Monday, February 15, 2010

Դու կուզենայի՞ր սկսել այսպե'ս


"Կար- չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ..."
Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգան, որ սա զուտ ճշմարտություն է:

62 comments:

  1. Կարդացիր? Դա Սոնայի գիրքն է, նրա համար էլ կարդա, կանցնի ժամանակ, հետո ինքը կկարդա, հետո էլի... Ամեն անգամ կարդալիս ես նոր գիրք եմ կարդում... Չէի սկսի այդպես...հեղինակը... հիմա ինքը ֆիզիկապես չկա, բայց դեռ ապրում է...Կապրի...

    ReplyDelete
  2. ՍԱ ԷՍ ԹԵՄԱՅԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ
    Քիչ առաջ Ալֆան մի թեմա էր տեղադրել, որը հիմա չկա, երևի ցենզուրացվեց: Բայց ես արդեն քոմենթ էի գրել ու բացի դա էլ ասեմ, որ կարդալիս մոտս հիմնականում զզվանք էր առաջանում մեջբեումների հեղինակների հանդեպ: Տեղադրում եմ քոմենթս քանզի այն պահպանվել է դա երևի հասկանալի կլինի միայն Ալֆայի համար ու մեկ էլ ցենզորի:

    Alf Կարծում եմ չակերտների մեջինը մտքեր չեն: Հիմնականում կիսաֆաբրիկատ ֆլիրտներ են՝ միտք ծնելու համար անընդունակ ուղեղնորում ծնված:
    Միտքն իմ իմանալով տքնանք ա, կռիվ, բեղմնավորում, քրտինք, հաղթանակ, սեր ի վերջո ու էլի շատ բաներ:
    Միտքը քո Բոժոժն ա, Վարազդատի Հայաստանոտ կտավները (էս միտքն իհարկե Սահյանինն ա:Վարոն Սևակություն ա արել:)Միտքը Սոկրատեսի անբարև առավոտն ա ու կռիվներ ծնելու հաշտությունը:
    Մտքեր էլի կան...
    ԵԿԵՔ ԷՍ ՏԱՐԱԾՔԸ ՉՄՏՔԵՐՈՎ ՉԱՂՏՈՏԵՆՔ !!!

    ReplyDelete
  3. Ինքս եմ Վարազդատին խնդրել, որ ջնջի... Սկզբում ուզում էի ցույց տալ դիմակը մի կողմ նետած կյանքը... Մարդիկ,որ տարբեր վայրերից էին ու երբեք իրար չէին տեսել, համակարգչային ծրագրի քմահաճույքով ,,նույն պահին նույն վայրում,, հայտնված մարդիկ սուզված էին նույն... անգամ չգիտեմ ինչպես կոչել նրանց ներսի ունայնությունը... Չէի ուզում, որ նրանց արտահայտածը դառնար քննարկման թեմա, այլ այն, թե ինչու են մարդիկ նման ,,չմտքեր,, արտահայտում: Իսկ հետո հանկարծ խորշեցի նրանցից ու նրանց խոսքերից,ինչպես և Զինվորը.. Կրկին կարդացի ու չցանկացա , որ իմ անվան տակ, եթե անգամ կեղծանուն է, դա գրված լինի...

    ReplyDelete
  4. Կամաց- կամաց փոշմանում եմ, որ հանել եմ:
    Նախորդ երկու մեկնաբանությունները հիացրեցին երևակայությունս:
    Ուզում եմ միանալ:
    Ալփ, կդնե՞ս այստեղ այդ մտքերը, իմ մեկնաբանությանն հաջորդիվ:
    Թող մարդիկ տեսնեն, որ քննարկենք:

    ReplyDelete
  5. ՀԻմա զուգահեռ երկու թեմա կգնան: Եկենք համադասարանցիների կարգավիճակները քննարկենք, հետո կանցնենք փոքրիկ իշխանին:

    ReplyDelete
  6. Եթե էդ էլի դնեք ստեղ, ապա հանճարեղ փոքրիկ իշխանիկը արդեն ձկան կարգավիճակ ձեռք կբերի այն էլ տապակած:

    ReplyDelete
  7. Մինչև երեկ չգիտեի, որ ԱՐԵՎԸ հիվանդանում է:
    Խաբար ունե՞ք, ապաքինվու՞մ է:

    ReplyDelete
  8. Բայց փոքրիկ իշխանի վիճակը ինձ դադար չի տալիս: Ինչ անեմ:

    ReplyDelete
  9. ԱՐԵՎ
    Վաաայ,իմ սիրելի Վարազդատ,հիվանդությունը դեռ հալածում է մարմինս,բայց հոգիս առողջ է ու արևավառ:)Զինվորն ասաց,որ առողջությանս մասին հարցում է արված բլոգում,ու չնայած գլխովին թաղված էի տրիվյալ ու "սնապարծ" գովազդների ու սցենարների մեջ, բայց չդիմացա գայթակղությանը ու գրում եմ, ինչպես տեսնում ես:Բայց ես այսօր կատարյալ առողջ կլինեի,եթե երեկ "արջի ընկերություն" չանեիք ու ինձ էլ տանեիք ձեր "օլիգարխիկ" մարզահամալիրը... Համ էլ կանանց ոսկորներն այդպես անխնա չէիք աղա շոգեբաղնիքում... Ինչևէ,ես քեզ անմնացորդ ներում եմ միայն նրա համար,որ դու գրել ես աշխարհի ամենաիմաստուն ու ամենաբարի Փոքրիկ Իշխանի մասին... Հենց ազատվեմ կկարդամ բոլոր քոմենթները, իսկ հիմա գնամ շարունակեմ "Գյուղի լավաշի" մասին սցենարը... Պաչիկ... Հ.Գ. Գիտես, բոլորը սիրում են այդ իմաստուն հեքիաթի մեջ սիրում են Վարդի, կամ ավելի շատ`Աղվեսիկի հատվածը, իսկ ես Իմաստուն թագավորի,ու նաև պարտաճանաչ ու հավատավոր Լապտերավառի հատվածը... նորից` Պաչիկ, Հ.Հ.Գ.Այդ հատվածներից էլ կտորներ կդնես, հա?

    ReplyDelete
  10. Ուշ է, Վարազդատ, միանգամից բլոգում էի գրել, օրինակը չունեմ...

    ReplyDelete
  11. "Թագավորի համար ամենակարևորն այն է, որ առանց խոսքի ենթարկվեն: Անհնազանդություն նա չէր հանդուրժի: Դա մի բացարձակ միապետ էր: Բայց նա շատ բարի էր, դրա համար էլ միայն խելացի հրամաններ էր տալիս:
    - Եթե ես իմ գեներալին հրամայեմ ճայ դառնալ, ու եթե գեներալը հրամանս չկատարի, դա ոչ թե նրա, այլ իմ հանցանքն է:"

    Պատկերացնու՞մ եք, մեր թագավորներն այսպիսին լինեին:

    ReplyDelete
  12. Եվ ավելի լավ, որ չկա, Վարդի ու Աղվեսի հատվածների քննարկումն ավելի հետաքրքիր կլինի, քան խավարամիտ էակների ունայնութունը...
    Հ.Գ. - Վարազդատ, էլ. փոստդ ստուգիր...

    ReplyDelete
  13. Բայց այս թագավորը շատ լուսավոր ու պարզ միամտությամբ կերպար է: Խավարամտի տպավորություն չեմ ստացել:

    ReplyDelete
  14. Թագավորի մասին չէ խոսքը, այլ ,,համադասարանցիայինների,,...

    ReplyDelete
  15. Ինչ նուրբ վարպետությամբ էք համադասարանցիներին խառնում իշխանիկի հետ:

    ReplyDelete
  16. Նա հետո պիտի դառնար պատանի,
    Եվ երիտասարդ, և այր իմաստուն...

    ReplyDelete
  17. Ոչ, ոչ, ոչ... թող կորչեեեեեեեեեն, չեմ խառնի ու թույլ էլ չեմ տա.... Իմ ամենասիրած կերպարն է, անգամ իմ հորինած մուսային եմ այդպիսին պատկերացրել, երբ դեռ գիրքը չէի էլ կարդացել` ոսկեհեր, փոքրիկ, երազկոոոոոոոտ... Այլևս չենք խառնի, ու թող բոլոր թագավորներն էլ նման լինեն հեքիաթի արքային ու այնքաաաաաաաան մեծանան, որ անգամ Փոքրիկ Արքայազն կարողանան դառնալ...

    ReplyDelete
  18. Մեզ կարծես համադասարանցի է միանում:

    ReplyDelete
  19. Գոնե մենակ ինձ կպեք, թողեմ մնա:

    ReplyDelete
  20. Օլիմպիական խաղեր են:
    Գեղասահք եմ նայում:
    Դե', անանու'ն, գեղասահք եմ նայում:
    Տղամարդուն անվայել բան: Հատկապես՝ հաստամարմին:

    ReplyDelete
  21. Որքա~ն փոքր ու խղճուկ է մեր մոլորակը:
    Հատկապես, եթե զգում ես, որ մենակ ես այդտեղ:
    Գնամ մի քիչ բլոտ խաղամ:
    Ասում են, երեք նոր մարդ կա: Տեսնենք՝ կա՞:

    Հե'յ, անոնի.մ, բլոտ եմ խաղալու: Դուրդ եկա՞վ:
    Ավտո եմ քշելու, արաղ կխմեմ...
    ԻՆչ տղամարդ եմ, չէ՞:

    ReplyDelete
  22. Վարոյի վերջին երեք քոմենթները մի շնչով կարդացի: Հաստատուն տպավորություն ունեմ, որ ուռած ա:

    ReplyDelete
  23. Չէ, մեկը մտել էր, մի անհաջող կոմենտ էր արել, ջնջել եմ:
    Ընդհանուր բովանդակությունն այն էր, որ տղամարդուն ոչ հատուկ գործով ենք զբաղված:
    Հատկապես՝ հաստամարմին տղամարդուն:

    Բայց որ ուռած եմ, դուրը կգա:
    Էդ երևի տղամարդուն հատուկ ա, դու կիմանաս:

    ReplyDelete
  24. Այսօր առաջին անգամ մեկնաբանություն կար կայքի ընդհանուր առաքելության հետ կապված:
    Առաջին հայացքից՝ բացասական մեկնաբանություն:
    Առաջին անգամ Հույզը թաքցնելու կոչ է արվում:
    Հույզը ճնշելու:
    Հույզը բռնաբարելու:
    Բայց կա նաև երկրորդ հայացք:

    ReplyDelete
  25. "Փոքրիկ իշխանը" իմ ամենասիրած գրքերից մեկն է, որը "ստիպում եմ" իմ հանդիպած մարդկանց կարդալ: Սկզբից բողոքում են, կարդալուց հետո սկսում քննարկել:

    ReplyDelete
  26. Ո՞վ էր էդ հույզ ճնշող իգիթը:

    ReplyDelete
  27. Չգիտեմ ով է եղել կարծիք արտահայտողը, բայց "ենթադրում եմ" խոսքը եղել է ոչ թե գրված նյութերի կամ կայքի ընդհանուր առաքելության մասին, այլ այն մասին, որ երբեմն քննարկումները լինում են ոչ թե թեմայի շուրջ, այլ անձնական թեմաներով և համեմված վիրավորանքներով:
    Այդ կտրվածքով ես էլ եմ հաճախ զարմանում, արդյոք մարդիկա յալ բան չունեն զբաղվելու:
    Վերջին երկու թեմաների վերաբերյալ քննարկումը ստացվեց: Հուսով եմ այս մոտեցումը շարունակակն կլինի:

    ReplyDelete
  28. "Փոքրիկ իշխան"-ի մեջ ինձ համար ամենակարևոր ու հետաքրքիր մասերից մեկը այն է, որ նա հասկանում ու գնահատում է այն միակ վարդաին, որ իր այգում է աճում:
    Մյուսները կարող են լինել լավը, գեղեցիկ, կարող են լրացնել եղած գեղեցկությունը, սակայն չեն կարող փոխարինել նրան:

    ReplyDelete
  29. Վար,
    էլի էն անանունն ա... Աչքիս "հաստամարմին" եզրը ուղղակի ես ընկալել, ինչը քեզ նեղացրել ա: Եթե էդպես ա, կներես:
    Գռեհիկ հուշեր, կամ էս բլոգի տերմինաբանությամբ, հույզեր չթողնելու համար մեկնեմ նախորդ ասածիս իրական տրամաբանությունը:
    Իրապես կարծում եմ, որ այս բլոգում մարդկային լուրջ մտավոր ներուժ կա /ինչը մեր օրերում բավականին դեֆիցիտ բան է/, բայց այդ ուժը /օ~ ծաղիկներ, հոգու տվայտանքներ ու երազիկնե~ր (էլի տեղավորվում եմ էստեղ ընդունված բառապաշարի մեջ)/ օգտագործվում է թիթեռ նկարելով: Կարող ա փորձեք ինչ-որ այլ բաների մասին քննարկումներ անեք, որոնցից ինչ-որ պիտանի առաջարկություններ դուրս գան, որոնք, հալբաթ, հետո ինչ-որ տեղ ինչ-որ չափով մեր կյանքը դրականապես փոխելու ներուժ ունենան?
    Էսքանը, կրկին ու կրկին կներես:

    ReplyDelete
  30. Մի քիչ պարկեշտացած,խելոքացած բայց այդուամենայնիվ վահեահոտ ա գալի:

    ReplyDelete
  31. ,,Փոքրիկ իշխանի,, մեջ ամենաշատը սիրում եմ հենց տարբեր մոլորակների գաղափարը... Մի օր սկսեցի նկատել, որ Երկիր մոլորակի մարդիկ տարբեր մոլորակներում են ապրում, որոնք անգամ տարբեր աստղերի շուրջ են պտտվում: Հետո իմացա, որ Էքզյուպերին դա ավելի շուտ է նկատել... Ուրախացա, որ միակ այլմոլորակայինը չեմ տարբեր մոլորակների բնակիչներով բնակեցված Երկիր մոլորակում...
    Հ.Գ.Արդեն սկսում եմ մտածել, որ ժամանակն է` Վահեն իր համար փաստաբան գտնի...

    ReplyDelete
  32. Կրկին մտածում եմ, թե ինչու եմ մենակ այս մոլորակում:
    Անգամ բլոտը չի օգնում:
    Հակառակորդ չկա:
    Գուցե սրանի՞ց է:

    ReplyDelete
  33. Ձեռնոց ուզում ես? Նետեմ?(:... ,,Փոքրիկ իշխանը,, դրանով է հիացնում` չկա չարություն, անգամ օձը վերջում պարզվում է դրական կերպար էր...

    ReplyDelete
  34. Լավ, ես էլ եմ հանդարտ:
    ՈՒղղակի մի երկու անհաջողակ կրկին անկում ապրեցին:
    Հուսով եմ, գոնե կսովորեն:

    ReplyDelete
  35. ԶԳՈՒՄ եք: Ինչից ասես բարբաջում ենք, բայց գանի որ վերևներում մի տեղ Իշխանիկից մի բան ա դրված, նավսյակի մի անկապ բան էլ Անտուանի հանճարեղագույնից ենք սոսնձում ու յալլա POST COMMENT.

    ReplyDelete
  36. Զգում եմ: Սոկրատեսի կարիքն ունենք:
    Ականջը կանչի:
    Ինչ- որ ամլացե՞լ է:

    ReplyDelete
  37. Զինվոր, երբեք-երբեք չհեգնես...իմ ամենասիրած գրական կերպարներն են այնտեղ... Այնքաաաաաան ֆանտաստիկ ու այնքաաաաան իրական...

    ReplyDelete
  38. Դե հիմա բոլորով միասին գոռում ենք՝ ձը մեռ պապ Ը՞Ը՞Ը՞Ը՞Ը՞ Սոկ րա տես,Սոկ րա տես,Սոկ րա տես:

    ReplyDelete
  39. Էստեղ եմ: Կանչեցիք, եկա:

    ReplyDelete
  40. Առաջարկում եմ քվեարկել, որ այս վերջին Anonymousը ոչ թե նա է, այլ` սա...

    ReplyDelete
  41. Սոկրատես, քանի որ այստեղ եք, թեև այդքան էլ չեմ հավատում, որ իրոք Դուք եք, գուցե ասեք, որտեղ կարելի է կարդալ Ձեր գործերից...Վարազդատը պնդում էր, որ տաղանդավոր գրող եք...

    ReplyDelete
  42. Socratesi հայտնվելը շատ անսպասելի էր: Փատորեն, սպաում էիք, որ անպայման կանչեն, նոր գաք?
    Փոքրիկ իշխանի ո?ր մոլորակի վրա էիք, որ այդքան շուտ արձագանքեցիք?

    ReplyDelete
  43. Երևի բոլորդ ինչ- որ մի անգամ հոգի կանչել եք:
    Շատ նման պատմություն է:
    Հոգի', դու այստե՞ղ ես:
    ԱԱԱԱԱԱԱԱՅՅՅՅՅՅՅՅՅՅՕՕՕՕՕՕՕՕՕ:
    Սոկրատես, դու՞ ես: Եթե դու ես, ապա թող վարագույրը երեք անգամ գույնը փոխի:

    Ալփ, էդ ինչու՞ չհավատացիր:

    ReplyDelete
  44. Ինչ-որ գռեհիկ ձևով անանունը կանչեց, եթե գոնե գրված լիներ,, Սոկրատես, բարեկամս, արդեն կարոտու~մ ենք,,- Կհավատայի, Վառազդատ:
    Հ.Գ. Ռ-ն Փ-ի դիմաց...

    ReplyDelete
  45. Հոգին ոնց որ թե եկել է, բայց հարցերին չի պատասխանում: Այդ դեպքում ասում են գնա ու նորից են կանչում: Միգուցե այդ տարբերակը փորձենք?

    ReplyDelete
  46. Իսկ եթե Սոկրատեսին հանգիստ թողենք/ տեսնում եմ, ինքնակոչի հետ գործ ունենք/, ու թեմային վերադառնանք? Թեև այս քննարկումն էլ հետաքրքիր է, կարելի է հոգի կանչելու մասին նյութ ավելացնել, կարծում եմ, Վառազդատը գլուխ կբերի...

    ReplyDelete
  47. Գրքի մեջ շատ գեղեցիկ նկարագրված է նույն երևույթի տարբեր ընկալումները տարբեր մարդկանց կողմից:
    Առօրեայում ամենահաճախ հանդիպող երևույթը:
    Բլոգում էլ է այդ իրավիճակը: Դա, իմ գնահատմամբ, շատ լավ է, որովհետև հենց այդտեղ է առաջանում քննարկման խնդիր:

    ReplyDelete
  48. Վար ջան, եթե կորոշես հոգի կանչելու մասին նյութ գրես, ասա: Ես այդ ոլորտում "մասնագիտացած եմ":

    ReplyDelete
  49. Մի հատ գիշերը փորձեմ, առավոտ շուտ փորձս կնկարագրեմ:

    Մի հատ էլ նյութ Ֆ տառի մասին պետք է դրվի: Ալփը օգնության կարիք ունի:

    ReplyDelete
  50. Ֆ շշշշշշշշշշշշ...
    Վարազդատ, նոր նյութը կարդացիր?

    ReplyDelete
  51. Վար ջան, հոգի կանչելու համար մեկ մարդը հաստատ քիչ է, մինիմում 3 մարդու ներկայաություն է անհրաժեշտ:
    Ֆ տալի մասով կարող եմ տրամադրել հայական այբուբենի "հիմնական մասնագետի" դիտարկումները:

    ReplyDelete
  52. Հա, եթե ունես, ստեղ դիր, թող Ալփան ծանոթանա:

    ReplyDelete
  53. Գտնեմ, վաղն անպայման կդնեմ:
    Գտար մարդիկ, ում հետ հօգիս ես կանչելու?

    ReplyDelete
  54. էս աղջիկը տենց էլ չսովորեց հայերեն գրել, հիմա ասեմ ում դիմես? ամոթա:

    ReplyDelete
  55. Եթե խոսքը հոգիս բառի մասին է, ապա դա արդյունք է հաճախ անգլերեն տառերով հայերեն բառեր գրելու: Նկատեցի արդեն ուշ էր:
    Ամեն օր շատ ավելի ամոթալի բաներ են տեղի ունեում, իմ հայերեն չիմանալնուց աշխարհը չի տուժի:

    ReplyDelete
  56. Ես, Արփին, Սոնան,
    ... Վահեն ու Բ. Սամվելը:

    ReplyDelete
  57. Ու ըտենց:
    Վահեն կկանչա, Բ.Ս.- ը մատը կպահա ափսեի վրա գծված վեցանկյան վրա, մենք էլ ապշահար կնայենք: Հատկապես՝ ես:

    ReplyDelete
  58. Լավ ծիծաղեցի: Շատ գեղեցիկ ես նկարագրել: Մի մարդու ես մոռացել, որ գլխավոր դերերում պետք է լինի, եթե, իհարկե, ...-ը հենց իրեն նկատի չունես:
    Բարի ժամանց, մեծ հաճույքով կմիանայի, ուղղակի այսօր արդեն հանդիպում ունեմ:

    ReplyDelete
  59. Կանչեցի:
    Լուսամուտները ջարդում էին:
    Քրքիջ էր լսվում անդին:
    Ուշացած մարդկանց հոգիներ էին տանջվում:
    Կաթսաներ:

    ReplyDelete
  60. Poqrik iwxani amenasirun pahy vardi bacveln er- kamac-kamac tertery dasavorum er, vor mi or miangamic bacvi.

    ReplyDelete