Monday, September 13, 2010

Ռեյտինգն ընկնում է

Փորձում եմ գրել ալիքի ձայնը:
Չի ստացվում:
Լսում եմ, բայց գրել չեմ կարող:
Լսում, բայց չեմ գրում ... էլի շատ բաներ:
Մի փքված ճայ է կռնչում:
Իր ձայնն էլ չեմ կարող գրել:
- Գյա, էտա սետկեն թալ ջուրը:
Սա լսում եմ և գրում եմ:
Պայթած լոդկով երկու ձկնորս ռակ են բռնում:
...
Սրտիս մեջ է'լ մի ձայն կա:
Չէ, սա հաստատ չեմ կարող գրել:

....
Փոքր աղջիկս լալիս է:
Ձայնը լսում եմ, բայց չեմ կարող գրել:
Մեծն է լալիս՝
- Էդ շորը չե'մ հագնիիիիի:
...
Ու էդպես էլ ճշմարտությունը մնում է ԱՆԳԻՐ:
Ծվարում է մեր սրտերի մեջ և մեկ- մեկ անհանգստացնում իր պարապ թրթիռներով:
...
- Քաշի աջ, կանգնի', - լսում եմ մայրուղու կողմից:
ՀԻմա գայիշնիկը սրտի խորքից ճշմարիտ քարոզ է կարդում....

10 comments:

  1. Մենք միշտ էլ գրում ու թղթին հանձնում ենք այն, ինչ մենք կարողանում ենք բարձրաձայն կարդալ ու լսել ինքներս մեր գրածը, հասկանալ այն տարբեր ձևերով...
    Իսկ մեր ներքինը և այն իրականը ինչ զգում ենք չենք գրում, քանի որ մենք այն ԶԳՈՒՄ ենք, այն իրականն է` առանց ձևակերպման...

    ReplyDelete
  2. Եթե անգամ չեք գրում այն ինչ զգում եք ձեր աղջկա ձայնը լսելիս, միևնույն է հաստատ իմացեք, որ հասկացող մարդիկ կհասկանան: Կարծում եմ դա արդեն բավական էր, ինչ-որ գրել էիք...

    ReplyDelete
  3. Ես ուզում եմ գոռալ ճշմարտության մասին, բայց ով կլսի? Միայն այն ժամանակ կլսեն, երբ...

    ReplyDelete
  4. Ճշմարտությունը մնւմ է ԱՆԳԻՐ, որպեսզի գրելուց չկեղծվի, միտումնավոր թե պատահմաբ...
    Ա.

    ReplyDelete
  5. Qnnarkeq exac irakanutyun@

    ReplyDelete
  6. Ճշմարտությունը մնում է ԱՆԳԻՐ 40 օր հարգելիս...:))

    ReplyDelete
  7. Երևի ուզում էիր ասել կեղծիքը: Բայց հիմա 40 տարիա, լավ են պահւմ:))
    A.

    ReplyDelete
  8. Մարդիկ փորձում են պատկերել...
    Դեռ նախամարդն էր քարանձավի պատերին պատկերում...
    Պարզունակ թմբուկից մինչև երգեհոն մարդը երաժշտությամբ է պատկերում...
    Խարույկի շուրջ նահապետը պատմում է...
    Պատկերավոր է պատմում..........

    ReplyDelete
  9. Այ Ձեր ցավը տանեմ, այս օրիգինալ բառերը որտեղից եք գտնում, ինչքան եմ սիրում հայերենը:

    ReplyDelete
  10. Հա, պայթած լոդկեն լրիվ օրիգինալ էր ու հաստատ հայերեն...

    ReplyDelete