Monday, February 8, 2010

Քո կտավները հայաստանոտ են...

Մեկ անգամ եմ հանդիպել: Գյուղում:
ԻՆչ- որ բան կիսատ մնաց: Հայերեն չէր խոսում:
Հիմա, երբ թերթում եմ նկարների ալբոմը, զգում եմ,
որ Հայրավանքը միայն իմը չէ:
Անգամ իմ գյուղի հանդը՝ իմը չէ միայն:

Հիշում եմ Սահյանին՝
"Քո շրթունքները հայաստանոտ են..."

http://www.philiphagopianart.com/

p.s. Գորիսի առավոտը քոնն է:

15 comments:

  1. Մի ժամանակ Հայրավանքի մասին ասում էի. ,,իմ վանքը,,...
    Շատերին ճանաչեցի, որ նույնն էին ասում Հայրավանքի մասին...
    Այն յուրաքանչյուրինս է և միաժամանակ բոլորինս...
    Մի երաժիշտ գիտեմ, հայերեն չի խոսում, բայց հայ է, նվագում է օտարազգի կոմպոզիտորների, բայց նվագում է հայերեն, նրա ջութակն էլ հայաստանոտ է...
    Մեր սրտերն ու հոգիներն էլ երբեմն այնքա~ն ՀԱՅԱՍՏԱՆՈՏ են...

    ReplyDelete
  2. Էս ի՞նչ սեպարատ կայքերի ու կյանքերի քննարկում ա: Մեռա ասելով սա հանրային տարածք ա, կամ ձգտում ա լինել:Մեկ էլ Չտեսնեմ !!!

    ReplyDelete
  3. Ինչ առումով՝ սեպարատ:
    Սա ապրում է: Իմը, քոնը, Ֆիլիպինը:
    Ապրումը, իհարկե, հանրային զագացողություն չէ:
    Հանրային են ռադիոն, Հ մեկը... շարունակե՞մ:
    Ի դեպ, այդ հանրային լրատվամիջոցները բացարձակ անարձագանք են թողնում այն փաստը, որ հիմա Ֆիլիպ Հակոպյանը բնակվում է Հայաստանում՝ իր կնոջ և երկու երեխաների հետ:
    Եվ այստեղ ոչ մի կառույց չի մտածում, որ հետո խնդրելու ենք, որ նման մարդիկ բնակվեն մեր հետ, բայց ուշ կլինի:
    ՆԱ մարդկային այն կերպարն է, որի ծարավն ենք բոլորս:

    ReplyDelete
  4. ԻԺՈԳԱ.

    Ֆիլիպին չեմ ճանաչում,աներկբաորեն քո մեղքն ա: Ճանաչեմ,երևի դուրըս գա:Փոխարենը,դուրըս էդ հանրայինների շարքը շատ եկավ:Բայց ախր կարելի էր էլի շարունակել Հ2.Արմենիա,Ար,Կենտրոն,Երկիր մե...,Թու ինչ էի ասում, սա համազգային ա,ներողություն, համագալակտիկական: Մի խոսքով էդպես գազտված կարելի ա անգամ ամենաոչ հանրային հանրայինն էլ հասնել Շ...: Հասնել-հասնել ա, էս Ֆիլիպի փաստը մեջտեղ բերենք, սրանց սաղին փակենք,ուղարկենք գրողի ծոցը. խոսքը էս անգամ էլ Վիոլի մասին չի: Ի՞նչ էղավ,էդ տականքները էլ չկան,մեր կյանքը դառնաղի պղտորողներ չունի,Ֆիլիպն էլ հայրենիքում քեզ նվեր:Նենգափոխվավ ասելիքս:
    Այ էդ ա Նենգափոխում,այլասերում,ապատեղեկա...., զրպարտություն,սենսացիա,արտակարգ պատահար,մեզ մոտ չէ. Աֆրիկայում,ցանկալի ա հարավային: Հանեք, հանեք էս բառերն ու արտահայտություններն էլ իրանց հոմանիշներով,հականիշներով-բանով բառարաններից ..կ..ր արեք:

    Չէ հարցնում եմ,ու՞մ ա պետք,որտեղ պիտի կիրառեք: Հիմա,ո՞վ ա օգտագործում եսաուլ բառը:

    Ի՞նչ:
    Լավ-լավ, եթե տենց ա, թող մնան, պատմաբան են, բան են: Ասեցի. թող մնա, մեջբերում եմ նախարարներից մեկին "ԹՈՒՐԻՄԱՑՈՒՑՈՒՄ Ա ԵԼԵ",մեջբերման ավարտը:
    Մի խոսքով 16 են, 19 են, փակեք, ռադ արեք: Էդտեղ բազմաթիվ շնորհքով,տաղանդավոր ու հանճարեղ մարդիկ կան,էդ լուծարման հաջորդ օրը սրանք կարող են ավելի ու ավելի շատ մտնեն էս տեսակ չքնաղ բլոգներ ու ավելի ու ավելի ծավալուն ստեղծագործեն միանգամայն անվճար: Արդյունքում սրանք,ի տարբերություն Ֆիլիպի, ոչ հայրենիքում կկարողանան ապրել,ոչ էլ անդին:
    Է ավելի լավ կբոմժանան: Ուրեմն հանճարեղները ուղիղ աղբարկղ. կբոմժանան,մյուսները կգնան տաքսի քշելու:
    Հ.Գ.Բոմժերը, անգամ եթե աղբարկղից են սնվում, ստամոքսի խոց չեն ունենում:Ես ունեմ:Իժոգաս էլ գնալով ուժեղանում ա: Մի խոսքով, արագ որոշեք, եթե ռեալ անող էք, ավելի հանրային անձս առավել հանրային տիրույթ տեղափոխեմ:

    ReplyDelete
  5. Es in4 mec-mec en xosum es hanrain anziq...

    ReplyDelete
  6. Վերջին Anonymous, դուք էլ, մեղմ ասած, փոքր-փոքր չեք խոսում: Չեմ ուզում սրանով ասել, թե վերջին comment-ով հիացած եմ, բայց...
    Հեշտ է անունը թաքցնել ու բոլորին մեղադրել, հասկանալն է դժվար:

    ReplyDelete
  7. Աննկարագրելիորեն համզայն եմ Ալֆայի հետ: Չնայած Ալֆա կամ Զինվոր գրելով էլ ոչինչ չենք գրում: Էդ իմաստով իհարկե ամենաանխոցելին Վարազդատն է, չնայած կարծես թե նա էլ է երբեմն անոնիմուսանում:

    ReplyDelete
  8. Այս երեկոյից բլոգում վիճակը կտրուկ փոխվելու է:
    Ուզում եմ խոցելիության աստիճանս մեծացնել:
    Կդիմանա?ք:

    ReplyDelete
  9. najeci ktavnr@. inc dur ekav, bajc inc tvac hajastanot chein, mi tesak mexm, moneakan,bajc che, hajastanot chein. hajkakani megh xroxtutjun e petq ...

    ReplyDelete
  10. Այսինքն վերափոխվում ես անոնիմի՞:

    ReplyDelete
  11. Կտավները կրկին նաեյցի, Մարգարիտայի հետ համամիտ եմ, հայաստանոտ չեն, բայց ներթափանցված են հայաստանոտ կարոտով...
    Վարազդատ, ինչ ես խռովկանություն անում????

    ReplyDelete
  12. Ես որոշել էի էդ կտավների մասին չգրել, բայց արդեն քննարկումը կարծես ծավալվում է ու ես պարտավորված եմ զգում ասել իմ տեսակետը:
    Նայելիս զայրացա, ԱՆԿԵՆԴԱՆ ԵՆ, ոչ թե Հայաստանոտ չեն: Շքեղ կնոջ պատկերներ կան, էնքան անկենդան՝ ներսումդ ոչ մի ջիղ չի շարժվում: Քեզ ծանոթ բնապատկերն ու գույնն անգամ արհեստական ներկայացան: Համանման ոճով այլ նկարիչների նկարներ կան աչքդ տաքանում, լիանում ապրում է: Մի խոսքով . . .

    ReplyDelete
  13. ....Մի խոսքով Զինվոր, շատ խոսալուց իժոգան չի անցնում, ընդհակառակը, ինչ խնդիր ունես, ասա գուցե ունենանք համապատասխան անտիվիրուսը...

    ReplyDelete