Friday, April 23, 2010

Հիմա ի՞նչ անենք

1915 թվական:
Թուրքական բանակում ծառայում էին 300.000 հայեր, ռուսական բանակում՝ 200.000:
1915 թվական:
....

25 comments:

  1. es amachumem, erb ashxarhum asum enq 1500000-ov kangnel spanvel enq..........

    ReplyDelete
  2. Shat parz e- togh irenc banakum krvein....

    ReplyDelete
  3. Shat parz- togh irenq irenc hamar krvein... Mievnuyn e- mernelu ein...

    ReplyDelete
  4. Եթե անգամ մեռնելու էին, ապա հանուն իրենց ընտանիքի, երեխայի, հայրենիքի:
    Եվ հաղթեցին՝ Սարդարապատում, Բաշ- Ապարանում...
    Հաղթեցին՝ Սողոմոն Թեհլերյանով, ԱՍԱԼԱ- ով...
    Մեռան, բայց ԱԶԱՏ ԱՐՑԱԽՈՎ հաղթեցին:
    Մովսես Գորգիսյան, Մոնթե...
    ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ էր պետք:
    Նաև՝ հիմա:
    Միասնություն էր պետք:
    Նաև՝ հիմա:

    ReplyDelete
  5. Khelq er petq, haskanal er petq
    naev hima

    ReplyDelete
  6. Երեկ թուրք ծանոթներս ինձ գրել էին, որ մենք վառել ենք իրենց դրոշը, ու գրեցին, որ դա այդքան էլ լավ բան չի...
    Ու միարժամանակ նշեցին, որ մենք 95 տարի առաջ քույր ու եղբայրներ ենք եղել, ինչու է հիմա այդպես հիմա?
    Խաղաղություն են ուզում բոլորը` և մենք, և նրանք:Մեր ցավը խորն է:
    Բայց ինչպես հասնել?
    Արդյոք թուրքի մամային հայոյելով հասնելու ենք դրան?

    ReplyDelete
  7. Erek petq er ed turq canotnerin varel droshi pokharen, wor asel en 95 tari araj quyr ev eghbayr einq. Mardkutyan ed takanqy erbeq el hayin quyr kam eghbayr ci eghel... u en harcy, te inch a pokhvel lpirshutyan gagatnaketn e, noghkanq em aprum... Petq er es ,,inch a pokhvel,, asoghnerin wochnchacnel, u harcnel dranc harazatnerin, te inchu eq mez atum, inch a pokhvel, akhr menq ,,mterim,, einq? Ayd jamanak khaskanayin...

    ReplyDelete
  8. Ճիշտ ես, վերջին անանուն, ատելության դեմ ատելությամբ կռվել, խորացնել ատելությունը, թող իրենք չզղջան մենք էլ չենք զղջա ու արյու'ն, արյու'ն, արյու~ն...
    Կարմիր գույնը բոլորն էլ սիրում են, թեև շատերը չեն խոստովանում...
    Ու վառե~լ:
    Անպայման վառել` դրոշները, մարդկանց, քաղաքակրթւոյթուներ, ամեն ինչ մոխիրի վերածել:
    Ու ատե~լ:
    Ատելությունը մեղմում է ցավը, վրեժը քարացնում է հոգիդ:
    Ինչ փույթ, որ չես սփոփվում, կարևորը` ընդհանրապես դադարոմ ես զգալ:
    Եվ այնքան ենք իրար կոկորդ կրծում, մինչև էլ կրծելու բան էլ չի մնում:
    Երկու ժողորվդի փոխարեն մնում են մեռած աշխարհներ:
    Բայց դե ինչ կապ ունի, որ էլ հայ չի մնացել, ախր ՎՐԵԺ ենք լուծել` թուրք էլ չկա any longer!!!
    ԿԱՄ...
    Կարող ենք ամբիցիաներն ու նվնվոցը թարգել:
    Մտածել, գործել, հզորանալ:
    Հրեաները կարողացան:
    Success story!!!
    Եթե կարողացել են, ուրեմն հնարավոր է:
    Նախադեպը կա` ուժեղը միշտ ճիշտ է:
    Ուժեղանանք ու վերջապես հասկանանք, որ մեր թղթից շերեփով...

    ReplyDelete
  9. Ես դեմ եմ ատելությանը:
    Ատելությունը ես դիտում եմ որպես թուլություն, խաբուսիկ ինքնաապաստան:
    Կարմիր գույնը իմ կողմից նախընտրելի չէ:
    Ատելությանը պատասխանում եմ գուցե ոչ խոնարհությամբ, բայց բնավ ոչ ատելությամբ:
    Ես չեմ ատում և ոչ մեկին:
    Ինձ համար մարդը առաջնային արժեք է:
    Թուրքերին էլ չեմ ատում և դա չի նշանակում, որ հայրենասեր չեմ:

    Համաձայն եմ, պետք է հզորանալ, բայց խոնարհումով, մաքրությամբ,հանդուրժողականությամբ.. հավատո հիմքով

    ReplyDelete
  10. Խոնարհումով? Մաքրությամբ? Հանդուրժողականությամբ?
    ՑՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒ'Ն:
    Էդպես չեն հզորանում, էդպես լճանում են:
    Միշտ էլ էդպիսին եք եղել, դրա համար էլ երկիրը սատկում է:
    Եթե էլի չհասկացողներ կան, ատըելության կոչն ուղղված էր հենց ատողներին` ցույց տալու համար, թե եդ ինչքան ցացր ու անպետք երևույթ է:
    Հասկացեք, մենք պիտի պայքարենք էս ամենի դեմ, էսպես էլ չի կարող լինել: Մենք չպիտի կանգնենք ու աշխարհին ասենք` մեզ կոտորել են, աղջիկներին բռնաբարել են, տղամարդկանց ձեռքից զենքերն առել ու անասունի նման մեժորթել, խնդրում ենք, խղճացեք, ողորմացեք, գթացեք...
    Մենք պիտի բաց ճակատող կանգնենք ուժեղի դիրքում ու ասենք օգտվելով են խոնարհումից, հանդուրժողականությունից.. ու էդպես շարունակ էդ անասունները իրենց չնչինությամբ կարողացել են խաբել ու սպանել հայերի, ընդհանրապես, քրիստոնյաների ու դեռ առանց ամոթի համարձակվում են նայել մեր աչքերին: Մեր հողերը խլել, գողաել են, մեր հուշարձանները հողատակ են արել...
    ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ?
    Չեմ ատում, նողկում եմ:
    Կշարունակեմ զզվալ թե դրանցից, թե մեզնից, մինչև որ էնքան ուժեղ չլինենք ու դրանց հախից գանք:
    ՊԻՏԻ ՊԱՅՔԱՐԵՆՔ ԴՐԱՆՑ ԴԵՄ:

    ReplyDelete
  11. Ես էլ եմ պայքարում, բայց ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ ինչ-որ բաների համար, որոնք հաջորդաբար հստակեցվում են, ցանկությունից հասունանում միչև նպատակ, ապա դառնում իրականություն: Բայց ես իմ ուժերի սահմանում եմ գործում: Միաժամանակ աշխատում եմ ընդլայնել այդ սահմանը:
    Կան բաներ, որոնցից ես էլ եմ զզվում, ու այդ թվում են տկարությունը, խեղճությունը, վրեժը...այն ամենը ինչը կործանում է:
    Ցնդաբանությունս` Ձեր կողմից բնորոշված, խիստ կասկածում եմ, որ հասկացել եք հարգելի hero

    ReplyDelete
  12. Մենք մեր երկիրը հետ բերելու խնդիրը ունենք:
    Հիմա արդեն ոչ թե երազանքը, վերացականը, այլ ուղղակի հասանելի խնդիրը:
    Մեզ մնում է ազգային միասնություն և կամք:
    Որը ծնվում է, կա:
    Մեզ պետք է համոզմունք ու հավատ, որ մեր երկրի տերը հիմա էլ մենք ենք ու հետ ենք բերելու:
    Մեր պայքարով, հանճարով, իմաստությամբ, ուժով, խորամանկությամբ:
    Մեր ազգային պաշտամունքով և համամարդկային արժեքներով:
    .....
    Թուրքիայի դրոշի հետ կապված:
    Օրհան Փամուկը նույնպես թուրք է: Այդ դրոշը հավանաբար նրա համար արժեք է ներկայացնում: Այս առումով մենք նրան վիրավորում ենք՝ վառելով այդ դրոշը:
    Մյուս կողմից, եթե Թուրքիայի առաջադեմ մարդիկ չեն կարողանում փոխել իրենց երկրի վարքագիծը, վերաբերմուքը, դեմքը, ապա դա արժանի է արհամարանքի:
    Այո, ես արհամարում եմ Թուրքիան՝ իր դրոշով, հիմնով, բոլոր արժեքներով:
    Բայց ընդունում եմ Փամուկին... այլոց, ովքեր մարդ են, հետո նոր՝ թուրք:

    ReplyDelete
  13. Երիտասարդ, ցնդաբանությունը Ձեր խոսքերը չէին, այլ էս իրականությունն է` Ձեր ասածում ամփոփված... Ու դա հասկացեք ոչ միայն նախորդ մտքի ամփոփում, այլև` հաջորդի վերնագիր, այդ դեպքում կհասկանաք, որ հասկացել եմ...

    ReplyDelete
  14. Հերոս:
    Կրկին դիմում եմ քեզ:
    Դու փարոս ես:
    Այն լույսը, կերպարը, առաջնորդը, ով կտանի մեզ դեպի ավետյաց երկիր՝ Վան, Մուշ, Բայազետ, Սարիղամիշ, Մակու...
    Մեր երկիրը:
    Մեր ցնորքների ու ապագայի օրրանը:

    ReplyDelete
  15. Եթե այդպես եք գտնում, չեմ հակառավի, առավել ևս փորձի "արդարանալ":
    Իսկ կասեք, թե Դուք ինչպես եք պայքարում, նկարագրեք գործողությունը և ոչ թե խոսքը:
    Նախորդ թեմայում արժեքների մասին եք խոսել, իսկ կասեք ինչ եք հասկանում արժեք ասելով և այդ ոնց է պատահել, որ Ձեզ հաջողվել է տարբերել արժեքը ադաթից:

    ReplyDelete
  16. Մարդ, որ իրեն հերոս է կոչում...
    Զավեշտ...
    Հերոսներին ուրիշներն են այդպես կոչում...
    Ընդունում եմ, Ձեր մտքերում կան անգամ հերոսական երանգներ, բայց այն ամբողջ աղբը, որ բերում եք հերոսության լուսի հետ մեկտեղ, խավարում է առաջացնում:
    Լուսավոր հերոսի փոխարեն խավար կերպար եմ տեսնում:
    Հիացած չեմ...

    ReplyDelete
  17. Ինչպե՞ս տարբերել արժեքը ադաթից:
    Ադաթը մենք անում ենք չմտածելով: Դրա մասին համոզմունքը մենք չենք ընտրել: Դա մեր մեջ դրված է ծնողների, նրանց ծնողների... կողմից:
    Արժեքը դու' ես ընտրում:
    Ադաթը նպատակ չունի, արժեքը՝ քո կյանքի հիմնական նպատակի բաղկացուցիչն է, առանց դրա դու չես կարող հասնել քո նպատակինմ, իրականցնես առաքելությունդ:
    Ադաթը մասսակայան է, արժեքը՝ անհատական, քոնը:

    ReplyDelete
  18. ՊիԱր- Վարազդատը, փաստորեն, պատասխանեց Ձեր հարցին: Ես էլ մոտավորապես նույնը կասեի` ոչ առանց հեգնալի խայթոցների: Թեև տարբերություններ էլ կան` անհատականից այն կողմ կան համընդհանուր արժեքներ էլ` բոլորի համար, բայց , մեկ է, եթե արժեքը չընդունեցիր` քոնը չէ:
    Իսկ ադաթը կարող են չընդունել, բայց ճահճանալ նրանում:
    Խոնարհումն ու դրա նման քնքշախառն զեղումները միայն էն դեպքում կհամարեմ նորմալ, եթե իմանամ, որ իգական սեռին եք պատկանում, այլ դեպքում` կարհամարհեմ նման կերպ մտածող տղամարդուն:
    Թեև, վատ չէր ասված` պայքարել ոչ թե ընդդեմ, այլ` հանուն...
    Ալֆա - Ինձ այնքան էլ չի հուզում` հիացած ես, թե ոչ,ես չեմ կեղծում` անկեղծությունը քո իսկ կոչն էր: Ես, ի տարբերություն քեզ` հիացած եմ:
    Դեռ չէի հանդիպել նման ԲԱՑԱՐՁԱԿ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ մերօրյա աշխարհում: Խորապես ցնցված եմ անանունի տակ ստեղծած կնոջ կերպարով: Իրոք դու էիր էդ անանունը, թե ուզում էիր հեղինակային իրավունքներն ինքդ քեզ վերագրել?
    Լավ, մի վիրավորվիր, խոժոռվիր, այս վերջին միտքը ,,քվիտ,,-ի համար էր` ինձ էլ վիրավորեց, խոժոռեցրեց քո հերոսի ու ինքնակոչության վարկածը:
    Կյանքում էլ այդպիսին ես` երազանք?
    Այդ դեպքում, իրոք` եկեք հանդիպենք:
    Ի դեպ, նոր եմ նկատում ` անցա ,,դու,,-ի, կարող ես դա ընդունել որպես հաճոյախոսություն...
    Վարազդատ- Փարոս լինելու հեռանկարն ինձ չի ոգևորում, առաջնորդ լինել չեմ ուզում` ինձ ավելի ձգում է ,,Միայնակ գայլի,, գործոնը...
    TAKE CARE!!!

    ReplyDelete
  19. Մուսա լեռան քառասուն օրը...
    Այսօր ողջ օրն այդ մասին էի խորհում:
    Ֆրանսուհի ծանոթ ունեմ: Մեկ-երկու անգամ ասելուց հետո վերջապես կարդաց այդ գիրքը:
    Ցնցված էր...
    Ասում էր` երանի կարդացած չլինեի:
    Ասում էր` դա իմ կյանքը նախքանի ու հետոի բաժանեց...
    Այդ գիրքը հայկական ցեղաասպանության արհավիրքի, մեծ եղեռնի աննշան մասն է միայն արտահայտում:
    Այդ գիրքը գոյության համար պայքարի մասին է...
    Ով պայքարում է` կամ ապրում է, կամ նահատակվում:
    Ով չի պայքարում` մորթվում է...
    Դեմ եմ ատելությանը, բայց պատրաստ եմ ելնել պայքարի. տուն ունենք` պատանդված, անթաղ մեռելներ ու թաղված եկեղեցիներ ունենք... ԿԱՐՈՏ ունենք... ՑԱ~Վ...
    Չեմ ատում, չեմ ներում, չեմ մոռանում...
    Չենք պայքարում...
    Հուսահատված ու հիասթափված ենք:
    Ինքներս մեզանից հիասթափված...
    Հ.Գ.Քննարկումը կրկին տեղափոխվեց ,,թեմայից դուրս,, հարթություն... Ինքս էի սկսողներից մեկը: Ցավում եմ...
    Ինչքան էլ մեծ լինի hero-ին ըստ արժանվույն պատասխանելու ձգտումը` կլռեմ: Մենք իրար դեմ չէ, որ պիտի պայքարենք...

    ReplyDelete
  20. Հերոս,
    միայնակը լավ չէ:
    Թե գայլ ես, ուրեմն պիտի ոհմակ կազմենք ու հետ բերենք մեր երկիրը:
    Միայնակ ես, այստեղ ենք:
    Ինչ որ բան քեզ տարբերակում է,
    մենք էլ մնացածին նման չենք:
    Մեր միությունը մի հիանալի առանձնահատկություն ունի՝
    տարօրինակների ու առանձնահատուկների միություն է:

    ReplyDelete
  21. Ալֆա, աչքի առաջ մեծանում ես` արդեն կարողանում ես զսպել ներսումդ փոթորկվող տարերքը:
    regards!!!
    Իհարկե, միմյանց դեմ չէ, որ պիտի պայքարենք... Բայց/ Վարազդատին/ ես մեկ է, ում դեմ էլ պայքարեմ` մենակ եմ պայքարում: Ատում եմ, երբ ինձ են փորձում կցել ամեն տեսակի ոհմակներ, հոտեր, երամներ, երամակներ, վտառներ, պարսեր և այսպես....
    Դա իմը չէ:

    May your dreams come true!!!

    ReplyDelete
  22. Լավ, հերոս,
    ամեն դեպքում, եթե պայքարելիս զգաս, որ թիկունքդ պահել է պետք, ձեն տուր:

    ReplyDelete
  23. hero, հեռավոր պատկերացում անգամ չունես, թե ինչ տարերքի մասին է խոսքը...
    Թեև, Վարազդատը պատրաստ է թիկունքդ պահել)))))))))...
    Արձագանքի'ր, այլապես թեմայի շուրջ քննարկումը ,,կախվել,, է...

    ReplyDelete
  24. Ձեր բոլոր քննարկումներն են էստեղ մի անորոշ կետի շուրջ ,,կախված,,: Անորոշ, կցկտուր մտքեր, ժամանակ առ ժամանակ ուշադրության արժանի մի երկու կապակցված միտք ու էլի մտքերի մացակայություն... Իմ բացակայությամբ չէ, որ ,,կախվել,, է ,,քննարկումը,,:

    ReplyDelete
  25. This comment has been removed by the author.

    ReplyDelete