Thursday, April 1, 2010

"Եթե ավազը խոսել կարողանար"

Ձուլվում ենք հողին: Կամաց- կամաց: Տալիս ենք հողին մեր գանձերը: Մեր սիրտը: Տալիս ենք կամովին, կամ մեզ ազգովին մորթում են տաք ավազների մեջ: Ինչե~ր կպատմեր ավազը, եթե... խոսել կարողանար:
Ֆիլիպ Հագոպյանի վերջին կտավներից մեկը՝ նվիրված Մեծ եղեռնին:

24 comments:

  1. Գիտի խոսել, ինչպես խոսում են Հայաստանի արնաներկ, փշրված խաչքարերը...
    Եթե մարդիկ լսե~լ կարողանային...

    ReplyDelete
  2. Լսել և դասեր քաղել:
    Ջից, որի մեջ երբեմն ավելի շատ է հայի արյունը, քան ուղղակի հաշ երկու օն:
    Ավազից, որը հայ քահանայի ձեռքում մերոնի է վերածվել և մկրտություն արել:
    Իսկ հիմա... ուր նայում եմ պոտենցյալ զոհեր են, եղեռնի օբյեկտներ, թույլ, անկարծիք, անմիտք ու անզենք:

    ReplyDelete
  3. ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ:
    Պետք է նաև զգալ, շնչել հողի հոտը...
    Այդ հողից ստացված բերքը սիրել ու հարգել այն գյուղացու աշխատանքը, որը կռացած արևի տակ վարում է ու մշակում է հայկական հողը...
    Այն անփոխարինելի է:
    Հայաստանում կառուցված շքեղ շենքերը չեն կարող ունենալ այն շունչը, որը ունի հայ գյուղի համն ու հոտը:

    Ախ երբ կբացվի առավոտը...

    ReplyDelete
  4. Գիշեր:
    Ինչքան խոհ կա մեջը:
    Ինչքան երազանք:
    Ինչքան խաբկանք ու չարք:
    Կիրք ու ամոթ:
    ...Հետո բացվում է Լույսը:
    Ու մաքրում է կիրքը, ամոթը, խոհն ու երազանքը...
    Մեկ- մեկ երզում եմ այն անքուն գիշերները՝ խոհական և երազալի:
    Հետո եկավ աղոթքը՝ գիշերվա անքնության, կրքի, խոհերի ու ամոթի միակ բանալին:
    Աղորթը՝ որպես սպեղանի, որպես բալասան...
    Աղոթքը, որ այնքան անանց քաղցրություն է պարգևում, որ չես ուզում քնել՝ զուտ ԱՐԹՈՒՆ մնալու համար:
    Լույսը կբացվի: Առավոտը կգա:
    Միայն աղոթենք:

    ReplyDelete
  5. Այսօր դու հարություն առար:
    Այսօր ես հարություն առա:
    Մեռած ապրելը մեղք է:
    Հարություն առա մեռելներից:
    Միլիարդավոր մեռելներից մեկն էի:
    Հանկարծ Ավետիս եկավ երկնքից:
    Դու հարություն ես առել:
    Հիմա նայում եմ շուրջս: Էլի հազարներով մեռելներ են:
    Բայց ես հարություն եմ առնում՝ քեզնով:
    Քո և իմ կամքով:
    Իմ կամքը քո լույսն է:
    Արդեն:
    Այսօր էլի հարություն եմ առնում:
    Էլի:
    Էլի կմեռնե՞մ:

    ReplyDelete
  6. Քո լույսը իմն է:
    Քո լույսը իմ համար է:
    Ես կդառնա՞մ այդ լույսի կրողը:
    Քո կամքը իմն է , իմ համար է:
    Իմ կամքը քո կամքին համընթաց մնալն է:
    Իմ կամքով քո կամքից հեռանում եմ, մոտենում, քո կամքով իմ կամքը ազատ է:
    Իմ ազատ կամքի սնունը դու ես: Հակառակը կիրքն է՝ փառքը, իշխանությունը, հպարտությունը, մեղքը, բղջախոհությունը...
    Իմ կամքը առանց քեզ մեղք է:
    Եվ երբ մեջս ապրող դուն նայում է անքեզ կամքիս, հասկանում եմ, որ մեղք եմ:
    Մեղավոր եմ:

    ReplyDelete
  7. Քեզնից դուրս եմ եկել, դեգերում եմ:
    Գիտեմ, որ ուզում ես, դառնամ: Պատգամել ես, դառնամ:
    Շեղվում եմ, գայթում կղանքը...
    ԻՀշում եմ, պատգամել ես դառնամ:
    Չե՞մ հիշում, հիշեցնում ես: Ամեն անգամ:
    Մեջս դրված կա Վախ կամ Սեր:
    Երկուսն էլ հիշեցնում են:
    Մեկը՝ վախ պատժից:
    Մյուսը՝ Սեր, ՍԵՐ, ՍԵՐ:
    Անբացատրելի, զգայական, գիտակցական: Կենդանական:

    ReplyDelete
  8. Դու ամենուր ես:
    Իմ մեջ, իմ շուրջը: Իմ շուրջից հեռու, որտեղ ես չկամ:

    ReplyDelete
  9. Բնությունը համարյա ամեն ինչ մեր փոխարեն արել է, մեզ մնում է շատ քիչը... Զգալը...
    Թե գիշեր, և թե ցերեկ:
    Թե ամառ, և թե ձմեռ:
    Թե ջուր, և թե հող:
    ..............

    Ով ենք մենք? Հետաքրքիր հարց:
    Գիշեր է հիմա...
    Ուզում եմ թռչել, անսահմանություն տեսնել, թեթևություն զգալ, գորշ ու պիղծ աշխարհից հեռանալ.
    Հարություն առնել:
    Հնարավոր Է?
    Միգուցե գիշերն ինձ օգնի?

    Աչքերս փակեմ...

    ReplyDelete
  10. Ես քո մասնիկն եմ:
    Քո նման:
    Քո զորությամբ:
    Քո կատարելությամբ:
    Քո անվերջությամբ:
    Քո Իմաստությամբ:
    Քո ճշմարտությամբ:
    Քո բացարձակությամբ:
    Ու որպեսզի ես ԱՅԴՊԻՍԻՆ լինեմ, ընդամենը պատք է դրան ՀԱՎԱՏԱՄ:
    Քե'զ, քո ԽՈՍՔԻՆ ու ԽՈՍՏՄԱՆը ՀԱՎԱՏԱՄ:

    ReplyDelete
  11. Ու զգում եմ, ինչպես են երակներս խնդում, ներսովս կարծես հոսում ես:
    Սկսվել ես ինձնից դուրս, հոսում ես իմ մեջ, հետո՝ դուրս գալիս:
    Ներսս խնդում է:
    Ներսս երջանիկ է:
    Քեզնով:

    ReplyDelete
  12. Դրսի խավարը թանձրանում է:
    Բայց դա հիմա արդեն ոչինչ է:
    Հիմա մնում է անջատվեմ այս համակարգչից, այս հեռոըստացույցից, այս մահճակալից, այս հրաշք բալիկների երջանկախառն շնչառության ռիթմերից ու զգամ Քեզ, Քո հոսանքը, Քո ներկայությունը:
    Աղոթեմ Անընդհանտ:
    Մինչև կքնեմ՝ Քո գրկում:
    Երջանիկ եմ:

    ReplyDelete
  13. Ու առավոտը բացվում է:

    ReplyDelete
  14. Շատ գեղեցիկ է, մաքուր, պարզ...
    Գիշերը օգնում է, ես երազում եմ...

    Մութ է:
    Լույսը արհեստական վառում է, բայց ուզում եմ զգալ մոմի հոտը...
    Ես գրում եմ, երազում... Կամ:

    ReplyDelete
  15. Նորից գիշեր է:

    Եվս մեկ օր անցավ, ու ես հիմա նայում եմ իմ անցած ճանապարհին, անցած ևս մեկ օրին... Ես անհանգիստ եմ...
    Կամ: Գոյություն ունեմ:
    Քայլել եմ այսօր հայ հողի վրա, տրորել եմ գետինը:

    ReplyDelete
  16. ԵՐազում եմ, կամ...
    Հիանալի տողեր են:
    Մի անգամ մտածողներից մեկը ասել էր՝ ես մտածում եմ, ուրեմն՝ կամ:
    Բայց քո տարբերակը ավելի լավն է:
    Երազում եմ, ուրեմն՝ կամ:
    Երազանքն է Մարդու տարբերակիչը:
    Մարդաստեղծը:
    ՄԻ՞թե Աստված երազանք է:

    ReplyDelete
  17. Նորից գիշեր է:
    Եվս մեկ օր անցավ, հետագիծ, պատմություն...
    Իսկ ես մտածում եմ այսօր ինչ եմ արել, որ հասնեմ իմ երազանքներին...

    Արդյոք արել եմ? ԹԵ?
    Երազում եմ դարձյալ...

    ReplyDelete
  18. Շարունակիր երազել, դա քչերն են կարողանում:
    Անկեղծ ասած` երազանքները, եթե դառնային իրականություն և իջնեին կենցաղային հարթություն, "7-րդ երկինքը" նույնպես կձուլվեր ավազին և կդառնար պատմություն: Քանի դեռ այն բարձր է, քանի դեռ մենք նրան չենք հասել ու չենք տրորել մեր անկատար ոտքերով, արի երազենք: Երազենք, որպեսզի բարձրացնենք կյանքը, բարձրացնենք արժեքները, բարձրացնենք մեր պատմությունը, հողին գամված մեր սիրտը:

    ReplyDelete
  19. Շնորհակալ եմ դրա համար:
    Երբ երկինք և երկիր միաձուլվեն, ապա չենք կարող երազել, քանի որ նույնությունը մեզ կտապալի, մեզ կստիպի համակերպվել, ձևանալ...
    Լինել, զգալ... Ինչքան հաճելի զգացողություններ են:
    ԵՐԱԶԵԼ:
    Ավաղ: Երբեմն գոռալ եմ ուզում:
    Հասկանալ, որ դու կաս, որ շնչում ես, որ առաքելություն ունես...
    ԿԱՍ:

    ReplyDelete
  20. Ինչքան նուրբ դիտարկումներ են:
    Մարդու մտիք առաստաղն է սա:

    ReplyDelete
  21. Վերջին միտքը հետաքրքրեց ինձ, բայց եթե անկեղծ լինեմ կուզեի բացատրեիք իմաստը:

    ReplyDelete
  22. ...Հիմա նստած գրում եմ, պետք է ստեղծագործեմ, մտածեմ...Որոշ տեղերում ստացվում է, իսկ որոշներում ոչ: Միտքս շատ հեշտ շեղվում է: Շեղման անկյունը հասնում է 90 աստիճանի ու միտքս դառնում է արդեն "ուղղանկյուն"...
    Մտածում եմ, երբ ուզում ես խոսել, պատմել ինչ-որ բանի մասին, որը շատ հոգեհարազատ է,լսող չես ունենում, ոչ ոքի հետաքրքիր չէ դա, և դու նորից մնում ես քո մտքերում, այնինչ, երբ բոլորը ուզում են լսել քեզ համակ ուշադրությամբ կամ երբ դու պետք ես իրենց, դու լսելի ես դառնում,քեզ հանկարծ հիշում են` այն էլ մեկ ուրախության, մեկ էլ տխրության պահին...

    ReplyDelete
  23. Մարդկային մտքի առաստաղ:
    Այսինքն՝ այն լավագույնը, ինչը կարող է մարդը մտածել, խորհել:
    Այն, ինչի նպատակը ունի մեր ուղեղը:

    ReplyDelete
  24. ... Isk hesht e lsel@?
    ...Hesht e cavin sovoracnel sepakan marmin@?

    ReplyDelete