Tuesday, February 2, 2010

Զինվեք քարերով՝ քննում եմ անքննելին


Աղոթում եմ գրաբարով.
- Հա'յր մեր, որ յերկինս ես ...
Դպրոցում հիմա սովորեցնում են..
- Հայր մեր, որ երկնքում ես ...
Բեյրութահայ ընկերս՝
- Հայր մեր, որ երկինքն ես ...


Եթե Հայրը երկնքում է, ուրեմն երկինքը կար մինչև Հայրը:

Չեղա'վ:

Կամ՝ Հայրը ինքը՝ Երկինքն է:

Չեմ կարող քնել: 

Այս դեպքում Հորը շատ փնտրել պետք չէ: Մենք նրա մեջ ենք ապրում, չենք կարող տեսնել:

ԻՆչպես, օրինակ, չի կարող տեսնել ստամոքսիս ներսում ապրող որդուկը իմ չաղ մարմինը:

Մենք Հոր մեջ ենք, Սուրբ Հոգին մեր մեջ է:

Քրիստոսը այն կապն է՝ Ճանապարհը, որով Սուրբ Հոգին կապվում է Հոր հետ և Աստված ամբողջանում է:

Եվ հասկանում եմ՝ որպեսզի Աստված ամբողջանա, իմ կամքը պետք է:

Իմ Կամքը դեր ունի:
Հիշեցի, որ չեմ կարողանում ուղեղս կապել սրտիս հետ:

7 comments:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  2. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  3. grvaci mitq@ mingamic chhaskaca, noric kardaci...surb errordutjun@ ajdqan el lav chem patkeracnum ... bajc havatum em... Ereq masnik meki megh inchpes charagajt@, lujsn u ghermutjunn en mek...es kmtacem sra masin. hrashali er ajn ban@, miajn verghers em parzel vor im kamq@ Astco hamar karevor e...

    ReplyDelete
  4. Շատ խոցելի մտքեր եմ արտահայտել, Մարգարիտա ջան:
    Ես էլ շատ հարցերում իմ հետ համամիտ չեմ:
    Շատ մտածելու հարցեր կան:
    Եթե ավելի մանրամասնես հարցերդ, ավելի լավ քննարկում կունենանք:

    ReplyDelete
  5. Շարունակիր հավատալ, Վարազդատ...

    ReplyDelete
  6. Չնայած որ հավատը չեն վերլուծում.... Բայց վատ ցի ստացվել: Մնում է տրամաբանական ավարտը .. "օգտագործիր կամքդ սիրտդ մտքիդ կապելու համար": Վստահ եմ, որ քո մոտ կստացվի....

    ReplyDelete
  7. Ան, իսկ դու ինպե՞ս ես աղոթում.
    - Հա'յր մեր, որ երկինքն ես...
    թե՞
    - Հա'յր մեր, որ երկնքում ես:

    ReplyDelete