Friday, April 9, 2010

Ուսանողի կանոնակարգ

Ամենամեծ փոփոխությունների փուլը:
Երբ մարդ կառուցում է իր համոզմունքները, արժեքներն ու հավատամքը:
Կրում է իր կյանքի ամենամեծ փոփոխությունը:
Լավ թե վատ, բարո կամ անբարո, փոփոխվել, տարբերակել, ընտրել:
Փորձել ամեն ինչ:
Թմրադեղ:
Մոլախաղ:
Աղջիկ, տղա:
Մեծ, փոքր:
Ամեն ինչ:
Փոփոխվել, փորձել, ընտրել:
ՍՈՎՈՐԵԼ:
Տեսնել, Տարբերել, Փորձել, Կողմնորոշվել, Փոփոխվել, Փոփոխել...

... Այսօր էլի դասի ժամին ինձ գերեզմանոցում զգացի: Ամայի, զոհերով ու դիակներով լեցուն...
Միանման զոմբիացված դիակներ...

71 comments:

  1. Ես քեզ հասկանւմ եմ Վար ջան (բախտ ոիճակոել է լինել քո լսարանում). Համեմատությունը հիասքանչ է... Երբ չեն փոփոխվում մահանում են...

    ReplyDelete
  2. Վար ջան, իսկ ի՞նչ ես կարծում, ինչի՞ կամ ու՞մ ենք մենք նման ուրիշների աչքերում:

    ReplyDelete
  3. asum en mardik boloric shat sirum en pajqar@, sirum en hetevel pajqaroxnerin/ dra hamar el najum en sportajin mrcumner, tarber xaxer/ u siraharnerin. te ajdpes e, erku xumbn el hstak npatak unen u ajd chanaparhi xoch@ndotneri dem pajqarum mez hateqrqir en tvum, menq hamakrum enq nranc. isk annpatak mardik nujnchap anhamakreli en.

    isk tesel eq erb ajd dzer asac "gerezmanner@" mi or hankarc vonc vor artnanan?

    vomanc hamar ir lav dasaxosn e ir xtan@, ajn tesak@ vorin inq@ petq e hasni... shat karevor e unenal nman mek@ um du cgtes nmanvel.

    bajc, amen depqum, es narnc gerzmanner chei asi...

    ReplyDelete
  4. Բա ինչ ասենք, Մարգարիտա ջան:
    Մի կուրս կա, որի հետ արդեն մի քանի ամիս է դժբախտություն ունեմ աշխատելու: Ես ամեն անգամ այս մսակույտը հանում եմ կեղտից, նրանք ամեն անգամ կրկին ընտրում են փոսը:
    Բազմաթիվ կիսագրագետ ու քարացած դասախոսներ նրանց զոմբիացրել ու սպանել են:
    Նույնը արել են նրանց ծնողները: բոլորին պետք է հնազան ու էշ մարդ:
    Ու բոլորը սպանում են ՈԳԻՆ: ՈՒ բոլորը պայքարում են, որ դպրոցի առաջին դասարանից սկսած Մարդը մահանա: Մարդը, ով պայքարում է, ով փոխում է իր իրականությունը, քննադատում ու ապրում է: Թռչում է: Թևեր ունի:
    Իսկ այլնադակ դասատուներն ու դասախոսները կտրում են այդ թևերը: Այնպես, որ այս ուսանող կոչված կենդանին այլևս ՀՐԵՇՏԱԿ չէ, այլ սողուն՝ քարացած, գետնին կպած...
    Աղջիկներ, ովքեր մշտական ֆլիրտի մեջ են. ամուսին են կպցնում: Տղաներ, ովքեր կիսագողական հովերով ապրում են մինչև առաջին ճլթոցը, որից այնպես են վախենում, որ ավելի լավ է պամպերսով գան:
    Ու այսպես էլի, դու էլ գիտես, թե ինչպես է: Այս դժոխքով դժբախտաբար անցել ես:

    ReplyDelete
  5. Վար ջան համամիտ եմ մտքերիդ հետ, շատ հոգեհարազատ են, ՍԱԿԱՅՆ... խոսում ես պրոբլեմի մասին (նույնը նաև վերջին թեմաներում), լուծումների մասին ոչինչ չես ասում, այն ինչը քո մոտ անհամեմատ ավելի լավ ա ստացվում: Եվ հետո ունենք այն ինչ ունենք, ու 70-ամյա սպանդից հետո դժվար կլիներ պակերացնել, որ ունենալու ենք մտածող, արարող ու ստեղծագործող, հավատքով սերունդ: Էնպես որ արի հնարավորինս պայքարենք ու փրկենք գոնե մատղաշներին, որոնք դեռ նոր պիտի հարվածներ ստանան, հետո աշակերտներին, ուսանողներին, երիտասարդությանը: Իսկ դրանից վերև անիմաստ ա ջանքեր գործադրել: Իսկ եթե ինչ որ բան չի ստացվում, ոչինչ, կփոխենք գործիքները:
    Ի միջի այլոց Վար ջան, ՇՆՈՐՀԱՎՈՐ ծննդյանդ թանկարժեք տոնը: ՈՒզում եմ քեզ տեսնել միշտ հզոր ու ստեղծագործող: Դե իսկ Աստվածճանաչողության մեջ միայն առաջնթաց եմ մաղթում, եղբայր:

    ReplyDelete
  6. Snorhavor cnundd kyanqs, es qez pashtum em. Pachiknerrrrrrrrrrrrrrrr mrut!

    ReplyDelete
  7. Շնորհակալ եմ:
    Ի՞Նչ անեմ, ապրում եմ:
    Լիքը, դատարկ:
    Լուռ, գոռալով:

    ReplyDelete
  8. Վար ջան էնքան դժվար է քեզ շնորհավորելու համար համարժեք խոսքեր գտնել, երբ ուզում եմ ինչ-որ բան շարադրել մտքումս, անմիջապես գերցանկություններիս հեղեղը ծածկում է աղքատիկ ու փոքր թվացող մտքերս:
    Պատճառն իհարկե, ես հո գիտեմ.
    1. որ ՔԵԶ ահավոր շատ եմ սիրում,
    2. որ ԴՈՒ էնքան հզոր ես, որ դժվար է քո հնարավորություններին ու արժանիքներին համապատասխան բան գտնել:
    Ամեն դեպքում... մաղթում եմ մեծ առողջություն և անսպառ իմաստություն մինչ ծերուկ դառնալդ :) (սրանք ինչքան էլ շատ լինեն, երբեք ավելորդ չեն լինում):
    Ու այս 2 կարևոր հանգամանքների ուղեկցությամբ դու իհարկե կիրականացնես քո հրաշալի երազանքները:

    ReplyDelete
  9. Լիովին համամիտ եմ Հակոբի հետ նոր սերնդի հետ կապված:
    Հայկական ներկա դպրոցը աններելի վարքագիծ ունի:
    Յոթ տարեկանից երեխան դադարում է մտածել:
    Մեր բախտը ներել էր: Մաթեմատիկայի լավ ուսուցիչներ ենք ունեցել: Աստված նրանցից ոմանց հոգին լուսավորի:
    Սա միակ գիտությունն էր, որտեղ սովետական դպրոցը հնարավորություն էր տալիս մտածել, զգալ, ապրել:
    Հիմա այդ մաթեմատիկական կրթություն չկա: Մնացած հատկանիշներով սովետական դպրոցը չի փոփոխվել:
    Կոտրում են առանց նայելու:
    Չեն էլ հասկանում, որ գործ ունեն ՄԱՐԴՈՒ հետ: ՈՐ իրենց կառավարմանն է հանձնված մեկ ՄԱՐԴՈՒ ճակատագիր:
    ԱՌաջին հարցը , որը պետք է լուծել, ուսուցիչները պետք է անցնեն պատասխանատվության և գիտակցման խորացված կուրս: Աշակերտները՝ քննադատական մտածողությունը պետք է անցնեն որպես հիմնական առարկա բոլոր տասներկու տարիների ընթացքում:
    Գերմանացի ընկերներիցս մեկը պատմում էր, որ վաթսունական թվականներից իրենց դպրոցներում հիմնական առարկաներից մեկը "Քննադատակա մտածելակերպն" էր: Եվ սա ու հենց սա' բերեց կրթական, սեքսուալ, արդյունաբերական հեղափոխություններ ու զարգացած աշխարհը ստացավ ներկա տեսքը: Նաև՝ դեմոկրատիայի առումով:

    ReplyDelete
  10. Շնորհակալ եմ , Աշ ջան:

    ReplyDelete
  11. usanoxnerin hamematel meryalneri het, lavaguyn tarberaky che, ete angam antarber en dasi nkatmamb. Isk mtacel eq, te duq inchi eq nman dasi jamanak. Patasxanem, mecamasamb caxroxi derum eq, inchov ev vnasum eq naev en lav sovoroxin.

    ReplyDelete
  12. Անկեղծ ասած, Ձեր ասած "էն լավ սովորողին" վաղուց չեմ հանդիպել: Հանդիպել եմ առավելապես "Էն լավ արտագրողին, անգիր անողին, հնազանդ լսողին...":
    Իսկ եթե Ձեր ասած "էն լավ սովորողը" լիներ, նա վաղուց արդեն այդ միջավարից ինքնակամ հրաժարված կլիներ: Թեկուզ բանակ գնալու հաշվին, թեկուզ "մարդու գնալու" հաշվին... ավելի լավ է, քան այդ ՄԵԾ կեղծիքը:
    Իսկ ծաղրում եմ, քանի որ այլ կերպ հույզս ու զգացածս արտահայտելուց ավելի "կվնասեմ" "լավ" սովորողին:
    Ու քանի որ ոչ մեկին առանձնապես վնասելու խնդիր չունեմ, աստիճանաբար խուսափում եմ լսարան մտնելուց: Հանկարծ անդառնալիորեն չվնասեմ մատղաշ զարգացող սերնդին:

    ReplyDelete
  13. Չեմ կարծում իհարկե, որ լավ ուսանողին կարելի է նման ձևով վնասել: Եթե ուսանողը "լավն" է, ապա ինքը հասկանում է ուր է եկել, ինչի համար, ուր է գնում, ինչու... Դրանք այն հիմնական հարցերն են, որոնք մեր իրականության գիտակցում են հաշված թվով ուսանողներ:

    Օրական դասը ԱՆԳԻՐ սովորելով, արտագրված լեկցիաները արտատպելով` չենք կարող ասել, որ արդեն հերոսություն է արվել: Ստանալ ԴԻՊԼՈՄ` օժիտ տանելու համար, կամ էլ գնալ դասի և լսարանում կոսմետիկա օգտագործել դասամիջոցին` ընթերցասրահում գիրք կարդալու փոխարեն... կամ բամբասել, լինել ստանդարտ ու կեղծ... Նման բաներից է վնասվում "լավ" ուսանողը, նման բաները տեսնելով ու իր կաշվի վրա բասացական ազդեցությունը զգալով, այլ ոչ թե այն դասախոսից, որը ասում է Ճշմարիտը, սովորեցնում մտածելը, տալիս առավելին... այլ ոչ թե թելադրում իր կամքը, ինչպես շատ-շատ դասախոսներ:
    Պարզապես պետք է կշռադատել ու հասկանալ, թե ովքեր են մինչև հիմա ուսանողին ինչ տվել` որպես դասախոս, եթե չհաշվենք իհարկե ինչեր են վերցրել հենց այդ նույն ուսանողից...
    Դա է մեր իրկանությունը:
    Համաձայն չեք?

    ReplyDelete
  14. Լիովին:
    Հետո՝ նկարագրությունը պայքարի առաջին քայլն է: Անկեղծ նկարագրությունը: Ճիշտ նկարագրելուց անգամ լուծումներն են երևում:
    Հիմա խնդրում եմ նկարագրեք, ինչ եք տեսնում, որ լուումներ հասկանանք:

    ReplyDelete
  15. Վար ջան մի քիչ խիստ գնահատական ես տալիս այսօրվա ուսանողին: Եթե մեղավորներին արդարացիորեն դասակարգենք, ապա պետք է սկսենք վերևից: Հիշեցնեմ, որ այսօրվա ուսանողը նախկին խորհրդային հասարակարգի զոհը հանդիսացող ԾՆՈՂԻ երեխան է: Ինձ թվում է, այսքանով ամեն ինչ ասված է: Եվ ընդհանրապես չէի ուզենա քննադատել որևէ մեկին:
    Հոգեբանները նշում են երեխայի ձևավորման 5-8-13 կարևոր տարիքները: Երեխային մինչ 5 տարեկանը հեշտ է փոխել, 8-ում ավելի դժվար, իսկ 13-ից հետո հավանականությունը կտրուկ նվազում է:
    Էլ ինչ ենք պահանջում Վար ջան խեղճ ուսանողից:
    Վերևում հիանալի է ասված - "Առաջին հարցը , որը պետք է լուծել, ուսուցիչները պետք է անցնեն պատասխանատվության և գիտակցման խորացված կուրս": Քո խոսքերն են: Սրան ավելացնում ենք նաև դասախոսներին ու սկսում ենք աշխատել: Հիմնական պրոբլեմը իրոք ուսուցչի և դասախոսի կողմից իր ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ գիտակցումն է: Դրանից հետո կրթության համակարգում շատ բան կփոխվի:
    ՈՒղղակի քո մեջ խոսում է մեծ պատասխանատվությունը և ուզում ես միանգամից լուրջ արդյունքների հասնել յուրաքնչյուր ուսանողի հետ: Նշաձողն է իջեցնել պետք Վար ջան, ու եթե լինեն ու անպայման կան քո կողմից ՓՈԽՎԱԾ թեկուզև սակավաթիվ երիտասարդներ, պետք է բավարարվածության զգացում ունենաս, որովհետև ՄԱՐԴՈՒ կյանք ՓՐԿԵԼԸ ամեն մարդու չէ վստահված:

    ReplyDelete
  16. Հակ ջան, ուսանողների մասով մի քիչ իրականում հիասթափված եմ:
    Ամեն մի կուրսում մեկ ուսանող որ լինի, կարելի է հաջողություն համարել:
    Բայց նրանք արդեն չափահաս մարդիկ են: Կարող են ինքնուրույն ընտրել: Ընտրել իրենց ապագան:
    Կան բացառիկ մարդիկ: Օրինակ՝ Դիանան: Բայց ընդհանուրև միջավայրը ծայր աստիճան անհանդուրժող է առողջ տարրերի նկատմամբ:
    Ու գիտե՞ս, բացարձակ չսովորող ուսանողը ավելի լավ վիճակում է, քան անգիր անողը: Այս առումով աղետալի է հատկապես աղջիկների վիճակը: Չսովորող տղաները ավելի առողջ են մտածում, ուղեղները լվացված չեն: Նրանք կարող են հակադրվել հիմար դասախոսին, հիմար ծնողին...հիմար նախագահին ու համակարգին:
    Բայց, ավաղ, նրանք էլ բավարար կամք չունեն արդյունավետ մեթոդների օգտագործում սովորել:
    Հիմա համալսարաններում ձևավորված միջավայրում մտածելը արգելված է հենց ուսանողների կողմից:

    ReplyDelete
  17. Հերը կաշառակեր գայիշնիկ կամ հարկային տեսուչ է: Տղեն քչից շատից սովորում է, անգիր է անում, ինչ- բան անգամ փորձում է հասկանալ:
    Բայց հիվանդությունը նրանում է, որ տղայի և նրա շրջապատի համար ստանդարտ մոդել է՝ դառնամ հարկային տեսուչ, կաշառքով ընտանիքս պահեմ:
    ՀԱՄԱԿԱՐԳԸ հիմքից փչացել է:

    ReplyDelete
  18. ՀԻմա ամեն անգամ լսարան մտնելիս այս մտածումն է մեջս:
    Ինչի՞ է պետք իմ գործը:
    Փչացած համակարգի ջաղացին ջու՞ր եմ լցնում:

    ReplyDelete
  19. Պետք է: Պետք է...
    Ինձ պետք եկել է: Ու ես դրա համար շնորհակալ եմ:
    Այդ պչացած համակարգի ջաղացում կան կենդանի էակներ, որոնք ցարավ են զգում և այդ ջուրը իրենց պետք է, պետք է...

    ReplyDelete
  20. Այդ դեպքում անհրաժեշտ է կենդանի էակներով հավաքվեք /ուսխորհուրդ կա/ և առաջարկեք որ մեռած հոգիները դասի չգան թե չէ 70 րոպե խոսում, հոգնում, համբերում, տանջվում, անտարբեր դառնում... հարցնում հսկացաք բայց իզուր ոչ մի պատսխան, նորից ես խոսում, հոգնում, տանջվում...ու շարունակը: Դա այնքան էլ դաժան չէ, բայց որ հաջորդ օրը նորից նույն է, քանի որ իրենք նախորդ օրվա ներկայացրածից ոչինչ չգիտեն, ոչ էլ լսել են, էդ արդեն անտանելի է ու իզուր ժամանակ ես վատնում

    ReplyDelete
  21. Giteq, miayn usanoxin che vor spanum en, sa bolori payqarn e bolori dem, es chem uzum span en indz, bayc es spanum em dimacinain, es payqarum em, bayc dimacini payqar@ votndzgutyun e im handep, menq mimyanc xangarum enq, aydpes che?

    ReplyDelete
  22. ete xosq@ merac hogineri masin e chem karcum te duq nranc karogh eq nranc noric spanel.

    ReplyDelete
  23. dear anonymous chhaskaca te mer krtakan hamakargi axtin da vorqanov e verabervum, u kjanqum el shat hangist karox es aranc mekin spanelu qo tex@ zbaxecnel/ Astvac amen mekin ir texn e tvel, texi pajqari xndir chka/.

    ReplyDelete
  24. Ajs blogi hexinakin u im sireli naxkin dasaxosin el kuzenaji ushacumov shnorhavorel, shnorhavorel nra mardkajin tesak@, shnorhavorel u maxtel... chgitem, uxxaki asel vor nra kariq@ zgacvum e ajsor.

    Maxtelu u talu poxaren uzum em xnrel vor chgnaq GSU-ic.mi angam uzum ei ancamb asel chstacvec, bajc @ndhamen@ dzer hretorakan harcov es vorosheci inqs inc martahraver tal u @ntrel ajn teman vor vercri diplomajinis hamar. da inc shat ban tvec. u ajd harci hamar miajn shnorhakal em. da dzer njarderi hashvin e, parz e, bajc miajn dzer nerkajutyamb arden lav e, arden GSU-n urish e, u mek el mi qani dasaxosneri,u guce harjuric mekn e lav usanox, bajc giteq vor gone mekin orinak eq exel, mardkajin ansahman hnaravorutyunneri kendani orinak, vor nranq el porcen u hasnen. te iravunq unem xndrelu, kxndrem. mer erexeq@ mexk en.

    Karox em uraxanal vor arden erku haj mard chen darna verohishjalneri nman, nranc hayrik@ chi toxni.

    ReplyDelete
  25. Վար ջան ինձ թվում ա քեզ հետաքրքրող հարցի պատասխանը մի քանի անգամ արդեն ստացար հենց ուսանողներիդ կողմից, թե ինչու ես դու մտնում լսարան: Էլ ինչ ջրաղացի մասին ա խոսքը:
    ՈՒրախ եմ բոլորիդ համար:

    ReplyDelete
  26. Վաղ առավոտվանից կարդում եմ ուսանողների կողմից ուղարկված կուրսային և դիպլոմային աշխատանքները:
    Անկախ իմ բազմաթիվ հորդորների, հսկայածավալ արտագրություն է:
    Բայց, արի ու տես, լավ որակ էլ կա: Անի Թարփոշյանի աշխատանքը ստացվում է:
    Հիմա հարց Դիանային, Մարգարիտային, Անին:
    Վստահ եմ, ես աշխատեի համալսարանում թե չէ, էլի դուք այդ ձևով կսովորեիք:
    Էլի կտարբերվեիք գորշ զանգվածից:
    Հիմա էլ ինչու՞ ներվ ու ժամանակ ծախսեմ:
    Մեկ էլ, անոնիմուսներից մեկը ուսանողական խորհրդի մասին մի միտք էր գրել:
    Բոլ ծիծաղեցի:

    ReplyDelete
  27. Ba henc dra hamar el grel ei. Du masamb meghq dasaxosneri vra qcecir, ihark e voroshner@ unen meghqi irenc bajin@ bayc de nranq ho meghavor chen. Chem karcum te nranq edqan hzor en vor 99%-in "spanein". Nman dzevo mec mas@ nerxujel en, ev da el voroshnerin dzerq e talis. money...Kyanqi xndir e. Ev irenq goh en. poxadardz hamadzaynutyun e

    ReplyDelete
  28. Վար ջան, հիշիր ձկան առակը... եթե մի ձուկ փրկելը քո համար չնչին է, ապա այդ ձկան համար... Բայց հավատացած եղի որ դու նույնիսկ վտառ ես "փրկել", ուղղակի տարբեր ափերում:) դրա համար էլ չես նկատել...
    ԵՍ

    ReplyDelete
  29. Ուսանողական խորհրդի կառույցը համալսարանում շատ ձևական բնույթ է կրում: Եթե այդտող էլ անգամ ուսանողին թելադրում են դասախոսները, ապա...
    Ձև, անգամ կեղծիք:
    Ինչ կարող է անել այդ կառույցը, եթե սեփական լսարանումդ մի քանի տարիներ շարունակ ասելով ու խնդրելով, քո կուրսեցին քեզ արդեն սկսում է բացասական վերաբերել:
    Ինչքան ափսոս է, որ մարդիկ չեն կարողանում գնահատել իրենց սեփական ներուժը...
    Ուսանողական կյանքը ամենալավ շրջաններից մեկն է կյանքի, բայց... իրականությունը նա է, որ գեր մեծամասնությունը դարձրել է այն մի գորշ գիծ...

    ReplyDelete
  30. dzer harin kuzenaji asel, vor guce ajs amen@ mardkanc nerashxarhic e galis,te amboxghi mej 3n el kan, uremn da irenc chanaparhn e. bajc mite usanox@ dasaxosic miajn ararkan e sovorum? es vor voch. hima harmar barer chem gtnum tvarkelu, te inch, bajc amen ban grvac che dasagrqerum u dasaxosutjunnerum, dranq sovorum es meceric.

    ReplyDelete
  31. Կարդում էի այս թեմայի շուրջ քննարկումներն ու չէի ուզում արտահայտվել: Իրականում այս ամենի մեջ ինձ համար ոչ մի բացահայտում չկար:
    Համաձայն եմ` համակարգը սխալ է, բայց սեփական անձից դուրս մեղավորներ փնտրելը նույնպես սխալ է:Սա ասում եմ նաև ինքս ինձ:
    Կարծում եմ` պետք չէ ծայրահեղությունների դիմել:
    Գտնում եմ, որ խոսքը շատ քիչ է, ինչ-որ բան փոխելու համար: Պետք է գործել:
    Իսկ եթե որևէ մեկի մոտ ինչ-որ բան չի ստացվում, կարծում եմ` դա առաջին հերթին ոչ թե արտաքին միջավայրի պատճառով է, այլ սեփական թուլությունների:

    ReplyDelete
  32. Dear Varazdat, diakneric, dambaranneric u meryal zombineric es xosum, qnnarkum....
    Isk inqd erbevice ches nkatel te inchpes es ayd "gorsh zangvacneric tarbervoxnerin" tarbervox zombi stexcel, tarbervoxner@ chapic shat nuynn en...
    Aknkalum em dzer patasxan@.
    Dzer @nker N...

    ReplyDelete
  33. Համաձայն եմ, որ պետք է գործել:
    Մեր հասարակության սխալ մտածելակերպի հիմքում հենց ընկած է այն գաղափարը, որ միշտ դիմացինն է սխալ, որ դիմացինն է մեղավորը:
    Մեզանից հասնում է ապրել ու գործել, սիրել, երազել, տառապել...
    Եթե մենք ասենք, որ կարող ենք վերացնել կեղծիքը ամբողջապես, ապա կարծում եմ նորից կղծած կլինենք...

    ReplyDelete
  34. Պատասխան մեր ընկեր Ն-ին:
    հարգելի Ն: Այստեղ, այս բլոգում շատ մարդիկ կան, ում հետ մենք աշխատել ենք, սովորել ենք, կամ հիմա ենք աշխատում և սովորում:
    Ես չեմ խորանա "տարբերվող զոմբիների" մասին Ձեր դիտարկման մեջ: Հարկ չեմ համարում:
    Հարկ չեմ համարում նաև Ձեզ հասկացնել, որ ամեն մարդ ինքնուրույն է զարգանում և ընտրում: Տարբերակը, որ ես զոմբիներ եմ ստեղծում, կրկին չեմ քննրակում, քանի որ մարդկանց վիրավորում եք, և ես չեմ պատրաստվում դրա քննարկմանը մասնակցել: Ինձ թվում է Ձեզ կպատասխանեն "այլ զոմբիները":
    Հարց ունեմ Ձեզ, քանի որ պնդում եք, որ մեր ընկերն եք:
    Ինչով են նման Դիանան, Թերեզան, Մարգարիտան, Ռուդիկը, ես, Արտյոմը....
    Սա կարծեմ այն շարքն է, որը Ձեզ այնչափ նյարդայնացրել է:
    Ինչով ենք մենք նման:

    ReplyDelete
  35. ... nranq nmanvum en qez (es Duqov chem xoosum)
    Duq nuyn hartutyan mej cheq...
    ...Dzer menaxosutyun-erkxosutyun@ shat miorinak e gnum...
    ...Naxkin & nerka usanoxner@ qez miayn u miayn sirum en... Da qez uj chi talis...
    Dzer @nker N...

    ReplyDelete
  36. Մարդիկ բոլորը իրար նման են: Մարդ են, ստեղծված են Աստծո կերպարանքով:
    Խնդիրը իմ մոդելը չէ:
    Հիմա մեր իրականության մեջ մեկ գերիշխող մոդել կա՝ ռաբիզի և եսամոլության, հանրապետականի ու բարգավաճի, միակի ու օրինաց երկրի կաղապարը:
    Խնդիրը դրա ջախջախումն է:
    Դրանից դուրս մարդը մոլագար, գիտնական, երկնագույն կամ վարդագույն, կանաչ կամ սև, ռոքեր կամ դասական, հիպի կամ ֆանկ... ինչ ուզում է թող դառնա:
    Կրկին չեմ հավատում քեզ, թե Դիանա, Մարգարիտան,Արտյոմը, Ռուդիկը, ես... նույն մոդելն ենք: Մենք նման ենք մի բանով՝ չենք ընդունում առկա կաղապարը:

    ReplyDelete
  37. Մարդիկ որքան իրար նման են այնքան էլ իրարից տարբեր են...

    Եթե մենք նույն մոդելը լինեինք, ապա շատ շուտ կձանձրաինք իրարից, մենք հաճելի ենք միմյանց, քանի որ մեր նպատակները ու ձգտումներն են իրար նման, որ մենք ընդունում ու գործում ենք իրար նման, և այս դեպքում համամիտ եմ, որ չենք ընդունում առկա հասարակությունում կաղապարները:
    Մեքն յուրաքանչյուրս անհատ ենք` մեր առավելություններով ու թերություններով...
    Իսկ ինչու է դա Ձեզ այդչափ անհանգստացնում հարգելի Ն-ը?

    ReplyDelete
  38. @nker N-n uzum e objektiv linel ev da inc dur e galis. inc haskanali e nra tesaket@.
    uxxaki ete menq bavakanachap canot lineinq/ canot enq ardjoq?/kam te canot eq mjus usanoxnerin, khaskanaiq, vor menq @nker Karapetyanin hargum enq bajc karox enq @nddimanal,te hamacajn chenq, sirum enq, bajc objektiv enq. menq pahpanum enq mer nerqin azatutyunn nra het shpvelis?
    shat dasaxosner mer het shpvelis mite chen @ndgcum irenc dirq@? ajnpes che Dian ev mjusner?

    Na vorpes mer dasaxos u anhat arajinn inqn e hnaravorutyun talis ir het ajdpes shpvelu.

    ReplyDelete
  39. Բարև ձեզ:Ես առաջին անգամ եմ այստեղ մտնում ու հասցրեցի կարդալ ձեր կարծիքները: Խոսքս ուղղում եմ ձեզ հարգելի Վարազդատ... Նախ դուք ուսանողի մասին շատ վատ կարծիք ունեք ու արտահայտվում եք դասախոսին անվայել կերպով, դուք մոռացել եք, որ ուսանողներն էլ են մարդ, բոլորս էլ միս ենք ու առավել եւս մսակույտ(((( Դուք չեք կարծում, որ եթե մենք այսօր ուսանողության այդ պատկերն ունենք, դա ձեզ պես մյուս դասախոսների մեղքն է: Չեք կարծում, որ դուք էլ եք մեղավոր,որ նրանք այդքան անտարբեր են դասի հանդեպ: Փորձեք փոխել դասը` այն չվերածելով զրույցի: Բացի այդ դուք այնքան բյուրոկրատական քաշքշուկներ եք ստեղծում ուսանողի համար, այն էլ մի կուրսային աշխատաքնի համար; Ուսանողն ամիսներով սպասում է ձեր այո-ին կամ ոչ-ին` չիմանալով սկսել կուրսային աշխատանքը, թե դեռ սպասել իր մայլին եկող ձեր պատասխանին:

    ReplyDelete
  40. duq erevi ditmambeq turqakan gerezmanatan nkar kaxel forumum????te du aysor dasi jamin turqkan gerezmanatnn eq exel!!!!!

    ReplyDelete
  41. Հազիվ սկսեցին արձագանքել այս փոստի հերոսները:
    Այս դեպքում՝ հերոսուհիները:
    Մսակույտի մասով ընդհանարապես առարկություն չունեմ:
    Մի նմանօրինակ, բայց արդեն նեխած մսակույտ էլ ձեր դասախոսներն են:
    ...
    Իմ "այո"-ին կամ "ոչ"- ին սպասելու մասին Ձեր դիտարկումը ուղղակի ապացուցում է այն ամենը, ինչ ես գրել եմ:
    Սպասող, ենթարկվող, հնազանդ, առաջին անգամ դժվարությամբ ինտերնետում նամակ գրող, դասը փոխելու պատասխանատվությունը ինձ վրա դնող... ԶՈՀԵՐ:
    Հա, այսօր աղոթել եմ նաև ձեզ համար: Ապրիլի քսանչորսն է:
    ....
    Իսկ նկարի գերեզմանատունը թուրքական չէ:
    Սովորական գերեզմանոց է, անշուք, միօրինակ, դիապատ:
    Ճիշտ եք, մոտավորապես ձեր դասի նման՝ խաղաղ:

    ReplyDelete
  42. Գիտեք ինչ, հարգելի Վարազդատ, ես շա~~~տ վաղուց արդեն ուսանող չեմ: Լավ է նաեւ, որ ձեր ուսանողը չեմ, այլապես եթե իմ դասախոսն իմ մասին այդպես արձագանքեր, ես ամենաքիչը աչքերը կհանեի: Ես էլ երեկ ձեր համար եմ աղոթել, դուք ուսանողական կանոնակարգ փոփոխելու համար սխալ սկզբուքն եք որդեգրել ու հավատաց եղեք, որ եթե մինչ այսօր ձեր ուսանողներին չի հետաքրքրել ձեր եւ մնացած դասերը, այս ֆորումը կարդալուց հետո նրանք կսկսեն ձեզ նաեւ չհարգել...

    ReplyDelete
  43. Տեսե'ք, դուք ծաղրում եք ուսանողին, իսկ գիտեք, որ մարզի 91 համայնքներից ընդամենը 30-ն ինտերնետ կապ ունի ու նրանք բացի հեռախոսով օգտվելուց, չգիտեն, թե ինչպես դասախոսին մայլ անեն,խնդիրը նաեւ նյութական հիմքեր ունի, իսկ դուք ծաղրելու բան եք գտել,որ ծաղրեք նրանց: Եթե ապրիլի 24-ի զոհերը թուրքերի չարության զոհերն են, ապա այսօրվա վատ ուսանողը եւ ապագա թերուս քաղաքացին քո պես դասախոսի ապրիլի 24-ի զոհն է...

    ReplyDelete
  44. Շատ հետաքրքիր վիճակագրություն էր, իսկ գիտեք, որ Օդնօկլասսնիկ սայտը լայն տարածում ունի երիտասարդության շրջանում: Կամ ավելի ճիշտ նայենք այն տեսանկյունից, որ Ինտերնետ հիմա գտնելը դժվար չէ:
    Ավելի շուտ ասենք, որ պարզապես դասի ու ԼԱՎ դասախոսի համար ժամանակ չկա մտածելու: Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք ինձ այն ժամանակ ասում էին ինչու ես այդքան գնում Ինտերնետ ինչ կա դրա մեջ, իսկ հիմա կլասսնիկի համար գլուխ են կոտրում... Իսկ դրան ինչ կասեք?
    Մենք ապրում ենք 21-րդ դարում, որի պահանջները հսկայական են... ու պետք է պայքարել հնարավոր և անհնար միջոցներով...
    Համաձայն եմ, որ համայնքների վիճակը լավ չի, բայց չի կարելի դա անել դրոշակ ու միշտ դրա մասին խոսել:
    Հատկապես աղջիկների վիճակը այս դեպքում ահավոր է. նրանք ունեն համապատասխան գումար կոսմետիկա օգտագործելու, կտկտիկ կոշիկներ հագնելու, զուգվելու ու զարդարվելու, բայց հնարավորություն չունեն Ինտերնետ ակումբ գնալու: Հա գիտեմ, հիմա էլ կասեք, որ այդպիսի տեղերում աղջիկները չեն կարողանում գնալ, քանի որ տղաներն են միշտ հավաքվում նման տեղերում...
    ...
    Դե այդպիսի բաները ու այլ նմանատիպ բաները, ստիպում են, որ երիտասարդը չգիտակցի թե ինչի համար է եկել համալսարան, ով է իր դասախոսը, ինչ ինքը պետք է անի:
    Ուսանողի համար նշանակությոն չպետք է ունենա նման մանրուքները, նա պետք է օր ու գիշեր քրտնի, ոչ թե կանգնի պատուհանի մոտ տեսնի, թե ով է գալիս համալսարան և ում համար, գա դասին ներկա ստանալու համար:

    Թերուս քաղաքացի....
    Ծիծաղելի է:
    Թող գոնե երազեն հիմա, որ Կարապետյան Վարազդատի նման դասախոսներ գոնե շատ լինեն... Բայց ավա~ղ...

    ReplyDelete
  45. հարգելի Անին ջղաձգված է:
    Անի,
    ավելի լավ է ինձ ատեն, զզվեն, չհարգեն...
    բայց տեղներից իրար գան:
    Ու, որ ամենակարևորն է, դասախոսի աչքերը հանեն:
    Այդ դեպքում գոնե զոհ չեն դառնա:
    Ուսանողները, որ հիմնական հեղափոխական շարժումների առաջարն են եղել, հիմնական հասարակական վերափոխումների պիոներները:
    Անին երևի ինքն էլ պիոներ է:
    Բայց մի քիչ "սովետական":

    ReplyDelete
  46. Դիան ջան, որոշել եմ իմ եղերագործությամբ գոնե մյուս տարվանից չպղծեմ մատղաշ սերունդը:
    Թե չե աչքերս կհանեն, լավ չի լինի:
    Իսկ նորմալ մարդկանց հետ շփվելու համար այլ վայրեր ու հարթակներ կան:

    ReplyDelete
  47. Ես ջղաձգված չեմ, ես ուղղակի շատ վիրավորված եմ, որ դուք կարող եք այդպես արտահայտվել ուսանողի եւ առհասարակ մարդ արարածի մասին... ես պիոներ չեմ եղել, իսկ պիոներ լինելու մեջ վատ բան չկա: Դուք դասի ժամանակ ուսանողների հետ խոսում եք ամեն ինչի մասին, բացի դասի ու բանկային գործի:

    ReplyDelete
  48. Ախր Անի ջան, եթե ես ուսանողների հետ խոսեմ բանկային գործի մասին, կմնամ մենակ, անդարձ կզոհվեն բոլորը, կամ՝ հիմնականում բոլորը:
    Ախր դուք արդեն երրորդ կուրսում եք, բայց դեռ տնտեսագիտական տարրական հիմքեր չունեք, որի վրա հնարավոր լինի բանկային գործ ուսումնասիրել:
    Ախր ես որ որոշեմ չզրուցել, ամեն ինչ մասին, այդպես անզրույց ու զոմբիացված էլ կմնաք:
    Ախր...
    ԵՍ ՊԻՈՆԵՐ ԵՄ:

    ReplyDelete
  49. Վարազդատ ջան, ես արդեն 3 տարի է, որ ավարտել եմ ԳՊՀ-ն... ես հետաքրքրվեցի ու պարզեցի,որ այդ նույն կուրսում էլ Անի կա, շտապեմ ասել, որ հանկարծ չլարվեք Անիի հետ:

    ReplyDelete
  50. Վարազդատ ջան, դու ինձ շփոթում ես... ես ԳՊՀ-ն ավարտել եմ 3 տարի առաջ: Ես տեղեկացա նաեւ, որ նույն կուրսում էլ Անի կա եւ շտապեմ խնդրել, որ շլարվեք Անիի հետ, մենք տարբեր մարդիկ ենք:
    սկ ո?վ է մեղավոր, որ ուսանողներն հասել են 3-րդ կուրս ու չունեն տարրական գիտելիքներ, միգուցե ճիշտ կլինի նախ գտնել պատճառները, հետո նոր զրոյացնել ուսանողին...

    ReplyDelete
  51. Հարգելի Անի, ես շատ ուրախ կլինեի, որ Դուք լինեիք հենց այդ կուսի Անին:
    Կնշանակեր, որ ինչ- որ օգտակարություն կա իմ արածի մեջ, և մարդիկ ըմբոստանում են, համաձայն չեն, ընդվզում են:
    Հիմա ոչ Ձեզ եմ հավատում, ոչ նրանց:
    Այն, որ Դուք գրում եք "լարվել- չլարվելու" մասին, արդեն վկայում է, որ չեք հասկանում ինձ:
    Այդ կուսի ցանկացած ուսանող ինձ համար նույնն է, ինչ իմ սեփական երեխան:
    Ցավս մեծ է այնքան, որ հիմա չեմ էլ կարողանում գրել:
    Գիտեմ, կանցնեն տարիներ, և այդ նույն սեղանին կնստի իմ աղջիկը: Իմ Սոնան:
    Շատ կուզեմ, որ նրան վիրավորեն այնպես, ինչպես ես Ձեզ եմ վիրավորել:
    Ու եթե ես անգամ անզոր լինեմ նրան ուղի ցույց տալ, թող որ ինձ նման մեկը նրան հանի իր թմբիրից, նիրհից, թափ տա... Հետո նա ինքը թող ընտրի իր Ճանապարհը, իր ուրույնը, իր եզակին:
    Գիտե՞ք, հիմա հուզվում եմ:
    Հանկարծ մտածեցի, որ այդ ժամանակ ես չեմ լինի:
    Եվ կլինի մեկը, ով իմ ներսի եղածը կփոխացի նրան, ՆՐԱՆՑ, հարյուրներին, հազարներին...
    Հիմա շնորհակալ եմ այդ մեկերից:
    Մարդկանցից, ովքեր կարող են վիրավորել, բայց Ճանապարհ ցույց տակ:
    Մարդիկ, ովքեր կարող են ապրել, և դրանով իսկ դառնալ ուղեցույց:
    Անի:
    Դուք ինձ համար հավաքական կերպար եք:
    Էական չէ, թե ով եք Դուք իրականում: Դա անգամ հետաքրքիր չէ:
    Կերպար, ով ամբողջացնում է այժմեական սերունդը, երիտասարդ մարդուն:
    Շնորհակալ եմ, որ զրուցակի եղաք:

    ReplyDelete
  52. Բարի առավոտ: Գիտեք Վարազդատ ջան, ես չեմ ասում, դուք սխալ եք, իսկապես սերունդն այդպիսին է: Հսկայական տարբերություն կա մեր ու այսօրվա ուսանողության եւ առհասարակ սերնդի միջեւ: Ես էլ եմ համամիտ, որ նրանք շաաաաաաաաատ անտարբեր են, բայց նրանց այս քննադատությունը չի փոխի, ավելի լավ կլինի փորձենք լուծման տարբերակներ գտնել...
    Իսկ ինչ վերաբերվում է ձեր դստրիկին, թող Աստված ձեզ երկար կյանք տա, որ դուք ձեր փոքրիկին հասցնեք ձեր ուզած բարձունքներին:

    ReplyDelete
  53. Բարև բոլորին...
    Հարգելի Ընկեր Կարապետյան, էնպես եք խոսում իբր դուք իդեալական մարդեք և թերություններ չունեք:
    Անընդհատ վիրավորում եք մեզ` ուսանողներիս, իմիջայլուց մենք զոմբիներ չենք:

    ReplyDelete
  54. Հազիվ Անիի հետ հաշտվեցինք, հիմա էլ՝ Սվետան:
    Մի կարևոր հոգեբանական առանձնահատկություն կա, հարգելի Սվետա:
    Եթե մարդը արդարանում և պաշտպանվում է, ուրեմն նա չի ուզում փոփոխվել:
    Ինչ արած, շատ եմ ցավում:
    Պատկերցնում եք, հանկարծ գրեիք, որ արդեն սկսում եք փոփոխվել, արդեն այլ աչքեր ունեք, այլ հայացք: Այլ մարդ:
    Այլ:
    Ո'չ այսպիսին:

    ReplyDelete
  55. Բարի օր: Հարցելի Վարազդատ, բայց մենք հաշտ էինք:

    ReplyDelete
  56. Դե փոքրիկ ընդհարումներ եղան:
    Բայց հիմա առողջ քննարկում է:

    ReplyDelete
  57. Հարգելի Ընկեր Կարապետյան, ես չեմ պաշտպանվում և առավել ևս չեմ արդարանում: Ուղղակի ուզում եմ ասել, որ մենք բոլորս էլ Աստծո զավակներն ենք և ունենք հավասար իրավունքներ և մի օր բոլորս էլ Աստծո առաջ պատասխան ենք տալու մեր արարքների համար: Չեմ կարծում, որ դուք իրավունք ունեք ցանկացած մեկին վիրավորել:
    Բացի այդ մի մոռացեք, որ դուք ինքներտ էիք ասում, որ մեծերը սխալ են: Ինքներտ Ձեզ մի հակասեք, դուք մեր համալսարանի հիմնադիրներից եք և քննադատում եք մեր համալսարանը, դա նշանակում է, որ դուք ճիշտ հիմք չեք դրել...

    ReplyDelete
  58. Հարգելի Սվետա,
    ես մինչև հիմա հիմք եմ դրել մի քանի հաստատության:
    Համալսարանն այդ թվում չի:
    Շատ եմ հարգում համալսարանը ստեղծողին:
    Վստահ եմ, նա ոգի է դրել, ամբողջությամբ ներդրվել է:
    Բայց, արի ու տես, մեկ խմբի ջանքերը ի դերև են լինում, եթե երկու հսկայածավալ զանգվածներ դեմ են:
    Ընդհակառակը՝ կողմ են նեխելուն:
    Հիմա դու քո վիճակը տես:
    Նման ես ճահճում աճած ծաղիկի: Գիտե՞ս, այդ ծաղիկները արմատ չունեն: Եթե դրանց դնեն այգում, նրանք կխամրեն, կոչնչանան: Նա ծաղիկ է այնքանով, ինչքանով ճահճում է՝ իր նեխած միջավայրի մեջ:
    Իմ խնդիրն այն է, որ դու ինչ այգի կամ պարտեզ էլ տեղափոխվես, չզիջես, դեռ ավելին՝ գերազանցես մնացածին:
    Ինչ վերաբերվում է իմ արած- չարածին, գտնում եմ, որ կարող եմ շատ ավելին անել: Պարբերաբար զգում եմ, որ քիչ է: Տանջվում եմ: Չարածից:
    Բայց անելիս սկսել եմ ընտրել այն վայրը, որտեղ այն արդյունավետ է: Ժամանակը, այնուամենայնիվ, սահմանափակ է:

    ReplyDelete
  59. Բարեւ ձեզ: Հարգելի Վարազդատ ջան քի չ տանջվի,խնայիր առողջությունդ: Գիտես, ուսանողներն հիմա քեզ սխալ են հասկանում, որովհետեւ այնտեղ, ուր դու ես, չես նկատում, թե ինչպիսին է այն իրականում, այն քոնն է, դու մի մասնիկն ես ու քեզ համար անթեր է: Դու ավելի լավ է ուսանողներին ասես, որ զարթնեք, հերիք է այդպես դինջ մնաք ու նստեք լսեք, պահանջեք: Ուղղակի ուսանողը վախենում է նաեւ փոփոխություն մմտցնել այդ կանոնակակգում, միգուցե դասախոսը լարվի, թույլ չտա: Այս սերունդը մի տեսակ ավելի թույլ ու հնազանդ, իսկ եթե նրանց թեւ տվող լինի,միգուցե դա օգնի նրանց....

    ReplyDelete
  60. Անի ջան ասեմ, որ նկատվում է այն, որ Կարապետյան Վարազդատը Ձեզ չի դասավանդել: Հակառակ դեպքում...
    Նա "զարթուցիչի" դերում եղել է,,,

    ReplyDelete
  61. Այո, դուք ճիշտ եք նկատել, ես հումանիտար բաժնում եմ ավարտել: Բայց այժմ ունեմ շատ հարազատ մեկին, ով այդ բաժնում ու այդ կուրսում է սովորում:

    ReplyDelete
  62. Անի ջան ես չգիտեմ ինչպես մնացածը, բայց ես էն ուսանողներից եմ, որ երբեք դասախոսից չի վախենում ու անկեղծ կասեմ ես չեմ վախում նաև փոփոխություններ մտցնեմ իմ կյանքի մեջ:
    Ընկեր Կարապետյան անկեղծ ասած դուք ինձ ճիշտ չհասկացաք ես ընդունում եմ ձեր ասածները ու համամիտ եմ ձեր հետ ուղղակի ես չեմ հասկանում ինչուեք դուք դա անում վիրավորելով, միթե չի կարելի այդ ամենը ասել առանց վիրավորանքների:
    Հավատացած եղեք ես այդ ճահճից վաղուց դուրս եմ եկել և գիտեմ իմ անելիքը, ես ներկա դրությամբ նպատակ ունեմ դրված իմ առաջ և վստահ եմ, որ կհասնեմ դրան: Վստահեցնում եմ ձեզ,որ դա անելու համար անհրաժեշտ է մեծ կամքի ուժ, ես դա կանեմ ու ձեզ ու ամբողջ աշխարհին կապացուցեմ որ ճահճից դուրս եկած ծաղիկը կարող է այգու մեջ ծաղկել ու ապրել...

    ReplyDelete
  63. Սվետա ջան,
    քո պես ձեր կուսում քանի՞ մարդ կա:
    Հենց այս հարցին պատասխանես, ես կասեմ, թե ինչու եմ վիրավորում, եթե, իհարկե, իմ նկարագրողական տեքստը վիրավորանք կարելի է համարել:

    ReplyDelete
  64. Ankexc asac chgitem.

    ReplyDelete
  65. ու քանի որ միայն դու ես, ապա իմ տեքստը վիրավորանք չի կարելի համարել:
    զոմբիներն ու դիակները առաջին հերթին քեզ են խանգարում:

    ReplyDelete
  66. Իրանք իմ ընկերներն են ու ես չեմ կարող հանգիստ նստեմ ու իրանց մասին վատ բաներ լսեմ:
    Բացի այդ ես կարծում եմ, որ գոնե 10 հոգի կան որ կողմ են փոփոխություններին

    ReplyDelete
  67. Հարգարժան Սվետա,
    "ընկեր" հարթության վրա ես չեմ էլ կասկածում, որ բոլորը լավն են: Երբ հեռվից հետևում եմ Արթուրի, Արտյոմի, Վոլոյայի, Վազգենի ընկերական հարաբերություններին միմյանց և մյուսների հետ, նախանձելի է:
    Գիտե՞ս Սվետա, եթե օրինակ հրդեհ լինի, վստահ եմ, որ ձեր կուրսից շատերը կզոհեն իրենց կյանքը՝ փրկելու համար այլ մարդու: Վստահ եմ:
    Բայց այն խումբը, որը ձևավորվել է որպես ուսումնական կուրս, ասեմ շատ բարեկիրթ, որ չվիրավորվեք՝ բարելավման հսկայական պոտենցյալ ունի:
    Իմ ասածը ձեզ այն է, որ թողեք գնացեք ձեր տները, միամտեք: Ոչ դուք տանջվեք, ոչ էլ ձեր ապաշնորհ ծերակույտ դասախոսներին տանջեք:
    Այս ֆորմատով դուք ավիրում եք ձեր կյանքը: Այն կեղծիքի ու ամոթի առարկա եք սարքել:
    Պայքարեք, որ վերանա կեղծիքը, այլ մի պատսպարվեք, պաշտպանվեք...
    Ինչքան էլ սիրեք ու հարգեք ձեր ընկերներին, այնքան պետք է մեծանա պատասխանատվությունը նրանց նկատմամբ, նրանց կյանքի նկատմամբ: Ոչ թե ինձնից, այլ հենց իրենցից պաշտպանեք նրանց, եթե կարող եք: Իրենցից ավելի իրենց ոչ ոք չի կարող վնասել:
    ...Բայց մի բոլ ծիծաղեցի էն "տասը" թվի վրա...

    ReplyDelete
  68. Ընկեր Կարապետյան ես ցանկանում եմ աշխատել, դառնալ ինքնուրույն մարդ (հակառակվելով հարազատներիս կամքին), բայց ոչ մի գործատու ինձ աշխատանքի չի ընդունում, այն պարզ պատճառով, որ ես դիպլոմ չունեմ:
    Ինչ արտառոց բան կար ետ 10 թվի մեջ, եթե իհարկե գաղտնիք չի.

    ReplyDelete
  69. Ընկերության մեջ կարևոր չէ որտեղից է ընկերը, ինչ մասնագիտություն ունի,լավ է սովորում, թե վատ...
    Ես օրինակ ունեմ շատ ընտիր ընկերներ, որոնք իմ համար թանկ են ու ես նարանց հետ ծանոթացել եմ համալսարանի միջոցով, բայց նրանք իմ համակուրսեցիները չեն: Բայց իմ համակուրսեցիներից շատերը շատ-շատ հեռու են ինձանից, բայց ես նրանց շատ եմ սիրում ու կարոտում` որպես մարդ, իրենք ինձ համար շատ թանկ են, քանի որ ես իմ լավագույն տարիների մեծ մասը իրենց հետ եմ կիսել, բայց ուսումնական բնագավռում իրենք շատ են զիջում, ծույլ են, չեն ուզում սովորել:
    Ամեն ինչ սկսվեց վատանալ երկրորդ կուրսից...Միջավայրը այնքան ազդեց, հասարակության մտածելակերպը, անիմաստ սահմանափակումները... Բայց ես նման ձևով չէի կարողանում շարունակել սովորել նորմալ:

    Հեռու լինելս կուրսից ինձ շատ բան տվեց... Ես հասկացա, որ ուսումնական միջավայր` որպես այդպիսին չի եղել...
    Մենք ենք այն կերտողները, ոչ թե ես, դու, մեկ ուրիշը այլ ԲՈԼՈՐՍ:
    Իմ ընկերուհին միշտ ասում է. "Օրհնված է նա, ով սովորել է սովորել": ՈՍԿԵ ԲԱՌԵՐ ԵՆ...

    ReplyDelete
  70. Ուրեմն այսօր, Սվետա ջան,
    քո բարեկամն ու իմ ընկերոջ եղբայրը, երևի պարզ է, թե ում մասին է խոսքը, եկել էր իր կուրսայինը ներկայացնելու:
    Ինքը գիտի, թե ես ինչքան եմ սիրում ու հարգում իրեն, իրենց ընտանքիը, Արտակին...
    Այդուհանդերձ, նախաճգնաժամային Հայաստանի դրամավարկային համակարգը այն նյութը չէր, ինչն ինքը կարող էր ինքնուրույն իրագործել: Բայց, ամենազավեշտալին, նա մինչև վերջ ներկայացրեց նյութը որպես իր սեփական աշխատություն: Տնաշենը ընենց էլ բարդարամ բանաձևեր էր թողել մեջը, որ սկի ե'ս թամամ կադմիշ չէի անում:
    Բա:
    ու այսպես...
    իսկ դու ասում ես...

    ReplyDelete
  71. Անկեղծ եմ ասում, մեծ ցավ եմ ապրում:
    Համալսարանը իմ կարծիքով իրա տեղը չի, ինքը շատ լավ նկարումա ու կարծում եմ այդ բնագավառում ինքը ավելի շատ զարգանալու տեղ ունի, քան ուսման մեջ:
    Հուսամ, որ ես սխալվում եմ ու Արտակը կկարողանա իրան դարձնել լավ մասնագետ...

    ReplyDelete