Monday, April 5, 2010

Ու Աստծո տաճարում կրկին առևտուր է...

"Քրիստոս հարյավ ի մեռելոց"....
Մեկը՝ լուրջ, մեկը՝ ծիծաղով, մեկը՝ կեղծ գրականով...
Խոսում էին ... Քրիստոսի հարության մասին:
Հետո՝ SMS- ների տարափ: Նույն ահավոր մոտեցմամբ:
"Քրիստոս հարյավ ի մեռելոց"...
ու պատասխանը. "Օրհնեալ է հարությունը Քրիստոսի"
... Չհասկանալով, մեխանիկական, մոդայից ելնելով...
ԿԵՂԾ:
ԶԶՎԵԼԻ:

17 comments:

  1. Ավետիսը մեր փրկության:

    ReplyDelete
  2. Քրիստոսն ասաց, որ քչերը կհավատան...
    Եթե Քրիստոսի հարության և մեր բոլորիս փրկության ավետիսը հնչում է մարդկանց շուրթերից, բայց ոչ սրտերից, նշանակում է` մենք դեռևս անելիք ունենք: Եկեք չդատենք, որովհետև մեզնից ոչ ոք սրտերը քննելու հատկությամբ օժտված չէ: Մեկ անգամ Դուք շատ գեղեցիկ ասել էիք, որ հավատի ճանապարհը մեզնից յուրաքանչյուրը ինքնուրույն է անցնում: Ուրեմն, թող մեր սրտերը ցնծան այնքան ուժգին, որ ցնծության լույսի ցողը կտրի կեղծիքի գոնե մեկ կծիկ...

    ReplyDelete
  3. Շնորհակալություն:
    Ուղղակի հավատի քողի տակ այս կեղծիքի շոուն զզվանքի բուռն պոռթկում է առաջացնում: Իրականում չեմ ուզում դատել:
    Միայն գրում եմ իմ զգացածը:

    Մի հաղորդում են սկսել Հանրայինով: Կարծեմ՝ "Երգ երգոց": Ռուսական հաղորդման տհաճ կրկնօրինակն է մեկ տարբերությամբ: Եթե այնտեղ մարդիկ քննադատական կարող են նայել անցյալին կամ ներկային, ապա այստեղ հավաքվում են ու սկսում գովել իրար: Ոչինչ, որ կեղծ ձայների շքերթ է, որ ահավոր ապաշնորհություն է.. .գովում են և երգը, և երգիչին:
    ՈՒ այսպես էլ ապրում ենք: Շուրջ բոլորը կեղտ ու կեղծիք է, իսկ մենք իրար ենք գովում:
    Սա ԶԶՎԵԼԻ է արդեն:
    Ցանկացած մորդ, ով այլ կարծիք ունի, տարօրինակ կամ այլախոհ է համարվում: Ամենազոր միջինը, քծնանքը, սովորությունը ջնջում և ոչնչացնում է ցանկացած ինքնուրույնություն, միտք, ստեղծագործություն...
    Մի անգամ ուսանողներիս հարցրի՝ հավատում եք, որ հոգին անմահ է: Տարօրինակ հայացքներով նայում էին վրաս: Կարծես այլմոլորակային տեսած լիներին: Առաջին քրիստոնյա ժողովրդի զավակները:
    Բայց երեկ, մասսայաբար՝ Օհնյալ է հարությունը Քրիստոսի:
    Ինչու՞: Ու՞մ համար, մեկը կասի՞:

    ReplyDelete
  4. Երևի իրականում այս տաճարը քանդելու ժամը մոտ է:

    ReplyDelete
  5. Համաձայն եմ, կեղծիքն այնքան շատ է, որ սկսել է հանդիպել ամեն քայլափոխի: Լավ եք ասում. "քծնանքը ջնջում և ոչնչացնում է..." Միթե քծնանք չէ առ Աստված հնչող համընդհանուր օրհնությունը? Միթե "ձայների շքերթն" ընդունվելու է Քրիստոսի կողմից? Թե մենք` քրիստոնյաներս, դարձյալ ուզում ենք ինչ-որ բան ապացուցել` շարունակելով գոռալ...
    Ում համար ենք մեզ կոտորում? Վերջում բոլորս էլ վայելելու ենք ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ բոլոր ունայնությունների մեջ:

    ReplyDelete
  6. Բողոքում ենք... կեղծիք է, կեղծիքի շոու, կեղծիքն այնքան շատ է...
    Իսկ համոզվա՞ծ ենք,,, արդյո՞ք ՄԵՐ բողոքը կեղծ չէ:

    .......

    Մենք ինքներս ի՞նչ ենք անում կեղծիքի մեջ չլինելու համար,,,
    Ո՞րն է մեր գործողությունը
    "ընդեմ" կեղծիքի:

    ReplyDelete
  7. Չէ, չեմ բողոքում:
    Բողոքը գնահատական և կամ դատ:
    Դրան չեմ հավակնում:
    Ես նկարագրում եմ զգացածս:
    Բայց քո հարցին անկեղծ պատասխանեմ:
    Կեղծիքի դեմ պայքարում եմ ... գլխացավով:
    Իմ գործողությունը գլխացավս է, ավաղ:

    ReplyDelete
  8. Հա, համամիտ եմ անանունի հետ:
    Առ Աստված գոռալով բան չենք փոխի:
    Գործել է պետք:
    Գոնե յուրաքանչյուրս ապրենք ԱՆԿԵՂԾ:

    ReplyDelete
  9. Հենց հիմա նստած եմ, և ահավոր գլխացավ ունեմ, այնքան հոգեհարազատ բառեր էին... Չեք պատկերացնում:
    Մի պահ կարծես ես խոսեի, լսեի այն, ինչ ուզում էի ասել, ուզում բայց...

    Ապրում ենք անկեղծ? Թե?
    Ով կասի ինձ դա?
    Բողոքել պետք չէ, այլ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼ:

    Ապրել...

    ReplyDelete
  10. Վայ, որ պատմեմ, թե ինչ ապրումներ եմ ունենում այս երկու օրը: Ինքս ինձ վրա զարմանում եմ, թե ինչու եմ անուն այս ամենը:
    Կեղծիքն ամենուր է:
    Իրար գովում են: Մեկին չափից դուրս առաջ են մղել, աննորմալ վիճակի մեջ դրել: Սա էլ փորձում է արդարացնել իր վիճակին համապատասխանությունը: Եվ ստացվում է մի այլանդալ կեղծիք: Նորմալ մարդ էր մինչ այդ: Հիմա՝ ձայնի անբնական տոնայնություն, անտեղի մեջբերումներ, անձի պաշտամունք ու ապականված միջավայր:
    Մեկը քծնանքը դարձրել է դրոշակ: Մեկը բութ է , սակայն իրեն վերպահել են իմաստունի կարգավիճակ:
    Լրիվը խեղված են:
    Մեկն էլ իրեն դրել է փրկչի տեղ: Սակայն թե ով է իր գործողությամբ, բոլորը գիտեն:
    Ի՞նչ անեմ: Կնենք:
    Կաշխատեմ խուսափել այս ամենից:
    Հիմա ճի՞շտ եմ, լքեմ այս միջավայրերը:

    ReplyDelete
  11. Իսկ դուք, ինչ էիք անում դուք երեքով? Կարծեմ` բոլորն սպասում էին Ձեր ուղղորդումներին ու առաջնորդությանը: Եվ ինչ ստացվեց? Դուք հասկացաք, որ միջավայրն ապականված է, և ամենուր կեղծիք է: Իսկ նրանք ինչ հասկացան? Երբ պատասխանեք իմ այս հարցին, ես էլ կփորձեմ պատասխան տալ Ձեր հարցին...

    ReplyDelete
  12. Եթե մարդիկ չեն ցանկանում փոփոխվել, իսկ կողքից մեկը անընդհատ բզում է, համոզում է, առաջարկում է, որ փոփոխվեն:
    Մարդիկ վախենում են փոփոխություններից, քանի որ գտնում են, որ կկորցնեն իշխանությունը կամ դիրքը, ավել գլխացավանք կարող է առաջանալ և այլն:
    Հիմա ինչպե՞ս սրանց բերել փոփոխությունների:
    Մի կողմից ես գտնում եմ, որ ավելի շուտ փախանք այդ միջավայրից:
    Մյուս կողմից՝ այդ միջավայրում ոչ վերևինը, ոչ վերևինից մեկ քայլ ներքևինը, ոչ մնացած բոլորը ներքևում, չէին ուզում փոփոխվել:
    Եթե միայն դու ես ուզում ապա ուղղակի անում ես դա:
    Հիմա մենք ուզեցինք և արեցին:
    Միայն թե այլ միջավայրում, որտեղ դա պահանջված է:
    Մեր կարած շապիկը ոչ մեկին չենք պարտադրի: Ով ուզում է, կտանք հաճույքով: Հակառակը արդյունք չունի, քանի որ կողմերից ոչ մեկը փոփոխություն չի ուզում: Մեռած են:
    Ոգին արդեն չկա: Արդեն հինգ տարի է:

    ReplyDelete
  13. Փոփուխությունը մենք սկսում ենք մեզանով, միայն ու միայն մեզանով: Մենք մինչև չհավատանք, որ մենք մեր համոզմունքներում ճիշտ ենք, ապա դժվար կլինի ինչ-որ մեկին դա բացատրելը:
    Դժվար է:
    Համաձայն եմ:
    Բայց չպետք է հուսախաբվենք: Փոփոխությունը, նորը երբեմն վախ են առաջացնում մարդկանց մեջ: Ինչու?

    Ինձ հաճախ է թվում, երբ լինում եմ մարդկանց շրջապատում, կանգնած լինելով կենտրոնում, անշարժ, երազանքներով և հույսերով լի, հասկանում եմ, որ այդքան մարդկանց մեջ զգում եմ ինձ միայնակ, բացառությամբ մի քանի դեպքերի, երբ լինում եմ այն մարդկանց հետ, ովքեր ներշնչանքի աղբյուր են դառնում ինձ համար: Ներշնչանքի հանուն, ուղղակի հանուն... ռուսերեն շատ լավ է ասված "вопреки"...

    ReplyDelete
  14. Դիանա ջան, ինձ քո ուսանողական միջավայրից մի ազդակ ստացա, որ դու հիմնականում չես շփվում իրենց հետ:
    Չզարմացա:
    Քո փոխարեն նույնը կանեի:
    Երբ զգում ես, որ միջավայրից այլևս բան չկա վերցնելու և այն սնանկացնում է ներսդ, պետք է թողնես այդ միջավայրը: Եթե այն քեզ հարազատ է, վաղ թե ու կրկին կանդրադառնաս դրան, բայց լրիվ այլ հարթությունից:
    Ես քեզ մեծ կամք եմ մաղթում, և վսհատեցնում եմ, որ կողքդ ենք: "Նմանները իրար գտնում են"

    ReplyDelete
  15. Du gites indz, es havatum em, bayc chem sirum, gnum em, erb chen spasum, es aprum em im ashxarhum, bayc asum en vor sepakan asahxarh chka, es chem gnum amboxi hetevic, asum en vor es lqyla-moloryal em, es hognel em u im ashxarhic durs chem galis, hetev chem nayum- um em moracel ayntex? Xndrum em ogneq indz USUCICH

    ReplyDelete
  16. Սխալ են ասում:
    Դու լքյալ չես:
    Առավել ևս՝ մոլորյալ չես:
    Որ կամուրջներն այրում ես, հերոս ես:
    Երբ հավատում ես, բայց չես սիրում... Ավելի լավ է, սիրես, բայց չհավատաս:
    Իսկ ավելի, երբ հավատաս ու սիրես:
    Ու եթե այդ սիրելու ու հավատալու մասինմիտքը կա, ուրեմն կա ՓՆՏՐՈՒՄԸ ներդաշնակության:
    Իսկ երբ կա փնտրումը, վստահ եմ, կգտնես: Ես գիտեմ քեզ:

    ReplyDelete
  17. Ոմանք մոլորվում են, ոմանք պարզապես կորցնում...
    Ու գտնում են...
    Գտածը հաճախ չի լինում այն, ինչ հարկ է...
    Եվ ,,ես,,-ի փոխարեն հայտնվում է դիմակ...
    Եվ կորցրած արժեքներին փոխարինելու է գալիս աղտեղություն...
    Հոռետես, մռայլ մտքեր:
    Պարզապես, Վարազդատ, ճիշտ ես, որքան շատ եմ մտածում, այնքան համոզվում եմ, որ.
    ,, Ու Աստծո տաճարում կրկին առևտուր է...,,:

    ReplyDelete