Wednesday, February 10, 2010

Քիչ

Լռության ուխտ:
...
Հասկանամ բառերիս արժեքը:
Բոլոր բառերիս:
Յուրաքանչյուր բառի:
ՀԱՐՑԱԿԱՆ ՆՇԱՆԻ:
Ստորակետի:
Վերջակետի:
Բազմակետերի:


Դասավորեմ ուղեղս: Նկարներս: Պատկերներս:
Դեն նետեմ աղբը:

ԼՍԵՄ: ԼՍԵՄ: ԼՍԵ~Մ...

ԽՈՍԵՄ:

An Oath of Silence...

To understand the worth of my words,
Of all my words,
Of every word,
OF A QUESTION MARK,
Of a comma and
Of a full stop,
Of dots...
To arrange my thoughts, visions, images and
Throw them away.
TO LISTEN, LISTEN, LISTEN
AND SPEAK!

39 comments:

  1. Դեռևս 15-16 տարեկանում հասկացա մի պարզ ճշմարտություն...
    Կյանքում եղիր Դու դերասան`
    Անմեղ, բարի, չար ու դաժան:
    Դերերիդ մեջ եղիր հստակ`
    Ժպտա, լացիր, արա կատակ:
    Կարևորը` չմոռանաս,
    Ամեն դերում կարողանալ,
    Հենց որ ուզես, շուտ ետ դառնալ:
    Ու չլինի հանկարծ այնպես`
    Դերասանիդ սիրահարվես:
    Թե մոռացար, որ խաղում ես`
    Կմոռանաս` ո'ր դերում ես...
    Եվ արդյունքում ո՞վ կտուժի...
    Միայն այդժամ կհասկանաս`
    Քո որ դեմքն էլ որ դու բանաս`
    ԱՍՏԾՈ ԿԵՐՏԱԾԸ ԿՄՆԱՍ...

    ReplyDelete
  2. Մեկնաբանություն՝ որպես գրական գործի:

    Այս զգացմունքը փոխանցելու համար՝ բառերը շատ են:
    Բառերի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք կա:
    Նույնը՝ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ:
    Լեզուն ՍՐԲՈՒԹՅՈՒՆ է:

    Սևակյան խաղ կա: Բառախաղ:

    ReplyDelete
  3. Մեկնաբանություն գործի փիլիսոփայության վերաբերյալ:

    Շատ դեմքերով խաղալը համակարգային տեսության հիմնական պոստուլատն է: Մարդը տարբեր համակարգերում տարբեր դրսևորումներ ունի:
    Լիովին կիսում եմ կարծիքը՝ երբեմն դերը վերանայել և վերարժեվորել: Չտարվել դերով՝ այն խաբուսիկ է:

    Վերջին միտքը՝ Աստծո կերտածը մնալու հետ կապված, ինձ անհանգստացնում է: Չգիտեմ՝ ինչու:

    ReplyDelete
  4. Բառեր, բառեր, բառեեեեեեեեր, որքան անիմաստ բառեր են ասվում...Աղբ? Երբեմն ստիպված ենք այդ բառերն ասել, քանի որ, մնալով ներսում նրանք ճնշում են, ախտահարում են ուղեղը, սպանում... Պահել ներսում այդ աղբը, թե շաղ տալ աշխարհով մեկ???... Դա էներգիա է, որ ոչ մի տեղ չի կորչում, այն միևնույն է մի օր, մի ձևով դուրս է ժայթքելու, և... Բայց էներգիան մեկ այլ հիանալի հատկանիշ էլ ունի` կարող է մի տեսակից մյուսի փոխակերպվել...

    ReplyDelete
  5. Տեսնես սա ում մտքերն է օգտագործում:

    ReplyDelete
  6. Վարազդատը կրկին դարձավ անանու~ն... Թե այս անգամ դու չես? Իսկ ,,սա,,-ն ով է?

    ReplyDelete
  7. Մտածում եմ` Զինվորն է, այդ խոսելաոճը նրան է բնորոշ, բայց չի էլ բացառվում, որ հենց ինքը Վարազդատը լինի` ասենք իմ ու Զինվորի հարաբերությունների պարզաբանումները դռան անցքից նայելու նպատակով...

    ReplyDelete
  8. Karox em es el masnakcel ays qnnarkumnerin?

    ReplyDelete
  9. es stex shaterin chem chanachum, inc im lav ynkern e hravirel ays blog, voxjunum em bolor masnakicnerin, karcum em dzer het hetaqrqir e, amen depqum aydpes en inc nerkayacrel...

    ReplyDelete
  10. Մենք կռահում ենք, ով է Ձեր լավ ընկերը, ինքը նաև մեր լավ ընկերն է...Մենք էլ Ձեզ ենք ողջունում Մադլենա, սա Ձեր իրական անունն է, թե համացանցային?

    ReplyDelete
  11. Բարև, Մալենա:
    ՈՒրախ եմ Ձեզ այստեղ տեսնել:
    Ուրախ եմ, որ մարդիկ են գալիս, ում ես էլ չեմ ճանաչում:
    Հաճելի խոհեր ու երազներ Ձեզ:
    Բարի Գալուստ:
    Սպասում ենք Ձեր մենկաբանություններին:

    ReplyDelete
  12. Վար? սա վերջն էր, լուրջ հավատացել էի, փաստորեն Մադլենան էլ դու էս հա?, հա բայց ինչ իմաստ ունի?

    ReplyDelete
  13. Վահե, էս ինչ սարսափ ֆիլմ ես տեսել:
    Լսել ենք, անձի երվություն: Բայց քո նկարագրածը արդեն հնգվություն է:
    Պատկերացնում ես, վաղը մտնես բլոգ, տեսնես Վահեն էլ եմ ես, Ալփանել, Զինվորն էլ, ... դու էլ...
    Հետո գնաս գործի, տեսնես Նունեն էլ եմ ես, Վիլյամը...

    ReplyDelete
  14. Խնայեցի քեզ, չասեցի, որ Սյուզին էլ եմ ես:

    ReplyDelete
  15. Հետո կնայես հայելուն, էլի ինձ կտեսնես...
    Հետո մի հատ խանութի կողքով անցնելիս կլինես, միամիտ նկայես լուսամուտին, կտեսնես մի հատ երկու քո ռազմերի մարդ, կֆռա՝ ես եմ...

    ReplyDelete
  16. Հետո ձեռքդ կտանես երեսիդ, սարսափով վեր կթռնես:
    ՄՈՐՈՒՔ

    ReplyDelete
  17. Զինվորը ես եմ, միշտ ես եմ եղել ու կլինեմ:

    Բայց ապշում եմ, թե դու ինչու ես զարմանում Վար: Մարդու փոխարեն թեմա ես տեղադրում ու զարմանում ե՞ս, որ խառնում հիրուր:

    ReplyDelete
  18. Վարս, ճիշտն ասեմ քո ջղայն կերպարը շատ էի ուզում տեսնեմ, լսի հիմա դու ես իրար խառնվել, համ էլ քեզնից այդքան էլ հեռու բան չեմ ասել, լավ..

    ReplyDelete
  19. Վերջացրու, Վահե, Վարազդատից, իհարկե, հեռու չէ, բայց դե ոչ այդ աստիճան...

    ReplyDelete
  20. Ես իմ մասին առանձին թեմա կդնեմ, կքննարկենք:
    Պատերացնում եմ, թե ինչ աղբ կթափեք:

    ReplyDelete
  21. Դու էլ մի երկարացրու, վերջացրու, իսկ ինչ աստիճանի մասին է խոսքը?

    ReplyDelete
  22. Դե համաձայն Ձեր վերոհիշյալ նկարագրի, Վարազդատն իր բոլոր գործերը թողել է, առավոտից իրիկուն ինքն իր հետ... ինչ էր Զինվորն ասու~մ?... հիշեցի ինքնադիալոգում է... Ես էլ ասում եմ, կարող է մի երկու դիալոգ հորինել, բայց դե ոչ այդ աստիճան...Ի դեպ, Մալենա, ուշացումով ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ...

    ReplyDelete
  23. Ի դեպ,
    այսօր մի հետաքրքիր բան նկատվեց:
    Ես բլոգում չէի մինչև ժամը երեկոյան ինը:
    Բայց բլոգն ավելի ակտիվ էր, քան երբ ես այստեղ եմ:

    "ԳՈրծն է անմահ, լավ իմացեք..."
    եթե հանկարծ մահանամ, բլոգը շարունակեք:

    ReplyDelete
  24. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  25. Վար, գրածդ կարդացի, մի քիչ լացեցի, ջնջեցի... հույս չունենաս, թե քեզ այսքան շուտ թույլ կտանք հեռանալ...

    ReplyDelete
  26. "եթե հանկարծ մահանամ", ինչի չենք խոսում ապրելուց միայն..ախր ապրելն է բարդ, մահը կա ու կա...

    Վար այ այս պահին խնդրում եմ ուշադրությունդ բևեռես.
    հեքիաթի հերոսուհին` Ալֆ-ը, ինձ նախորդ հաղորդագրության մեջ դիմում է Դու-ով, մյուսի մեջ Դուք-ով...
    Ալֆ ջան ես դեմ չեմ ոչ մեկին, ոչ մյուսին, միևնույն ժամանակ արի ինձ և ընհանրապես մյուսներին դիմենք մեկ ձևով, մեկ պարզ պատճառով.

    Երբ նույն մարդու հետ խոսելիս այդ դերանունները անընդհատ փոխվում են, առավել ևս եզակիից հոգնակի, դա ենթադրում է, որ դիալոգը անկեղծ չէ...

    Իսկ բլոգի կարևորագույն բաղադրիչներից մեկը հենց անկեղծությունն է:

    ReplyDelete
  27. Վահե ջան, մի տող հիշեցի՝ քեզ կարդալով:
    - Որքան էլ ծանր է մանուկ թաղելը,
    Մանուկ պահելը ծանր է ավելի...

    Նույնը մեր կյանքն է: Ճիշտ ես:

    ReplyDelete
  28. Իմ թաղման թեման երկրորդ անգամ ենք քննարկում: շատ չէ՞

    ReplyDelete
  29. Լսի այդինչ իմաստուն ու դաժան խոսքեր են...
    Այո, իմը քոնը, կապ չունի...իմաստ չունի...

    ReplyDelete
  30. Վահե, դե ես սևով եմ խաղում, ստիպված եմ մի քիչ ,,խարդախել,, - բայց դե ,,դու,,-ի մեխանիկաբար եմ անցնում, իսկ ,,դուք,,- ը, որպես բարեկրթության դեսպան գլուխ է բարձրացնում և ստիպում հետը հաշվի նստել...

    ReplyDelete
  31. Ինչպես թե, դու կարմիր չես?...

    ReplyDelete
  32. Ես վարողն եմ, ինձ ձեր խաղերին չխառնեք:

    ReplyDelete
  33. Բայց որպես խաղացող...ինչպես թե սևով եմ խաղում...

    ReplyDelete
  34. Ալֆան իմ իրական անունը չէ, հետևաբար սևով եմ խաղում, բայց այն առումով, որ Վարազդատը չեմ, կարմիր եմ... Թեև իմ առաջին Post-ն այնպես էր փոխել, որ ես էլ էի ,,Վարազդատ,, դարձել...(:

    ReplyDelete
  35. Չ Ալֆա դու իրոք որ համոզիչես խաղում, արի միանանք խաղանք իրար հետ...

    ReplyDelete
  36. Չէ, ես Վարազդատի հետ եմ խաղում...

    ReplyDelete
  37. պրիմիտիվ պատասխան, դու չես կարող խաղալ վարողի հետ...:))))))))

    ReplyDelete
  38. Դու կարդացել ես իմ գրվածքը?, մի հատ էլ կարդա...

    ReplyDelete
  39. Post-ը, թե բանաստեղծությունը? Երկուսն էլ կարդացել եմ, որոշ կետերի հետ համամիտ եմ, որոշ կետերի հետ` ոչ, ինչպես միշտ է լինում... Վարողի հետ էլ հնարավոր է խաղալ, շատ եմ խաղացել, չէ ՎԱՐող?

    ReplyDelete