Sunday, April 18, 2010

Պողոսն ԱՌԱՎ Վարդուշին...

Քայլում էր:
Բաց չէր թողնում ոչ մեկին:
Սուրմայապատ աչքերի սուրուրիկ պոչերով հայացքը նետում էր մեքենաների, մարդկանց, տղամարդկանց, աչքի ընկնող տղամարդկանց...
Ներկայանում էր:
Ինքն իրեն փաթեթավորել և ներկայացնում էր:
Պոդիումի վրա էր, մնացածս՝ դիտորդներ, ընտրողներ, մուշտարիներ...
Չէ, սա չեղավ:

Քայլում էր:
Աչքերը հառել էր գետնին:
Զարմանալի է, ինչպես էր կողմնորոշվում:
Նրա ցանկացած շարժում կարծես ասում էր՝ չնայես վրաս, ես անձեռնմխելի եմ,
երկնային եմ, վեհ եմ.... անգին եմ... չեմ վաճառվում... հիմնականում:
Չէ, սա էլ չեղավ:

Քայլում էր:
Նայում էր պայծառ ապագային: Խրոխտ հայացքով:
Քայլքը լայն էր, վստահ:
Մի ֆասադ էր քայլում՝ հանրությանը մերժող, համառ, բարդույթախառն...
Մերժում էր վաճառվողին, հիմնականում՝ չվաճառվողին:
Մերժելը չլիներ, չէր էլ քայլի:
Սա էլ բանի պետք չէ:

Քայլում էր:
Ու ոչ ոք նրան չէր տեսնում:
Նա չէր էլ նկատվում այս շքերթի մեջ:
Գորշ մուկիկ էր: Մեծ պայուսակով...
Աննկատ, կադրից դուրս:
Շատացե'ք, է'լի:

31 comments:

  1. Քայլում եք...
    Փնտրում եք...
    Ներկայանում եք... մեքենաներով...
    Մերժվում վաճառվողից,
    Մերժում չվաճառվողին:
    Երկնայինը, վեհը աննկատ է մնում` կադրից դուրս:

    ReplyDelete
  2. Առաջարկում եմ քննարկումը թեմատիկ վարել:
    Հաջորդ փոստը կդնեմ տղամարդկանց մասին, ձեր ողջ բառապաշարը կներդնեք:
    Հիմա քննարկում ենք այս մոդելները:

    ReplyDelete
  3. Ձեր բառերն են այլ դասավորությամբ:
    Ամեն երևույթ առնվազն իր չորս կողմն ունի, եթե ոչ ավելին,,,
    Ես այլ կողմից նայեցի,
    Դեմ եք?

    ReplyDelete
  4. Ինչքան շատ կողմերից նայենք, այնքան ամբողջական պատկեր կստանանք:
    Դեմ չեմ:
    Փաստորեն, Ձեր առաջին մեկնաբանությունը մեքենաներով կանանց է վերաբերում:
    Դա չէի մտածել:
    Նոր հայացք է: Շնորհավորում եմ:

    ReplyDelete
  5. Առաջին երեք մոդելներում բովանդակությունը դրվել է ձևի մեջ, կաղապարվել է, բարդույթավորվել, փաթեթավորվել...
    Բայց հասարակության բոլոր տեսախցիկները հենց նրանց են ուղղված: Ամենուր նրանց են գովաբանում, ամեն ոք նրանց մասին է խոսում..
    Նույնիսկ, երբ խոսակցությունը սկսում է բամբասանքի վերածվել, մի տեսակ նախանձ է նկատվում, այն մարդկանց մոտ, ովքեր իրենց այսպիսի ձևերի մեջ պահել չգիտեն:
    Իսկ չորրորդ մոդելի գորշ մուկիկը? Նրան չեն նկատում, նրա մասին չեն խոսում, նրան չեն լսում: Նա ինքն էլ հաստատ միայնակ ու լքված է իրեն զգում: Կամ, գուցե, նա խաղաղ է, զգում է Աստծուն, սիրում Նրա կերպարով ստեղծված մարդկանց? Գուցե, նա է մեր իրական առաջնորդը, ու բոլորս մոլորված ենք, քանի որ նրան չենք նկատում ու չենք հետևում...
    Գուցե, մենք էլ ենք որդեգրվել ՁԵՎԻ մոդելի կողմից...

    ReplyDelete
  6. Քայլում եմ...
    Առաջին մոդելը? Շատ հազվադեպ? Հազվադեպ? Երբեմն?
    ԵՐԲԵ'Ք...
    Կոսմետիկայով նկարված դեմքն ու գեղեցիկ փաթեթավորումն ինքս ինձ համար եմ կազմակերպում: Պարզապես ուզում եմ հայելու մեջ գեղեցկություն տեսնել... Իսկ տղամարդիկ երևակայու~մ են...

    Քայլում եմ...
    Այո', աչքերս հառած են գետնին, մտքերս թափառում են չգիտեմ որտեղ...
    Ա~հ, ,,երկնային եմ, վեհ եմ.... անգին եմ... չեմ վաճառվում... հիմնականում,,... ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ...
    Բոլորն են վաճառվում, պարզապես ոմանք չափազանց արժեքավոր են ու աշխարհում ոչ ոքի տրված չէ ունենալ այդ ,,ոմանց,, գնելու համար անհրաժեշտ կարողությունը:
    Քայլում եմ...
    Եվ վաճառվողին եմ մերժում, և չվաճառվողին...
    Մերժումը չլիներ...
    ՉԿԱ'...
    Քայլում եմ...
    Գորշ ու աննկատ, մեծ պայուսակի ծանրության տակ կքած խղճուկ մի էակ...
    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ????????...
    Բայց երբ գերիշխողը ձևն էր,նետվում էին մեծ պայուսակը վերցնելու, որ հանգիստ քայլես, իսկ երբ գերիշխեց բովանդակությունը...
    Ոչ, այդ քայլող էակների մեջ ինձ չգտա...
    Փորձեցի, իրոք, չկայի...
    ՔԱՅԼՈՒՄ ԵՄ...
    Քայլում եմ ինչպես պատահի` կախված տրամադրությունից, իրավիճակից, քայլում եմ ու չեմ կեղծում:
    Երբեմն հայացքս կարող է անպարկեշտ լինել, չեմ ձևանում համեստություն...
    Երբեմն մեղմ եմ ու ամոթխած` չեմ թաքնվում ինքնավստահության դիմակի ներքո...
    Կարող եմ մարտահրավեր նետել աշխարհին` չեմ վախենում չհասկացվելուց:
    Երբ ՃԻՇՏ եմ, քարկոծվելուց չեմ վախենում:
    Եվ պայծառ հայացքով ապագային եմ նայում` ուղիղ աշխարհի ոգուն` առանց էությունը քողարկող լաթերի ու դիմակների...
    Եվ գորշություն դարձած ձուլվում եմ ամբոխին...
    Բայց ձև չեմ դառնում, մնում եմ ես...
    Քայլում եմ...
    Չէ, այդ դեպքում չեն քայլում, ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ.....

    ReplyDelete
  7. Լրիվը մեկի մե՞ջ:
    Երևի դա է ԿԻՆԸ:
    Շնորհակալ եմ վերևի փոստի համար:
    Անանուն:
    Չարենցյան բոցը տեսա:
    Հեթանոս ու արիական:
    "Աշխարհի ոգուն ուղիղ նայող":

    ReplyDelete
  8. Հիացար, Վարազդատ?
    Կեցցե'ս...
    Երբ չկար Ալֆա ձևը, գնահատեցիր ՄԱՐԴ բովանդակությունը...
    Փաստորեն կարողանում ես, երբ ցանկանում ես /անհեթեթ արտահայտություն է, ծամծմված, բայց այս դեպքում` տեղին/)))))))))...

    ReplyDelete
  9. Դուրս եկավ Անանունը:Վերջին մոդելում ինձ էլ տեղ տեղ գտա..Միատեսակ կինը հետաքրքրիր չէ:
    Միայն մուշտարի փնտրող կանայք շուտ սպառվում են, անվերջ անձեռնմխելիները բորբոսում են:)))
    մերժողները ի վերջո մերժվում են ու լքվում...Պետք է ի վիճակի լինել սիրել հետո նաև հույս ունենալ սիրվելու...պետք է ջանք թափել..իսկ մկնիկը մանուկ ժամանակ չի սիրվել ու գուրգուրվել մոր կողմից... Ոնց անպետք ու միամիտ աշխարհ է եկել, այնպես էլ հիմնականում հրաժեշտ կտա ..էդ էլ մի բան չէ

    Էլի մոդելներ կան, որ լավ մտածենք

    ReplyDelete
  10. Անորսալի, խորհրդավոր, ԱՆԱՆՈՒՆ...
    Այդպիսին դուր եմ գալիս?
    Երեկ նստած էի անքուն...
    Գրեցի...
    Post Comment???
    Մի պահ վարանեցի, հետո Ալֆան փոխեցի անանունի և Post Comment ...
    Եթե նշված լիներ հեղինակ Ալֆան,նրանց, ովքեր ինձ գիտեին, իմ ստեղծած կերպարը դուր չէր գա, ոմանք անգամ հիասթափություն կապրեին...
    Զվարճալի է. ԱՆԱՆՈՒՆ ձևը հաղթում է ԱԼՖԱ բովանդակությանը...

    ReplyDelete
  11. Մի կերպ զսպվեմ Ալֆայի մտագրոհին պատասխանելու ցանկությունս և պատմեմ մի հետաքրքիր դեպք:
    Երեկ Վրաստան էի գնացել, Մառնեուլ:
    Թուրքաբնակ շրջան է:
    Որ տանը որ ազաբ աղջիկ կա, այդ տան դարպասին կարմիր ժապավեն է կապված:
    Բա:
    Սա էլ է մոդել:
    Սրան ի՞նչ կասեք:

    ReplyDelete
  12. Որպես ինչ?

    Կրկին մարդկային հարաբերությունների աղճատված տարբերակ: Ես երբեմն զարմանում են, թե ինչպես կարելի է նման ձևով վերաբերել մարդկանց հետ: Ուր է կյանքը? Ցանկացած մարդ ունի ընտրության, սիրելու, սիրվելու, արծեքային համակարգ ունենալու իրավունք, իսկ նման պարագայում ոչնչանում է անհատականությունը, սերը, հավատը, որոնք մեզ անհրաժեշտ են ապրելու համար... Տվյալ դեպքում ցանկացած աղջիկ, որը ամուսնացած չի, կարծես աճուրդի հանված լինի... Ու ինչպես են իրենք իրենց զգում? Ամենակարևոր հարցն է: Քանիսն են գիտակցում, թե ինչ է դա?

    Եկեք ապրենք...
    Վայելենք բնության պարգևը` ՄԱՐԴ ԼԻՆԵԼԸ:
    Երազենք... զգանք... զգանք, որ մեր երակներում արյունը հոսում է...

    Ես զգում եմ...

    ReplyDelete
  13. ԻՆձ մի հարց է անընդհատ հետաքրքրել, բայց վարանում էի տալ: Հիմա կարծես այդ մասին խոսում ենք:
    Մեր բլոգի այցելու աղջիկների մեծ մասը ամուսնացած չեն: Մի մասը ապրում եմ Գավառում:
    Հիմա:
    Հաշվի առնելով տարածքի նիստ ու կացը՝ դուք ինչպե՞ս եք պատկերացնում ձեր ամուսնությունը, ընտրությունը, ամուսանական կյանքը...

    ReplyDelete
  14. Դիանա ջան, իսկ մենք էդ Մառնեուլի աղջիկների հարցրել ենք իրենց եդ ազատությունը պետք է? Դա էլ իրենց ավանդույթն է: Գուցե իրենք հնարավորություն չունեն սուրմայապատ աչքերով դուրս գալ իրենց գյուղի կամ քաղաքի փողոցները որսի, այդ կարմիր թաշկինակն էլ ինչ-որ PR-ի միջոց է: Գուցե ինքը ամեն դարպասը ծեծողի հետ չամուսնանա, մերժելու իրավունք էլ ունենա.. միշտ չէ, որ ավանդույթները վերացնելու ճանապարհով ազատության ուղին ենք բռնում: Մեր հասարակության օրինակով կարող եմ ասել, որ թաղեցինք շատ լավ սովորույթներ ու բռնեցինք այլասերման ճամփան:

    Ինչ վերաբերում է Գավառի աղջիկների տեսակետներին, ինձ էլ է հետաքրքրում իրենց դիրքորոշումը, քանի որ չեմ պատկանում այդ խմբին

    ReplyDelete
  15. Աննորմալություն... եթե մեկն ուզում է նորմալ ապրել, մի կերպ գլուխ կհանի` անկախ հասարակությունից, անկախ նրանից, թե շրջապատում նեխած ուղեղով ծերուկներ ու պառավներ են, թե ,,forward thinking,creative etc.,, մարդիկ...
    Ինչ նշանակություն ունի, թե որտեղ են ապրում ձեր այդ գավառական աղջիկները, իրենք կարող են ապրել ինչպես ուզում են, բայց կաղապարվում են ու դառնում խղճուկ...
    Թեմայում նկարագրված ձևերը ոչ թե անհատին են նկարագրում, այլ հասարակությունը...
    Ամբոխն է մարդում էդպիսին դարձնում, ուղղակի մարդ ինքը պիտի որոշի, ոչ թե թողի իր փոխարեն որոշեն...
    Խղճում եմ են աղջիկներին, ում փոխարեն որոշում է հասարակությունն ու իրենք համակերպվում են...

    ReplyDelete
  16. Չգիտեմ անգամ ինչ կարող եմ առարկել էն մարդուն, որն իր նախնիներին նեխած ուղեղով ծերուկներ ու պառավներա անվանում ու վրա է տալիս իր պռադվինուտի անգլերենով..

    ReplyDelete
  17. im tarberakin chem gtnum
    kam el mi qani dzevov em handes galis nayac erb-uzum em aten indz te siren, kam el erb chem uzum indz @ndhanrapes tesnen
    bayc du misht tesnum es, es el qez harc unem
    -erb marmnn u hogin nuyn@ chen, hakasakan baner en uzum, vonc petq e apri dra ter@?

    ReplyDelete
  18. Դա մեր էության կանոնն է:
    մարմինը հոգուն հակառակ է:
    Հոգին աստվածային է, մաքուր:
    Մարմինը հողեղեն է, մեղավոր:
    Անտեսանելի կռիվ է մարմնի ու հոգու միջև:
    Ամբողջ կյանքը:
    Բոլոր մեղքերը հենց մարմնում են պարփակված:
    Անմեղ մարմիններ հիմա չկան:
    Այնպես որ, պայքարի'ր:
    Արդեն այն, որ պայքարը նկարտելի է, վստահություն է տալիս, որ առողջ պրոցես կա, որ հոգին մեռած չէ:

    ReplyDelete
  19. isk anmex marminner yndhanrapes exel en?
    isk ete hogin sksel e haxtel, marmnin nexum e........uzum e heruner tanel.qaxaqakrtutyunic heru.......andorutyan hasnelu hamar patrastvum e marmnin kttanqneri entarkel.... mec porcutyun e naxapatrastel..arji gnal hogu hetevic USUCICH?

    ReplyDelete
  20. Այդպես ճգնում են:
    Հրաժարվում են աշխարհից, ապաշխարհում են:
    Դա ՄԵԾԵՐԻ Ճանապարհն է:
    Եվ երբ մաքրվում են, դառնում են դեպի աշխարհը՝ փրկելու այն, կյանքի լույսը ցույց տալու, Ճանապարհը ցույց տալու համար:

    ReplyDelete
  21. isk heto ashxarhn indz knduni?

    ReplyDelete
  22. Իսկ հետո քեզ համար միևնույն կլինի՝ ընդունում ենք քեզ, թե՝ ոչ:
    Էականը կդառնա առաքելությունը:
    Հիշու՞մ ես, Քրիստոսին խաչեցինք:
    Եվ նա գիտեր, որ հենց այդպես էլ կլինի:

    ReplyDelete
  23. Համաձայն եմ...
    Առաքելության գիտակցումը ամենակարևորն է: Ինչքան հոգոհարազատ մտքեր են...
    Առանց դրա աննար է: Մարդը դառնում է մեքենա, բառիս ուղղակի իմաստով:

    ReplyDelete
  24. So...
    Նյուշ, գյուղաքաղաքներուն նեխած ուղեղներով պառավներն ու ծերուկները ոչ թե նախնիներն են, այլ դեռ դպրոցական նստարանների առաջ նստած (նման վայրերում մի ժանակ հաճախ լինելու դժբախտություն եմ ունեցել, գիտեմ):
    Եթե ձեր Գավառի բոլոր մարդիկ վաղը մեռնեն, ինչ կկորցնեն?
    Աշխարհն ինչ կկորցնի?
    Ուշքի եկեք, վերջապես, բավական է կաշկանդված դիակների նման ապրեք:
    Սովորեք արժեքն ադաթից տարբերել:

    ReplyDelete
  25. Լրիվ համամիտ եմ Հերոսի հետ:
    Ադաթը մեզ միայն հետ է պահում թռիչքից:
    Հիշում եմ մի հայտնի ռուսական ասացվածք.
    Привычка свыше нам дана,
    Замена счастья она.

    ReplyDelete
  26. Մոտ ընկերս այսօր առավոտյան ասես սպանված էր` սարսափելի տրամադրություն ուներ:
    Գյուղերից մեկում էր եղել, մի աղջկա էին փորձել առևանգել` միջամտել էր, կանխել:
    Հետո պարզվեց ներկայացում էր` աղջիկն ինքն էր տղայի վզով ընկել, իսկ ծնողները նրա ընտրությանը դեմ էին:
    Հիմա ընկերս իրեն մեղադրում է ուրիշի երջանկությունը խորտակելու մեջ:
    Աղջիկը 21 տարեկան էր` արդեն 3 տարի չափահաս մարդ` ինչպես փաստաբաններն են սիրում ասել իրավունակ ու գործունակ...
    Որն էր ճիշտ` լսել ծնողներին ու հրաժարվել իր ընտրյալի հետ կյանքը կապելուց, թե կանգնել ու ասել` իմ այն տարիքն է, որ ես եմ որոշումներ կայացնում:
    Ներկայացում կազմակերպել????
    Ով էր մեղավոր, որ այդպես ստացվեց?
    Աղջիկը?
    Նրա ծնեղները?
    Ընկերս?
    Հասարակությունը?
    ԱԴԱԹԸ??????????????
    ՈՎ?

    ReplyDelete
  27. Մեռնող սովորույթ է:
    Ինչքան էլ Երևանը այլանդակ է, բայց այս մի հարցում դրական դերակատարում ունի:
    Այստեղ արդեն այդ երևույթը բացառվում է:
    Մարդիկ ավելի առողջ մոտեցում ունեն այդ հարցին:
    Ինձ թվում է, մի հինգ- տասը տարվա ընթացքում սա կվերանա: Սոցիակական ցանցերի հսկայական ծավալն էլ է դրան նպաստում:
    Քյալությունը կամաց- կամաց նահանջում է:

    ReplyDelete
  28. Հա, մի բան հիշեցի:
    Քյավառում վերջին տարիներին մի տասը դեպք եմ հիշում, երբ բռնի փախցված աղջիկները հետ են դառնում հայրական տուն: Սա մեծ կամք է պահանջում այդ հասարակության մեջ:
    Բայց այդ հեոսուհիների շնորհիվ հիմա բռնի փախցնելու երևույթը գրեթե բացառվում է:

    ReplyDelete
  29. Դա առնվազն հավասար է նրան, որ աղջիկներին մեկ պարկ կարտոֆիլի տեղ են դնում, որ այն կարելի է հիմա գնել, հետո էլ դե ինչպես կարտոֆիլ էլ կօգտագործվի ամբողջ կյանքում ամուսնու կողմից:
    Ես հպարտանում եմ այդ աղջիկների կամքով, նրանց ուժեղ կամքի միջոցով է, որ մեր հասարակությունը այսօր արդեն հասկանում է, որ ամեն չէ որ ուժի, ադաթի, ստիպողականության, ամոթի ու նամուսի հիման վրա է հիմնվում, այլ հակառակը` հարգանքի, փոխադարձ վստահության և սիրո:
    Ես իմ շրջապատում նման երևույթներ շատ եմ նկատել, բայց միշտ ականջիս պոչով անգամ դրա մասին չեմ մտածել, չեմ էլ վախեցել... ու դրա համար հիմա վայելում եմ պտուղները:
    Համաձայն եմ և հուսով եմ, որ շուտով նման ստրկական գործողությունները կվերանան մեր իրականությունից, որի մասին լսելով արտերկրներում մարդիկ սարսափ են զգում:

    ReplyDelete
  30. Խավարամիտ ամբոխ, մարդիկ, որ էլ մարդ չեն...
    Տառապանք...
    Մյուս կողմից լույս` պայծառ ու վարարուն, երազանքներ...
    Կրկին հուսահատություն???
    Ցավոք, ինքս նման դեպք չգիտեմ, որ վերադառնում են, բայց ճանաչում եմ խորտակված կյանքերով մարդկանց, որ էլի վերադառնում են, բայց այն ժամանակ, երբ արդեն երեխաներ են ուենում ու չափազանց վաղ ավարտված երիտասարդություն: Կամ, ավելի վատ, շարունակում են ապրել այն մարդու կողքին ում ամբողջ էությամբ ատում են...
    Քանի որ վախենում են, թե վերադառնան` իրենց կմեղադրեն...
    Կմեղադրեն արդյոք????

    ReplyDelete
  31. Մեղադրում են ընտրություն անելու, ընտրություն չանելու, ամուսնանալու, չամուսնանալու, երեխա ունենալու, չունենալու համար և այսպես շարունակ...
    Մարդիկ լրիվ մոռանում են ապրելու բանաձը, ինչ է այն իրենից ներկայացնում:
    Ինչու? Ում համար?
    Ժողովուրդ~~~
    ՊԱՐԶԱՊԵՍ ՄԵԶ ՀԱՄԱՐ...
    Ապրել, սիրել, վայելել յուրաքանչոյւր վայրկյանը, կիսել այն սիրելիների հետ, լիել, շնչել, երազել, պայքարել, չարչարվել, վայելել...
    Ունենալ "առողջ հոգի, առողջ միտք"...

    ReplyDelete