Առավոտ յոթին բացեցի լուսամուտս:
Սարերից մեղմ քամին նորաբաց ձնծաղիկների հոտը բերում, հասցնում էր ուղեղիս, սրտիս, հոգուս...
... Խաղաղություն էր:
Անկիրք, անզգացմունք, անմիտք:
Խաղաղություն:
Եվ կյանքս կանգ առավ:
... եվ այն կորցնելու վտանգն այնքան մեծ է, ու պահելու ձգտումը՝ հզոր, որ վախենում եմ, մի քիչ էլ սեղմեմ, ու.... սատկի:
"Անկիրք, անզգացմունք, անմիտք", նշանակում է "մահ"? հետևապես`"կիրք, զգացմունք, միտք", նշանակում է` "կյանք"? Իսկ որ վիճակում է հնարավոր զգալ խաղաղությունը?
ReplyDeleteՎա~յ,չսեղմես, Աստված սիրես... )))))))
ReplyDeleteՀարգելի առաջին Անանուն ջան, "անկիրք, անզգացմունք, անմիտքը" չի նշանակում մահ, այլ դա այն վիճակն է, որում գտնվելիս կարելի է զգալ խաղաղությունը: Մյուս կողից կյանքը դա "կիրքը, զգացմունքն ու միտքը չի":
ReplyDeleteԱնանունների քանակը արդեն վախեցնում է:
ReplyDeleteԽնդրում եմ գրանցվեք, որ Արյոմի պես Ձեզ ստիպված չլինենք չհամակալել:
Դա կօգնի ավելի արդյունավետ հաղորդակցվել:
Համաձայն եմ Արտյոմի դիտողության հետ:
Չսեղմելու ողջ իմաստը նրանում է,որ եթե մի բան շատ ես ուզում, կարող ես անզգուշորեն կորցնել քո իսկ գործողությունների հետևանքում: Եվ դա բազմակի ցավ կպատճառի:
ReplyDeleteՓորձում ենք զգալ "խաղաղություն" վիճակը, ու, միևնույն ժամանակ, բլոգ ենք փոխանցում սառնություն, դիտողություններ և սառնասիրտ դատողություններ: Դա ստիպում է սկսել արդարանալ, որն այժմ ես չեմ անի: Եթե ինչ-որ մեկը չի ուզում անունով հադես գալ, դա իր իրավունքն է, այլապես կխնդրեմ հանել անանուն գրացվելու տարբերակը...
ReplyDeleteՇատերը կյանքի օրոք արդեն իսկ մեռած են,ոմանք էլ, թեև մեռած, շարունակում են ապրել...
ReplyDeleteԱնհեթեթ է հնչում, բայց...
...Խաղաղություն...
ReplyDeleteՁգտեք լինել ավելին քան կաք, բայց մի փորձեք ցուցադրել ավելին քան եք և...
... խաղաղություն կլինի ...
Դադարենք խաղալ, ապրենք յուրաքանչյուրս մերը և...
...խաղաղություն կզգանք...
... խաղաղություն ...
Աղոթեք և խաղաղություն կլինի: Մաքուր աղոթեք, մաքուր, ինչպես ոչ մի անգամ և...
...խաղաղություն կտիրի...
Խաղաղությունը միշտ եղել է, կա ու կլինի մեզնից ու մեր արածներից անկախ : Անհրաժեշտ է, որ ԵՍ սովորեմ ՏԵՍՆԵԼ, ԼՍԵԼ, ԶԳԱԼ և ՏԱՐԲԵՐԵԼ այն...
ReplyDelete