Thursday, February 4, 2010

"Ամեն ոք իր համար, և Աստված ընդդեմ ամենքի"


ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՔԵՐԻ ՕՐՐԱՆՆ Է:

ԴՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՍ, ՈՐ ՔԵԶ ՍԻՐԵՆ:

ԱՆԿԻՐՔ ԼԻՆԵԼԸ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՐԳԵՎ Է:



“Every one for himself, and God against everyone”


BEING ALONE LEADS TO THOUGHTS.
YOU NEEDN’T BEING LOVED.
BEING PASSIONLESS IS A DIVINE ENDOWMENT.

34 comments:

  1. ՈՒ ԱՊԱԳԱՆ ՀԱՍՏԱՏԱՊԵՍ ԱՆՑՅԱԼ

    ՈՒ ԱՆՑՅԱԼՆ ԷԼ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԱՊԱԳԱ

    ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՄՏՔԵՐԻ ՕՐՐԱՆՈՒՄ

    ReplyDelete
  2. Կարո՞ղ ես ցույց տալ անցյալը:
    Ցույց տալ ապագա՞ն:

    ՈՒ ԱՅՍ ՊԱՀԸ՝
    ՄԻԱՅՆ ԻՐԱԿԱՆ:

    Միայնության մտքերի օրրանում:

    ReplyDelete
  3. ՈՒ ՀԱՎԻՑ ՁՈՒ ՉԻ ԾՆՎՈՒՄ

    ՈՒ ՁՎԻՑ ԵԼ ՀԱՎ

    Միայնության մտքերի օրրանում:

    ReplyDelete
  4. Երեկ վատ էր, քան թե էսօր:
    Սրանում է ամբողջ բանը:
    Էսօր վատ էր մինչև կեսօր:
    Բայց որ այնքան, որքան վաղը:

    ReplyDelete
  5. Դե մի քիչ ՀԱՄԱԶՈՒՍՊ եղեք, էլի

    ReplyDelete
  6. Ապագան անցյալ է դարձել,
    Անցյալը` հուշ, ներկան` մշուշ,
    Այդ մենք ենք բախտին մոռացել,
    Թե բախտն է հիշում մեզ ուշ-ուշ...
    Մենք տիեզերք էինք, տարերք,
    Իսկ այժմ ուրիշ ենք թվում.
    Ինչ անհրաժեշտ էր ու անպետք
    Ընկած են նույն աղբահորում:
    Եվ մենք այլայլված հայացքով
    Հուշերի մրուրն ենք փորում,
    Ճակատագրի չար քմայքով
    Խենթ հողմեր են մեզ օրորում:
    Մենք հոգու վերջին քանքարով
    Կերտում ենք կոթողն առաջին`
    Անիրական ցնորքներով
    Ձեռնոց նետելով ոչնչին:
    Խավարը` թեկուզ անագան,
    Մենք դեռ կցրենք լույսերով,
    Դեռ կա առջևում ապագա`
    Լի հույսով, հավատով ու սիրով...

    ReplyDelete
  7. Առաջին սպանությունը:
    Վարազդատի ուղղությամբ Ալֆայի առաջին կրակոցը կպավ սրտի ձախ փորոքից դույզն ինչ վերև ու ախտահարեց այն առաջացնելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք:

    Մարդը, ուրեմն Միայնությանը, սիրելու կարիք չունենալուն, անկիրքությանը ՀԱԿԱԴՐԵԼ Է
    Տիեզերք, կերտում, լույս, հույս, հավատ ,սեր . . .

    ՍՊԱՆԵԼ Է:
    Զեկուցեք խնդրեմ, հուղարկավորման ու հոգեհանգստի կոորդինատները:

    ReplyDelete
  8. ;( Squm em qez Varazdat...

    ReplyDelete
  9. ...Վերցրին մարմինս մարդիկ խելագար,
    Կատաղած ամպերը գոռացին վայրի,
    Թաղմանս թափորը լուռ ու ցավագար
    Մոտենում էր իմ հանգստյան վայրին:

    Հանձնեք աճյունս հողին հայրենի,
    Անմիտ ապրելը դաժան է այնքան,
    Թողե'ք, որ սիրտս գեթ դադար առնի,
    Ինձ ձայն է տալիս դժոխքի արքան:

    Թաղե'ք աճյունս անծայր դաշտերում,
    Թող լուծվեմ մինչև բջիջն իմ վերջին
    Իմ բնության մեջ և ի'մ սարերում:
    .............
    Իսկ հոգիս... հոգիս ձեզ եմ նվիրում:
    ------------------------------
    Մոսկվա 1996

    ReplyDelete
  10. Vorqan el tarorinak e, irakanum miajnutyuny mardu lavagujn ynkern e...

    ReplyDelete
  11. Voch voq qez qeznic lav chi chanchum.

    ReplyDelete
  12. Ես մատծում եմ, որ բոլոր անկեղծ շահագրգիռներով հավաքվենք, Վարոյից խլենք էս բլոգը ու տեղը փոնչիկանոց կառուցենք, ինչպես տեսնում էք սրանից բլոգ դուրս չի գալիս: (Կատակ, հավանաբար անհաջող:)

    Թող ոչ մի զոհ չպահանջվի քեզնից բացի...
    Մի շտապիր նշխարհքի տեղ բաժանել հսկայածավալդ: Քեզ հնարավորությունուններից էդպիսի բացառիկը ոչ ոք առավել ևս ես ու Ալֆան չէնք ընձեռել: Իսկ դու մեղմ ասած գոնե մեր գերին ես: Սա արդեն ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է:ANONIMUSNERITS շատերը չգիտեն միգուցե աքսիոմատիկ ճշմարտություն է կոչվում:

    Ախր քեզ ով ա թողել թաղվես են էլ էդպես հանդիսավորությամբ???

    ReplyDelete
  13. Վարազդաաաատ, Զինվորդ ուզում է գեներալ դառնալ(:...
    Չտխրես, քեզ հետ եմ...
    Վերակենդանացիիիիիիիր!!!

    ReplyDelete
  14. Վերջին անգամ, երբ Չարենցի հայտնի բանաստեղծությունը հիշող էր եղել, գոնե տասը մարդ զոհվեցին, իսկ ինքը՝ չէ: Այսինքն՝ իրենից բացի՝ տասը մարդ:

    Մի խումբ մարդիկ խոստացել են իմ թաղմանը ներկայանալ մինի շրջազգեստներով, կիսագուլպաներով, փուչիկներով, աղավնիներով... մի խոսքով՝ հետաքրքիր շոու կլինի... համեցեք:

    ReplyDelete
  15. Մի անգամ ասել եմ: Էլի եմ կրկնում, ամեն գեներալ էլ զինվոր է: Ես անգամ հակառակը կպնդեմ, որոշ դեպքերի համար: Կարծեմ հասկանալի դարձավ այն, որ ընտրածս ծածկանունը զինվորական կոչման հետ ոչ մի կապ չունի, այլապես կգրեի շարքային:
    Լավ հիմա ուզում եմ հասկանալ արդեն վերակենդանացող բլոգերի կիսագուլպաներով հուղարկավորությանը ինչ երաժշտություն է հնչելու: Ես, որպես գեներալ- զինվոր ու զինվոր-գեներալ առաջարկում եմ, որ զինվորական նվագախումբը Գլյուկ նվագի: Կարծեմ էդպես երբեք չի եղել:

    ReplyDelete
  16. Ajn mardy, ov arajarkel e Varazdati taghman ajd scenary, giti naev, te inch erajshtutyun e hnchelu. Chnajac kareli ogtagorcel naev Zer arajarky.

    ReplyDelete
  17. Թույլ...Հարգելի բլոգեր...Հուսով եմ ասածս ճիտ նշանակետին կհասնի...ես ոնց հասկացա, դու և "գերի" ես, և պոտենցիալ "տռուպ", և "ծաղրածու"...տատս, որը գրեթե 100 տարեկան է ասում է. "մատաղ, դաժե շուլուղով մի խոսա խալխի մահվան մասին,Դու աղաքը կնգնես"...իսկ ինչ վերաբերվումա շոուին, ինձ տվումա հասկանում ես իմ դերը այդտեղ...

    ReplyDelete
  18. Վահե, աղաքը ի՞նչ է: Հասկանամ, որ հասկանամ:

    ReplyDelete
  19. Զինվոր ջան, կասկածում եմ, որ էս անոնիմուսը Գլյուկին գիտի:
    Բայց եթե համաձայնվել է քո առաջարկին, ուրեմն "ջոգել" ա, որ այդ ասպարեզում հեղինակություն ես:

    ReplyDelete
  20. Զինվոր, եթե գեներալազնվորական պարզաբանումն ինձ համար էր, հասկանում եմ, որ շարքային չես/նման տաղանդով վաղուց սպայական կազմում պետք է լինես/դրա համար էլ ոչ թե զինվոր էի գրել, այլ- Զինվոր...

    ReplyDelete
  21. Զինվորն ու Ալփան լավ կենաց կգրեն: Էլ չեմ ասում՝ իրագործելը:

    ReplyDelete
  22. Աղաք իմ հասկանալով ու նաև ըստ մի շարք արդի հայերենի բացատրական բառարանների նշանակում ա առաջ, նշան, կերպ: Ես մի առաջարկ ունեմ, չնայած էդ տղան էդպես էլ էդքան կամք ու վճռականություն չունեցավ, որ ինձանից ներողություն խնդրեր, բայց բերեք դրա տատիկին ընդգրկենք բլոգում: Նախ գոնե հստակ կհասկանանք կլոնավորված բառերի իմաստը, հետո ավելի իրական արձագանքներ կլինեն քան սա փորձում ա ձևացնել:

    Սա ի միջիայլոց: Որպես հատուկ տեսակետ ասեմ, որ էստեղ միայն անոնիմուսները չի, որ Գլյուկին չգիտեն: Ավելին կենացները նախ խմվում են, կայանում ու եթե արժեք ունեն նաև կարող են գրվել, հենց սկզբից գրելն անշնորհակալ գործ է: Մի խոսքով բոլորիդ շատ սիրում եմ հատկապես եդ անվճռական տղայի 100 ամյա տատիկին:

    ReplyDelete
  23. Սիրով 100 ամյա տատիկի անվճռական թոռնիկից`
    Լսիր այ "նիգոդնի" զինվոր,
    գուցե "կլիմաքս"-ի շրջանա մոտտ սկսվել, փորձում եմ հասկանալ քեզ խխճում եմ քեզ ու քո նմաններին...առաջարկում եմ բլոգերին մաքրել "սրանցից"` "ազաբոչեննիներից" այս մաքրամքուր բլոգը:
    Ի դեպ 100 տարեկան տատիկս աղոթում է մեր Աստծուն քո ու քո պեսների համար...հուսանք, որ Աստված կների քո հերթական մեղքը:
    ԱՄԵՆ...

    ReplyDelete
  24. Ինչքան կրքերը թեժանում են, այնքան ուղղագրական սխալները շատանում են:
    Սա անկեղծության նշան է:
    Առաջարկում եմ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ:
    ՄԻ այնպես արեք, որ երկուսիդ համար էլ վատ լինի, երբ ծանոթանաք:
    Դե մի հատ իրար պաչեք, անցնի- գնա:

    ReplyDelete
  25. "Կպնողական" մենկաբանությունները ջնջելու եմ անմիջապես:
    Հետևեք կանոններին:

    ReplyDelete
  26. Անվճռականը չակերտներ չունի, իսկ այ Նիգոդնին ու Կլիմաքսը ու նման փրփրադեզ արտազատումները արի ու տես չակերտներով են:
    Լավ տենց բարդ ա ասես չեմ տիրապետում ինձ ոգևորվող մարդ եմ, չափերն էլ նեղություն են տալիս ամեն անգամ անցնում եմ:
    Լավ կներես մի գրի, բայց ո՞վ ա ստեղ իրան էդպես լկտի պահում, հայհոյել Երևանցի ընկերոջս ութամյա աղջիկն էլ ա արդեն սովորել: Պատեհության իմաստով ՁԵԶ դասեր կտա: Մի խոսքով միանգամայն ձրի առաջարկ ունեմ:
    Ստեղնաշարին մոտենալուց առաջ ձեռքերդ մաքրիր քեզանից:

    Հ.Գ. Ախր սա անոնիմ ավելի լավ էր նայվում:

    ReplyDelete
  27. ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ?
    Եթե Աստված կամենա դա այդպես կլինի...
    P.S. Մտավախություն ունեմ` նա ով կարող է իրեն թույլ տալ "աչք" դնել 1 դար ապրած զառամյալ ու չորացած ՄԵԾ տատիկի վրա, անամոթաբար, կարող է հաշտության դեպքում կենտրոնանալ նաև իմ վրա:
    ՄԻ անգամ էլ իմ հասցեին կարդամ "սա" ցուցական դերանունը, վստահեցնում եմ` կիմանաս հագիդ գալուբոյ կամուֆլյաժի ու "սա"-ի ռազմերների տարբերությունը:

    ReplyDelete
  28. ԱՅԲՈՒԲԵՆ

    Հակված եմ մեծ հաշտության չնայած չեմ կարող վերջին կենտրոնանալու մասին առաջարկն ընդունել:
    Ուրեմն, երբ մտնում էս էստեղ Իմ սիրելի բարեպաշտ թոռնիկ, վերևում գրված ա.
    - Թող այստեղ հույզը
    Ես արդեն գիտեմ, որ քո հույզը այն չի ինչ թողում ես: Այլապես աչքերս թողածդ անշնորհք բառերից կազմված հույզերից լցվում են:
    Սա մեկ տատիկիդ մի շահարկիր: Ենթադրում եմ, արժանի չի դրան:
    Մի դեռեվս մեղմ կոչ էլ բլոգի արքային:
    Ամենասկզբում կոչ արեք, որ մարդիկ հայհոյեն, անշնորհք բառեր ու հիշոցներ օգտագործեն, հրապարակեք օգտագործելի քֆուրների բառարանը: Մարդիկ նեղվում են: Օրինակ ամեն անգամ թող բարևելիս վերջում գրեն կլիմաքս, դա բարձրացնում է Ձեր բլոգի վարկանիշը և աստիճանաբար կապահովի հույզեր գրողների անհետացումը դեպի գրողի ծոցը: Խոսքը Վիոլետ Գրիգորյանի մասին չէ:

    Հ.Գ Քանզի վախից վերին վերջույթներս քարացել են, Սրան էլ Սա չեմ ասում:

    ReplyDelete
  29. ....ամեն դեպքում, բառաֆոնդիդ համար ես ծափահարում եմ, ես կարողնաում եմ հիանալ ասենք Հիտլերի անհատականությամբ, որքան էլ որ նա հայտնի է իր չարագործություններով` նա ստեղծագործող և հզոր մարդ էր ամեն դեպքում, իսկ դու ճարտար լեզու...չեմ կարող չգնահատել, չհիանալ..ԲՌԱՎՈ~

    ReplyDelete
  30. Զինվո'ր, Վահե', մի վիճեք. սա արդեն բանավեճ չէ ու վերաճում է փոխադարձ վիրավորանքների...Պարզապես միմյանց ուղղված հաղորդագրություններ մի թողեք, եթե այլ կերպ չեք կարողանում...

    ReplyDelete
  31. Քանզի արդեն մտերմանում ենք, ուզում եմ մի գաղտնիք բացել: Եթե ուղեղիս ծալքերի մասին անհիմն, այլանդակությունը գրած չլինեիր, հիմա վստահաբար հիացմունքդ միայն լեզվիս, ներողություն, բառապաշարիս չէր վերաբերի: Ես էլ միգուցե արդեն քեզանով սաստիկ տարված լինեի, ոչ առաջարկածդ կենտրոնանալու իմաստով:

    Հ.Գ. Մեծ հաշվով հաշտությունը կայացած եմ համարում, չնայած սա Բլոգեր Վարոյին դուր չի գա: Կորում է բանալու անցքից նայելով հիանալու չքնաղ հնարավորությունը:

    ReplyDelete
  32. Հարգելի Anonymous, կարծում եմ Զինվորն ու Վահեն ավելի լավ գիտեն ինչ անել... Հասկանում եմ, որ հաճելի չէ բլոգում փոխադարձ վիրավորանքների նման շղթայի հանդիպել, բայց նրանցից յուրաքանչյուրին համարում եմ բավարար չափով գիտակից և ունակ առանց կողմնակի օգնության միմյանց հասկանալու և ստեղծված իրավիճակը հարթելու համար... Միայն խնդրում եմ, հայեր, արագացրեք հաշտվելու գործընթացը, լավ?

    ReplyDelete
  33. Կեցցե'ս Զինվոր, մինչ ես այստեղ ելույթ էի ունենում, կատարեցիր հաշտության առաջին քայլը...

    ReplyDelete
  34. ...Բոլոր ժամանակներում զորեղներից զորեղ է համարվել նա, ով հանուն ընդհանուր շահի,գերագույն նպատակի, մի կողմ դրած իր ամբիցիաններն ու նախապաշարմունքները, վայր է դրել զենքն ու պարզել ձեռքը հաշտեցման... Աստված վկա...Եվ վկա եք Դուք բոլորդ...ես սեղմում եմ ինձ մեկնած Զինվորի ձեռքը....

    ReplyDelete