Monday, February 22, 2010

"Իմ լույսը գիշերը կբացվեր...

եթե միայն...
"երկրի ձգողությունը" չլիներ:
Մինչև ուշ գիշեր համակարգչի առջև էի, մինչև 4:84, չէ, կներեք, մինչև 5:24: Այդ ընթացքում մի պահ մոտեցա պատուհանին և դուրս նայեցի: Մութ էր, դրսում ինձ ծանոթ պատկերներ չէին երևում, բայց ես տեսնում էի, որովհետև ընտելացել եմ դրանց:
Նկատեցի, որ պատուհանն ինձ է արտացոլում: Երկար նայեցի ինձ ու ազատության կարիք զգացի:
Ուզեցի դուրս պրծնել պատուհանից: Հետո... հիշում եմ... թռչել, գնալ...
եթե միայն ...":  "Ուսանողուհու օրագիր" շարք

Գիտե՞ս, երբ ես էլ ուսանող էի, մի անգամ գետինն այնքան հարազատ թվաց:
եթե միայն... էրգրի ձգողությունը չլիներ, իմ լույսն էլ այդ գիշեր կբացվեր:
Բայց հիմա ուրախ եմ, որ լույսս առավոտյան բացվեց:
Հետո էլի այնքա~ն լույսեր բացվեցին:
Միայն դրա համար՝ արժե մնալ պատուհանի առջև:
Սպասիր: Լույսը չի կարող չբացվել:

9 comments:

  1. Պ.Սեվակ
    Գիշերն ունի ամե~ն բանի թույլտվություն։
    Իսկ ես չունե՞մ։

    ... Եվ ասում եմ ա՛յն խոսքերը,
    Որ երբևէ չէի կարող ասել կյանքում...
    ... Բաց եմ անում
    Եվ արգելված — հայհոյական բառերն ամեն`
    Իրենց թաքուն պոեզիայով,
    Որ կուտակվել Է դարեդար...

    ... Ներս եմ մտնում ա՛յն դռներից,
    Որ միշտ փակ են եղել իմ դեմ
    Ու միշտ բաց են նրա՛նց առաջ,
    Որոնց եղածն ու չեղածը ես լա՜վ գիտեմ,
    Բայց չեմ ասի նաև այսօր,
    Այսօ՛ր,
    Երբ ես կարծես ունեմ թույլտվություն...
    ... Ներս եմ մտնում

    ReplyDelete
  2. Սևակի այս բանաստեղծությունը շատ է հիշեցնում աստրալ թերապիայի սեանս: Գիտե՞ք, դա ինչ է: Արտյո~մ:
    Լա՞վ ես:

    ReplyDelete
  3. Մոռացա ասել, ՊիԱռ, որ անբացատելի է Սևակի նկատմամբ Ձեր հակումը:
    Եթե Ձեր մտքերից մի երկու հատ դնեք, ավելի արժեքավոր կլինի:

    ReplyDelete
  4. Աստրալ թերապիան չգիտեմ ինչ է, կարող եմ միայն ենթադրել: Սևակի նկատմամբ հակում չունեմ: Իսկ իմ սեփական մտքերը էս բլոգում ավելի շատ են, ուղղակի ես կեղծանունով եմ սկսել հանդես գալ:

    ReplyDelete
  5. Աստրալ թերապիան, հարգելի ՊիԱռ, Սևակի ասածի նման, քնած ժամանակ փակ դռներով և պատերի միջով անցնելու մասին է: Եթե ավելի հետաքրքրի, Արտյոմին ասա, լինկեր կտա:

    ReplyDelete
  6. Նկատի կունենամ: Բայց հիմա մի հատ խորհուրդ եմ ուզում հարցնել. մոտս հիստերիկության նոպա է սկսվում, ինչ անեմ?

    ReplyDelete
  7. Առաջին խորհուրդը՝ քնիր:
    Եթե չի ստացվում՝ աղոթիր: Եթե չի ստացվում՝ էլի փորձիր:
    Աղոթիր, մինչև մտքերիդ աղբը հեռանա և մաքրվես, այդժամ քունն ինքը կգա:
    Եթե դա էլ չօգի, դիմեք ծանր ֆիզիկական աշխատանքի օգնությանը: Ինչքան ծանր, այնքան ավելի արդյունավետ:
    Մինչև թուլանաք և Ձեր հիմնական ցանկությունը դառնա քնելը:

    ReplyDelete
  8. Այսպես ` մի անքուն գիշերապահակ
    Ձայներն եմ լսում քնած քաղաքի,
    Որ շուտով պիտի դառնան ահագին,
    Հորդե~ն-վարարե~ն անկարգ ու հախուռն`
    Նման ... հանճարեղ սևագրության:

    Իսկ հիմա ... քնած քաղաքն է տխուր ,

    Եվ նման է դա ա՛յն գեշ դրության,
    Երբ խոսքի քաղցը դառնում է քաղցկեղ
    Ու բառի սովը ` ցավագրություն:

    ReplyDelete
  9. Հա, մի խորհուրդ էլ, Սևակի փոխարեն մի քիչ էլ ավելի զգացմունքային գրականություն կարդա:

    ReplyDelete