Tuesday, February 9, 2010

Երբ ծառերը աստված են...

Ամբողջ աշխարհը խոսում է այս ֆիլմի մասին:
Մտածում էի՝ մի՞թե այդքան վատն է:
Շահութաբերությամբ գերազանցել է բոլոր ռեկորդները:
Ուրեմն՝ հաստատ վատն է:

Այսպես էի մտածում մինչև դիտելս:


Այս երեկո չզլացա: Աղջիկս տպավորվեց: Չորս տարեկան է:
Նման ձևով տպավորվել էի, երբ չորրորդ դասարանում կարդացի "Երբ արևը աստված էր" գիրքը:
Կարճ կապեմ:
ԱՎԱՏԱՐԸ վերջին շրջանում իմ հանդիպած ամենամեծ, ամենահանճարեղ, ամենածախսատար, ամենաշահութաբեր...
ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ գործն է:

Նման հեքիաթները վնասակար են:

When the Trees are God...


The whole world speaks about this film.
Whether it’s so bad?
It has exceeded all the records in its profitability.
Well, then it’s surely bad.
I thought so before watching it.
I did it this evening. My daughter was impressed. She’s four.
The same way I had been impressed in my fourth grade when I’d read the book “When the sun was God”.
In a word, its end was the greatest, most brilliant, most consuming and most profitable writing AGAINST CHRISTIANITY, that I’ve ever seen before.
Such tales are harmful.

21 comments:

  1. Վարազդատ Ալֆան է, ողղակի. ,,Ջան չարեցի ներբեռնվել,,...
    Այս ֆիլմը հրաշք է, ներթափանցված է սիրով... Ինձ էլ դուր չի գալիս, որ դավաճանը հերոս է դառնում, բայց առաջին քիստոնյաներն էլ դավաճանում էին իրենց ,,ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ,, : Այդ ,, Դավինչիի ծածկագիրն,, է հակաաքրիսոնեական աղբ, իսկ այս ֆիլմը պարզապես հեքիաթ է, ինչպես շատ հեքիաթներ` գրված Քրիստոսից հետո... Ֆանտաստիկան, հեքիաթները կարող են թվալ աստվածաշնչի հերքում, բայց ամեն տեղ էլ կա սուրբն ու պիղծը, իսկ թե ինքդ ինչ կտեսնես, կախված է հոգուդ հայացքից...

    ReplyDelete
  2. Ալփհա ջան, բացատրեմ՝
    - ֆիլմում կռապաշտությունը անպարկեշտորեն բացահայտ քարոզվում է: ԱՅսպես, ծառը, թուփը... աստվածներ են, հոգի ունեն, ներառում են բացարձակ հոգին:
    Սա մարդու և Աստծու հատկությունն է:
    Աստվածային բաղադիրչների նյութականացումը, դրանց որևէ պատկեր տալը պատկերապաշտություն է:
    Կուռքեր են ստեղծվում:
    Վերջիվերջո, մարդն է դառնում կուռք, իսկ սրա հետևանքները ակնհայտ են եղել Հիտլերի կամ Ստալինի ժամանակ:
    Այս ֆիլմը ուսուցանում է պաշտել կուռքերին, կեղծ աստվածներին, Սուրբ Հոգին քեզնից հանել և դնել բնության մեջ...

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Ես կլանված նայել եմ:
    Մի փիլիսոփայեք:
    Դուրս գալիս է՝ վերջ:

    ReplyDelete
  5. Կենդականական մակարդակում ռեփն էլ երաժշտություն են համարում:

    ReplyDelete
  6. Լավ, որ էդքան խելոք ես, կբացահաըտես նվաստներիս, թե որ մղումներով ա Բուլկի արամը բնապահպանության նախարար:

    ReplyDelete
  7. Էս Զինվորը ինչ- որ կենտրոնացած է բնապահպանության նախարարի վրա:
    Ինչից խոսես, նա էլի...
    Հա, էդ ճի՞շտ ա...

    ReplyDelete
  8. Չգիտես, ասա չգիտեմ: Ի՞նչու ես նեղվում, երբ համախոհ գործընկերոջդ վրաերթի եմ ենթարկում:

    ReplyDelete
  9. Անցար ինքնադիալոգի՞ ժանրին:

    ReplyDelete
  10. էդ մեկն արդեն ես չեմ:
    Ես գիտեմ, որ արդեն մնացել է Լոնդոնից գա, ստորագրի:

    ReplyDelete
  11. Վարազդատ, Աստված ամենուր է. և ծառի մեջ, և քարի, և մարդու և ամենու~ր...Այս ֆիլմը չի հրամցվում որպես բացարձակ ճշմարտութուն, այն դիտելով մենք սկսում ենք մտածել, իսկ ինչ մտածենք` արդեն մեր ընտրությունն է, ես տեսել եմ սեր, պայքար հանուն բարու` նվաճողների դեմ, տեսել եմ այնտեղ արժեքների բախում, ,,մարդու,, և բնության ներդաշնակություն ու ոչ մի կուռք, տեսել եմ պարզապես հեքիաթ, հետևաբար, ինձ համար ֆիլմը լավն էր, իսկ թե ոմանք տեսնում են այնտեղ այն ողջ հեթանոսական քաոսը, որ նկարագրեցիր, դա նույնքան իրենց խնդիրն է... Վստահ եմ, ինքդ էլ այնտեղ բազմաթիվ դիտարժան պահեր ես նկատել, որոնց մասին, չգիտես ինչու, լռում ես...

    ReplyDelete
  12. Ամենավատն այն է, սիրելի Ալփհա, որ այն ուղղակի ազդում է ենթագիտակցության վրա: Քանի որ այդ գեղեցիկ տեսարաններից ու պայթյուններից հետո գիտակցությունը դառնում է վստահող և անջատվում է:
    Այդ կերպ աշխատում է նաև գովազդը:
    Հետո՝ դու էլ չես հասկանում, թե մի օր ինչպես խայծը կուլ գնաց:
    Չեմ կարծում, որ Կամերունը այլ նպատակ է ունեցել՝ այս ֆիլմը ստեղծելիս:

    ReplyDelete
  13. Վարազդատ, այսօր ամբողջ աշխարհը գլխապտույտ արագությամբ հեռանում է քրիստոնեական արժեքներից... հարկավոր չէ այդ ամենում կրոնախևի մոլեռանդությամբ մեղավոր ճանաչել այդ ամենի հետ որևէ առնչություն չոնեցող սցենարը...

    ReplyDelete
  14. Երևի կասես, որ մորմոնները, եհովայի վկաները... էլի ոչ մի կապ չունե՞ն դրա հետ:
    Երևի կասես նաև, որ ամերիկյան կինոինդուստրիան քաղաքականացված չէ՞:
    Դա գաղափարախոսության կրող է՝ քայքայիչ գաղափարախոսության:
    Հիմնական նշանաբանը՝ բաժանիր, որ տիրես:

    ReplyDelete
  15. Վարազդատ, դու գիտես, որ ես հիվանդագին դեմ եմ հոգեվորսությանը, բայց ես երբեք չեմ խղճում աղանդների զոհերին, դա իրենց որոշումն էր, հետևաբար իրենք են պատասխանատու իրենց արարքներում, լսելով որևէ աղանդի հետևորդի` կարող ես հասկանալ, թե որքան սխալ է նրա ասածը կամ միանալ նրան, ես պարզապես ուզում եմ ասել, որ մեզ տրված է ընտրելու իրավունք, երբեմն անգամ հնարավորություն, ու եթե կարող ենք ընտրել ճիշտը, երբեք չըտրել սխալը, բայց և չասել, թե որևէ մեկի գործը քաղաքականացված քարոզչություն է, եթե դրանում արվեստ չկա...

    ReplyDelete
  16. Սիրում եմ երկուսիդ էլ, Ալփա չնահանջես...

    ReplyDelete
  17. Սիրելի Ալփհա,
    երևում է, բայեվիկների սիրահար ես:
    Հավանաբար նաուշնիկներով թաքուն Ուզբեկ կամ Եզդի Վլե ես լսում:
    Տպավորվող լինելը լավ չէ: Զինվորն էլ է այդպիսին:
    Կրակն եմ ընկել ձեր ձեռքը:

    ReplyDelete
  18. Արդար դատավճիռ է կարծում եմ, բա ցախը հավաքելուց ինչ էիր մտածում` ում համար էիր նսախտտեում կրակը...

    ReplyDelete
  19. Վարազդատ,կարծում էի գիտես, որ ես ,,նաուշնիկներով թաքուն,, Բեթհովեն, Մոցարտ,Ռախմանինով...ծայրահեղ դեպքում Բիթլզ եմ լսում...Իսկ շուտ տպավորվելը դա առավել քան դրական հատկանիշ է, որ քեզ էլ է լիովին բնորոշ...Իսկ դու համառորեն չես կարողանում Ավատարում տեսնել այն, ինչ ես եմ տեսել, ցավում եմ, ինչ արած, տրված չէ...

    ReplyDelete