Wednesday, March 10, 2010

Քնել եմ ուզում...

- քանի՞ անգամ եմ ես աստղազարդ գիշերով նայել երկնքին: Քանի՞ անգամ:
- Քանի՞ անգամ եմ ես տեսել հրաշափայլ լուսինը:
- Քանի անգամ է ձգվել մարմինս, քնել եմ ուզել: Քանի՞ անգամ:
Քնել եմ: Քնում եմ:
- Աստղազարդ գիշերով հարյուր ութ անգամ նայել եմ երկնքին:
- Հրաշափայլ լուսինը տեսել եմ վաթսունյոթ անգամ:
- Եվ մարմինս ուզում է, ուզում է քնել, արդեն հարյուրերորդ անգամ:

5 comments:

  1. Մարմինը միշտ էլ ուզում է քնել, հանգիստ լինել, բայց միտքը միշտ գնում է առաջ: Նրան հասնելու, նրանով ապրելու համար պետք է զգալ մաքուրը, անպիղծը:
    Թող ոչինչը չխանգարի մեզ դա զգալ:
    Այսօր աստղազարդ չէ երկինքը, այն ամպամած է, բայց դարձյալ ես նայում եմ նրան, թեկուզ և մի քանի րոպեից մարմինս նիրհելու է, ես էլի նայելու եմ...

    ReplyDelete
  2. Մեր միտքը մեր սրտի հետ կապ ունի՞:
    Եթե այո՝ ինչպիսի՞:
    Վերև, ներքև, աջ, ձախ...
    Ստրկությու՞ն:

    ReplyDelete
  3. Մարմինը գոյություն ունի հոգու մեջ:
    Մարմնից հետո հոգին կա ու կա:
    Հավիտյանս:

    ReplyDelete
  4. Հավիտենից, ԱՄԵՆ

    ReplyDelete