Thursday, February 11, 2010

Օրինաչափություն, թե՞ զուգադիպություն

Գոռ - Եգիպտական արևի Աստված (մթա 3000թ. )
  • Ծնվել է դեկտեմբերի 25 - ին
  • Մայրը` Կույս Իզիդի Մարիի
  • Ծնվելու օրը աստղ է վառվել Հեռավոր Արևելքում, որի միջոցով երեք թագավորներ գտել են նրան
  • 30 տարեկանում ընդունել է հոգևոր մկրտություն Անուբ անունով մարդու կողմից
  • Ունեցել է 12 աշակերտներ, որոնց հետ ճամփորդել է, հրաշքներ գործել, բուժել մարդկանց, ջրի վրայով քայլել և այլն:
  • Դավաճանվել է աշակերտ Տիֆոնի կողմից
  • Խաչվել է
  • Երեք օրից հարություն է առել:

Ատտիս - Ֆրիգիյան Աստված (մթա 1200թ. )  
  • Ծնվել է դեկտեմբերի 25 - ին
  • Մայրը` Կույս Նանո
  • Խաչվել է
  • Երեք օրից հարություն է առել:

Կրիշնա - Հնդկական Աստված (մթա 900թ. )
  • Մայրը` Կույս Դևակի
  • Նրա գալը խորհրդանշել է աստղ Հեռավոր Արևելքում
  • Աշակերտների  հետ ճամփորդել է, հրաշքներ գործել
  • Սպանվել է
  • Հարություն է առել
 Դիոնիս - Հունական Աստված (մթա 500թ. )
  • Ծնվել է դեկտեմբերի 25 - ին
  • Աշակերտների հետ ճամփորդել է, հրաշքներ գործել
  • Մահվանից հետո հարություն է առել
Միտրա - Պերսիդյան Աստված (մթա 1200թ. )
  • Ծնվել է դեկտեմբերի 25 - ին
  • Մայրը` Կույս Իզիդի Մարիի
  • Ունեցել է 12 աշակերտներ, որոնց հետ ճամփորդել է և հրաշքներ գործել
  • Սպանվել է
  • Երեք օրից հարություն է առել:
Հիսուս Քրիստոս

  • Ծնվել է դեկտեմբերի 25 - ին
  • Մայրը` Կույս Մարյամ
  • Ծնվելու օրը աստղ է վառվել Հեռավոր Արևելքում, որի միջոցով երեք թագավորներ գտել են նրան
  • 30 տարեկանում սկսել է իր ծառայությունը
  • Ունեցել է 12 աշակերտներ, որոնց հետ ճամփորդել է, հրաշքներ գործել, բուժել մարդկանց, ջրի վրայով քայլել և այլն
  • Դավաճանվել է աշակերտ Հուդայի կողմից
  • Խաչվել է
  • Երեք օրից հարություն է առել
GOR- Egyptian God of Sun (3000 B.C.)

Was born on December 25th
His mother was The Virgin Ezedy Mary
On his birthday a star sparkled in the Far East, by which three kings found him
He was christened at the age of 30 by a man named Anub
With his 12 disciples, he travelled, worked miracles, cured people, and walked on water.
He was betrayed by his disciple Tephon
He was crucified
After three days he resuscitated.
 
Attis- Frigian God (1200 B.C.)

Was born on December 25th
His mother was The Virgin Nano
He was crucified
After three days he resuscitated.
 
Krishna –Indian God (900 B.C.)

His mother was The Virgin Devaki
The sparkling star in the Far East was a sign of his birth
He travelled and worked wonders with his disciples
He was killed
He resuscitated.

Dionis- Greek God (500 B.C.)

Was born on December 25th
He travelled and worked wonders with his disciples
After his death he resuscitated.

Mitra- Persidian God (1200 B.C.)

Was born on December 25th
His mother was The Virgin Ezedy Mary
With his 12 disciples, he travelled and worked miracles
He was killed
After three days he resuscitated.

Jesus Christ

Was born on December 25th
His mother was the Virgin Mariam
On his birthday a star sparkled in the Far East, by which three kings found him
He began his destination at the age of 30
With his 12 disciples, he travelled, worked miracles, cured people, and walked on water.
He was betrayed by his disciple Huda
He was crucified.
· After three days he resuscitated.

55 comments:

  1. Զուգադիպություն, ու գիտես ինչ? ես հենց հիմա դրա մասին եմ նայում

    ReplyDelete
  2. ...վերջին շրջանում իմ հանդիպած ամենա.........
    ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ գործն է:
    Նման հեքիաթները վնասակար են:


    Սցենարի հեղինակ և ռեժիսոր Վ. Կարապետյան

    ReplyDelete
  3. Շնորհակալություն Արտյոմին, այս նյութը տրամադրելու համար:

    ReplyDelete
  4. Ծա~փ - ծա~փ Արտյոմին, ու բոլոր նրանց ովքեր պատրաստակամ են նյութեր տրամադրել և մասնատել մեր հայ ազգի առանց այն էլ ցաքուցրիվ եղած ուղեղները...

    Ծա~փ - ծա~փ Արտյոմին...

    ReplyDelete
  5. Lseq Vahe, axr mec xelq u var erevakayutyun che anhrajesht haskanalu hamar, vor ays blogum mardiq lurj temaner en qnnarkum, mite da aknhayt che Dzer hamar...es karox em xorhurd tal Dzezayl blogner kam kayqer, vortex meky caph e talis, myusnery parum en, kam bolory caph en talis mekn e parum, Dzer depqum...chnayac el cankutyun chunem dzer het shpvelu...mnaq barov..

    ReplyDelete
  6. Շնորհակալություն բոլոր քաղաքանացված անձանց ի սրտե հնչեցրած ծափահարությունների համար:
    Վահե' ջան, ընդամենը փաստեր են շարադրված և ոչ թե դատողություններ... Յուրաքանչյուր չափահաս մարդ իրավասու է իր անձնական կարծիքը ունենալու: Իսկ եթե կարծում ես, որ հայերի "ցաքուցրիվ եղած ուղեղները" չմասնատելու համար իրենց պետք է տեղեկատվական բլոկադայի մեջ պահել... Ամոթ այն պրովայդերին, որը քեզ հասանելի է դարձրել ինտերնետ կապը, ու դրանով մեկ անգամ ևս ցաքուցրիվ արել առանց այդ էլ ցաքուցրիվ եղած ուղեղը քո:

    ReplyDelete
  7. պորտը դրեց տեղը...

    ReplyDelete
  8. Վահե ջան, ախպեր ջան, կակռազ, հայ ազգի առանց այն էլ ցաքուցրիվ եղած ուղեղները կենտրոնացնելու համար նման նյութերն են պետք.Որ հույսերը չդնեն ոչ Կրիշնայի, ոչ էլ Դիոնիսի վրա...

    ReplyDelete
  9. Փաստորեն- սցենարի հեղինակ` Արտյոմ, ռեժիսոր`Վարազդատ, գլխավոր դերերում...

    ReplyDelete
  10. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  11. Կայքի ցենզուրայի տեսանկյունից Վահեի վերջին մեկնաբանությունը ջնջված է՝ ակնհայտ վիրավորանք պարունակելու համար:
    Խնդրում ենք վերաձևակերպել տեքստը:

    ReplyDelete
  12. Մեջբերում եմ.

    "Ամոթ այն պրովայդերին, որը քեզ հասանելի է դարձրել ինտերնետ կապը, ու դրանով մեկ անգամ ևս ցաքուցրիվ արել առանց այդ էլ ցաքուցրիվ եղած ուղեղը քո"

    Եթե այս բովանդակությունը ակնհայտ վիրավորանք չի պարունակում, ապա ես համամիտ եմ:

    ReplyDelete
  13. Վահե' ջան, և բլոգի հարգարժան մնացած օգտագործողնե'ր:
    Այս բլոգում քննարկման թեմա են հանդիսանում ոչ թե հոդվածների հեղինակները, այլև բուն հոդվածները: Ուստի խնդրում եմ նյութի հետ համաձայն չլինելու դեպքում ծափահարել և գլխարկներ վեր նետել ոչ թե ի պատիվ "հեղինակի", այլ` "նյութի": Այդ դեպքում բոլորս կխուսափենք վիրավորվելուց և վիրավորելուց:

    ReplyDelete
  14. Մի տեսակ զգացողություն ունեմ, որը երևի Կոլոմբոսն ա ունեցել ժամանակին: Բոլոր նրանց, ովքեր ստեղնաշարի վրա հիմա հայերեն տառատեսակն են ընտրում, որ յունիքոդը միացնեն ու անցնեն ռմբահարման, հիասթափոցնեմ, տկարամտություն չունեմ ինձ հանճարեղ ճանապարհորդի հետ համեմատել: Բանն այն է, որ ժամանակին ես առաջինն էի բլոգով մեկ գոռգոռում, որ էս տղեն, անունը հավանաբար Վահե է՝ էդպես է ներկայանում, չափերը կորցնելու ակնհայտ թուլություն ունի: Օրգանական արձագանք միայն Ալֆից է եղել: Հիմա երբ բանը հասել է այնտեղ,որ նրա դրած քոմենթներն ենք լիկվիդացնում ու ինքն էլ կիրառելով ինձնից վատ սերտած հնարքները իրեն իբր վիրավորած տեքստերն է աչքներս խոթում, առնվազն ժամանակն է հասկանալ, որ ժամանակին, երբ սա անհարկի ու անհիմն սկսեց բարբաջել ուղեղիս ծալքերի մասին, մեք 2 ճիշտ ճանապարհ ունեինք ու գնացինք երրորդով: Առաջին պետք է Վահեին հասկանալի լեզվով, բացատրեինք, որ էստեղ չեն հայհոյում կամ պետք է արգելեինք նրան շփվել մեզ հետ: Բլոգ նայողը խորը անտարբերության մեջ ինտրիգ էր բզբզում: Դե իսկ ես անկախ ամեն ինչից ի սկզբանե մեկնել էի հաշտության ձեռքը ինչը Վահեն Ալֆի գործուն միջամտությամբ ընդունեց:
    Ես նրան ներել եմ, ավելին նրանից չեմ էլ նեղանում,քանզի իրեն ինձ բարեկամ մեկը չեմ համարում, ինչպես համարում էի սկզբում ու ինչպես յուրաքանչյուչին եմ համարում ում հանդիպում եմ էստեղ,մի խոսքով դիմադրողականությունս բարձր է այլևս, ինչպես լինում է տարատեսակ վիրուսային հիվանդությունների պարագայում:
    Բայց երբ կարդացի, թե ոնց ա սա մխտռել Վարազդատի ու Արտյոմի փոսթը ցավ ապրեցի: Ախր ամեն ինչ կարելի է զգալ, մտածել, ապրել, գրել անգամ, բայց մասայաբար հայհոյում են գռեհիկ ու անկիրթ մարդիկ:

    ReplyDelete
  15. Զինվոր, առանց ցինիզմի ու հեգնանքի, ծափահարություննեեեեեեեեր... Վահեյի գրածը չեմ կարդացել, բայց կարծում եմ, ,,լավ բան ,, չէր գրել, եթե արժանացավ նման արձագանքի: Վահե, ես ստանձնել եմ քեզ պաշտպանել անհիմն մեղադրանքներից և շարունակելու եմ նույն ոգով, բայց եթե մեղադրանքները հիմնավոր են, ապա...

    ReplyDelete
  16. Եկավ....Ալֆ, նախ դու չես կարդացել իմ գրածը, և ոչ էլ դա է կարդացել` դե էդ զինվորը, չնայած դրան չեմ անդրադառնա, վստահեցնում եմ քեզ, որ որևէ վիրավորական բան չկար այնտեղ, առավել ևս Արտյոմի հասցեին, նա նույնիսկ իրեն շատ ավելի տղամարդ կզգար, երբ կարդար իմ գրածը, ընդամենը բլոգերի հերթական երևակայության հաղթանակն եմ շնորհավորում...կեցցես Վար...էլի ծափահարություններ...

    ReplyDelete
  17. Չէ դու պաշտպանիր, բոլոր դեպքերում պաշտպանիր հետո պարզ կլինի արդարն ու անարդարը:

    ReplyDelete
  18. Պարզվում է, ես Արտյոմին զրկել եմ իրեն տաղամարդ զգալու բացառիկ հնարավորությունից՝ ըստ Վահեի:
    Վահեն չի դադարում զարմացնել:

    ReplyDelete
  19. Ynker, ev ays er qo hianali u ankrkneli blogy?, Cavum em. Inchpes karoxeq tuyl tal nman baner, axr inc xostacel eir vor aystex es karox em kisel mardkanc het im huyzery, mardkanc` ovqer sirov en zinvac, ovqer irenc andznakan porcn u huzakamain dashty texapoxel en aystex.
    Knereq, iroq bolorit neroxamtutyunn em haycum, sakayn aystex nman ban chem tesnum.
    Kochem anum vochte blogerin, ayl bolorin, nuynisk Vahein, mi pchacreq ayn inch duq cheq stexcel...

    ReplyDelete
  20. Վահե, քո անձնական երկվությունը հիացնում է: Էն յոթերորդը ավելի արդյունավետ է մտածում:
    Աշխատիր բլոգում մեկնաբանություններ թողնելուց առաջ մտնել յոթերորդ դերի մեջ:

    ReplyDelete
  21. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  22. Կրկնում եմ յոթերորդ դերի, ո'չ թե երկնքի:

    ReplyDelete
  23. Վահե, դու ինչ- որ խաղի ազդեցության տա՞կ ես:

    ReplyDelete
  24. Հիշում եմ մի ժամանակ, երբ էս (Օրինաչափություն, թե՞ զուգադիպություն կարգի թեմաներ էին դրվում, բավականին ճիշտ էլիտար ու փիլիսոփայական քննարկում էր ծավալվում: Ալֆան ինքը լրիվ ուրիշ էր արձագանքում:
    Հիմա մի պահ մտովի պատկերացրեք, որ էս թեմային Վահեն չէր խառնվում . . . .

    Հ.Գ. Բլոգ նայողին: Առաջարկ-հորդոր: Պետք է առավել նրբացնել վիրավորանքի սահմանը և մեթոդ մշակել, որ ԱՆՀԱՐԿԻ վիրավորանք պարունակող և ոչ պատշաճ քոմենթները ոչ թե վերանան այլ ինչ որ արգահատելի լուսամուտի մեջ հայտվի ու բոլորն իմանան, որ գրողը ինքնազսպման դասական չափերի մեջ չի տեղավորվում: Արտյոմի ավելի տղամարդ զգալու մասին մառազմը նման օրինակ է: Ավելին, առավել թույլ, բայց համանման օրինակ է նաև իմ քոմեթի այն հատվածը, որտեղ Վահեին վիրուսային հիվանդության հետ եմ համեմատում:
    Հ.Գ. - 2 Բարձրացնենք շփման որակն ու մակարդակը՝ չէ որ մենք էդտեղ եղել էնք ու Վահեից բացի բոլորիս մոտ ստացվում էր էդ շփումը, նման ցածր մակարդակի բազմաթիվ տարածքներ կան մենք ափսոս ենք, մենք դրա համար չենք:

    ReplyDelete
  25. Վահե' ջան, մի անգամ ևս առաջարկում եմ "անձերին" քնարկելուց անցնենք "նյութերի" քննարկման... Առավել ևս հիշեցնեմ, որ տղամարդկությունը և տղամարդ լինելը չի չափվում ավելի կամ պակաս քանակական չափիչներով: Այն կամ կա, կամ ոչ: Առավել ևս այն չի կարող իմ մոտ փոխվել բլոգոմ ուրիշներին դատելու եղանակով իր հանրային ճանաչվածությունը բարձրացնել փորձող անձի կարծիքը կարդալուց...
    Հասկանում եմ, որ այլ դեպքում ավելի դժվար կլինի հանրային ճանաչվածության հասնելու քո պհանջմունքները բավարարել... Իսկ կոնկրետ այս դեպքի համար Վ. Լևին մի շատ լավ խոսք ունի, որը մեջբերեմ հենց իր լեզվով.
    "...Массовая популярность не свидетельствует ни о таланте автора, ни о достоинствах произведения. Свидетельствует лишь о свойствах и потребностях публики. А в данном случае это потребность автора во врачебно-психологической помощи..."

    ReplyDelete
  26. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  27. Իմ փոխարեն ինչ որ մեկը, Չի բացառվում Վարոն լինի, անոնիմուսային հնարավորությունից օգտվելով, ինչ որ հիմարություն ա փսխել:
    Տեղեկացնում եմ հստակություն մցնելու ակնկալիքով՝ Ես ներկայանում եմ համապատասխան նկարով, որտեղ պատկերված է ամենագնացիս անիվն ու զինվորական կիսաճտքավորներս: Նկարն արված է անցյալ տարի ամռանը Խոսրովի անտառում Կաքավաբերդի ճանապարհին: Բացի նկարն էլ, յոթերորդ ձգայարանը զագլու համար է:

    ReplyDelete
  28. Թեմայի ներքո մեկնաբանությունները մեկ այլ` ,,Երբ ծառերը աստված են,, թեմայի շարունակությունն են, Վարազդատի հետ հին հաշիվներ կային, այդ պատճառով այսպես ստացվեց... Վահեյի հետ առնչություն չունի... իսկ վերոնշյալի իսկությունը,ելնելով անցած հազարամյակներից ու օրացուցային փոփոխություններից, պատմիչների քմահաճույքներից ու դիցաբանական հմանանման միտումներից, անհնար է ստուգել, հետևաբար պարզապես ,,զուգատիպացված,, զուգատիպություն է...

    ReplyDelete
  29. Այո, Վար ջան, քո խաղի...

    ReplyDelete
  30. Հիմա թեսթ եմ անելու: Որպեսզի ստուգենք բլոգ նայողի մեղսունակության աստիճանը: Առաջիկա 10 րոպեից հետո եթե չհանվի Վահեի վերջին քոմենթը, որն ակնհայտ ոչ համարժեք, վիրավորական, փողոցային պատասխան է Արտյոմի գրածին ես ՈՒՇԱԴԻՐ բլոգում հայհոյանքներ կտեղադրեմ: Միգուցե դրանք էլ մնան:

    ReplyDelete
  31. ՈՒ ասեմ ավելին, գնում եմ ուրիշ տեղ խաղամ, հենց իմ ասածը հասունանա իմաց կտաս...հնարավորություն եմ տալիս, եսամոլությամբ տառապողներին, դե իհարկե խոսքս ոմանց է վերաբերվում, ԱԼՖ ջան, դու չկաս այդ ցուցակում, համախմբվել և դառնալ մենքամոլներ:

    ReplyDelete
  32. Ասում են ճիշտ ժամանակին նահանջելը հավասարազոր է հաղթանակի... ափսոս, որ այս պարագայում ոչ մի կերպ կիրառելի չի...

    ReplyDelete
  33. Արդեն ,,հեռանում ենք թեմայից,,...Լավ չէ... Վերջացնենք, լավ... Արտյոմի, թե Վարազդատի տեղադրած թեման խորհելու և զգալու հնարավորություն ընձեռում է, եկեք խորհենք և զգանք թեմայի շուրջ, ես արդեն ասել եմ` ԶՈՒԳԱՏԻՊՈՒԹՅՈՒՆ, դուք ինչ եք մտածում???...

    ReplyDelete
  34. Մի բան ասա խմենք նոր կգնաս, կամ մի քֆուր տուր, ուր ես տենց միանգամից գնում:

    ReplyDelete
  35. Տեսնում ես չէ Վահե ջան ոնց Վարազդատը մատ տվեց դզզբուն քաշվավ կրաղ...

    ReplyDelete
  36. Գնա ախպերս... գնա ու բոլորին պատմիր.
    Захожу в "Еразанкнери Артак", там столько дерьма -в голове не укладывается...

    ReplyDelete
  37. Ժողովուրդ, եթե Վահեն այստեղ չէ, սա արդեն բամբասանք է: Եկենք թեմայից խոսենք:

    ReplyDelete
  38. Վարազդատի հետ համաձայն եմ: Մոռանալ է պետք ուղղակի՝ Հերոստրատի պես:

    ReplyDelete
  39. Հե~յ... ,,Վե'րջ,,...այսինքն` վերջ տվեք իրար հետ ,,հարցեր պարզաբանելուն,,...Ուր կորաք?

    ReplyDelete
  40. Ժողովուրդ ջան, եթե կարելի է մի առաջարկ: Առաջարկս վերաբերվում է ոչ միայն Վարազդատին, այլ ՄԵՐ (նաև Վահեի) բլոգին:
    Կարելի է չջնջել մեկնաբանությունները: Ես գտնում եմ, որ բոլորս չափահաս և գիտակից մարդիկ ենք և Վարազդատը չէ որ պետք է որոշի Վահեի խոսքերի նշանակությունը Արտյոմի համար:
    ԵՎ վերջապես ամեն ոք իրավունք ունի արտահայտվել յուրովի ու արտահայտել իր վերաբերմունքը հոդվածի և հեղինակի նկատմամբ:

    ReplyDelete
  41. Դե դու դեմոկրատական երկրի բնակիչ ես, մենք հըլը էդքան չենք աճել:
    Այստեղ ավտորիտարիզմ է:
    Վաղուց չկայիր:
    Դու կարող ես ռուսերեն գրել: Կհասկանանք:

    ReplyDelete
  42. Ես միշտ կամ, ուղղակի թեմա չկար...
    Վար, այսօր դիտեցի Ավատարը (3D): Գոնե եդ ֆիլմից մի քիչ դեմոկրատիայի օրինակ վերցռու. Ընդհանրապես կարող ես սկզբունքը վերցնել. թող մեկնաբանություն անողները գրանցվեն, եթե գրանցումն ընդունվում է, ապա կարող է գրել ինչ ուզենա, ու ոչ ոք չի կարող ջնջել: Ինչ կարծիքի ես?

    Շնորհակալություն առաջարկիդ համար, բայց կաշխատեմ մտքերս հայերեն շարադրել:

    ReplyDelete
  43. Տիկ ջան,
    մարդիկ կարող են գրանցված էլ լինել, բայց հայհոյանքներ դնել, ինչը պետք է հանվի, քանի որ կայքում նաև ուժեղ սեռի նարկայացուցիչներ կան: Կարող են չգիտեմ ինչ անվան տակ գրել:
    ՈՒղղակի, կարելի է ավելի շատհետևել հիմնական թեմային: Վերջին պօստի մեջ դա քիչ թե շատ ստացվել է:

    Հիմա ինչ վերաբերում է Ավատարին:
    ԷԴ ԻՆչ դեմոկրատիա ես տեսել: Երևի որ անմեղ կենդանիներին ձի էին սարքում, զրկում ազատությունից, կամ որ շամանությունը հիմնական կրոն էր, կամ աղջիկը ազատ ընտրության հնարավորություն չուներ...
    Թե՞ դեմոկրատիան տեսար երկրից գնացածների մոտ...

    Հաաա, երևի երեք Դ ֆորմատից է: Դե մեր գյուղում նման հնարավորություններ չկա: Բայց ասում են ուղեղի վրա ազդում է: Զգույշ եղիր, աման:

    ReplyDelete
  44. Վար ջան,
    Դեմոկրատիան էն էր, որ համայնքի յուրաքանչյուր անդամ ազատ խոսքի իրավունք ուներ և իրավունք ուներ որ իրեն լսեն: Դեմոկրատիան բանական էակի հատկություն է, և մենք ինքներս շատ անմեղ կենդանիների դարձրել ենք շներ, կովեր, էշեր և շատ այլ ավելի սարսափելի բաներ:
    Ազջիկը կատարեց իր ազատ ընտրությունը. դեմոկրատիան սկսվում է անհատից, ինձանից ու քեզանից:
    Ինչ վերաբերվում է շամանությանը. մի քիչ օրինակ վերցնելու բաներ ունենք, վերանայենք մեր հայացքները ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅԱՆ նկատմամբ (մենք ինքներս ենք ՄԱՅՐ կոչում):
    3D-ն հոյակապ է Վար, վաղուց նման տպավորություններ չէի ունեցել:

    ReplyDelete
  45. Կեցցես, Տիգրան, բացատրեցիր Վարազդատին, որ Ավատարն այն չէ, ինչ ինքն է տեսել, այլ այն, ինչ կա իրականում...

    ReplyDelete
  46. Ազատ ընտրության իրավունք ունեին արքայական տոհմի անդամները: Այս տոհմի գոյությունն արդեն փաստում է դեմոկրատիայի բացակայությունը:
    Ազգովին չոքում, լսում էին:
    ՄԻ քիչ հիշեցրեց Դանկոյի սիրտը:
    Խավարամոլ ժողովրդին ճանապարհ ցույց տալու մասին է:

    ...
    Բնությունը պաշտել պետք չէ: ԱՅն պետք է սիրել:

    ReplyDelete
  47. Ավելի ուշադիր նայի ֆիլմը, համայնքի բոլոր անդամներն իրավունք ունեն:
    Ի հարկե, մեր իրականության մեջ այդ տոհմին փոխարինում են հասարակության շերտերը.... Տարբերությունը մեծ չէ.
    Իսկ պաշտել և սիրել բառերը ինչ-որ մի տեղ հատվում են...

    ReplyDelete
  48. Սերը ազատություն է:
    Պաշտամունքը կիրք է՝ կախյալ վիճակ:
    Դրանք հատույթ չեն կարող ունենալ, քանի որ այլ հարթությունների մեջ են:

    ReplyDelete
  49. ,,Սերն արարում է, կիրքն` ավերում,,... իմ հեիաթներից մեկում եմ գրել, այն էլ է հեքիաթ, հետևաբար, կքարկոծվի Վարազդատի կողմից, բայց մարդիկ կտեսնեն այնտես այն լույսը, որ դու, Վար, չես տեսնում ու, այդ ,,հակաքրիստոնեական,,գործին հետևելով, կգնան քրիստոնեությանն ընդառաջ...

    ReplyDelete
  50. Ամեն ոք իրավունք ունի յուրովի հասկանալ և մեկնաբանել բառերը, իրադարձություններն ու նույնիսկ փաստերը: Վար ջան մեր բանավեճը փակուղի մտավ: Մենք տարբեր ենք ընկալում իրականությունը: Շատ լավ է:

    ReplyDelete
  51. Yes gitei vor Varazdat@ qristonia e. Pastoren "er"

    ReplyDelete
  52. ԳԳՄ- ն տարօրինակ տպավորություն ունի: Ինչու՞:

    ReplyDelete