Monday, February 1, 2010

Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից . . .



Մեկ-մեկ, երբեմն, երբ հասկանում եմ, որ էստեղ ոչ ոք չկա, կարկամում եմ:
Էստեղ ոչ ոք չկա:
Իսկ արձագանքները, քմծիծաղները, հույզերը, հոգին, ԿԱՐՈՏՆԵՐԸ, մտախոհությունները . . .
Էստեղ էն, դեռ զրնգում են:
Էստեղ ոչ ոք չկա:
Կարծես ամռանը իմ առաջին դպրոցի կաթսայատանը լինեմ: Էդտեղ թաքնվում էի, երբ չափից դուրս վիրավորված էի լինում: Ամեն անգամ ես էդ ածխաբույր սրահը դարտարկ էի գտնում անցյալ անգամվա ինձանից:
Մի անգամ, երբ դպրոցը վաղուց ավարտել էի, էլի հայտնվեցի էդտեղ, երևի վիրավորված էի. չեմ ուզում հիշել: Նույն սրահն էր: Ածխաբույր չկար, բայց ես շնչում էի այն: Կաթսայատունը գիտեք??? ....


Ափեափ լիքն էր ինձանով:


Բոլորը կային:


Բոլոր ժամանակներում էդտեղ թեկուզ մի րոպեով թաքնված եսերը:


Թեկուզ մի արտասուք, թեկուզ մի հեկեկոց, բոլորը .....

- Արա էդ ուռում ես, թուլա':
- Չէ', ինչ ուռել, ուղակի մտա, տեսնեմ` ինչ կա:
- Խի էսի քո համար բուլվար ա, արա':
- Ես էս դպրոցում սովորել եմ, անցնում էի, ասացի ...
- Արա', կառոչի գլոխ մի հառթուկի, կամ հեսա թաղային եմ կանչըմ, տանեն թաղմաս էնքան տփեն, սատկցնեն, մի 1000-3000 դոլլար էլ կառնեն, կտանեն կկորցնեն, արա', դու բաայց ջոգում էս, որ եթե ես հմի ուզեմ ...
- Կամ ինչ?
- Ինչ?ը կամ ինչ: Կտանեն, բերանդ կջարդեն...
- Չէ, ասեցիր կամ թաղային, բան: Էն երկրորդ կամը չասացիր:
- Հա, ըըըը դե եսիմ, մոտդ էլի ուռելիք կա:
- Չէ, իսկապես չէի ուռում:
- Արա էլի կույսվատ էս ըլնում: Բա աչքերդ խի ա կարմրած, արա, քու բռնած մկների չափ կատու էնք . . .
- Ուղղակի լաց եղա մի պահ:
- Ախպեր դու գիժ էս??? Դավայ ռադ ըլի ստից:
- Ինչ???
- Արա, վրա մի տվեք: - Վարսիկ զանգի թաղմաս, արա էս ուր???
- Գնամ տուն, եթե դեմ չես:
- Ախպեեեր: Էս մաշնեն քոնն ա ???
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

P.S. Դատարկ մի թողեք էս տարածքը: Հաջորդ անգամ հնարավոր է չգտնեք ինքներդ ձեզ:

17 comments:

  1. Սկզբում թափվում էին անկախ ինձնից:
    Հետո` ժպտացի:
    Հետո` որոշեցի, որ ավելի լավ է շարունակեմ լացել:

    ReplyDelete
  2. Շատ է հիշեցնում Հախվերդյանական թեմաներ...

    ReplyDelete
  3. Հատապես` քեզ, դա շատ օգտակար կլինի:

    ReplyDelete
  4. Հախվերդյանական, Մեսչյանական, Արմեն Մովսիսյանական, Ֆորշական, Շուշան Պետրոսյանական, . . . . . . . . . . . Արամ Ասատրյանական, Թաթուլական !!!!!!!!
    Համեմատել ????

    ReplyDelete
  5. էլի նույն պատմությունն է:
    Բայց չճանաճեցի Արմեն Մովսիսյանին

    ReplyDelete
  6. ես քեզնից էդքան անկեղծություն չէի սպասում, ոչ թե որ անկեղծ մարդ չես, այլ որ հենց ԷԴՔԱ´Ն չես բացվի բլոգում: Ուրեմն քո խորքերն էնքան խորն են, որ էսքանը բացելը քո համար տանելի ա:

    ամեն դեպքում` կեցցե´ս:

    քեզնով մշտապես հիացող` Ա.

    ReplyDelete
  7. Փաստորեն դու էլ ես Սահյանի սիրահար...

    ճաշակով տղա ես էլի, հո զո՞ռով չի:

    :)

    ReplyDelete
  8. "Սոկրատեսը" փոխում է քո կարծիքը իմ մասին:
    Կեղծիքի մասով էս եմ մտածում:
    Էնքան շատ է կյանքիս կեղծիքը, որ նման ձևով երևի պաշտպանվում եմ:

    ReplyDelete
  9. Որոտանի կիրճի նման տպավորիչ է:

    ReplyDelete
  10. es el unei im mankutjan katsajatun@... ajsor kgnam kmtnem...tpavorvac em

    ReplyDelete
  11. Վար?...էսինչ արիր այ ախպեր...լսի կարողա քեզ վատ դիգնոզ են նշանակել , հը? լուրջ...ասա, մի թաքցրու...ես ապշած եմ...ինչ փոխվեց, որ պատմեցիր?...
    Գիտես ես ինչ եմ մտածում...ենթադրությունը կարող է ծնել վեճերից մինչև պատերազմներ...բայց դու...հալալա...

    ReplyDelete
  12. Կոմենտարիաներ անելու կարկառուն երկրպագունե'ր, հոդվածը կարդալուց հետո հեղինակի անվանն էլ ուշադրություն դարձրեք: Եթե այնտեղ գրված է "Վալոդ", ուրեմն հոդվածի հեղինակը Վալոդն է և ոչ թե Վարազդատը...

    ReplyDelete
  13. Լավ մեջբերում էր:
    Հոդվածը վերջին շրջանում իմ կարդացած ամենանկեղծ և հանճարեղ գործերից է:

    ReplyDelete
  14. Lac linely hogekan havasarakshrutyun pahelu lavagujn gorciqneric mekn e. Inz tvum er miajn inz hamar, urakh em, vor eli mardik kan, ovqer erbemn-erbemn lac en linum.

    ReplyDelete
  15. Երբեմն էլ լաց լինելու ցանկությունը թաքցնում են վայրի ու հիստերկ, միաժանամանակ այնքան արհեստական ծիծաղի ներքո. լսում ես ու լացդ գալիս է... Ես էլ եմ այդպես անում? Բարեբախտաբար` ոչ, ես լռում եմ, ու մենակության մեջ... արցունքներ...

    ReplyDelete
  16. Կեցցե'ս Սոկրատես, կարողացել ես գտնել քո` ,,Բոլոր ժամանակներում էդտեղ թեկուզ մի րոպեով թաքնված եսերը,,: Ինքս վաղուց կորցրել եմ, փորձում եմ գտնել, բայց հայտնվում են ինչ-որ օտար ինքնակոչներ ու փրփուրը բերանին փորձում ապացուցել, որ իմ անցյալի թաքնված <>-ն են...

    ReplyDelete
  17. Եսս այսօր դպրոցում էր:
    Մի երեխա դասարանում տնային աշխատանքն էր կատարում՝ դասերից հետո:

    Ինձ թվում էր, թե ես դպրոցական շրջանս չեմ հիշում: Ընկերներս պատմում էին, բան չէի հիշում:
    ՈՒ Արթնացավ բջջային մակարդակում եղածը:
    Ի~ՆՉ զգացողություն:

    ReplyDelete