
Անբարև, անզրույց առավոտ: Մեղմ բարև, զուսպ բարև,
բարև - պարտականություն:
- Մատիտ, մատիտ հենվիր մատիս . . . . .
- Աղջի, տապչկա հագի: Էլի ուզում ես գիշերը հետ տաս՞:
- Մատիտ, մատիտ, մատիտ, մատիտ . . . . . . . . .
- Աղջի մի վազի, մեռնեմ ջանիդ: Տապչկեքդ ուր մնաց, հագի, մերդ հեսա կգա:
Բարևած, սատկացրած առավոտ: Անթիթեղ ու անփայլ ձեղնահրարկ: Կրակվող, ձուլածո հանդուրժում:
- Տոնածառ էնք դնում, խաղալիք եմ ուզում, լույսերի յաշիկը կորել ա՞:
- Գլուխդ մեռնի, ամառվա կեսին ի՞նչ տոնածառ:
- Մատիտ, մատիտ հենվիր մատիս . . . .
- Կգաս չէ՞ տոնածառ դնենք:
- . . . . . . . . . . . . :
-Մի գոռա: Տենում ես լսում ա:
Հարդարված, կառուցիկ կացարան, դռներից չմտնող մեծ արկղեր, պատնեշներ ավերող արևներ:
- Մի վազի, կամաց: Քեզ վնաս կտաս:
- Խիղճդ մեռնի: Ռետուզով պոլերին մի քայլի: Առավոտը հագար, մատերս քրքրվում ա . . .
- Մատիտ, մատիտ, մատիտ, մատիտ . . . .
- Սումկեդ ու՞ր ա, այ դեբիլ:
- Սումկա չունեմ, սումկա չունեմ, պայուակս մահացավ . . .
Անկրակ, անհոգի առավոտ: Անհոգի ու աննյարդ հայացքներ: Կռիվներ ծնելու հաշտություն:
- Էս դուռը փակ պահեք, ճանճերը լցվում են ներս:
- Աղջի, թաղված, խի ես յաշիկները բերիր թափիր ստե:
- Հոլիվուդում մենք խոսում ենք հայերեն . . . . . .
- Վրեն մի մետր փոշի կա, ի՞նչ ես ուզում անես: Տար գյոռի իրանց տեղը:
- Որովհետեվ Լոսի կեսը հա յե րեն . . . . . . .
Քարացում: Կարկամում: Զրնգոց: Կործանում:
- Երեսուն հազար դրամանոց վազը ջարդեց: Արևդ թաղեմ ասեցի չէ, ախր առավորից էս ձախ աչքս խաղում ա . . . . .
- . . . . . . . . . . . . . . . . . . :
- Որ տենց ծեծում, ինվալիդ էս սարքում վազը կպնելու ա՞ իրար:
- Զ Զ Զ Զ Վ ՈՒ Մ Եմ:
Հեծկլտոց, արտասուք, ամոթանք: Տապչկեք, տնային աշխատանք:
Մատիտ մատիտ, հենվիր մատիս: Նկարում եմ ես ՄԱՅՐԻԿԻՍ:
.... վայ բալես...բա ես ոնց եմ զզվում... կարծում եմ, որ այդ նողկալի դերում միայն հարևանն ու նախանձ աղջկա հորեղբոր կիննը կարող է լինել, ով արդեն 7 տարի է երեխա չի ունենում
ReplyDeleteՍոկրատես...հարգելիս, ոնց էլ քեզ հաջողվել է ներյացնես այս դառը չշմարտությունը...ապրես, ես շոկի մեջ եմ, ինչպես կարելի է...
ReplyDeleteԺողովուրդ ջան, ցավալի է... Բայց էսօրվա մերօրյա դառը իրականությունն է: Ես քիչ առաջ տեքստը մեր տանը բարձրաձայն ընթերցեցի: Հիմա բուռն քննարկում է. մեկը դատապարտում է երեխային վիրավորելը տարբեր արտահայտություններով, մյուսը արդարացնում է կնոջը, որ ի վերջո նրա նյարդերն էլ քարից չեն, դե իսկ ծեծելն արդեն պարզապես աններելի է, մյուսն ասում է դե քո երեխան է հիմա ստացվում է, կարող է միա հատ էլ խփես...
ReplyDelete...Ես ել գիտեմ աղջիկս (10 տարեկան) քնած է, բայց մյուս սենյակում պառկած տեղից ասում է "կարելի է մեր տանից էլ ինչ-որ բան գրել` օրինակ աղջիկ ջան էլի լույսը միացրած ես թողել...": Սա էլ ցույց է տալիս, որ երեխաները ամեն ինչ զգում և հասկանում են, այսինքն նրանց հոգեբանությունը մեծապես կարող է տուժել: Եվ երբեմն միայն մեր առօրյա պրոբլեմների պատճառով մենք լարված մթնոլորտ ենք ստեղծում մեր ընտանեկան միջավայրում, դա իրոք անթույլատրելի է: Կարծում եմ այս պարագայում ամեն գնով պետք է գտնել ինչ-որ տարբերակ սեփական պրոբլեմի լուծման... երեխան չպետք է մեր խնդիրների կամ անելանելի վիճակների զոհը դառնա: Բարդ թեմա է... Իսկ մեզ մոտ կրքերը գնալով թեժանում են...
Չեմ փորձում կռահել, թե գլխավոր հերոսներից մեկն ով է, գիտեմ, չի ստացվի... պարզապես զգում եմ, որ մեր ազգի կյանքի տխուր մի դրվագ է Սոկրատեսը բացահայտել` տառապանքի կողքին դնելով հոգատարություն, որ թշվառության բեռի տակ աղճատվում, կորցնում է իր ձևն ու անունը...
ReplyDeleteԵրբ հոգատարությունը չափը անցնում է, այն զրկում է երեխային ինքնաճանաչումից, զագացումից:
ReplyDeleteԵրեխա մարդը դառնում է կախյալ, զրկվում է հիանալու, բացահայտելու, ընկնելու իրավունքիվ և դառնում է ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾ:
Մի կտրեք հրեշտակների թևերը:
Լավագույն օգնությունը՝ թողեք, որ իրենք ապրեն:
Ես լիովին, ավելի քան հասկանում եմ ավելորդ հոգատարության հետևանքները, բայց եթե հրեշտակի թևերը նրան դևի են վերածում, ավելի լավ է կտրել դրանք ու մարդ մնալ- From my own experiance!(:
ReplyDeleteVarazdat dzes het lriv hamacajn em. tanel chem karox erb erexaneri vra gorum en, hatkapes cecum. @ndhanrapes erb njarders chen heriqum u gorum em kam zajranum,dranic heto ajnqan vat em zgum. amachum em inqs incnic. majreri hamar da amenorja porcutjun e, gitem. bajc erexanern el zgum en te erb en iroq zajracnum kam nexacnum majrikin. isk erb pateh anpateh majrern amen bani vra gorum en, nranq arden dra vra ushadrutjun chen darcnum.
ReplyDeletehajrs exbors het kriv-kriv er xaxum. parkum ein ankoxnu tak u hracannerov krakum, cajner anum, irar het tavalvum u krvi brnvum. Exbors uraxutjann chap chkar. papajin el.ajd paherin en erexaner@ zgum vor irenc sirum en, siro mnacac drsevorumner@ mecanaluc en haskanum.
mamanern asum en che ''kercri, pahi, mecacri... ha menak mtacum en te inch kerakrel, inch hagcnel u vor maqur shorer@ chkextoti, bajc axr erexeqi het petq e XOSEL. harcnel. PATASXANEL BOLOR HARCERIN__ajl voch te haves chunem- chem imanum- esim? ajs patasxanern nujnisk mecerin en njardajnacnum.
erb poqr ei hajriks patasxanum er bolor harceris. maman asum er ajnqan shat harc ei talis, vor inqn hognum er, bajc papan misht hamberatar patasxanum er u hetaqrqir baner horinum.