Զգուշացե՜ք դռները փակվում են: Հաջորդ կայարանը Երիտասարդական:
“Եթե էտի սիրած ա պահում, ուրեմ էտի իրանց խանութից ա: Եթե իրանց խանութից ա, ուրեմ ներքևի հարկի սրտամեռներից ա, եթե ներքևի հարկի սրտամեռներից ա, ուրեմ գիշերվա սըմենի փչացածներից կլնի, եթե գիշերվա սըմենի փչացածներից ա, ուրեմ կամ էտի Հասմիկն ա կամ Լիանան կամ Գայանը կամ Իռան կամ էլ էն թաղված Զառան: Էն թաղված Զառան, դրանց մեջի ամենաջահելն ա:”
. . . . . . . .
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
Զգուշացե՜ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը Հանրապետության Հրապարակ:
. . . . . . . .
“Եթե էտի վեշնի կուշտ ա գալի տուն, ուրեմ դրան մեկը դուսը հաց ա տալի: Եթե դրան դուսը մեկը հաց ա տալի, ուրեմ ո՞րդե են էթում զխկտվում: Եթե էթում են էդ փչացածի տունն են զխկտվում, ուրեմ էտի մենակ ա մնում: Եթե էտի մենակ ա մնում, ուրեմ կամ պսակված չի, կամ պսակված բաժանված պռաստիտուտկա յա:”
. . . . . . . .
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Զգուշացե՜ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը Զորավար Անդրանիկ:
. . . . . . . .
“Եթե էտի ասում ա, որ իրա էդ մունդառ դուխին ինքն ա առե, ուրեմ թող էս տասնինգ տարվա մեջ մի անգամ էլ առած ըլներ: Եթե էս տասնինգ տարվա մեջ մի անգամ էտի իրան դուխի չառավ, ուրեմ էտի իրան էդ ազիզամեռներն են նվիրել: Եթե էդ ազիզմեռածները դրան արդեն դուխի մուխի են նվիրում, ուրեմ էտի էլ իրանց ա նվիրում: Աստված իմ, քա՞նի հոգի են տենաս:”
. . . . . . . .
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ
Զգուշացե՜ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը Սասունցի Դավիթ:
. . . . . . . .
“Եթե դրանք մի քանի հոգի են, ուրեմ դրա համար ա էտի էդքան հոգնած-մեռած գալի տուն: Եթե էտի էդքան հոգնած-մեռած ա գալի տուն, ուրեմ կարա մի հոգու հետ էլ էնքան ըլնի, որ էդքան հոգնած ըլնի: Եթե մի հոգու հետ էլ կարա էնքան ըլնի, որ էդքան հոգնած ըլնի, ուրեմ էտի դրան սիրում ա: Արևը՜դդդդդ թաղեմ, պոչդ խուզել էս, խառնվել էս էդ մալալետկեքի՞ն:”
. . . . . . . .
ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ
Զգուշացե՜ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը Գործարանային:
. . . . . . . .
“Եթե էտի էդ մալալետկին սիրում ա, ուրեմ ընձի արդեն չի սիրում: Եթե էտի ընձի արդեն չի սիրում, ուրեմ դրա համար ա մենակ էրէխեքին պաչում: Եթե էտի արդեն մենակ էրէխեքին ա պաչում, ուրեմ էտի էրէխեքին մեկա սիրում ա: Եթե էտի էրէխեքին մեկ ա սիրում ա, ուրեմ սև էրէխեք կբերեմ ես քո գլխին, փչացած-բոզարած:”
. . . . . . . .
ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ
Զգուշացե՜ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը Շենգավիթ:
. . . . . . . .
“Եթե էդ փչացածը տենց գժված նայում ա Գառնիկի կնգա վրեն, ուրեմ էտի մեծ կրծքերով ա սիրում: Եթե մեծ կրծքերով ա սիրում, ուրեմ դրա համար ընձի էլ չի սիրում: Եթե դրա համար ընձի էլ չի սիրում, ուրեմ Հասմիկը, Գայանը ու էն խեղճ Լիանան դուս են գալի: Թե դուք ի՞նչ կապ ունեիք, ցամաք ձորի աղվզներ:”
. . . . . . . .
ՇԵՆԳԱՎԻԹ
Զգուշացե՜ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը Գարեգին Նժդեհի Հրապարակ:
. . . . . . . .
“Եթե Հասմիկը, Գայանը ու էն խեղճ Լիանան դուս են գալի, ուրեմ մնում են մեծ կրծքերովները: Եթե մնում են մեծ կրծքերովները, ուրեմ էտի կամ Իռան ա կամ էլ էն թաղված Զառան: Եթե էտի կամ Իռան ա կամ էլ էն թաղված Զառան, ուրեմ էտի հենց էտ թաղված Զառան ա:
. . . . . . . .
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՐԱՊԱՐԱԿ
Վերջին կայարանը:
. . . . . . . .
“ԼԱ՜Ա՜Ա՜Վ, այ փչացած սրտամեռ: Կայնի տես, վաղը քո էդ կովի ծծերով արևդ ոնց եմ թաղում հենց խանութի մեջը . . .”
Խղճուկ կնոջ ուղեղ է: Ինչպես բոլոր շարքային կանանց ուղեղները:
ReplyDeleteՄի երկու հարյուր տարի առաջ դասական փիլիսոփան նկարագրեց բացասման բացասման օրենքը:
Դրա ազդեցության տակ է:
Պատմությունը շատ գրավիչ ու հաճելի է, սակայն երբ հասկանում ես, որ նման հետապնդման մանյակալ հակումով շղթա նաև քո' նկատմամբ է կառուցվում կամ կկառուցվի, մի քիչ դիսկոմֆորտի զգացողություն է առաջանում:
Мораль- կանայք, մետրո մի նստեք:
Թե չէ Հայ - ամերրկյան առողջության կենտրոնում գազարագույն թղթապանակները կշատանան:
Այ քեզ հոդված...
ReplyDeleteՀիացած եմ: (Կներեք ռուսերեն և անգլերեն լեզուներ օգտագործելու համար, դա արվում է բլոգի զարգացման համար ).
Афоризм в защиту супружеской верности - "От частой смены дырок любой гвоздь согнется."
Մեկ անգամ էլ կարդացի: Շատ լավն ա:
ReplyDeleteՏեսնես կնոջ այս կերպարից բացի այլ կերպար կա՞:
Որքա~ն մեղք ենք մենք:
Արտյոմ, կհանեմ:
ReplyDeleteԲայց քանի որ բլոգի զարգացմանն է ուղղված, լավ, կդիմանանք:
ReplyDeleteԱվելի շուտ՝ կդիմանան:
Իրենք էդքան բան են արել, ըտենց ահավոր բաներ են մտածում, մենք մի համեստ աֆորիզմի՞ց ամաչենք:
Նախորդ գործերն ավելի դուր եկան: Երևի այս ժանրից գլուխ չեմ հանում, այդ պատճառով: Յուրօրինակ սիլոգիզմ էր. իմ մտքով նման հերթականություն չէր անցնի... կայարաններն էլ էին դիպուկ մեջբերված, ես այն հասկացա, որ որքան կայարանների անուններն են միմյանց հետ ,,տրամաբանորեն,, կապված, նույն ,,տրամաբանությամբ,, էլ խանդող կնոջ մտքերը... Թերևս, սխալվում եմ, միշտ չէ, որ հնարավոր է գուշակել հեղինակի մտահաղացումը... այս առումով ևս Սոկրատեսը կեցցե'...
ReplyDeleteՀ.Գ. Հարգելի Սոկրատես, քանի որ Վարազդատը ասաց թե բլոգից բացի էլի ինչ-որ տեղում հնարավոր է կարդալ Ձեր աշխատությունները, բայց համառորեն չասաց որտեղ, խնդրում եմ հնարավորություն ընձեռել կարդալ դրանք...
Հ.Հ.Գ. Եթե ցանանում եք բլոգում թաքցնել Ձեր ինքնությունը, խնդրում եմ բացառություն անել և Վարազդատի միջոցով, այնուամենայնիվ, փոխանցել ինչ-որ էլ.կայք կամ գիրք/գրքի անուն/, խոստանում եմ պահպանել գաղտնիությունը...
ի դեպ, Վարազդատ, նկարը քո գաղափարն էր?
Հարգելի Ալփա, ոչ, նկարը Սոկրատեսի գաղափարն է:
ReplyDeleteՀիմա այս աշխարհում ինչքան հանճարեղ բան կա, կվերագրեք ինձ:
Համ էլ՝ իմը չեն, թեկուզ չափերով համարյա նույնն են:
Ալփ ջան, դե մեշու օադլվի, ըստե կօմանց- կօմանց կկոարդաս:
ReplyDeleteՎահե ջան, ականջդ կանչի, հիմա ի~նչ կըդաթըրցըներ:
ReplyDeleteЖелезная логика.. :)
ReplyDeleteԷս կնիկը ծերուկ Հոլմսին ճկույթով կծալի;
Լավն էր :Ճ
,,օադլվի,,-ն ինչ է? Խեղճ Վահե, գլուխն աավ փախավ, էլի ձեզանից չպրծավ...
ReplyDeleteԷս բլոգը էլի զարգացնողներ կան աչքիս:
ReplyDeleteՕվանիտաս ջան, ըտենց են բոլոր կնիկները:
օադլվին՝ հանդարտվելն է: Էս ոնց է, սեռիդ պատիվը չես պաշտպանում: Թոփ ու գյուլլեն կապել ենք:
ReplyDeleteЖенская логика - это твердая уверенность в том, что любую объективную реальность можно преодолеть желанием.
ReplyDeleteЖенщина - как чемодан. И нести тяжело, и бросить жалко.
Женщина - это пуля со смещенным центром тяжести: попадает в сердце, бьет по карманам и выходит боком.
Սեռի խնդիր էստեղ չկա, արդեն հոգնել եմ գենդերային հիմարություններից: Գոնե գիտես, թե օրը քանի աննոռմալ է անկախ սեռից, տարիքից զանգում դարդերը պատմում: ԶԶվել եմ, ապրել չգիտեն հիմիկվա մարդիկ, կյանքը հորինած խնդիրների վրա են վատնում, ծերանում, նոր են հասկանում:
ReplyDeleteՀ.Գ. Դա Հայաստանի ,,տանը նստած,, անգրագետ ,,կնանիք,, են այդպես մտածում, եթե մարդ մի քիչ ավելի քաղաքակիրթ է, հավատա ավելի լուրջ հոգսեր ունի... Հ.Հ.Գ. Վար, չգիտես, Սոկրատեսն ինչու է լռում? Չասաց, կայքը կասի, թե ոչ... ?
Խեղճ Արտյոոոոոմ: Ես հուսով եմ, դա ուրիշի մտքերն են, այլապես, Արմինեի մասին շաաաաաաաատ ավելի լավ կարծիքի եմ...
ReplyDeleteԱլփ ջան, առողջ մոտեցում է:
ReplyDeleteՍոկրատեսը վաղ թե ուշ կարտահայտվի: Երևի:
Էն ճամպրուկի մասին աֆորիզմը լավն է:
Արտյոմ ջան, մաս- մաս տուր, մարսենք:
Мужчины, которые не прощают женщине недостатков, никогда не насладятся их великими достоинствами- Ընգերոջս ստատուսն ա ադնակլասնիկում: Հիմա ինքը բանակում ա: Առաջ էս գրածը կկարդայի, կանցնեի, կամ գոնե կծիծաղեյի, կանցնեյի: Բայց էս թեմայից հետո դրել եմ, իրար հետ ծիծաղենք: Տղերք, կարդացի ինչ եք գրել, տենց էլ շարունակեք, բայց դե դրանց մասին ինչ էլ ասենք, դրանք մեր մասին գիդեմ, որ ավելի վատն են ասում...Աղչի, դու էլ մի խառնվի, էս տղամարդկանց խոսակցուցյուն ա...
ReplyDeleteՎարազդատ, այս վերջին ելույթ ունեցողի, ով կարծում եմ, Ե...ն է ու Արտյոմի որոշ մեկնաբանություններ բլոգում չէս պահի, չէ? Սա խնդրանքապահանջ է, հուով եմ հասկանում ես...,,Այլապես,, չեմ գրում, ինքդ էլ տեսնում ես, որ չափն անցնում են...
ReplyDeleteՄի հատ հըլը ԱՐԱԳ քնելու բոլորդ: Էս ինչ ա:
ReplyDeleteԲան ու գործս թողեմ, ձեր չանչոցներով զբաղվեմ, իյա:
Հիմա՝ թեմայից:
Պարզվում ա, որ երեխաների հետ որ կինը առավոտ հերթի կանգնում պաչվելու, դա ժամանակակից թեսթ է՝ ռամաշկի նման:
Սիրում է, չի Սիրում:
Բա:
К стати, ախչի, ինչպես արտահայտվել է ոմն մեկը:
ReplyDeleteՔո կասկածած Ե...ը տանը ինտերնետ չունի:
Իսկ եթե մինչև հիմա աշխատում է պալատում, ուրեմն մի աիբ արդեն կպել ա, կարելի է ներել:
Ալֆա' ջան, ցավոք իմ կարծիքները չեն... Ես ուղղակի մեջբերումներ եմ անում, իսկ որտեղ հեղինակը նշած չէ, ուրեմն աֆորիզմ է, կամ հեղինակը հայտնի չէ: Օրինակ այս մեկը Մարքսն է ասել,ես մեղք չունեմ.
ReplyDeleteЖенщина - это извращенный способ существования материи.
Քաոսը Ձեր կյանք կներխուժի...այ դերասաններ...սա այն իմաստուն տողերից մեկն էր, որը բլոգերը առանց հեղինակի կարծիքի հանեց, քանի որ ըստ իրեն դա այնպես էլ պարզ էր...Դե վայելեք Ձեր եփած կաշան..
ReplyDeleteՀ.Գ. Հետգրությունը սկզբից եմ գրում, որովհետև որոշակի կայուն կասկածներ ունեմ, որ էս դեմիս Անոնիմկեն Վահեն ա: Մի բան չեմ հասկանում ի՞նչու առանց պատճառի ընդդիմանալ, հակառակվել, թշնամանալ անգամ, երբ դրանց պատճառով տարբերակները հերոսության կարող են տանել:
ReplyDeleteՀիմա թեմայից: Ես գրեթե բոլորիդ ԴԵՄ եմ: Վստահաբար կարող եմ պնդել, որ նկարագրվածը միայն կնոջ կերպար չի: Հարյուր հազարավոր էսպիսի տղամարդիկ կան նաև ու արդարամիտ լինելով պետք է նրանց էլ տեսնել: Բացարձակապես որևէ տեսակի կասկած չունեմ, որ Սոկրատեսը նույն պատմությունը կարող է նաև տղամարդու մասին պատմել:
Ավելին, խնդիրն ավելի խորն եմ պատկերացնում ու վստահ եմ, որ նկարագրվածը մի ամբողջ հասրակարգի, ավելի շուտ հասրակարգից հասարակարգ փոփոխության արդյունքում մեզ պատուհասած չարորակ ուռուցք է:
Shnorhakalutyun Zinvor jan! Irakanum nkaragrvac iravichaky hertakan dasakan entadrutyunneri cikl e, vory shat parz nkaragrum e mer irakanutyuny. Ajstegh irenc karciqy artahajtac shat mardik shat hachakh en hajtnvum ajd iravichakum.
ReplyDeleteInch veraberum e kananc, Varzadat jan, hishecnem qo hodvacneric meky, mardik havasar en i skszbane, ankakh seric, tariqic, unakutyunneric ev zbaghecrac pashtonic.
Es arajarkum em qnnarkumy tanel voch te kananc temajov, ajl "entadrutyunneri vra gorcoghutyunneri irakancum ev dranic bkhac ardjunqner" temajov.
ReplyDeleteԵս հակընդդեմ առաջարկ ունեմ, եկեք բոլորով, շատ ակտիվ ու սրտացավ ու հետևողական քննարկենք, թե ինչու է էդպես: Ինչու ուրիշների մոտ էդպես չի, բայց մեզանում.
ReplyDelete- Եթե էտի սիրած ա պահում . . . .
Հենց հասկանանք միգուցե՞ լուծումներ քննարկենք:
Մաժամանակ երկու խելամիտ մարդ`Զինվոր և Նարինե: Ուրախ եմ, որ միացաք և այս անհեթեթությունը գոնե մի փոքր ուղղորդեցիք... Ի դեպ, Սոկրատեսի տեքստն ինձ հիշեցրեց մի դատավարություն, որին մի քանի տարի առաջ ներկա եմ եղել: Նույն ,,տրամաբանությամբ,,/արդեն որերերդ անգամ այս բառը չակերտների մեջ եմ գրում(:/... այսպես, նույն կերպ մտածելով, դատական նիստի ժամանակ, որում բոլոր կողմերը տղամարդիկ էին, մի այնպիսի անհեթեթ հայց բավարարեցին, որ Սոկրատեսի հորինած կնոջ մտահանգումները դրա համեմատությամբ տրամաբանության գիտական ուղեցույց են, այնպես որ բավական է տեքստը քննարկել` ելնելով գլխավոր դերակատարի սեռի տեսանկյունից...
ReplyDeleteԿարծում եմ, որ Սոկրատեսի նկարագրած կերպարը հորինովի չի: Ավելին, գլխավոր դերակատարն էլ ինքը չի: Իմ պատկերացմամբ գլխավոր դերակատարը դրա սրտամեռ ամուսինն ա:
ReplyDeleteԲԱՅՑ ի՞նչու է էդպես: ի՞նչ էք կարծում:
Ես էլ Ալֆ ջան մի անգամ նմանատիպ պատմության մեջ եմ ընկել: Որեմն էս Սելիմի շրջապտույտները իջնելիս մեքենայի ակը ծակվեց, արդյունքում մեքենան դարձավ անկառավարելի... Վերջում հայցը բավարարվեց:
ReplyDeleteՀ.Գ. Ալֆ ջան էս էլ թեմայի հետ կապ չուներ, բայց քո ժանրը շատ եմ հավանում, որոշեցի նույն ոճով գրել ))))
Ջոկեռից պրծանք, հմի էլ Սոկրատեսնա... Վար ջան դու կարողա Սոկրատեսի արխիվների տեղն էլ իմանաս?
ReplyDeleteԷդ Սոկրատեսի արխիվներով Ալֆն էլ էր հետաքրքրվում Վարոյից: ի՞նչ եղավ:
ReplyDeleteՎարազդատ, Արտյոմ, ահա և ձեզ ,,որոգայթի,, մասին նյութ... կարծեմ ուզում էիք տեղադրել, թեև , մեջբերում եմ ,, ես եդ սերիալից գաղափար չունեմ,,Վ. Կարապետյան ,,Ես էլ,, Ա. Գրիգորյան - մեջբերման ավարտը:
ReplyDeleteՀ.Գ. Զինվոր, ինձ թվում է, նախորդ անանունը հենց իմ Սոկրատեսի գործերով հետաքրքրվելն էր հեգնում...
ՇԵՆԳԱՎԻԹ
ReplyDeleteԶգուշացե՜ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը Գարեգին Նժդեհի Հրապարակ:
. . . . . . . .
“Եթե Հասմիկը, Գայանը ու էն "խեղճ Լիանան" դուս են գալի, ուրեմ մնում են մեծ կրծքերովները: Եթե մնում են մեծ կրծքերովները, ուրեմ էտի կամ Իռան ա կամ էլ էն թաղված Զառան: Եթե էտի կամ Իռան ա կամ էլ էն թաղված Զառան, ուրեմ էտի հենց էտ թաղված Զառան ա:
Հետաքրքիր է Լիալանյին ինչու է խղճում...
Ախր հիմա, որ ասեմ էլի կարող ա կռիվ սկսվի: Բայց գոնե հեգնելուց պետք ա պարկեշտություն ունենալ, ներկայանալ: Եթե իհարկե հեգնում էր:
ReplyDeleteԳանք սեռին:
ReplyDeleteՀԻմա պատկերցնենք, որ մտածողը տղամարդ է:
Ուրեմն:
Կապուտաչ վտիտ տղամարդ գնացքում փակել է աչքերը:
- Մի՞թե էդ զզվելին աղջկա հետ է: Յաաախք: Էն էլ մեծ ...ով: Фу, гадось какая. Անտաշ վայրենի:...
This comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteՄեկ հաղորդագրություն հանված է ապատեղեկատվության համար:
ReplyDeleteԲայց իրականում հետքրքիր է, Լիանան ինչու՞ է խեղճ:
ReplyDeleteАленушка братца любила до слез,
ReplyDeleteИ чтобы козленочком братец не рос,
Сестрица накапала в лужицу яд -
Отбросил копытца единственный брат.
This comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteԺողովուրդ, էս ադնակլասնիկը չի: Մի գռեհկացեք:
ReplyDelete-Ից, ից, ից
Անոնիմուսից
ին, ին, ին
երզանքների հարթակին:
,,Խեղճ լիանան երևի մեջներից գեշն էր,, - Սա իմ միտքը չէ, ծանոթ աղջիկներից մեկը բլոգում կարդաց- զանգեց, ասաց...չգիտես ինչու հրաժարվեց Comment ավելացնել, ես էլ խուսափեցի ,,աննամուսաանանիմուսանալ,,- իմ անունով եմ ավելացնում: Ամեն դեպքում, յուրօրինակ մոտեցում է...
ReplyDeleteՀ.Գ. Վարազդատ, ինչու ես մտածում, որ ամեն ինչ պետք է շեղված ու ապականված լինի, եթե չես նկատել, քեզ համար մի գաղտնիք բացահայտեմ նորմալ մարդկային հարաբերություններն ու խաղաղ գոյակցությունը, մնայուն արժեքներից կազմված արժեքային համակարգը ֆանտաստիկայի ժանրից չեն և ոչ էլ ,,հակաքրիստոնեակա,,...
Հ.Հ.Գ. Այծիկի վերաբերյալ մեկնաբանությունն ընդհանրապես տեղին չէէէէէէր, երևի ինչ որ մեկին ժամանակին թույն չեն տվել, մեծացել է...
Կարծում եմ էդ վագոնի կնիկը Լիանային խղճալու մի քանի առիթ ունի՝ նախ էն բանի համար, որ անհարկի կասկածել ու թեկուզ մտքում վիրավորել ու անիծել ա, հետո, որ դա էդ նույն խանութի նույն հարկաբաժնում աշխատելով, բացարձակապես անմասն ա իր ամուսնուց և ամենակարևորը՝ չէ որ Լիանայի կուրծքն էլ իր կրծքի պես փոքր է ըստ այդմ, իր աննորմալ մտածելակերպով, խղճալի:
ReplyDeleteԻնչպե՞ս կարելի է ստուգել ենթադրությունը:
ReplyDeleteԿամ, ընդհանրապես, կարելի՞ է առաջ գնալ, բայց ենթադրություններ չունենալ:
ԵՆթադրությունը մեր առջև դրված նկարն է, որին ձգտում ենք:
Ի՞նչ կլինի, եթե ենթադրությունը հանենք:
Հերթական ենթադրության ցիկլն եք սկսել: Կա առկա թեմա, ավելի արդյունավետ կլինի այն քննարկել:
ReplyDeleteԼիանային էլ խորհուրդ տանք, թող դիմի բժշկական միջամտության ու էլ խեղճ չի լինի...
կմն "չփլաղ" իրականությունը...
ReplyDeleteՀամամիտ եմ, որ ենթադրություններն առաջ են տանում, սակայն պարտադիր պայման է այն ստուգել, հետո դիմել քայլերի:
ReplyDeleteԱյս սյուժեի դեպքում քայլերը հիմնված են ենթադրությունների վրա, որը ակնհայտ տհաճ վերջաբան է ունենալու:
Իսկ եթե հարցնենք Սոկրատեսին, թե ի վերջո, ինչու է Լիանան խեղճ... Ուղղակի ,,խեղճ Լիանայից,, բայցի տեքստում էլի քննարկված լինելու արժանի կետեր կային, որ աչքաթող են արվել...
ReplyDeleteԵրբ իրականությունը ճփլախ, ա կամ ինչպես սա ա գրել չփլաղ,դեռ ոչինչ: Երբ նյարդդ, խիղճդ ա բաց ու չքողարկված՝ անկեղծ ես, բաց ու ըստ այդմ խոցելի: Էդ մետրոյի կինն, օրինակ, իմ կարծիքով ինքն իր համար ա նյարդը բացել: Ինքն իրեն ա ցույց տալիս: Չնայած սպառնալիք էլ կա, որ հաջորդ օրը էդ թաղված Զառան էլ կիմանա էդ մասին ու մետրոյի կինն ավելի խոցելի կդառնա:
ReplyDeleteԴեպքեր էլ կան, որ ուղեղն ա բաց ու անծածկոց: Ինձ թվում ա որ անոնիմուսներից ոմանց միավորում ա էս դիագնոզը:
Հարգելի համախոհներ, կրկին առաջարկում եմ քննարկել թեման, այլ ոչ թե վիրավորել մեկը մյուսին:
ReplyDeleteՈրքան փորձեցից հեռվից մասնակցել այս "գզվռտոցին", չստացվեց:
Կարծում եմ սեփական կարծիքն արտահայտելու և առաջ մղելու համար բացարձակ պարտադիր չէ մյուսների և նրանց արտահայտած կարծիքների մասին վիրավորական խոսքեր գրել:
Եկեք գրենք մեր կարծիքները` խուսափելով այլ մարդկանց կարծիքները, առավել ևս մարդկանց վիրավորելուց:
Համամիտ եմ, սիրելի Նարինե, թեև ինքս էլ երբեմն չեմ դիմանում ու անցնում եմ ,,գրոհի,,...
ReplyDeleteԶիվոր ջան, ես իրականում ջանում եմ բացել ներվս: Դեռևս չի հաջողվում: Այսօր փորձեցի ինչ- որ բան գրել: Չի ստացվում: Անկեղծ չեմ:
ReplyDeleteԲայց էդ վագոնի կինը ներվը չի բացում:
Սահմանափակ քառակուսի կին է: Անգամ եթե Զառայի հետ ծեծկռտվեն էլ, էլի դա էն չի, ինչ Սոկրատեսի մոտ է:
Նա բաց հույզի գեղարվեստական արտահայում գիտի: Ուսանելի արտահայտում: Անկրկնելի:
Զինվոր, "սա"-ն ցուցական դերանուն է ու մարդկանց պարագայում կիրառելը վիրավորական է:
ReplyDeleteԱխր սիրելիդ իմ իգական սեռ: Չեք տեսնում, որ չեն ներկայանում հերիք չի, նորմալ հունով ընթացող զրույցը լռճկվացնում են:
ReplyDeleteՕրինակ էս վերջինը՝ Լիանան թող դիմի բժշկի, որ խեղճ չլինի: Նման անլրջացումն էլ վիրավորանք եմ համարում ու եթե ինձ նկատի ունեք վիրավորող ասելով, հարկ եմ համարում հերթական քոմենթիս ավարտին զգաստացնել անանուններին, դա ուղղակի կոչ ա ընդհանուր լրջության մակարդակը իրենց անանուն ներկայությամբ չիջեցնելու:
Բայց եթե չգիտես Anonymous գրողը մարդ է, թե ինչ-որ յուպիտերցի, թերևս, կարող ես և ,,սա,,-ն կիրառել, Զինվոր...
ReplyDeleteԱնուն ունեցողներին շնչավոր եմ համարում, անանուններին ոչ, քանզի մի ծրագրի մասին եմ լսել, որը բլոգներում համապատասխան տեքստեր ա դնում հատուկ դրանք ակտիվացնելու կամ այլ նպատակով, դե համակարգիչը միշտ անշունչ առարկա է դիտվել:
ReplyDeleteՀարգելի Զինվոր և Ալֆա, ինձ շատ հետաքրքիր է Ձեր կարծիքը ենթադրությունների, դրանց հիման վրա կատարված գործողությունների և ստացված արդյունքների վերաբերյալ: Եթե Դուք դեմ չեք, կխնդրեմ տալ այդ թեմայով Ձեր կարծիքները:
ReplyDeleteՀիմնավորումդ թերևս գրագետ չէր, Զինվոր: Քո ասածը վերաբերում է էլեկտրոնային Ռոբոտներին ու դժվար պրակտիկայում հանդիպես հայերեն բովանդակությունը հասկացող, վերլուծող, քոմենթ արող ռոբոտի: Բացի այդ, քոմենթ անելուց լատիներեն սիմվոլներով տառեր ես լրացնում համապատասխան դաշտում, ինչը Էլ. ռոբոտներից պաշտպանվելու արդի լավագույն տարբերակներից մեկն է հանդիսանում: Ոչ մի ձև հնարավոր չէ հիմնավորել, որ "Anonymous" անվան տակ հանդես եկողները անշունչ են: Մարդկանց ցուցական դերանուններով մատնանշելուց առաջ չէր խանգարի մտածել իրոք խոսքը համակարգչին կամ ռոբոտի մասին է գնում:
ReplyDeleteԵնթադրությունն ինքնին առողջ, բայց ենթագիտակցական տիրույթում առաջացող իրողություն է: Դրա համար էլ ինչպես ինչ որ մեը վերևում նշել էր ենթակա է պարտադիր ստուգման՝ ապացուցողական բազայի առկայությամբ:
ReplyDeleteՄարդկանց մի տեսակ կա, որ ինձ ինչքան արագ քշելիս տեսնի ասում ա.
- Էլի հարբած ե՞ս:
Ենթադրություն ասածը սրանց մոտ արդեն ապացուցված ա ծնվում: Ոչ մի լաբորատոր անալիզ չի ապացուցի, որ մի գրամ չեմ խմել:
Եւ հակառակը եթե անհույս հարբած, բայց լավ դանդաղ եկար կանգնեցիր երբևէ չի կասկածի, որ խմել ես:
Նարինե, սիրելիս, իմ և Զինվորի թեմայից դուրս գրած Comment-ները կոչվում են ,,ինքնապաշտպանություն,,: Վերջինիս համար պատասխանատվություն սահմանված չէ...
ReplyDeleteԱնանուններին էլ չեմ պատասխանելու, դրանք ընդհանրական պխտորություն են բերում: Հատկապես, որ համակարգչային ու համացանցային զարգացումներից պատկերացում չունեն:
ReplyDeleteՄարդը, եթե բարի ու դրական միտումներ ունի ու եթե գրածն էլ բանի նման ա, բնականաբար մի անուն կամ մի նշան թողնի, որ իրեն տարբերես էդ գորշ անանունությունից: Եթե չի թողում ու լղոզվում ա իր պես մի 5-7 հոգու հետ,արձագանքի անհրաժեշտություն չկա:
Իհարկե եթե հիմա էլ չսկսեն վիրավորել:
Նմանատիպ ծրագրեր իրականում կան Զինվոր, բայց արի ու տես , որ նրանք էնքան են լկտիացել, որ հանգիստ կկարենան նաև նկար տեղադրել` պատկերված նասկի ու էլի ինչ-որ առորյա օգտագործման սկավառակ: Միևնույն ժամանակ իրենց ասենք... ատրճանակ անվանելով:
ReplyDeleteԻրականում, երևի ամենակարևոր մարդկային հատկանիշներից մեկը գիտակցել է, որ քո ցանկացած քայլի հիմքում ենթադրություն է ընկած, և որ դրանք կասկածելի են:
ReplyDeleteՍա կոչվում է քննադատական մտածելակերպ: ԱՌաջին հերթին՝ ինքդ քո նկատմամբ:
Սա էն սեփական ծառի հայտնի ասվածքի նման է:
Շնորհակալություն կարծիքի համար: Իմ կարծիքով, ենթադրությունների ամենավատ տեսակը քո նկարագրածն է, այսինքն, որ արդեն ապացուցված է` "կնիքը խփել են" ու այլ բբան ընդունելու ունակություն չունեն:
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteՀայե'ր, հերիքա իրար ուտեք:
ReplyDeleteԵնթադրության պարզ օրինակ- մի ,,աննամուսուսի,, գրած կարդացի, այնքան նման էր իմ և Վարազդատի ընդհանուր ծանոթներից մեկի ոճին, որ անգամ տարօրինակ էր թվում այդքանով հաներձ անունը չգրելը..Վստահ էի, որ իմ ենթադրած անձնավորությունն է Comment-ի հեղինակը, Վարազդատն էլ համոզիչ փաստարկներ բերեց, որ սխալվում եմ... Քանի կա սուբյեկտիվ մոտեցում, աշխարհը կկառավարեն ենթադրությունները... Բայց մի տարբերակ էլ կա, վատը մտածելու փոխարեն լավը մտածել... Հետո էլ մի հիմար հումորային պատմություն կա, որը, սակայն, այս պարագայում տեղին է. ինչ որ մեկն աղոթում է ,, Աստված իմ, եթե շատ ուշ լինի, իսկ ես դեռ տանը չլինեմ, թող ինձ հետ լինի այն, ինչ մտածու է կինս, ոչ թե այն, ինչ մայրս է մտածում,,...
ReplyDeleteԱլֆա ջան, շատ լավ օրինակ է...
ReplyDeleteՀեյ՞, մի տեսակ վախենում եմ, դատարկ սենյակներում: Մի՞թե ես էստեղ մենակ եմ: Խոսել քննարկել, անծանոթ օտար մարդկանցից հերիք չի չամաչել, նյարդդ ցույց տալ: Ապրել եմ ուզում ՁԵԶ հետ: Չկաք !!!
ReplyDeleteԵնթադրությունների մասին մի հետաքրքիր նյութ կա հոգեբանության մեջ՝ ինքնին իրականացվող մարգարեություն:
ReplyDeleteՍա մի իրավիճակ է, որի դեպքում մարդու ենթադրությունն իրականություն է դառնում իր գործողությունների միջոցով:
Օրինակ տնտեագիտությունից՝ խնայողության պարադոքս: Եթե հանրությունը ակնկալում է տնտեսական իրավիճակի վատթարացու, գործազրկություն և այլն, ապա տնային տնտեսությունների առաջնային ռեակցիան փողի խնայողությունն է ապագա վատ օրերի համար: Խնայողության մեծ ծավալը դուրս է գալիս շրջանառությունից: Արդյունքում, արտադրված ապրանքների մի մեծ զանգված չի վաճառվում, քանի որ մարդիկ դրան ուղղվող գումարը խնայել են: Գործարանները չեն կարողանում բավարար եկամուտներ ստանալ, կրճատում են աշխատողներին....
Ամեն ինչ իրականություն է դառնում, ինչպես ակնկալվել է:
Կյանքից ունե՞ք նման օրինակներ:
Պաշտոնաես հայերենի ամենաերկար բառը սա է ՝ արևաճաճանչազվարթափայլություններ էդպես:
ReplyDeleteՀ.Գ. Տես տնտեսագիտությունից ի՞նչ կա:
Կամ Կարդա Հե՜յ- ով սկսվող քոմենթը:
Չմարսվեց:
ReplyDeleteՑավում եմ:
Հարցեր տվեք, պատասխանեմ:
Քանի կիլոգրամ է՞ք կշռում:
ReplyDelete140 +- 4
ReplyDeleteԵթե ԴՈՒՔ ենթարկվում եք ընտանեկան բռռռռռնության ու արանքներում Գռռռզոի ախպոր պես չեեք կարողանում զուգարան գնալիս 3 ու կես եջանոց հաղորդագրություններ թողնել: Ուրեմն զանգահարեք մարդկանց իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ ՝էդտեղ Ձեզ անպայման կօգնեն՝ 094 469383
ReplyDeleteԵս Վարազդատն եմ:
ReplyDeleteԱռաջին անգամ նա խոստացավ, որ էլ չի կրկնվի: Չզանգեցի:
Հետո, երբ առանց դրա այլևս չէի կարողանում, նա սպառնաց, որ կզանգի:
Հեռախոսն անջատել ենք:
Հույսս ինտերնետն է: Կայքը չգիտե՞ք:
Չեմ հասկանում վերջին քննարկման նյութը: Եթե կարելի է բացատրեք:
ReplyDeleteՎարազդատ ջան, շատ սիրուն գործ է: Ով էլ լինի Սոկրատեսը, մեծագույն շնորհակալություն համով լեզվի համար: Չէի ուզենա հասարակության պրոբլեմներ տեսնել էս գործի մեջ, պարզապես շատ հաճելի էր կարդալ!
ReplyDeleteԻ՞նչ կա բռնության ընտանեկան տեսակից: Ձեզ երեկ ուշ երեկոյան զանգահարում էին, որ օգնեն: Չպատասխանեցիք: Այնինչ այնպիսի ուժեր էին մոբիլիզացվել, որ դժվար թե ինչ որ խնդիրներ չլուծված մնային:
ReplyDeleteՔիչ մնաց....
ReplyDeleteNarinen 4isht er, verjin qnnarkumn inz hamar el mut mnac...
ReplyDeleteԿիրակին կարծես այնքան էլ էֆեկտիվ օր չի բլոգային կյանքի համար: Այդուամենայանիվ, եթե էստեղ ինչ ու մեկը կա իմաց տվեք:
ReplyDeleteԱռաջին անգամ Anonymous-ի հետ համամիտ եմ, ինչպես և Նարինեի. վերջինն քննարկումներն անհասկանալի էին... Չեք ուզում պարզաբանել, թե այս ամենն ինչ առնչություն ուներ թեմայի հետ?
ReplyDeleteԻ դեպ, զավեշտալի զուգատիպություն է, այսօր ընկերներիցս մեկի հետ էի խոսում, պատմում էր. ,, Գործի տեղի ժողովուրդը ծնունդիս դուխի էին տվել, որ Աննան/Աննան իր կինն է/ զահլես չտանի, ասեցի ես եմ առել, հիմա էս քանի օրը հետս թարսվել էր, վերջը պրիզնատ եկա, որ օֆիսի ժողովուրդն են տվել, արդեն չի հավատում, ասում ա տենց անճաշակություն մենակ իմ բիվշիներից մեկնումեկն առած կլնի, արդեն չեմ իմանում դրա հետ ոնց անեմ,,...
Խորհուրդ տվեցի բլոգ մտնել, կարդալ, դեռ չգիտեմ ինչ է արել...
Զինվորի հետ սաունայում էինք:
ReplyDeleteՀերթական անգամ եզրակացրինք, որ կին կենդանին անտանելի գազան է:
Խեղճ Վալենտին:
Վարազդատ, դրանով ուզում էին ասել, որ Զինվորը կյանքում ու բլոգում հակասական մտքեր է արտահայտում, թե պարզապես ցանկանում էիր նրան կրակահերթի տակ կանգնեցնել? (:
ReplyDeleteՍաունայում իսկապես Վարազդատի հետ եմ եղել: Բայց ամենևին ոչ այն պատճառով, որ կանայք անտանելի գազան են:Ուղղակի էդ սաունան մի մարզահամալիրի ու լողավազանի տարածքում ա, ուր պարբերաբար հաճախում եմ, դա ուրեմն Գոլդս Ջիմն ա, ու էդտեղ կանանց սաունան, ինչպեսնաև հանդերձարանն ու բաղնիքը միանգամայն առանձին են տղամարդկանցինից: Եւուրեմն եթե Վարազդատն էլ բախտը բերում ա Երևանում ա լինում հնգնում ջրերս գալում ա:
ReplyDeleteԿանանց հետ սաունան լրիվ այլ թեմա է: Էդտեղ հաստատ չես գա էն եզրահանգմանը, որ կանայք անտանելի գազան են (Չնայած էս անգամ էլ ձևակերպումն էդպիսին չէր:)եթե գաս էլ գազան բառը արմատապես ուրիշ իմաստ կունենա ու արդեն մի քիչ անտեղի կլինի անտանելի բառը:
This comment has been removed by the author.
ReplyDeleteտեսնես ուր է փախել պարկեշտ զինվորի շինծու ԵՍ-ը
ReplyDeleteLavn e. Irakanutyun, vor dajan e ...
ReplyDeleteThank You and that i have a nifty present: How Much Home Renovation Cost house to renovate
ReplyDelete