Monday, August 9, 2010

ԻՆՉՊԵՍ ԴԱՎԻԹԸ, ՄՀԵՐԸ...

ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ
ԵՐԲ ՆՎԻՐՎՈՒՄ ԵՆՔ
ԵՐԲ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՐ
ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ
ԵՐԲ ԶԳՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՐ
ԶԳՈՒՄ ԵՆՔ
ՈՐ ԴԻՄԱՑԸ ՄԱՐԴ ԿԱ
ԱՊՐՈՂ ԷԱԿ
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ
ԵՐԲ ՔՐԻՍՏՈՍԸ ԴԱՎԹԻ ԿԵՐՊԱՐԱՆՔՆ Է ԱՌՆՈՒՄ
ԵՐԲ ԱՄԵՆ ՔԱՐԱՅՐԻ ՆԱՅԵԼԻՍ ՄՀԵՐԻ ԴՈՒՌՆ ԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ
ՈՒ ԳԻՏԵՆՔ
ՈՐ ԿՈՂՔԸ ՄԱՐԴ ԿԱ...

4 comments:

  1. Չէ, էդպես չի, ուժեղ ենք, երբ ոչ ոքի նվիրվելու կարիք չունենք, երբ հոտի հոգեբանությանը փոխարինելու է անհատի հոգեբանությունը, երբ հասկանում ու գնահատում ենք մենակությունը, երբ ,,ՄՀԵՐԻՆ,, մեր մեջ ենք տեսնում, ուժեղ ենք, երբ Քրիստոսը Աստծո որդին է...

    ReplyDelete
  2. Մենք ուժեղ ենք,երբ ապրում ենք, ապրում ենք յուրաքանչյուր օրը անկախ հուսահատությունից,հիասթափությունից, երբ ուժ ենք գտնում նորից փորձելու հերթական ձախողումից հետո: Մենք ուժեղ ենք, երբ կարողանում ենք ամեն օր գտնել ապրելու պատճառ, ցանկություն` նոր հայացքով նայելու երկնքին, որն կարծես ավելի պայծառ ե դարձել:ՈՒժը մեր մեջ է, կիրառումը մեր ձեռքում:

    ReplyDelete
  3. Varazdat inchu enq ujex erb gnahatum enq menakutyuny?

    ReplyDelete
  4. Մենակության մեջ շանս կա, որ դեմքով կդառնանք դեպի Աստված:

    ReplyDelete