. "Ինչից սկսվեց այս ճանապարհը":
Որն է Աստվածային մոդելի առաջին քայլը, ինչպես է այն սկսում գործել մարդու մեջ:
Չեմ կարող ընդհանրական եզրահանգումներ անել:
Իմ Ճանապարհը սկսվեց Վախով:
Վախ գոյությունից, "չգոյությունից", "անգոյությունից", ոչնչից ու ամեն ինչից:
Վախենում էի պատժվել: Վախենում էի ո'չ ինձ համար:
Գիտեի, որ ինձ պատժելու ամենադաժան ձևը կապերս կտրելն է: Կապեր, որոնք ինձ կապում էին իմ սիրո հետ: Մարդկանց հետ, ում ես սիրում էի:
Ու կտրվեցին:
Իրար հետև:
Անողոք:
Կտրվեցին:
Կորցրեցի:
Եվ ծնվեց ամենազոր ՎԱԽԸ:
Ունեցածդ կորցնելու Վախը:
Մեծագույն և անուրանալի ուսուցիչ` ՎԱԽ:
Դու' և միայն դու' սովորեցրիր, որ ունենալը սխալ է, չունենալը` ճիշտ:
Չունենալ ոչինչ:
Եվ երկար ժամանակ Չունենալը դարձավ իմ հիմնական սկզբունքը...

Իրական Հիմք

Կյանքի լուսավոր ու խավար անկյուններում դեգերող հոգիս հիմքի կարիք ունի, իրական հիմքի: Մտքերս այնքան խառն են, որ դժվարանում եմ շարադրել դասավորված: Այնքան բան ունեմ ասելու, որ չեմ կարողանում որևէ հերթականություն որոշել: Միայն զգում եմ: Եվ դա իրական է: Զգում եմ ճնշում, ցավ, կարով: Այո, կարոտ...
Հեռավոր եզերքում տանջվում էի կարոտից: Մարմինս ու հոգիս անջատվել էին, և մտքերս ազատ դեգերում էին հայրենի եզերքում, հարազատներիս մեջ, հայրենի տան պատերի ներքո: Հիմա կարոտս չի փոքրացել: Այն ճնշում է ինձ:

Monday, January 25, 2010

Խորանը փակ է

Որոշեցի գրել... գուցե այն պատճառով, որ Սերս դեռ չի հասունացել, որ սրտիս խորանը դեռևս փակ է: Ուզում եմ խոսել քեզ հետ, ընդունել Կամքդ: Չգիտեմ, ունեմ բավարար իրավունք` հաղորդակցվել քեզ հետ: Անդադար աղոթում եմ և չեմ հագենում:
Վախն առ քեզ համառորեն չի վերաճում Սիրո:
Գուցե ուժս չի հերիքում` ինքնուրացության սրբազան գործն ավարտին հասցնելու համար:
Երբեմն զգում եմ Սիրո թրթիռ, առանց կոնկրետանալու, աբստրակտ սիրո թրթիռ... առ քեզ: