Երեկ ինձ ուղարկեց մի պատառիկ իր օրագրից:
Ուսանողական:
Աղջկական:
"Գրում եմ քեզ, քանի որ հիմա չունեմ այլ մեկին, ում կարող եմ դիմել՝ թեկուզև զրուցելու առիթով: Գուցե անսովոր չթվա, եթե ասեմ, որ քո կարիքն եմ զգում: Դու ինձ այնքան ես պետք, որ նույնիսկ համարձակվում եմ քեզ ասել այդ մասին:
Կարոտում եմ քեզ: Ավելացնեմ նաև վախը, անորոշությունը, որոնք, ինչպես և կարոտը՝ չգիտեմ ինչ են, բայցևայնպես զգացածս այդ անուններով եմ կոչում:
Ուզում եմ, որ պատասխանես նամակիս: Կարևոր չէ՝ ինչ կգրես: Պարզապես, նորից կարդա նամակն, ու այդ պահին ինչ- որ կանցնի մտքովդ՝ գրի'ր: Սպասում եմ..."
Դե, պատասխանիր:
Դու', որ զգացել ես:
Դու', որ ապրել ես:
Պատասխանիր, կարծես այն նամակը հենց քե'զ է ուղղված:
Խնդրում եմ այս հատվածում միայն դնել այս նամակի պատասխանը:
ReplyDeleteԸնդունեք, կամ հիշեք, որ այս կամ նման մի նամակ երբևէ գրել կամ ստացել եք:
Հիմա պատասխանեք:
Կամ գրեք այն, ինչ կուզեիք, որ Ձեզ պատասխանեն:
Էլի էն աննամուս անանիմն ա: Պատասխանում եմ նամակին:
ReplyDelete"Շնորհակալ եմ նամակի համար: Անսպասելի էր ու ինքնասիրություն շոյող: Հավատա, նամակն ավելի շատ ինձ էր պետք, քան նույնիսկ քեզ. պարզվեց, որ ես դեռ պիտանի եմ, կարող եմ օգնել, կարող եմ նպաստել: Շնորհակալ եմ:
Բայց ավա~ղ: Վախենամ, որ այլևս չափազանցեցված է իմ ես-ը. այդ ես-ը վաղուց արդեն վերածվել է լոկ բլոտի Աստվածի և ծիտիկների ու ծաղիկների շուրջ ժամանակ ձգողի, այդ ես-ը մտել է ինքապաշտպանական ինքնախաբեության քարայրը, ում ամենամեծ հիացմունքը հայելու առջև կանգնելն է, ուր ակնթարթորեն տեսնում է կարգին տարիներին իր համար ամենաչսիրված հերոսին` Փոքր Մհերին: Գրողը տանի, նմանություն էլ կա: Այնպես որ, թող ես մնամ որպես լավ երազ, որպես պատկերացում, այլապես իրականությունն աներկբա հուսախաբություն է բերելու: Այ այսպես:
Իսկ գուցե դու օգնես? Գուցե հանդիպենք? Գուցե ելք կա ինքնախարազանման այս որոգայթից? Անսամ քո մաքրության գերուժին? Հուսամ կրկին? Չէ, պատրաստ չեմ կարծես:
Մնաս բարով:"
Շնորհակալ եմ, որ անկեղծ ես: Եզ զգում եմ, որ դու դեռ պատրաստ չես... Ես քեզ մնաս բարով չեմ ասում, քանի որ դեռ բարևելու մտադրություն էլ չունեի, բայց նամակդ կարդալով զգացի այն ինչ քեզ պետք է: Ինձ թվում է դու ինքդ դեռ չգիտես քեզ ինչ է պետք, երբ կարողանաս դա հասկանալ` ես քեզ նորից կգրեմ:
ReplyDeleteԵս արդեն ամուսնացել եմ:
ReplyDeleteԵրեխաներ ունեմ:
Դու էլ:
Հիմա, երբ նայում եմ տարիներ առաջ ապրածիս,
քաղցր զգացողություն ճնշում է քիմքս, աչքերս խոնավանում են...
Չգիտեմ,սիրե՞լ եմ քեզ արդյոք:
Ուղղակի, ամեն անգամ սրտիս տրոփյունը լսում էի, երբ Իսահակյանի արձանի մոտ քեզ էի սպասում..., երբ նայում էի ձեր լսարանի դռան անցքից ու գտնում էի քեզ...
Հիմա կորել է այս ամենը, չկա:
Թե կարող ես ընկերս լինել,
Թե կարող ես...
Թե կարող եմ...
Չէ, չտեսնեմ քեզ:
Վերջապես...աղոթում էի ամենազոր փոստատարին` այս նամակի համար...
ReplyDeleteորքան էլ մեծ է վիրավորանքը...Դու գիտես ինչի մասին է խոսքը, չեմ ուզում վերհիշել ու վերապրել...Ես դեռ չեմ հանդիպել նրան, ով կարող է փոխարինել քո պատվավոր տեղը իմ սրտում...փորձել եմ, փորձում եմ հիմա, ուզում եմ հանել այդ սպիացած զգացմունքը...կարոտել եմ քեզ...ես թույլ եմ, գուցե և դա է սերը, ես ուզում եմ անհնարինը` Քեզ...պաշտում եմ Քեզ
/2/ Չէ, ինձ չէիր, չէիր սիրում,
ReplyDeleteԹե չէ, ինչ է, բարդ էր այդքան
Գտնել երեք անուններում
Իմ անունը գեթ մեկ անգամ:
Ուրախ եմ, որ լուր ունեմ քեզանից ու կարող եմ ինչ-որ բանով օգտակար լինել:
ReplyDeleteԽնդրում եմ հավատաս ինքդ քեզ, քո ուժերին ու հնարավորություններին: Ես քո կողքին եմ:
Շուտով կհանդիպենք իմ ամենաթանկ ընկեր...
Բարև հոգիս: Պարզվում է` դու ինձ չես մոռացել:
ReplyDeleteԻսկ ես, ես արդեն... Ներիր, ներիր ինձ:
Ա~խ, ինչ միամիտ եմ ես:
Ես... Կուզեի...
Հետաքրքիր էր, անկեղծություն, թաքնված անանուն անվան տակ... իսկ ինչ կպատասխանեիք, եթե ձեր իրական աունը գրած լիներ? Կնույնանային բառերը... Ինչու ենք փորձում կյանքում ցինիկ երևալ... Ինձ չեն հիացնում,,Դու ինձ այնքան ես պետք, որ նույնիսկ համարձակվում եմ քեզ ասել այդ մասին,,բառերը, բայց հուզում են... Սկսում եմ կարեկցել... Միաժամանակ հանկարծ զայրանում եմ, որ մարդ կարող է այդքան թույլ լինել ու նախանձում, որ ինքս այդքան թույլ չեմ կարող լինել... Նախանձում? Այս զգացմունքը, որ նվաստագույն զգացողություններից է, միայն վերացական եմ զգում, իսկ երբ կոնկրետանում է, վերաբերում որոշակի մարդու, հանկարծ չքանում է: Հպարտությունը, որ շատ ավելի է նվաստ, քան նախանձը, թույլ չի տալիս նախանձել ու մնում է մենակությունը: Քեզ հետ եմ, բայց ոչ, քանի որ սիրում եմ, ուղղակի ես էլ եմ մենակ... Ինձ կոնկրետ ոչ ոք հարկավոր չէ, բայց կողքիդ եմ, քանի որ քեզ եմ հարկավոր... Նվաստ է, խղճուկ, բայց դա է իմ` մարդու էությունը...Ուրեմն պատասխանիր, այժմ, երբ հրաժարվել եմ ստել ու քեզ եմ բացում իմ աղտոտ հոգին, պարզապես նայիր ու ինչ որ անցնում է մտքովդ, գրի'ր...
ReplyDeleteՀ.Գ. Տարվեցի, շատ անկեղծացա, ու թեև, միևնույն է, կարող էի ցանկացած կեղծանուն ընտրել, գերադասում եմ մնալ անանուն...թաքնված ապրելն ավելի հեշտ է...
This comment has been removed by the author.
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteԽեղճ zinvor, բա հիմա չշնչած օդ որտեղից ես ճարելու, որ շնչես...
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteԾափ, ծափ, ծանոթ ծափեր են զինվոր?
ReplyDeleteՈՒ սա դեռ վերջը չէ, դու էլ մեկն ես ով նպաստել է "էս զուգարանացած տարածքի" զարգացմանը: Քիչ մնաց...
Վա՛ր, էն խեղճ Հաշեկի՞ն ինչու քացու տակ տվեցիր... Արի կլինի pseudo-liberalism-իդ վերջը տուր, կենսաչափական նույնականացման համակարգ ներդիր, անհատական տվյալների պաշտպանության խնդիրն էլ քեզ՝ փեշքեշ...
ReplyDeleteՑենզուրայի պահանջները կարելի է վերցնել հենց նույն ՀՌԱՀ-ից (օրինակ՝ չեխերի մասին կարելի է հիշատակել միայն 3 մետրից, ժամը 22-ից հետո):
Էսպես ի աշխարհի բանը, էսօրվա տիրանները, էրեկվա ազատախոհներն են...
Ամեն դեպքում լավ չի, երբ միտքն ու զգացմունքները կուսական են... կուսությունն ընդհանրապես տղամարդկանց թշնամին է (սա կարող ես չջնջել, որովհետև Շեքսպիրի բառներն են):
Լավ է կույս աչոք, քան մտոք... (Եղիշեոտ ստացվեց, էլի կարելի է չջնջել)...
Տարօրինակ է, որ զուգարան բառը բացասական երանգներով է օգտագործվում:
ReplyDeleteԶուգարանում է մարդը կարողանում իր հետ մենակ մնալ:
Զուգարանում են ծնվում ամենաէական մտքերը:
Զուգարանում մարդը զգում է իր ֆիզիկական հաճելի զգացողությունների մի մասը:
Եվ եթե զուգարանը լավ կահավորված է և համապատասխան արոմատիզատորներ են օգտագործվում, այն կարող է շատ հաճելի վայր լինել:
Այնպես որ, բարի գալուստ ԶՈՒԳԱՐԱՆ:
Դե արտահայտվեք: Մենակ դրանից առաջ աշխատեք, որ հետո հետևներիցդ մաքրելու խնդիր չառաջանա:
Ես էդքան առողջություն չունեմ:
Մե՛կ է, Հաշեկը մեղք էր...
ReplyDeleteԷդ ցենզուրայի հարցով շատ եմ տապակվում:
ReplyDeleteՉգիտեմ, ինչ անեմ:
Էս բլոգում քյավառցի աղջիկներ էլ կան:
Հենց մի բառ տենան, էլ չեն մտնի:
Չէ, կներես, էլ մեկնաբանություն չեն թողնի, որ տպավորություն ստեղծվի, որ չեն կարդում:
Հիմի ի՞նչ անեմ:
Բայց էն վերևի խոսակցությունը իմ դուրը եկել էր:
ԼՐԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ
ReplyDeleteՍյուռ ռեալիստական մառազմ ա ծավալվում: Սիրտս մի պահ ծակեց ու ամաչեցի, որ էստեղ հոդաբաշխ մտքեր եմ զետեղել:
Ես անկեղծորեն ուզում էի պատասխանել նամակին, բայց պայմանը բացառիկ անկուլտուրականություն էր պարունակում: Ինձ առաջարկվում է պատասխանել մի նամակի, որն ուղղված է բոլորին: Ախր դա նաման ա նրան, որ խմբակային ...
Լավ մի խոսքով կարող էք ինձ ապուշ համարել, բայց ըստ ԸՆՁԻ, ինչպես կասեր Հռափը, կարելի է պատասխանել նամակին որը միայն քեզ է ուղղված: Դու դա արդեն նամակ ուղարկողինն էլ չես համարում դա քոնն ա, միայն ու միայն քոնը ու պատասխանդ էլ ուղարկելուց հետո միայն իրենը կլինի: էդ նամակին պատասխանելու համար պիտի ապրեմ այն, շնչեմ էդ նամակը:
ՎԱ՞Ա՞Ա՞Ա՞յ, բա որ էդ շնչելուց հանկարծ զգամ, որ ինձանից առաջ մի դասակ անոնիմուսներ արդեն շնչել ու արտաշնչել են:
Ես պետք է տառապեմ ցանկացած էդպիսի նամակ կարդալիս,երկնելիս,ու առավել ևս գրելիս: Ես պետք է ապրեմ երևակայելով ու պատկերացնելով թե նա ոնց ա կարդում ես պետք է . . .
Ես պետք է ճանաչեմ էդ նամակը գրող աղջկան, պետք է էդ միայն ինձ գրված տողերում տեսնեմ, զգամ նրա շունչն ու շուրթը, սրտի զարկը պետք է զգամ ու էդ նամակ գրող ափս պետք է փշաքաղվի սրտի էդ զարկերի ասելիքից:
Թե չե ԳՅՈԹե - ի հանճարեղ գործը, Բաց ՈՌդ-ի մասին շարադրութոյւն, ու համանման ակնհայտ վիրավորանք պարունակող մառազմ՝ որ արդեն աբորտ արվեց:
Թե չէ գրեք խնդրեմ, մի ամաչեք, անուններդ էլ գրեք, մոտեցեք համբուրվեք անհայտ հեղիանակի նամակի հետ, ի՞նչ կա որ ի՞չու եք կոմպլեքսավորվում դուք հո ԳԵՂԱՑԻ չեք: Դե Մերկացեք տեսնեմ: Հաջորդը հարգելի քաղաքացիներ թարմ զգացմունքները վերջանում են մոտեցեք վերցրեք, լափեք: Հատկապես օգտակար է տասներկումատնյա աղիքի ձանձրույթին:
Ուրեմն ով չի կարդացել պատմեմ: Գրում գրում են հետո խառնում են իրար ով ում ա գրել ու արդեն անսեռ անոնիմկեքով սկսում են զգացմունք ցփնել իրար վրա:
Լավ ա են Սոկրատեսը ստեարենք չի երևում ամոթից կմտնինք գեդինը, կըլնինք խայտառակ:
Հ.Գ. Սա իմ վերջին քոմենթի լրացված, խմբագրված տարբերակն է: Առաջին կուսական տարբերակը բլոգ նայողը իր արևին խմբագրել էր: Մեկ ասի . . . Մեկ էլ ասի լավ է . . .
Ես "կույս միտք" արտահայտությանը առաջին հայացքից բաց էի թողել:
ReplyDeleteՇատ հազվագյուտ բան է:
Mite arqan anelaneli vichakum e haytnvel. Gites, irakanum, sa im hamozmunqn e exel misht, shat kirt mardik amena potencial anbaroyakannern en.
ReplyDeleteԶինվորի վերջին մեկնաբանությունը այնքան հարուստ է "ԿՈՒՅՍ ՄՏՔԵՐՈՎ", որ ամբողջ գիշեր հազիվ մարսեմ:
ReplyDeleteՊոտենցյալ անբարոյականը իմպոտենտ անբարոյականից ավելի լավ չէ՞, բաբամ...
ReplyDeleteՉէ, սա զուգարան չէ, սա ամենաիսկական ննջարան է:
ReplyDeleteՉնայած, հաշվի առնելով ՈՒմուդի վերջին նկատառումը, ում համար՝ ննջարան, ում համար՝ լավագույն դեպքում միջանցք:
Հատուկ զինվորի համար:
ReplyDeleteԱմեն դեպքում էդ փոթորկուն մտքերովդ դուրս էկար:
Եթե էդքան շատ ես ուզում` քո համար հատուկ նամակ կգրեմ, որ դու երևակայես ու պատկերացնես թե ես ոնց եմ կարդում պատասխանդ:
Բայց մինչ այդ պարզենք թե ինչու ես մեղադրում անանուն մեկնաբանություններ թողնողներին, եթե դու ինքդ մականունով ես հանդես գալիս:
Հիմնական նամակի հեղինակի կողմից:
umood..du hima erkusic vormekn es?
ReplyDeleteՎահե, Alt ու Shift կոճակները կփչանան:
ReplyDeleteՀայերեն տառերով թող:
Բոլորը գիտեն:
Անանուններին...
ReplyDeleteԱնանունությունը դոգմատիզմի դարավոր թշնամին է եղել ու կմնա, ինչպես որ քրիստոնեության առաջին ու մեծագույն թշնամին եղավ անանուն գնոստիկությունը: Ա՛խր,աղանդները հատկապես վտանգավոր են, երբ չունեն անվանարկյալ հիմնադիրներ, մարգարեներ կամ փիլիսոփաներ ում կարելի է ճանաչել ու հետո... «իմանալ զբանս հանճարոյ» ցուցմունքի տեսքով:
Հիմնական հեղինակներին...
Հեղինակները չեն լինում հիմնական: Հիմնական լինում են զեկուցողները, հավակնորդները, մեղադրյալներն ու աստված գիտի, թե էլ ով... բայց ոչ երբեք հեղինակները... Հեղինակը ի սկզբանե էգալիտար եզրույթ է՝ համահեղինակները հավասար են... թե չէ՝ արի ու իմացիր, թե համահեղինակ առաքյալներից ով է հիմնականը... Վա՛յ թե՝ Աստված, բայց դէ նրա հեղինակություն ունեցող գնտելը հեշտ բան չի...
Մի խոսքով՝ Տուր մեզի տեր հեղինակներ անհիմնական...
Մեյլդ տուր, հրավեր ուղարկեմ:
ReplyDeleteՎար ջան, մեզ էստեղ էլ վատ չեն կերակրում... Քաչալը դեղ ունենա իր գլխին կքսի. ես, որ գրող լինեի մեր բլոգը ստամոքսում սառած խոտով սառցեդարի մամոնտի օրին չէր լինի...
ReplyDelete<> ջան շնորհակալ եմ, ես ընդունում եմ իմ թերությունները: Հենց նոր որոշեցի, որ երրորդ ու վերջին անգամ եմ անանուն ներկայանում: Սրանից հետո եթե գրեմ, կգրեմ նաև անունս: Հարգելի <> ինձ հետաքրքրում է նաև, թե դուք ինչ մասնագետ եք: Եվ խնդրում եմ, եթե կարող եք մեկնաբանություններ արեք առանց ագրեսիայի, լավ
ReplyDeleteՈւմուդ, հիմա ի՞նչ անեմ:
ReplyDelete"Ով ուզի, տա՞մ:"
Հրավեր
Var jan, es chem el taqnvum, i tarberutyun shateri...de gites ashxatanqis het, jamanak chka vor mi hat el envonceq asum` nerbernvem? ha...:)))
ReplyDeletesranic heto kgrem anonym, bayc anuns mejy knshem, vor nman baneri vra ushadrutyun chdarcnes...umood, vochinch vor du el anonim es, u qo pes shat shatery, de husov em shatacel enq..:)))
Если уж кто дорожит своим именем, так это анонимщик
ReplyDeleteԿներեք, բայց այդպես էլ չհասկացա, բլոգում Ձեր նպատակը նյութ քննարկելն է, թե մեկդ մյուսին անպատվելը:
ReplyDeleteԵթե կորոշեք նյութ քննարկել, տեղյակ պահեք ես ել մասնակցեմ:
ՀԻՄՆԱԿԱՆԻՆ
ReplyDeleteԵս մի անգամ, բավականին հստակ խոստացել եմ, որ անանուններին չեմ պատասխանելու: Բայց հիմա ինձ ես մեղադրում անանունության մեջ:
Ես ուրեմն էս ծածկանունը դիտավորյալ եմ ընտրել, որովհետև դա ավելի շատ բան ա ասում իմ մասին քան անուննս: Անգամ եթե քեզ համար դա անանունության պես մի բան ա, դա քեզանից ա: Որովհետև ես ես եմ եթե նկատես, ոչ թե անհամար անոնիմներից մեկը, ով թեման տեղադրելիս անգամ անունը չի գրում: Էդպես որ գնա դւ սոկրատեսին էլ կմեղադրես, չնայած չգիտեմ էլ կարդացել էս նրան թե չէ:
Եւ ի վերջո ինձ էստեղ գրեթե բոլորը ճանաչում են: Չճանաչողներից ցանկացածի հետ պատրաստ եմ ծանոթանալ ցանացած ֆորմատում սկսած իրականից:
Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
ReplyDeleteերբ վերածվում է անվերջ պայքարի.
պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է,
երբ վերածվում է կյանքի իմաստի:
Անիմաստության խորտակվող քո նավը,
ReplyDeleteՆորից փրկության ափին է զարնվում . . .
Դադարել լինել գռեհիկ. նորմալ մարդու առաքինություն
ReplyDeleteՎաղ, թե ուշ դադարեիր պիտի:
ReplyDeleteԻնձ ասել են, որ դու լավ տղա էս:
Նամակ
ReplyDeleteՆա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
"Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն...
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը..."
Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
"Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև ... մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ...
Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
"Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:
Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ...
Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ...