Wednesday, February 3, 2010

ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ . . . . . . .


Ամեն անգամ, երբ հողը հերթական ձյունց հետո ուռչում ու սկսում ա գարուն բուրել, ես հիշում եմ . . . .

- Այ տա: Շան որդի կուռումսաղ, Էտուլի մգրատը բեր էս վարդը էտենք, մեղք ա, մեռնե'մ ջանիդ: Բիջ ճուղքը ծիլ ա տալիս . . . . . .

Ամեն անգամ, երբ հերթական խորովածի համար կրակ եմ վառում, դարձյալ հիշում եմ . . .
- Այ տա: Էտա կրակը թող, պաժառ կտաս քեզի: Մեռնե'մ ջանիդ, կրակի հետ մի' խաղա, գիշերը կշռես տակդ:

Ամեն անգամ, երբ Երևանի հերթական անիմաստ քաղաքապետը էկրանից վրաս ա փսխում` Էրեբունի-Երևան, անհուսության աստիճան ճմլվծ թաթս եմ հիշում . . . .

- Չկորե'ս, շան որդի լամուկ: Ձեռքդ տուր, մեռնեմ ջանիդ, տուր բռնեմ, որ հիրար խեդ քելանք:

Ամեն անգամ, երբ ամառային մայթին դիմացս հայտնված անհամար ձմերուկները . . . . Չէ', ոչ թե առնելու, տշելու ցանկություն եմ ունենում . . . . . .

- Շան որդին ծուռ ա: Հում ինք մե կտոր հաց տվե վրից չի հերեվում . . . . .

Ամեն անգամ, երբ հասկանում եմ, որ հերթական մանրախնդիր մեկը տամուկ սողունի վարվեցողությամբ ներսս ա նայել ու հիմա սկսում ա ամրապնդվել . . . . . .

- Բը դոոոո՞ր իր, չկիր: Դու եթտա ջոջ իսան իր, չի՞ր գիդում, որ չարը բարուն հակառակ ա:

Ամեն անգամ, կարոտում եմ, զղջում եմ, ափսոսում եմ . . . . . . . . . . . . . . . . . . . . .

ԼԱՑ ԵՄ ԼԻՆՈՒՄ:

4 comments:

  1. Ոռնում է քամին,
    Բուքը ցրում է փոշին մայթերի,
    Այս վհատ ժամին՝
    Սրտիս մեջ պահած փունջը վարդերի,
    Եկա քեզ այցի:

    ...Եկա քեզ այցի,
    Այսօր եկել եմ երդվելու...
    Չեմ ուզում սիրել,
    Կապվել չեմ ուզում...
    Անցյալս եմ հիշել...
    Կորցնել չեմ ուզում:

    ...Գտածի համը կորցնելիս են զգում...
    Գտնել չեմ ուզում:

    Ուզում եմ տանել հոգիս ցուրտ հյուսիս՝
    Հեռու մարդկանցից, հեռու ամենից,
    Եվ մարած, խամրած անարև հույսս
    Ուզում եմ ի սպառ պոկել իմ մարմնից:

    ...Եկա քեզ այցի...
    Անշունչ մարմինս թողել եմ հեռվում,
    Կարոտել էի քո ջերմ համբույրին...
    Այնտեղ անդադար կյանքն է դեռ եռում,
    Իսկ ես չեմ հասնում Լույսի աղբյուրին:

    ...Կարծես թե տաք է, եղանակը՝ հանդարտ:
    Անվերջ դողում եմ...
    Թախծոտ խոհերից աչքերս անթարթ հառել եմ երկնին,
    Կարծես լողում եմ...

    Եթերն ինձ տանում է դեպի անհունը,
    Դեպի սահմանը գոյության,
    Եվ կյանքում փորած իմ անտակ հունը
    Մտնում է փուլը լուռ հավերժության:

    Գոյը ջնջվում է...

    Հոգիս գալիս է, տեսնու՞մ ես արդյոք,
    Մարմինս թողնում եմ անսիրտ ու անհոգ,
    Եվ ել չի կարող ինձ սիրել ոչ ոք.
    Մարմնիս դաջվում է
    Բիրտ դաժանության ահեղ կնիքը:

    Սիրտս սառում է,
    Տեսնում եմ իմ գործ, անլույս գալիքը:

    ...Եկա քեզ այցի...
    Թող քեզ տամ հոգիս
    Ու սիրտս տամ քեզ...
    ...Անվերջ դողում եմ...
    Հոգիս լքված է ու անօթևան,
    Եկա քեզ այցի, վերջի'ն հանգրվան:

    Մոսկվա 07,11,96

    ReplyDelete
  2. Xosqer chkaaaan............ miayn lac e....... uzumem anverj lacel
    JK

    ReplyDelete
  3. Երևում են առաջին ծիծեռնակները:
    ՀԻշում եմ, երբ տասը տարի առաջ սկսեցի գնալ պատարագ, ինձ իմ "քիրստոնյա" հարազատները ասում էին.
    - Էլի գացե չոքերա ընդե, խայտառակ կանա էսի մե:
    Կամ՝
    - Այ բալաաաա, էտի քո ի՞նչ տեղն ա: Դու խելքը գլխին մարդ ես:

    Հետո՝ համակերպվեցին:
    ՀՈՒՅԶԸ մի պահեք՝ ծանր է ու նեխելու հատկանիշ ունի:

    ReplyDelete
  4. Ինձ միշտ թվում էր, թե նրանք, ովքեր չեն խոնարհվում խորանի առաջ, մարդկանց առաջ են խոնարհվում... Կհասկանանք երբևէ, որ ստրկությունն ու խոնարհությունը նույնը չեն...Հպարտության մեղք? Արժանապատվությունն ու հպարտությունն էլ ենք սկսել շփոթել... Իսկ երբ հասկանում ենք, արդեն մեր մի մասնիկը հողում է լինում, թե բախտը բերեց` խաչքարի տակ, մյուսն էլ ևս ինչ-որ տեղ, բայց ոչ այստեղ ու հիմա...

    ReplyDelete