Sunday, January 31, 2010

Խնդրում- պահանջում եմ

Խնդրում եմ կամ պահանջում:

Խնդրում եմ, երբ թույլ եմ, ցածր եմ, նսեմ:

Պահանջում եմ, երբ բարձր եմ, ուժեղ եմ, հպարտ:

Իսկ ինչ եմ անում, երբ հավասար եմ:

I BEG-I DEMAND

I beg or demand.
I beg when I’m weak, poor, sick.
I demand when I’m strong, powerful and proud.
And what I’m doing when I’m neither this nor that?

41 comments:

  1. Վար ջան լավ չես? արի իմ մոտ...

    ReplyDelete
  2. Երբեմն բարձրներն էլ են խնդրում: Ասում են մեր վարչապետը ասել, պահանջել, հրամայել բայերի փոխարեն խնդրելն ա օգտագործում:
    Ինչ եք կարծում մեր գործադիր իշխանությունում հավասարություն է:

    ReplyDelete
  3. Վարչապետի խնդրելը սովորական մանիպուլյացիա է:
    Տարրական:
    Իսկ գործադիր իշխանությունում վարչապետից բարձր շաաատ մարդիկ կան:

    ReplyDelete
  4. Ամեն դեպքում, ինչպես շփվել, երբ հավասար ես:
    Կամ ուզում ես հավասար լինել:
    Ինչ զգաս ուղեղումդ, որ շփումդ արդյունավետ ստացվի:

    ReplyDelete
  5. Վայ, ես էլ գիտեի Կառավարության ղեկավարը վարչապետն ա.

    ReplyDelete
  6. Կառավարություն բառը մեծատառով գրելը միայն լրագրողին է վայել:
    Տարօրինակ է, որ վարչապետ բառը փոքրատառ է գրված:

    ReplyDelete
  7. Արդյունավետ շփվելու համար պետք է հիշել, որ կայնք ավտոբուս է, կամ (էն մի տարբերակը)մեկ իջնւմ ես մեկ բարձրանում: Էդ բարձրն ու ցածրը հարաբերական ա.

    ReplyDelete
  8. Ի սկզբանե այդ ավտոբուսը չբարձրանալն ավելի լավ կլիներ, սակայն կարծես բոլորս էլ դրա մեջ ենք:

    ReplyDelete
  9. Կորչի բյուրոկրատիան:Միայն www.gov.am-ում են վարչապետը մեծատառով գրում:
    Բա տեսք թույլ տվեցիք առանց գրանցվելու մեկնաբանություններ գրել, արդեն մեծ-մեծ բաներ ենք գրում:

    ReplyDelete
  10. Շատ էլ լավ ես անում:
    Նոր հասկացա, որ ես էլ կարող եմ առանց գրանցվել մեկնաբանություններ գրել:

    ReplyDelete
  11. Բայց լավատես եմ, մտածում եմ էդ ավտոբուսում կարելի է փոփոխություններ անել: Ախր լավ ավտոբուս է, էդ ավտոբուսը մեզ հեշտությամբ չի տրվել, ախր շատ ջանք ու եռանդ է թափվել:

    ReplyDelete
  12. Հա, ընկեր անանուն... ամեն դեպքում կարող եք կռահել հանելուկը.

    Ինչ է անում Վարազդատը, երբ հավասար է?

    ReplyDelete
  13. Նորմալա չէ, որ անանունը փոքրատառ եմ գրել?

    ReplyDelete
  14. Իմ կարծիքով այդ ավտոբուսը մեր մոլորակն է: Այստեղ մենք ինչքան քիչ փոփոխություններ անենք, այնքան դա կշահի:
    Եթե մեր երկիրն ի նկատի ունես, ապա համակարծիք եմ:
    Այն պետք է փոխվի: Դրա ողջ մեխանիզմը, դուրսը, ներսը, չափերը...
    Այնքան բան պետք է փոխվի, որ ավելի լավ է նոր ավտոբուս սարքենք:

    ReplyDelete
  15. Որպես օրինակ` Կիլիկիայի Հայկական Թագավորությունը:

    ReplyDelete
  16. Անանունը հատուկ անուն չէ եւ կարող ես փոքրատառ գրել, իսկ հանելուկը կխնդրեի նորից ձեւակերպել

    ReplyDelete
  17. Ես ձևակերպեմ`
    ոչ թե ինչ եմ անում, այլ ինչ պետք է անեմ, երբ ուզում եմ, որ հարաբերությունը հավասարը հավասարի հետ լինի:
    Դա կարող է վերաբերել մեր և Աստծու, իմ և Սոնայի, քո և Արփիի, Վահեի և Հայկի, Վարչապետի և հավաքարարի...
    Հավասարությունը իրական հարաբերության հիմքում է:
    Բայց շատ դժվար է ընկալել, զգալ, փոխել վերաբերմունքդ:
    Ինչ խորհուրդ կտաք?

    ReplyDelete
  18. Սա է իմ կարծիքը.
    Կարևորը նպատակին հասնելն է...Հաղթելու համար բոլոր տարբերակներն էլ արդարացված են...
    Բայց փորձեմ մի քիչ չհամաձայնել ընկերս, միշտ չէ, որ խնդրում ես, երբ թույլ ես, ցածր կամ նսեմ...և նույնը պահանջելու դեպքում

    ReplyDelete
  19. Միշտ է: Կամ կեղծիք կա:

    ReplyDelete
  20. Ավելի շուտ` դիրքի խնդիր է: Սրա առկայությունն է միայն վերև- ներքևի դիրքավորում ենթադրում:

    ReplyDelete
  21. հիմա արի հեռու չգնանք... վերցնենք մեզ...ինձ և քեզ...մենք հավասար ենք որպես ընկերներ?

    ReplyDelete
  22. Եթե "որպես ընկերներ" արտահայտությունը կա, հարցի մնացյալ մասը ավելորդ է:

    ReplyDelete
  23. Ես չէի ասի, որ ավելորդ է. "հավասար" ... տարօրինակ անիմաստ բառ... հավասարութունը կյանքի "տոռմուզն" է, և քանի դեռ կա դինամիկա, չի կարող լինել հավասարություն. ոչ իմ և Աստծո, ոչ իմ և ծնողիս և ոչ էլ իմ և քո միջև!!!

    ReplyDelete
  24. Մի հայտնի վեպիս մի էքզիստենցյալ գրողի արտահայտություն հիշեցի`
    - բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները:
    Այս մտով քննադատվում էր խորհրդային հասարակարգը:
    ՄԱՐԴ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՄԵՆՔ ՀԱ-ՎԱ-ՍԱՐ ենք:

    ReplyDelete
  25. ԵՎ ինչպես է արտահայտվում այդ հավասարությունը.... ֆիզիկապե` ոչ, հոգեպես` ոչ, բարոյապես` ոչ, մտավոր` ոչ միայն, եթե կարելի է այդպես արտահայտվել, ծագումնաբար!!!!

    ReplyDelete
  26. Մարդ- անհատը անհասկանալի, անվերջ, անընդգրկելի հասկացություն է:
    Այդ տեսանկյունից զբաղմունքը, սեռը, ունեցվածքը... անիմասն եւ ունայն են:
    Վերջիվերջո բոլորս մահանալու ենք` անկախ...

    ReplyDelete
  27. Ճիշտ ես, նույնիսկ մահից հետո հավասար չենք!!!!!

    ReplyDelete
  28. Var jan, aveli kmaramasnes inch nkati unes havasar aselov? Es Tigrani het hamamit em, vor inch vor chapanishnerov mardik sovorabar havasar chen.

    ReplyDelete
  29. Մարդը ունի մարմին` սրանով տարբեր ենք:
    Ունի ուղեղ` սրանով էլ, միջավայրի ազդեցությամբ, տարբեր ենք:
    Ունի հոգի` մեր Աստվածային բաղադրիչը: Սա մեր գոյաբանական հիմքն է: Անհատնելին: Անհատը: Այս անվերջության մեջ կորում են վերջավոր մարմինն ու ուղեղը:
    Բոլորից անվերջանալի բաղադրիչը հոգին է: Ահա ինչով ենք բոլորս ՄԵԿ: Բոլորս ՄԱՐԴ:

    ReplyDelete
  30. Վար ջան, թույլ տուր չհամաձայնվել: Հոգի ... ԱՆՀԱՏ ... ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ... ու հավասարութոյւն ... ինչ որ տուֆտա բան է ստացվում.
    Ananymous ջան, մարդիկ ոչ միայն սովորաբար, այլ ընդհանրապես հավասար չեն. Եթե Վարազդատն ապացուցի, որ գեթ մի չափանիշով բոլորն հավասար են, ապա ես իմ մեծ քիթը կկտրեմ և կկերակրեմ Սևանի չեղած իշխանին!!! իսկ դու երևի գիտես իմ քիթն ինչքան թանկ է իմ համար...

    ReplyDelete
  31. Դու ինձ առաջարկում ես քեզ համոզել հավատալ:
    Այդպիսի բան չկա:
    Հավատը ռացիոնալ չէ:
    Հավատը զգայական է, իռացիոնալ:

    ReplyDelete
  32. Հոյակապ է...իրոք...մի հատ փորձեք կարդալ վերից վար...զարմանում եմ, ինչպես կարող են այս մարդիք լինել ընկերներ...անհասկանալի է...ախր տարբեր ենք մտածում մի բանի մասին, որը իմ կարծիքով հիմնային կապող օղակներից մեկն է հենց ընկերության... "հավասարություն"` ոչ խնդրանք, ոչ պահանջ...սրանց բացակայության դեպում է ընկերությունը համարվում մաքրամաքուր...իսկ գուցե քննարկենք "ընկերությունը", ինչ որ կասկածներ սկսեցին պատել իմ մթագնած ուղեղին...միթե այսքան ժամանակ ես սխալվել եմ այդ հարցում..?

    ReplyDelete
  33. Վահե ջան, շատ ես տանջվում:
    Ընկերությունը սովորական կեղծ հասկացություն է, որով մեզ խաբում ենք, տարրական երկրային կիրք:

    ReplyDelete
  34. Հոյակապ քննարկում է, կարևորը որ բոլորը մնացին իռենց կարծիքին....
    Ին` վերաբերվում է ընկերությանը... գրեթե նույնն է ինչ որ սերը, եթե բացատրենք սիրո բովանդակությունը, կբացատրվի նաև ընկերությունը:

    ReplyDelete
  35. Եթե կարծիքներ չեն փոխվել, ուրեմն ոճը պետք է փոխվի:
    Հաճախ, հատկապես դու ու Վահեն քննադատական կերպարի մեջ ձեզ լավ եք զգում:
    Հիմա մի հիմնական POST կգրեմ այս թեմայով: Քննարկենք: Այսինքն, սովորենք քննարկել:
    ՀԻմա դու հեռու ես: Մենք` ինչքան էլ Վահեն ընդդիմանա, ընկերներ ենք: Հետևաբար, ցանկալի է նույն հույզերով և մտքերով տապակվենք: Գնանք վերև, սկսենք նորից:

    ReplyDelete
  36. Եղբայր ջան (լավ չի հնչում...), Ախպեր ջան, երբ ես վերակոնցենտռանալու և էգո-փիլիսոփայությունից անցնելու հանրային օգուտ սփռող փիլիսոփայության՞...
    Էլվիսի կասետի կարոտով,
    Ս.

    ReplyDelete
  37. Ս ջան,
    Կանտը ասում էր, փիլիսոփայությունը հանրային չի կարող լինել:
    Ամեն փիլիսոփա մի գագաթ է, հանրությունը՝ հարթավայրը:
    Բայց դե, Քավ լիցի, չեմ հավակնում փիլիսոփա երևալ:

    ReplyDelete
  38. Var jan du uzum es asel, vor bolor mardik misht havasar en? te kan iravichakner, erb mardik havasar en?

    ReplyDelete
  39. Որպես մարդ՝ հավասար ենք:
    Իսկ բոլոր իրավիճակներում մենք տարբեր ենք:
    Վերջիվերջո, չգիտենք, եթե վառվող տան միջից երեխայի լացի ձայն լսվի, փրկելու կնետվի ակադեմիկոս նախարարը, թե՞ անգրագետ հավաքարարը:

    ReplyDelete
  40. Երբ հավասար են` կամ խնդրում են, կամ պահանջում, իսկ մեծամասամբ պարզապես ասում են: ԳԱԱՊ-ում չես եղել, ինչ է???

    ReplyDelete
  41. Էլի թացն ու չորը խառնել եք իրար:
    ԳԱԱՊ-ն կառույց է: Այստեղ չեն կարող հավասար լինել:
    Կա տնօրեն, հավաքարար....
    Բայց վստահ եմ, որ տնօրենը հայհոյախառն հրամաններ չի արձակում:
    Ասծունը՝ Աստծուն, թագավորինը՝ թագավորին:
    Մի խառնե'ք: Ֆրուստրուացիա կառաջանա:

    ReplyDelete