
- Մեզ էլի գարեջուր բերեք:
- Շատ լավ, նույնի՞ց:
- Այո, բոլորիս էլ բերեք:
- Շատ լավ, հիմա կբերեմ:
- Տեսա՞ր, քեզ ոնց էր նայում, Հարութ:
- Հա, ախպեր, ջոգել եմ: Մի կերպ ա հեռանում մեր սեղանից
Երկարոտն մատուցողուհու կարճ փեշը գավաթների հետ ավելի դիտարժանանում է: Անտանելի ծուխը մշուշում է նույնիսկ փեշից ներքև ու ստիպում ավելի ուշադիր, ավելի անզուսպ, ավելի թափանցող ու ավելի անամոթ նայել:
- Ուրեմն Շվեդիայում մի անգամ սուպերմարկետից ռակ առանք:
- Կիլոյո՞վ:
- Չէ, է՜, փաթեթավորած, իսպանական ռակ էր:
- Իսպանական խեցգետին, հասկացա՞ր, Հարութ:
- Հա, ախպեր, ջոգել եմ՝ Մադրիդ:
- Ը՜հ՜ն:
- Բերեցինք տուն, որ էփենք. պիվա, բան, մի խոսքսով… պաչկեն բացում եմ ու ի՞նչ:
- Ի՞նչ: Մեջը ռակ չէ՞ր:
- Ռակ էր, արա,բա ի՞նչ, էդ դեմիդ ռակերից:
- Սրանի՞ց:
- Հա, տոչնի դրանից:
- Տոչնի սրանից դժվար ըլներ:
- Լսի ուրեմ, պաչկեն բացում եմ էդ իսպանական ռակի, ներսի տուփի վրա մանր անգլերեն տառերով գրված ա՝ խեցգետինը աճեցված է կովկասյան Սեվան լճում:
- Լա՜ա՜ա՜ա՜վ է, արա: Էս ի՜նչ ա ասում: Հետո՞:
- Հետո ի՞նչ, եփեցինք կերանք: Էն Գումի տասը օրվա ռակերից էր:
- Գումի ռակերը, Հարութ, Մադրիդից են բերում:
- Ջոգել եմ, արա, Մադրիդից տանում են Շվեդիա ու ընդեից՝ ուղիղ Գում:
Ակնհայտորեն հոգնած մատուցողուհին ծանր ապակուց, լիքը գավաթներն ավելի քան լիքը կրծքերի մակարդակից ցած չի պահում: Էդպես սովորեցրել են: Երկար նեղլիկ միջանցքի ծայրից վարժ քայլքով, անժպիտ անցնում է մինչև շրջադարձը, չքնաղ ժպտում թիրախ սեղանին ու, գավաթների հեղուկը կրծքի հետ համընթաց ճոճելով, գրոհում:
- Խնդրեմ, Ձեր գարեջուրը:
- Սա է՞լ նախորդի պես լավն ա:
- Նույն տակառից ենք լցնում:
- Դուք էլ ե՞ք մասնակցում լցնելուն:
- Հա , բա: Չգիտե՞ս, ինքը բակալն ա բռնում, մյուսները լցնում են Հարութ:
- Ջոգել եմ ախպեր . . .
- Ես տակառն եմ բռնում: Սխալվեցիք: Անուշ լինի:
Կարճ փեշը հետևի կողմից՝ լրիվ ուրիշ հեքիաթ, լրիվ ուրիշ տեսիլք, լրիվ ուրիշ կինո, լրիվ ուրիշ սերիալ, լրիվ ուրիշ չափորոշիչ …
Տաք տեսիլքի մանրադրամը՝ երեք սառը գավաթ, երեք պայծառ ջահել, երեք՝ սառը փրփուրից արդեն այրվող ցնորք:
- Տակառդ ուտեմ:
- Լսի, սա մինչև հիմա սենց՝ մեզ թիկունքով, չէր գնացել, Հարութ:
- Ջոգե՜ե՜ե՜ե լ եմ, ախպեր:Մինչև էս հետ-հետ էր գնում, են անկյունից շուռ էր գալիս:
- Լավ, լպիրշացաք: Մի անգամ էլ ուրեմն Համբուրգում գերմանացի ընկերներիս թթի օղի եմ հյուրասիրում: Մեջները մի հատ Բունդեստագի պատգամավոր կա:
- Էտի իրանց ազգային ժողովն ա, Հարութ:
- Հա, ջոգել եմ: Արա, էն տակառիկս ու՞ր գնաց:
- Արա, լսեք վոբշեմ: Սրանք խմում են, խենթանում են:
- Թու՞նդ էր:
- Դե, սովորական՝ 60:
- Շա՞տ էին խմել:
- Չէ, բայց իրանք առամատից էին ցխկվում:
- Դուրները չի եկել, Հարութ:
- Ջոգել եմ, արա: Դրանք ո՞ր օրվա թթի արաղ խմողն են:
- Ընդհակառակը: Քիչ էր մնում ցանեին վրեքները:
- Մալադե՜ց:
- Էս պատգամավորը, ուրեմն, հարցնում ա՝ ի՞նչի արաղ ա: Ասում եմ ՝ թթի: Ասում ա՝ խառնում ես: Ասում եմ՝ խ՞ի եմ խառնում: Ասում ա՝ որտև նախ թթից արաղ չեն քաշում, երկրորդն էլ թութ միայն Գերմանիայում ա աճում:
- Էտի իրանց Գալուստ Սահակյանն ա Հարութ:
- Ախպեր, ջոգել եմ, որ Տիգրան Թորոսյանը չի: Բայց մի րոպե, մեզ էն նույն տակառից էլի գարեջուր կբերե՞ք:
Մատուցողուհին կրծքերն ու երկու քրտնած Blue Label սինուն դրած կտրուկ գրոհում է կողքի սեղանին: Ցամաքած, բայց հարուստ պապիկները սինուն միայն վիսիկի են տեսնում:
- Մնացածն էլ մեզ կբերեք:
Երեք լիքը հայացք ու մի դատարկ սինի…
Լուռ կախվում են նրա նեղ, կարճացող փեշից:
- Վա՜յ քու,արա:
- Կներեք, չլսեցի ի՞նչ էիք ուզում:
- Էն տակառի… ը՜ը՜ը՜ : Չէ, երևի վիսկի խմենք, չէ՞:
- Ներողություն, մենք արդեն փակվում ենք: Հաշիվը բերե՞մ
- Փակվում, լրի՞վ: Հա, իհարկե, հաշիվը:
Հաղթանակած հայացք:
Երեք պարտված ջահել:
Ունայնացող գրպան:
- Շնորհակալ եմ թեյավարձի համար:
- Չարժի, բայց եթե կարելի ա մեզ մի քիչ վիսկի չէ՞ք բերի:
- Ց տեսություն, բարի գիշեր:
- Էկեք իջնենք Պլենեռ, Հարութ: Ստեղ կարմիր լույսը վառվեց:
- Ջոգել եմ ախպեր: Կանաչ, դեղին, ԿԱՐՄԻՐ:
-----------------------------------------------------------------------------------
- Շատ լավ, նույնի՞ց:
- Այո, բոլորիս էլ բերեք:
- Շատ լավ, հիմա կբերեմ:
- Տեսա՞ր, քեզ ոնց էր նայում, Հարութ:
- Հա, ախպեր, ջոգել եմ: Մի կերպ ա հեռանում մեր սեղանից
Երկարոտն մատուցողուհու կարճ փեշը գավաթների հետ ավելի դիտարժանանում է: Անտանելի ծուխը մշուշում է նույնիսկ փեշից ներքև ու ստիպում ավելի ուշադիր, ավելի անզուսպ, ավելի թափանցող ու ավելի անամոթ նայել:
- Ուրեմն Շվեդիայում մի անգամ սուպերմարկետից ռակ առանք:
- Կիլոյո՞վ:
- Չէ, է՜, փաթեթավորած, իսպանական ռակ էր:
- Իսպանական խեցգետին, հասկացա՞ր, Հարութ:
- Հա, ախպեր, ջոգել եմ՝ Մադրիդ:
- Ը՜հ՜ն:
- Բերեցինք տուն, որ էփենք. պիվա, բան, մի խոսքսով… պաչկեն բացում եմ ու ի՞նչ:
- Ի՞նչ: Մեջը ռակ չէ՞ր:
- Ռակ էր, արա,բա ի՞նչ, էդ դեմիդ ռակերից:
- Սրանի՞ց:
- Հա, տոչնի դրանից:
- Տոչնի սրանից դժվար ըլներ:
- Լսի ուրեմ, պաչկեն բացում եմ էդ իսպանական ռակի, ներսի տուփի վրա մանր անգլերեն տառերով գրված ա՝ խեցգետինը աճեցված է կովկասյան Սեվան լճում:
- Լա՜ա՜ա՜ա՜վ է, արա: Էս ի՜նչ ա ասում: Հետո՞:
- Հետո ի՞նչ, եփեցինք կերանք: Էն Գումի տասը օրվա ռակերից էր:
- Գումի ռակերը, Հարութ, Մադրիդից են բերում:
- Ջոգել եմ, արա, Մադրիդից տանում են Շվեդիա ու ընդեից՝ ուղիղ Գում:
Ակնհայտորեն հոգնած մատուցողուհին ծանր ապակուց, լիքը գավաթներն ավելի քան լիքը կրծքերի մակարդակից ցած չի պահում: Էդպես սովորեցրել են: Երկար նեղլիկ միջանցքի ծայրից վարժ քայլքով, անժպիտ անցնում է մինչև շրջադարձը, չքնաղ ժպտում թիրախ սեղանին ու, գավաթների հեղուկը կրծքի հետ համընթաց ճոճելով, գրոհում:
- Խնդրեմ, Ձեր գարեջուրը:
- Սա է՞լ նախորդի պես լավն ա:
- Նույն տակառից ենք լցնում:
- Դուք էլ ե՞ք մասնակցում լցնելուն:
- Հա , բա: Չգիտե՞ս, ինքը բակալն ա բռնում, մյուսները լցնում են Հարութ:
- Ջոգել եմ ախպեր . . .
- Ես տակառն եմ բռնում: Սխալվեցիք: Անուշ լինի:
Կարճ փեշը հետևի կողմից՝ լրիվ ուրիշ հեքիաթ, լրիվ ուրիշ տեսիլք, լրիվ ուրիշ կինո, լրիվ ուրիշ սերիալ, լրիվ ուրիշ չափորոշիչ …
Տաք տեսիլքի մանրադրամը՝ երեք սառը գավաթ, երեք պայծառ ջահել, երեք՝ սառը փրփուրից արդեն այրվող ցնորք:
- Տակառդ ուտեմ:
- Լսի, սա մինչև հիմա սենց՝ մեզ թիկունքով, չէր գնացել, Հարութ:
- Ջոգե՜ե՜ե՜ե լ եմ, ախպեր:Մինչև էս հետ-հետ էր գնում, են անկյունից շուռ էր գալիս:
- Լավ, լպիրշացաք: Մի անգամ էլ ուրեմն Համբուրգում գերմանացի ընկերներիս թթի օղի եմ հյուրասիրում: Մեջները մի հատ Բունդեստագի պատգամավոր կա:
- Էտի իրանց ազգային ժողովն ա, Հարութ:
- Հա, ջոգել եմ: Արա, էն տակառիկս ու՞ր գնաց:
- Արա, լսեք վոբշեմ: Սրանք խմում են, խենթանում են:
- Թու՞նդ էր:
- Դե, սովորական՝ 60:
- Շա՞տ էին խմել:
- Չէ, բայց իրանք առամատից էին ցխկվում:
- Դուրները չի եկել, Հարութ:
- Ջոգել եմ, արա: Դրանք ո՞ր օրվա թթի արաղ խմողն են:
- Ընդհակառակը: Քիչ էր մնում ցանեին վրեքները:
- Մալադե՜ց:
- Էս պատգամավորը, ուրեմն, հարցնում ա՝ ի՞նչի արաղ ա: Ասում եմ ՝ թթի: Ասում ա՝ խառնում ես: Ասում եմ՝ խ՞ի եմ խառնում: Ասում ա՝ որտև նախ թթից արաղ չեն քաշում, երկրորդն էլ թութ միայն Գերմանիայում ա աճում:
- Էտի իրանց Գալուստ Սահակյանն ա Հարութ:
- Ախպեր, ջոգել եմ, որ Տիգրան Թորոսյանը չի: Բայց մի րոպե, մեզ էն նույն տակառից էլի գարեջուր կբերե՞ք:
Մատուցողուհին կրծքերն ու երկու քրտնած Blue Label սինուն դրած կտրուկ գրոհում է կողքի սեղանին: Ցամաքած, բայց հարուստ պապիկները սինուն միայն վիսիկի են տեսնում:
- Մնացածն էլ մեզ կբերեք:
Երեք լիքը հայացք ու մի դատարկ սինի…
Լուռ կախվում են նրա նեղ, կարճացող փեշից:
- Վա՜յ քու,արա:
- Կներեք, չլսեցի ի՞նչ էիք ուզում:
- Էն տակառի… ը՜ը՜ը՜ : Չէ, երևի վիսկի խմենք, չէ՞:
- Ներողություն, մենք արդեն փակվում ենք: Հաշիվը բերե՞մ
- Փակվում, լրի՞վ: Հա, իհարկե, հաշիվը:
Հաղթանակած հայացք:
Երեք պարտված ջահել:
Ունայնացող գրպան:
- Շնորհակալ եմ թեյավարձի համար:
- Չարժի, բայց եթե կարելի ա մեզ մի քիչ վիսկի չէ՞ք բերի:
- Ց տեսություն, բարի գիշեր:
- Էկեք իջնենք Պլենեռ, Հարութ: Ստեղ կարմիր լույսը վառվեց:
- Ջոգել եմ ախպեր: Կանաչ, դեղին, ԿԱՐՄԻՐ:
-----------------------------------------------------------------------------------
Կանաչ, դեղին, ԿԱՐՄԻՐ:
- Բալես նայի էս մարդը, որ անցնում ա գրող ա:
- Հա, տեսա, պապ:
- Սիրուն բաներ ունի, կտամ, կկարդաս:
- Հասկացա, պապ, էղավ:
- Արփ, գիտե՞ս, իրա ախպերն էլ ա գրող եղել, բայց մեծ գրող, շատ մեծ:
- Ը հը:
- Լսում ե՞ս Արփ:
- Հա էլի պապ, ասեցի՝ հասկացա վա՜ա՜ա՜ա՜յ:
- Ախպոր անունը Հրանտ Մաթևոսյան ա, ինքն էլ Հրաչն ա:
Կարմիր, դեղին, ԿԱՆԱՉ:
- Պապ, կանաչ ա, քշի էլի՜:
- Արփ, էս Հրաչի մեծ ախպերը՝ Հրանտը, “Մենք ենք մեր սարերն” ա գրել:
- Պա՜ա՜ա՜ա՜պ, ԿԱՆԳՆԻ:
- Բալե՞ս:
- Պապ, կանգնի՝ տենամ ու՞ր գնաց:
- Այգի մտավ, բալես:
- 01 701, շարժվեք, խցանում եք առաջացնում:
- Էս մեր հետ ա՞, պապ:
- Հա, ոնց որ:
- Ի՞նչ ա ասում:
- Ասում ա, որ շարժվենք:
- Պապ, խնդրում եմ, մի տեղ կանգնի, գնանք տենանք իրան, էլի ՜:
- 01 701, խաչմերուկը անցեք, աջ ընդունեք, կանգնեք: Չե՜ե՜ե՜ե՜ե՜մ հասկանում . . . . . . . .
- Իմ ծնողները գյուղացի հայ մարդիկ են՝ մի օր հավատացյալ են, երկու օր՝ ոչ:
ReplyDeleteԻմաստու՞ն էր նա:
Լոռին զգայական աշխարհ է:
Մարդիկ զգում են ավելի, քան մտածում են:
Մարդկանց հայացքում իմաստությունը թաքնված է որպես աչք, ականջ, մատ:
Մարդը ինքը՝ իմաստություն է:
Աստծո իմաստությունը:
Նրանք մաքուր մարդ են՝ չաղտոտված ուղեղով:
Արարված զգացմունք՝ ՍԵՐ:
Առ բնությունը, Հայաստանը, Ներդաշնակությունը, գույները, խոհերը:
ՈՒ մի շարք կա լոռեցիների՝ սկսած Թումանյաով, հետո՝ Մաթևոսյան, Թադևոսյան...
Հետո՝ իմ ընկեր Վահեն՝ Մոսկվայից:
Ամեն մեկի մեջ մի պատառ Թումանյան կա, մի երանգ Թադևոսյան... մի հյուլե Լոռի, մի հոգի՝ Աստված:
Քչերը գիտեն, որ "Մենք ենք, մեր սարերը" գրել է Հրանտ Մաթևոսյանը: Այստեղ ճանաչվածության հիմնական մեխը ֆիլմն էր՝ հանճարեղ:
ReplyDeleteԳործը կա, մարդը՝ ոչ:
Ականջդ կանչի՝ Թումանյան:
Ֆելինիական անցում կա:
ReplyDeleteԳարեջրից դեպի բալեն:
Թեթևից՝ ծանրը:
Դատարկությունից՝ խոհը:
Մատուցողուհուց՝ ոստիկանը: Չնայաց չէ՝ սրանք նույն բանն են:
Բայց դե երևի խոհն ու ապրումը կիսատ լինեին, եթե գարեջուրն ու մատուցողուհին ապրված չլինեին:
Ոչ մի խոսք զետեղվածի արժեքի մասին: Դուք հիասթափված է՞ք:
ReplyDeleteՊատվածքը ոչ միայն շատ հետաքրքիր, նաև շատ տպավորիչ է: Շատ գեղեցիկ նկարագրված է հայկական իրականությունը:
ReplyDeleteԻրականում, որքան էլ փորձենք խուսափել, ամեն տեղ հայ կա ու հայկական իրականություն:Ու երբ Մադրիդում գնածդ ապրանքի վրա տեսնում ես Հայաստան բառն, անկախ քեզանից հպարտության մեծ զգացողություն ես ունենում:
Մի՞թե իայն գարեջրատան դպրոցով անցած մարդը կարող է ընկալել ու զգալ Մաթևոսյանին:
ReplyDeleteԶինվոր ջան, քոմենտս հրապարակելուց հետո տեսա քո դիտողությունը: Հուսով եմ հարցիդ պատասխանը ստացել ես?
ReplyDeleteԿարծում եմ ՉԷ: Օղետներում թրծվածներն էլ Մաթևոսյանին հստակ հասկանում են:
ReplyDeleteԷկեք ավելի լավ հասկանանք ի՞նչ գրված ա: Դա կարծեմ Գարեջրատան մասին չի, ոչ էլ Մաթևոսյանի:
Չեմ կարծու, որ գարեջրատուն գնալն էական ազդեցություն ունենա Մաթևոսյանին կամ մեկ այլ գողի հասկանալու համար: Այս դեպքում էականը աշխարհայացքն է ու կյանքի նկատմամբ ունեցած մոտեցումները:
ReplyDelete- Էս գլխարկը թելո՞վ ա:
ReplyDelete- Հա:
Հաստլիկ վաճառողուհին հերթով սկսեց ցուցադրել մանկական գլխարկները: Կարճլիկ կին էր: Այնքան նեղ էր տարածքը և այնքան մոտ էին կանգնած իրար, որ և առջևում, և հետևում կանգնածների տեսադաշտում, մանկական գլխարկից զատ, միայն թմբլիկ վաճառողուհու գլխարկաչափ կրծքերն էին:
- Չէ, սա փոքր է,- կնոջ ետևից նուրբ քմծիծաղով նկատեց Սոկրատեսը, - բացի այդ, երկու հատ պետք կլինի:
Գյուղից եկած խեղճ տղա: Չդիմացավ: Բարձր վարակիչ ծիծաղը տարածվեց խանութով մեկ: Այնպես տարածվեց, որ հաստլիկ վաճառողուհին համեստորեն տեղը զիջեց ավելի փոքրամարմին և դուրելան մեկին:
- Սրանը ավելի փոքր են, երևի կլինի,- նոր վաճառողուհու կիպ ետևից կրկին նկատեց Սոկրատեսը:
...
Վերջում իրականում մեկի փոխարեն երկու գլխարկ գնեցինք: Երևի փոքրի չափով: Չփորձեցինք:
Էս Սոկրատեսը, փաստորեն, մասնագիտացած է կանանց որոշ օրգանների ուղղությամբ:
Հարգելի Նարինե,
ReplyDeleteՄաթևոսյանի և մեկ այլ "գողի"՝ քո բառն է, հատկապես՝ գողի հասկանալու համար գարեջրատունը արդեն պարտադիր պայման է:
Եթե Սոկրատեսը որոշ օրգանների ուղղությամբ է մասնագիտացած, ապա Դու այդ սեռի նկատմամբ ակնհայտ հակակրանք ունես, հատկապես վերջին օրերի ընթացքում: Ինչով է պայմանավորված այդ վերաբերմունքը?
ReplyDeleteՎարազդատ ջան, քոմենթդ պատումին արժանի էր, և գոնե ես գիտեմ թե ինչքան ռեալիստական:Մի խոսքով` շատ լավն էր:Սոկրատեսի`կանանց որոշ օրգանների ուղղությամբ մասնագիտացած լինելու դիտարկումդ ևս շատ իրական հիմքեր ունի.երբ հանդիպենք մի քանի պատկերավոր օրինակներ կասեմ,ու մեզ նորից կվարակես քո ծիծաղով: Պաչիկ:Արև:
ReplyDeleteՀ.Գ. Մյուս անգամ,անունով կգրանցվեմ: Սոկրատեսից ձևը կհարցնեմ:
Վարազդատ ջան, կներեք, վրիպում է, խոսքը գրող-ստեղծագործողի մասին է: Իսկ Մաթևոսյանի հետ կապված համամիտ չեմ, առանց գարեջրատուն գնալու էլ են հասկանում, եթե, իհարկե, ցանկություն ունեն:
ReplyDeleteՇնորհակալ եմ, Արև ջան, վերջապես ինձ պաշտպանող մարդ կա այստեղ:
ReplyDeleteԸնձի օարեր են լըռիվ թալելու:
Աղավաղում, փչացնում էք էն ինչ գրված ա, էն ինչ եղել ա ու մարդու մեջ սպանում էք լինելիքը:
ReplyDeleteԻմ մոտ բնավ էլ հակակրանք չէ:
ReplyDeleteՈւղղակի ես ոչ թե կոնկրետ օրգանի եմ նայում, այլ հոլիստիկ պատկերին:
Ահավոր է:
Հատկապես՝ սոցիալական դրսևորումները:
Միայն իմ դիակի վրայով:)
ReplyDeleteԴե հատկապես դու՝ գարեջրատուն գնալու կոմպլեքս չունես:
ReplyDeleteԶգացե՞լ եք: Ժամանակային առումով մեր թարմացումները հետ ու առաջ են: Եվ ստացվում է Զինվորի ասածն այն մասին, որ չի հասկացվում, թե ով ում ինչ է ասում:
ReplyDeleteԻհարկե, Զինվորը շատ ավելի սուր բառեր էր օգտագործել՝ զգացմունքներն իրար վրա ցփնելու մասով:
Էս Զինվորի դուրը գալու համար պետք է Նաոմի Կեբլի մարմինն ունենաս, Սոկրատեսի ուղեղը, Դալիի զգացմունքներն ու Կուստուրիցայի արտահայտումը:
ReplyDeleteԻնչ գրինք, բեմուննաթ քննադատեց:
Մի մոռացեք ինքներդ ձեզ, ախր էս ամենը Սոկրատեսն էլ ա տեսնում: Թե՞ ուզում էք, որ էս տարածքը էլի վերածվի անմարդաբնակ կղզու:
ReplyDeleteԱլֆա: Քանի որ բլոգն այսօր ,,հետս չունի,, և ոչ մի Comment իմ անունով չի ավելացնում, ստիպված եմ ես էլ անանուն դառնալ: Առաջին մասը կարծես Սերգեյի գրքից մջբերում լիներ ու, խոստովանում եմ, դուր չեկավ, բայց երկրորդ մասը եկավ լրացնելու, արդեն պատկերներ ի հայտ եկան... Մի տեսակ ամոթ զագցի: Ոչ, երբե~ք, հայ ազգից չեմ ամաչում, այլ այն անդունդից, որ գլորվում են, գլորվում ենք ու, նրանց, ովքեր դեռ չեն գլորվել, գլորում... Չէ, սկսեցի փիլիսոփայել, լավ չէ... Իրականում զգացածս այնքան հակասական է, նման բաներ կարդալիս հանկարծ դադարում եմ աշխարհը սիրել, ստիպված մի հատ էլ գեղեցիկ հեքիաթ եմ կարդում` որպես աղանդեր, որ մարսվի... Հարկավոր չէ ամեն ինչ գռեհկացնել, բոլորս էլ գիտենք, որ կյանքը կարող է գռեհիկ լինել...Հ.Գ. Սոկրատես, շնորհակալություն, որ աղբի մեջ անգամ ,,մարգարիտ,,/դա կարող է լինել թեկույզ հույզը/ գտնելու հնարավորություն եք թողնում:
ReplyDeleteՁեր տաղանդը հարգում եմ, շատ եմ ուզում Ձեր գործերը կարդալ, բայց այլևս ինձ ուսուցիչ չեմ ընդունում... ներեցեք, բարեկամս/եթե թույլ կտաք Ձեզ այդպես կոչել/...
Բեմուննաթ չէ ՎԱՐ այլ Բեմիննաթ: Ես պիտի սովորեցնեմ, թե՞ Սոկրատեսը:
ReplyDeleteԱլփա ջան, խորհուրս կտամ ավելի շուտ գործի գեղարվեստական արժեքին նայես: Հիմա տպավորությունս այն է, որ Աստվածաշունչն էլ կքննադատես, որովետև այնտես բոզ, պոռնիկ և նման այլ բառեր կան:
ReplyDeleteԱյսօր իմ օրը չէ... Մի քանի անգամ փորձեցի տեքստ ավելացնել, չստացվեց, փորձեցի անանուն, էլի չստացվեց ու անաունի համար նախատեսված տեքստն իմ կեղծանվան ներքո հայտնվեց, թեև, միևնույն է, գրել էի ես եմ... Չեմ սիրում անհեթեթ իրավիճակներում հայտնվել` կարմրում եմ` մերթ ամոթից, մերթ զայրույթից...
ReplyDeleteՎար, գիտես, իմ ոճը չէ, երևի, սա է իսկականը, ես դեռ չեմ հասկանում,չեմ կարող ասել, մի խոսքով, ինքս այսպես չէի գրի, փորձեցի, բայց էլի իմ գրածի ոգին ուրիշ էր, պարզապես բառերն էին նման...
Աստվածաշունչը չեմ քննադատի, հասկացանք, մկրտված չեմ, բայց դե դժոխքում էլ ,,իմ անունով չեն երդվում,,... Այսօր ես ես չեմ, մի տեսակ զայրույթ ու ունայնություն եմ զգում, մտերիմներիցս մեկի հետ վիճել եմ, դրա համար էլ հույզերս մաքուր չեն, իրար են խառնվել ու դարձել անանուն, անորոշ զանգված... ,,Նրա եղբայրը ավելի մեծ գրող էր...,,
Տասը րոպեից մեկ անգամ էլ կարդա: Գուցե վաղը քո օրը լինի:
ReplyDeleteՄի քիչ էքզիստենցիալ ոճ է: Մի քանի զուգահեռ կամ հաջորդական, իրար հետ միայն կռահվող տրամաբանական կապ ունեցող դիալոգներ:
Առաջին հայացքից դա ուղղակի դիալոգ է, բայց այդ երկուսի կապը այնքան խորն է, որ դիալոգները, մեխանիկորեն, չեն կարող մակերեսին լինել:
Ու դիալոգների մեջ էլ սկսում ես խորություն փնտրել:
Եվ եթե անգամ հեղինակը դա չի դրել հիմքում, դու սկսում ես տեսնել: Տեսնել քո խորությունը ներկայացված պարզության մեջ: Հենց դրանում է այս նյութի գեղարվեստական արժեքը:
Մեկ անգամ էլ կարդացի:
ReplyDeleteՈՒ մտովի հասա այն օրը, երբ ես նույն բառերով կասեմ.
- Արփ....
իսկ ոստիկանը՝ 11 701...
Երազեցի այդ օրը...
Որքան շատ են նմանությունները:
Սոկրատես, այդ ,,Արփ,,-ը դիտավորյալ եք գրել?
ReplyDeleteԱլփա ջան, Սոկրատեսի աղջկա անունը Արփի է: Մեքենայի համարն էլ՝ ինչպես գրել է:
ReplyDeleteՍիրելի Alfa. Ես որոշեցի էստեղ քեզ նամակ գրել:
ReplyDeleteԵս երբեք ուսուցիչ լինելու հավակնություններ չեմ ունեցել, բացառությամբ էն դեպքերի, որ պարտավոր եմ եղել ինչ որ մեկին ինչ որ բան սովորեցնել: Ավելին, ինձ էս պարագայում, վատ ուսուցիչ եմ համարում, որովհետեվ այն ինչ կարելի է սովորել գրածիցս կյանքն է իսկ դա ապրել է պետք, ոչ սովորել:
Երբեք ինձ հանճարեղ կամ տաղանդավոր չեմ համարել ինչպես Վարազդատը: Ինքն էլ, թերևս, դրանով ոգևորելու խնդիր ա ուզում լուծել: Չնայած իմ պարագայում մուսաս էդ ոգևորումներից չի, որ կայանում ա իմ կայարանում:
Մինչև հիմա գրել եմ բացառապես էն ինչ ապրել եմ: Դրանք իմ պատկերացմամբ չեն կարող գռեհիկ լինել, ներառյալ գարեջրատունը, որովհետև իրավամբ ինձ գռեհիկ մարդ չեմ համարում: Գուցե հիասթափվես, բայց նույնքան լուսավոր բան եմ տեսնում մինչև լուսաբաց անշառ ու գեղեցիկ հարբող մեր ընկերախմբին կողքից նայելիս, որքան աղջկաս հետ խցանում առաջացնելու պատմության լույսն է: Դրանք այլ եզրերով են շատ տարբեր ու փշաքաղման հասցնող կոնտրաստը հենց էդ տարբերություններից է առաջանում:
Գրածիս լեզուն պարտադիր իրական ա ու երբեք չեմ խմբագրում առավել ներկայանալի դարձնելու համար: Էստեղ ինչքան խորշանք, որ առաջանում ա տասնամյա դստերը թաղելով անիծող մոր խոսքից, նույնքան կամ նույնիսկ մի փոքր ավելի պակաս տհաճության առարկա կլինի գարեջրատան դիալոգների ոճը:
Ըստ իս շատերը կարող են գեղեցիկ գրել: Իրականությունը գրելը նախ դժվար է ու հետո համարձակություն է պահանջում, քանզի գեղեցիկի վրա քար չեն նետում, իսկ իրականությունը միչև գրվելն անգամ թիրախ ա:
Ասեմ, որ շատ հաճախ հիացել եմ դատողություններովդ ու այս կամ այն նյութի վերաբերյալ ունեցածդ պատասխանատու ու ազնիվ վերաբերմունքովդ, բացառությամբ վերջին քոմենթների: Ինձ հատկապես ոգևորել ու զարմացրել է մոտեցումներիդ ու կարծիքներիդ փոփոխության դեպքում դրանց անկաշկանդ ներկայացունմն ու բարձրաձայնումը:
Ինչևէ, անսահման ուրախ եմ, որ գրածիս ինչ որ տող ինչ որ մեկին, երբևէ հիացնում կամ հիացրել է: Ավելին ապրելու խթան եմ ստանում էն հանգամանքից, որ ապագայում դեռ էդպիսի դեպեր էլի են լինելու:
Հ.Գ. Մտադրվել էի գարնան առաջին օրը շատ հայտնի մեկի մի շատ գեղեցիկ բանաստեծությունը տեղադրել էստեղ: Անգամ գտել ու յունիքոդով շարել էի փորձում: Հիմա որոշեցի էդպես չանել, ինքս կգրեմ:
Այս վերջին Comment-ն ինձ ավելի տպավորեց, քան վերոգրյալ Post-ը... Կեղծանվան ներքո տեսա իրական մարդու, որ ապրում է, զգում, ստեղծագործում... Վերացական մտքերը վերաճեցին կյանքի մի հատվածի` իր լույսով ու խավարով... Սկսեցի այլ կերպ նայել նաև նախորդ գործերին, անգամ հասկանալ...
ReplyDeleteՀ.Գ. Վարազդատը չի կեղծում ոգեշնչելու համար, վստահ եմ, իրոք, հիացած է, ինչպես և ես... Գուցե ինձ տրված չէ այն տաղանդը, որի մասին ,,աստղային հիվանդության,, պահերին բարձրաձայնում եմ, բայց ես զգում եմ տաղանդավոր մարդկանց... Բոլոր-բոլորին` Սոկրատեսը/մեր Սոկրատեսը/ շնորհ ունի...
Հ.Հ.Գ. Անհամբեր կսպասեմ գարնանային բանաստեղծությանը...
Հաշվի առնելով ՝՝ ծավալվող թեժ քննարկումները՝՝ առաջարկում եմ էս բլոգի անունը դնել՝ NO COMENT:
ReplyDeleteՍիրելի Զինվոր, comment-ը 2 m-օվ է գրվում(:
ReplyDeleteՍիրելի Anonymous,մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչպիսի մորթվող կաքավի հոգևիճակում կհայտնվեք, եթե հանկարծ չալարեմ ու էստեղի բոլոր Anonymous - ների սխալների համար դիտողություն անեմ Ձեզ: Քանզի բոլորդ ներկայանում եք նույնատիպ գորշ ու մածուցիկ զանգվածով շաղախված: Ձեր հիմնական և վերջնական նպատակը վիրավորելն ա, դրա համար էլ ամաչում,իսկ ավելի անկեղծ՝ վախենում եք ներկայանալ:
ReplyDeleteՀ.Գ. Պատուհանը, որի մեջ գրում եմ վերտառություն ունի. դա գիտե՞ս որն ա, բալես: Էն որ մի քանի միլիմետր վերևում գրված ա պատուհանի ձախ անկյունում: էս պատուհանի պարագայում դա հետևյալն ա՝ Post a Comment. Նման մի բան էլ ներքևում կա, դրա մասին հաջորդ անգամ կպատմեմ: Ուրեմն եթե սևեռված չլինես սրան-նրան դիտողություններ անելու մարմաջով, ակնհայտ կլինի նաև քեզ համար, որ ես չէի կարող էդ պրիմիտիվ խնդրից անտեղյակ լինել: ԲԱՅՑ, մերսի, որ ասացիր:
Հ.Հ.Գ. Քաղաքակիրթ բլոգներում տեքստի սխալների մասին դիտողություններ անելը գռեհկություն ա համարվում, էլ ուր մնացին՝ վրիպակները:
Հ.Հ.Հ.Գ. Հատուկ ձեզ համար վերը գրվածի մեջ մի քանի սխալներ եմ թողել, առաջակում եմ, որ արագ գտնեք դրանք ու սկսեք աղաղակել:
Զինվոր, ինչու ինչ որ Anonymousի արժանացնել նման ուշադրության, եթե կարելի է պարզապես արհամարհել?
ReplyDeleteԹեև կարդում եմ պատասխանն ու ծիծաղում` դիպուկ է...
Նյարդս մեկ-մեկ անկառավարելի մերկանում: Վարոն գիտի էդ մասին:
ReplyDeleteՀատկապես,երբ մուճակիդ փոշին գլխիցդ վեր ա ճախրում: