Tuesday, June 1, 2010

Փոքրիկ, քնքուշ աշխարհ

Երեկոյան դուրս էի գալիս տնից:
- Պապ, զգույշ կլինես, պաձեստը շուն կա, համ էլ կատու:
Համբուրեցի, դուրս եկա:
Քայլեցի աննպատակ, անարդյունք...
Սկսել է իմ մասին հոգ տանել:
Տակավին չորս տարեկան է: Դեռ չեմ էլ հասցրել ինքս արդարև հոգալ իր մասին, բայց, արդեն... "պապ, զգույշ կլինես":
Նուրբ, քնքուշ զգացողություն:
Նա իմ մասին է հոգում:
Նա արդեն մարդ է: Ինչպես՝ ես:
Ես նոր աշխարհ եմ ծնել:

4 comments:

  1. Փոքրիկ, հիանալի մի աշխարհ` լեցուն լույսով, սիրով, հույզերով......... անգամ կամակոր ու կռվարար շարունակում է մնալ հիասքանչ, չէ որ նա ամբողջ մի աշխարհ է...
    ՍԻՐՈՒՄ ԵՄ ԱՅԴ ՓՈՔՐԻԿ, ՔՆՔՈՒՇ ԱՇԽԱՐՀԸ........

    ReplyDelete
  2. Ինչքան քաղցր ու անուշ է այդ աշխարհը, մաքուր...

    ReplyDelete
  3. Yeari qez, vor karoghatsel es nor@ yev lav@ ararel!!!
    Yerani qez...
    "Ես նոր աշխարհ եմ ծնել:"

    ReplyDelete
  4. Հոգ տար էդ էակի մասին, հեռու պահիր մթից... ամենադաժան էություններն անգամ ժամանակին փոքրիկ, քնքուշ աշխարհներ են եղել...

    ReplyDelete