Wednesday, June 23, 2010

Ամեն ոք իր համար, և Աստված ընդդեմ ամենքի

Նա սրտի շրջանում ծակոցներ էր զգում: Որոշ ժամանակ անց ստուգվեց. տեղեկացավ, որ հիվանդ է: Շրջապատում գրեթե բոլորը գիտեին նրա հիվանդության մասին:


Չէր դժգոհում, ընդունում էր ու հավատարիմ էր իր հիվանդությանը: Համբերատար սպասում էր, թե երբ է առողջանալու, չնայած բժիշկը հույս չէր տալիս:

Այդ հիվանդությամբ շատերն են հիվանդանում, պարզապես հիվանդության ստադիաներն են տարբեր: Շատերը բուժվում են, իսկ եթե ոչ, ապա երկար չեն ապրում` մաքսիմում 3 տարի:

Այս դեպքում անցել է ավելի քան 3 տարի: Նա դեռ հիվանդ է, բայց ապրում է: Մի քանի շաբաթ առաջ նա ծանոթացավ նույն ոլորտի մեկ այլ բժշկի հետ: Որոշեց գաղտնի այցելել նաև այս մեկին: Ընթացքում հասկացավ, որ նույն մեթոդներով են աշխատում: Մի քանի օր անց տեղեկացավ, որ նախկին բժիշկը վերջնականպես հրաժարվել է շարունակել բուժումը: Այս փաստը ծանր տարավ: Մյուս կողմից ուրախ էր, որ նոր բժիշկ ունի:

Հաջորդ օրվանից նոր բժիշկը պարզապես անհետացավ …

"Ուսանողուհու օրագիր" շարքից

4 comments:

  1. Հույսը վերջում է մեռնում...

    ReplyDelete
  2. Կներեք, չեմ կարող չարտահայտվել. շա՛տ հիմար վերնագիր է ընտրված... Իսկ միգուցե հարցական նշա՞նն եք մոռացել: Կամ էլ ուրիշ թեմայի վերնագրի հետ շփոթե՞լ...

    Հ.Գ.
    Ոմանք ՍԵՐ և ՍԵՔՍ հասկացություններն ի վիճակի չեն միմյանցից տարբերել և տարանջատել. հենց այդպիսիններն էլ ամբողջ կյանքում տառապում են նշված հիվանդությունից...

    ReplyDelete
  3. ես կարդացի տեքստը, վերնագրեցի:
    Այդ զգացողությունն ունեցա:
    Չէ, հարցական նշանը չեմ մոռացել:
    վերջիվերջո մերժում ենք սոցիումը և առանձնանում:
    մնում մենակ:
    մեր ու Աստծո հետ:
    Դեմ հանդիման:
    Մենակ լինելու դեպքում Աստված ինձ հետ է:
    Բոլորով գտնվելու դեպքում՝ ընդդեմ...

    ReplyDelete
  4. Չէ, էստեղ հաստատ մի բան էն չի...
    Նախ, մարդիկ են ընդդեմ լինում, ոչ թե Աստված...
    Հետո, էդ հիվանդությունը բուժելի է ու շատ հեշտ ա բուժվում, պետք չի ամեն ինչ ողբերգության վերածել...
    Ու, ի վերջո, անկախ աստված մեզ հետ է, թե ընդդեմ` մենակությունը մարդու համար երբեմն հաճույքից կենսական անհրաժեշտության ա վերաճում:
    P.S. Խոսքը հենց մենակության մասին է, ոչ թե միայնակության...

    ReplyDelete