Monday, February 22, 2010

Ատամնացավ...

Առաջինն անցավ աշխույժ, նրանք ոգևորված էին:
Արմանի բերանը կարմիր խնձոր չէր գնում:
Լիակատար հաղթանակ:
Սուրճ:  Դե ի՞նչ արած:
Հետո կամաց- կամաց խելոքացան, նստեցին, ճնշող լռությունը ծանր էր և իշխող:
Արմանը ջանք չէր խնայում մի քիչ ծիծաղ տեսնել հարազատների երեսին: Ապարդյուն:
Ջուրը կտրել էին: Ստիպված ամանները հավաքած ջրով լվացին: Սառն էր:
Մենք հումանիստ ենք:
Առաջարկեցինք տաք ջուր:
Բաժակները ձնձխկտում էին:
Արմանը նոր կողմով ճանաչեց իր հարազատներին: Երևի՝ դրական:
Ամեն դեպքում՝ հետո հիշելու բան կլինի:
Հետո թանձրացավ լռությունը, խտացավ: Վերաճեց ատամնացավի, գլխացավի, վհատության:
Սուրճ: Արմանը չգիտեր, որ հարազատը խոհանոցում՝ ինչպես ձուկը՝ ջրում:
Մի քիչ ուրախացավ, մի քիչ տխրեց: Ձուկը՝ ձուկ, բայց դե չէր ուզում այդպես տեսնել:
Անգամ օգնեց սուրճը լցնել: Խղճով է Արմանը:
...
Վերջում ուրախացավ Արմանը:  Ուրախացան:
Դե մի բանով պե՞տք է ատամի ցավը մեղմել:
Մենք հումանիստ ենք:

27 comments:

  1. Կենցաղը շատ է, խեղդում է նյութին:

    ReplyDelete
  2. Հոյակապ հոդված է, Վարազդատ, շնորհավորում եմ: Ես էլ եմ ներկա եղել, մանրամասն նկարագրված է` առանց նույնիսկ մի թեթև չափազանցության:
    Որպեսզի ավելի պատկերավոր լինի Վարազդատի նկարագրածը, կարող եմ ցանկացողներին ուղարկել վիդեո հոլովակի հղում, որտեղ արդեն վիզուալ կկարողանան տեսնել այն,ինչի մասին է գրել Վարազդատը:
    Հղումը չեմ տեղադրում բլոգում նույն հումանիստական մոտիվներից ելնելեվ: Ահա իմ E-mailը artyomg@yahoo.com: Բոլոր ցանկացողները կարող են ինձ նամակ ուղարկել, ու ես ի պատասխան կուղարկեմ նամակ` հղումով:

    ReplyDelete
  3. Սիրելի ՊիԱռ, այս նյութը ինքը կենցաղ է:
    Ավելի սիրելի Արտյոմ, ի՞նչ է, չստացվե՞ց բլոգում դնել հղումը: Թե՞ ջան չես անում կլիպը Յութուբ դնել:
    Հումանիզմը մի կողմ դիր:
    ԱՐմանի վիճակից ելնելով՝ չեմ կանող անգամ ենթադրել, որ հումանիստ ես:

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. Վարազդա’տ ջան, անկեղծ ասած կլիպը վաղուց իր տեղում է... ուղղակի խիղճս էր ինձ տանջում. միակ անձը, որի հտ պարբերաբար ստպված եմ լինում հաշվի նստել:
    Շնորհակալություն քեզ այս վերջին մեկնաբանության համար, որովինձ մի մեծ պաստառ տվեցիր նրա բերանը փակելու համար: Երևանցիքի ասած` նենց որ:
    Սիրելի Զինո'ր, հազար անգամ ներեղություն հղման ուղարկելը այսքան ուշացնելու համար, կարող ես էլ.փոստարկղդ ստուգել:

    ReplyDelete
  6. Վար ջա'ն, չեմ գտնում իմաստ ունի բառերով նկարագրել այն ամենը ինչը վիդեո ֆորմատով տեղադրված է համապատասխան տեղում և հասանելի բլոգից օգտվողներին:artyomg@yahoo.com էլ.փոստին կլիպի հղումը ցանկացողների տրաֆիկը դյուզն ինչ զիջում է բլոգի հաճախումները շաբաթական կտրվածքով:

    ReplyDelete
  7. Հարգելիներս, շտափեք նորից այցելել այն կայքը, որտեղ տեղադրված էր այդ չարաբաստիկ վիդեո հոլովակը: Նոր հոլովակ է ավելացել... էլ ավելի լավը:

    ReplyDelete
  8. Բառապաշարի սղությունը մարդկանց մոտ երևակայական պատկերներ կամ, ավելին, տեսաշարեր է առաջացնում:
    Մի քիչ գիրք կարդացեք, թե չէ ոնց որ Ավետ Բարսեղյանը լինեք:

    ReplyDelete
  9. Ձեզ մի կոտորեք ձեր հղումներով: Երեկ մարդիկ տեսել են... Առանց հուշումների հասկացան 38+ի պատճառը: Մի քիչ էլ նեղացան, որ երբեմն էլ ԳԱԱՊ-ում չենք կազմակերպում նման ակցիաներ: Իհարկե խոստացա քննարկել հումանիստ ընկերոջս հետ:
    Վար, ասիր գիրք հիշեցի. Տղերքի համար մի հատ ...-ի գիրք եմ ճարե, տանք թո հլը էտի կարդան բարով խերով անեն, նոր անցնեն ազատ թեմաների ընտրության:

    ReplyDelete
  10. P.S.
    Վար ջան, էս էրկոր որ էրէվաս, հանդիպենք տենանք շաբաթվա որ օրը տրամադրենք Պալատին. մերոնք են չէ?

    ReplyDelete
  11. Ինձ թվում է՝ ուրբաթը:
    Չնայած հիմա էլ ուիկենդը ջերմությունով պառկի, էլի ինչպես ինքն է ասում, մեր խղճի առաջ պատասխան պիտի տանք:

    ReplyDelete
  12. -Էնքան նեղացածա զանգերիս չի պատասղանւմ, խոսել ես? ոնցա, ջերմությունը բարձրա?
    լավա էն մեկելը քիչ մը բիթի էր, օգտվեց տաք ...-ի առաջարկից, փրկվեց. թե չէ...

    ReplyDelete
  13. Ես տեղեկացա, որ հիմա այլևս չի ջերմում:
    Խաղաղվել, հանդարտվել է:
    Էն մեկելը, ճիշտ ես, մատը վռտերա:
    Երևի շատ տաք էր:
    Ռետինե ձեռնոցներ պիտի նվիրենք, թե չէ Օրիֆլեյմում էլ կրեմ չեն թողել:

    ReplyDelete
  14. Դե հւսանք որ փորձից դաս կքաղեն ու ...
    Իսկ եթե մի հատ մեքենա առնեն (սպասքի)? գուցե գլխի չեն, հուշենք?
    Ես դեմ չեմ, ուրբաթ նորմալա, մնումա էրեխեքին հարցնենք, եթե իրանցելա հարմար ուրեմն ֆիքսենք:

    ReplyDelete
  15. Լալկել են: Էսքանից հետո բա հո քարից չե՞ն:

    ReplyDelete
  16. Էն մեկը հասկանալիա հնչա լալկե, մատը վռտերա, թո լավանա, բե էնի հնչա... երեվի ենդու էլ լիզունա վռտե, ասինք էլ փչա նոր քաշա գլոխդ:

    ReplyDelete
  17. Վար, մոռցերեմ, վրացական կուխնու խեդ իմալ ես?

    ReplyDelete
  18. Կեչառի՞ս են ուզում տանել: Էդ մարդկանց առածն ինչ է, որ հիմա...
    Շատ լավ եմ:
    Մի երկու օր է, կիսասոված եմ...

    ReplyDelete
  19. Varazdat? kardum em gracd, nayum em vidyon...
    Artakin chem chanachum, bayc entadrelov videoic en sirun-simpotichni txena, vor matery sarel ein?
    Qo mot el shat durs ekav mistr-muskuli het hamematumy))))) cncox er.
    shat kxndrem Artyomin nor videoner uxarki, ete uni. Verjin jamanakners etqan chei cicaxel

    ReplyDelete
  20. Իհարկե, հարգելի'ս, անպայման կուղարկեմ, եթե իհարկե հասկանամ թե ում ուղարկեմ: Խնդրում եմ ներկայանաս: Իսկ Վարազդատին ու Արտակին ի սրտե ցանկանում եմ նորանոր վերելքներ այդ ասպարեզում: Իրենց նորնոր հաղթանականեր` մեզ այդ հաղթանակների ժամանակին ֆիքսում ու տեսագրում:
    Վերջի բոցը գիտե՞ք:Տղերքը հայտարարում են թե վիդեոները մոնտաժված են: Պատկերացնում ե՞ք: )))))))

    ReplyDelete
  21. Nor videoneri hamar voch te Artyomin, ayl Varazdatin petqa xndrel. Ayntex mistr muskulin poxarinum en misis jermachapn u aspiriny... hargeli Anonymous, Artaky Artyomi jermutyan erku patcharneric mekna.

    ReplyDelete
  22. Վար, մնաց մե էրկօր, լավ սովածացի, փետրվարը վերջանումա, ոնց էլ ըլի տղերքը իրար գքան: Ասում եմ մինչև էտ միատ էլ չղաղանք էնդե հմտությունները փորձելու վրա: Մի հատ տղերքը սաղ անձնակազմին շշկռցնեն, կարողա փող էլ չվերցեն, էժան պռծնեն, հը?

    ReplyDelete
  23. Այսօր զանգեր ստացա վիդեոների հետ կապված:
    ԱՌաջրկվում է հաջորդը հանվելու վրա խաղալ:
    Պատկերացնու՞մ եք:

    ReplyDelete
  24. Լավ, սա է այդ չարչրկված լինկը՝ նայեք:

    http://ihero2012.com/hero-1337411618-20100224.html

    Հաճելի դիտում:

    ReplyDelete
  25. Blogum kardaceq dzer ynkernreri khaytarakutyan masin. Atamnacav hodvacy.

    Varazdat Karapetyan, PhD

    Sent from my iPhone
    Վերոգրյալն այսօր էլ. փոստիս էր եկել...
    Արտյոմը որոշ բանակցությունների արդյունքում համաձայնեց առանց էլ. փոստ ուղարկելու հետ կապված քաշքշուկի միանգամից ցույց տալ ,,կլիպը,,...
    Տխուր էր...
    Միաժամանակ ծիծաղելի...
    Տպավորիչ...
    Զավեշտ...
    Ես էլ նոր կողմով ճանաչեցի իմ հարազատներին, երևի`...
    Հ.Գ. Վարազդատ, կարիք չկար ,,Բլոտի արքաները,, բլոգ տեղափոխել ու մարդկանց նվաստացնելու փորձեր անել, բոլորս էլ գիտենք, որ գահը երբեք հաստատուն չի լինում, իսկ Նիկան աշխարհի ամենաանհավատարիմ կինն է...

    ReplyDelete
  26. "Բառապաշարի սղությունը մարդկանց մոտ երևակայական պատկերներ կամ, ավելին, տեսաշարեր է առաջացնում:
    Մի քիչ գիրք կարդացեք, թե չէ ոնց որ Ավետ Բարսեղյանը լինեք: "

    Վարազդատ, հումանիզմը քիչ էր, բայց ախր կպար է, էնեն կպար: Իրականում և հումանիզմը, և ռոմանտիկան, և մնացաց լավ ու բարի բաները կյանքում իրենց ներկայության քանակով ցավոք զիջում են դառն իրականությանը:
    Հետաքրքիր մարդ ես, ուրախ էի որ միասին աշխատեցինք

    ReplyDelete
  27. Ես էլ ուրախ եմ, Լևոն ջան:
    Հուսով եմ, նման առիթներ էլի կունենանք:

    ReplyDelete