Tuesday, February 2, 2010

Մինչև լույսը բացվի...

Առավոտյան: 07:30 , 08:00, 08:30 մինչև իննը: Փողոցում միայն դու ես ու էլի ինչ որ անծանոթ մեկը: Հաստատ անծանոթ է: Մի անլուր դաշնությամբ ջերմ բարևում ես: Նույն ջերմությամբ ինքն է բարևում զուգընթաց: Պայմանավորվածների պես բարևում ես հաջորդ անծանոթին, հաջորդին . . . .


Ուղղակի .

- ԲԱՐԻ ԼՈՒՅՍ:

09:00 - ից հետո անծանոթները շատանում են: Բարև արդեն չկա: Բարևում ես միայն ծանոթներին:

Մեկ մեկ էլ.

- Դեմս կայնի էսի ընձի չտենա: Ըտուց իմալ եմ պադռում:

Ամեն առավոտ տերը նորոգում է ներսիդ տաճարը, իր ձեռքով մաքրում ավերածդ, կեղտոտածդ, պղծածդ. . .

Ամեն օր ավելի շատ ես ցանկանում անեղծ պահել տաճարդ, ամեն օր ավելի քիչ է հաջողվում: ԻՄԱՍՏՆԱՆՈՒՄ ԵՍ:
------------------------------------------------------------
Հեղինակ՝ "Սոկրատես"

15 comments:

  1. Inchqan el padres qo dimac ov el kangni du kerevas. Chnayac du da karas aranc voreve meki kangnelu anes

    ReplyDelete
  2. Ես էլի կոչ եմ անում ուշադրություն դարձնել այն հանգմանքին, որ հոդվածի հեղինակը ես չեմ:
    Ուրի՞շ:

    ReplyDelete
  3. Ես կարծում եմ, որ նյութը պադռելու ու չերևալու մասին չի: Ուրիշ հիմնական իմաստ կա: Ես Էդպես հասկացա:

    ReplyDelete
  4. Ես էլ:
    Եվ լույս տեսա:
    Այն՝ վաղորդյան բարևների մեջ:
    Մաքուր առավոտյան զգացողություն:

    ReplyDelete
  5. De bnakanabar nyut@ dra masin che ayl, inchqan haskaca xosqy nra masin e vor menq amen or Tirog maqrac@ pchacnum enq, aranc dramasin mtacelu ev mtahogvelu

    ReplyDelete
  6. Էէէէէէէ, չի հաջողվում

    ReplyDelete
  7. Էս անօնիմուսը պրովոկատոր է երևում:
    Լավ էլ ստացվում է:
    Ամեն մեկն՝ իր ձևով:

    ReplyDelete
  8. hisheci, erb Hunastanum ei,u mi barcrahark tann einq aprum , ajdtex hastatvelu haghord kam errord orn er. erb barcranum ei sanduxqov , mi ancanot txa hunarenov barevec u ancav. es mi poqr zarmacac u ushacumov aseci'yasias'. parzvec mer nerqevi harevann er. erbeq el chenq shpvel u harevanutjun chenq arel, bajc ajd orvanic misht handipelis barevum einq. nujnn el mjus bolor harevanner@.ajd ancanot qaxaqum araghin barevn er...

    ReplyDelete
  9. Հետո, Ինչ էղավ էդ տղեն ???

    ReplyDelete
  10. Երևի նա հիմա էլ զբոսնում է, առավոտ կանուխ:
    Անգամ իննի կողմերը:
    Հետո՝ կեսօրին՝ նա մահանում է:
    Արևի առաջին շողից՝ հարություն առնում ու սկսում է բարևել:
    Ինչ- որ կարաբալայական սցենարով:
    ... Բայց Էդ նույն տղեն ա:
    Իմ մեջ, քո մեջ... նույնը:

    ReplyDelete
  11. Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ: ԻՄ ՄԵՋ ՏՂԱ ՉԿԱ: Ես եմ էդպիսին ու կարող եմ ում մեջ ասես լինել:

    ReplyDelete
  12. Ամեն օր արթնանում ես նոր հւյզերով, նոր հույսերով.... սակայն կեսօրին ամեն ինչ մահանում է.... Եթե այսպես շարունակվի Տիրոջը կխնդրեմ օրը երկու անգամ նորոգել, կամ գոնե վերանորոգել.... Գուցե օգնի դիմակայել կյանքիս ավերիչ պոռթկումներին, որոնք երբեմն կառուցող էին....

    ReplyDelete
  13. Տիկ ջան, երբ լուրջ ես, անհամեմատ ավելի հաճելի է, քան երբ մեյմունլամիշ ես հըլնում:
    Կարոտել եմ քեզ: Այ սենց: Ոնց որ գրել ես:
    Այ սրան:

    ReplyDelete
  14. Պռիվետ Վար ջան, չեմ ուզում բլոգդ մեր սիրո մահճակալ սարքել, բայց պետք է ասեմ, որ ես էլ քեզ եմ կարոտել... իսկ մեկմունլամիշը բթացման արդյքունք է: Պրոցեսը սկսվել է...

    ReplyDelete
  15. Ոչինչ, այս բլոգի առաքելություններից մեկն էլ քեզ մեր հետ պահելն է: Վիրտուալ հայրենիք: Վիրտուալ համ ու հոտ:
    Վիրտուալ հույզեր ու սեր:

    ReplyDelete