Մեծ տներ են կառուցում, շքեղ վերանորոգում, կահավորում, անգամ տան ներսում զուգարան են կառուցում, բայց ...
հիմնական զուգարանն էլի դրսում է:
- Որդե խաց ենք ուտում, ըտե չենք...
Չէ', Երևանում Հայաստան չկա:
Ինչ- որ անորոշ հիբրիդ է:
- Հո դու էլ հերեվնցի չէ՞ս:
Հայկական գյուղը հատուկ պահպանվող տարածք է:
Հեթանոս տարածք:
Եկեղեցու դռանը թաշկինակ կապող տարածք:
Վախը բռնելու պատրվակով ապակե շշերից բլուրներ կառուցող տարածք:
Հայրապաշտության և կնոջը թեթև դնգստելու տարածք:
Էս նկարից հարյուր տարի է անցել, բան չի փոխվել...
Ճիշտ ես... տարածք, որը հատուկ է պահպանվում.
ReplyDeleteՏարածք`
- Կոֆեի բաժակից Նոստրադամուսին վայել գուշակություններ անող
- Կոստի գրպանում հանդիպում գնալուց առաջ սխտորի գլուխ պահող
- "Չհաշկռելու" համար մարդկանց հետևից աննկատ թքող
- Շորորի վրա "մոմ թափելու" եղանակով վախ բռնող
- Վատ լուր լսելիս վերնաշապիկի օձիքը կծող
- Վատ բան անելուց հետո եկեղեցում մոմ վառող
- Եկեղեցուն (Աստծուն)1000 դրամանոց սրբապատկերով կաշառող
- տարածք..., տարածք..., տարածք ...
Մաքուր ազգային մարդկային:
ReplyDeleteՊատկերցնում եք, որ մեգապոլիսի բնակիչը գնա վախ բռնելու, կամ մոմ թափելու...
Իսկ մենք գյուղում ենք՝ մաքուր զգացմունքների տարածք:
Այստեղ չի պլանավորվում այն, ինչը պետք չէ պլանավորել:
Այստեղ է, որ "թագավորինը՝ թագավորին, Աստծունը՝ Աստծուն":
Ավելի լավ է մութը, քան մղրըբը:
ReplyDeleteՄթին հեռվում եղած լույսը երևում է:
Ինձ էդ ամենը ավելի խորը ու ահազանգող ա թվում: 100 տարի նկարում ոչինչ չի փոխվել իսկ էն ինչ կա սարսափելի ա: Էդ գյուղը նման չի աստեկների գյուղւն, դրան հիմա շվեդական, հոլանդական գյուղն ա նման: Էդ նկարագրված գյուղը ինչքան էլ անդուր լինի քրդական, եզդիական, թուրքական, պարսկական գյուղի ա նման: Գնալով ոչ մի դրական տեղաշարժ: Ռուսները որ ռուս են խոտը դիզելու դիզայն ունեն օրինակ իսկ չկալովկեցի Հռափի տան պատերի սվաղված չլինելու պատճառը ամենավին էլ մի կովշ ավազի ու 10 պարկ ցեմենտի բացակայությունը չի: Հռափը չի էլ տեսնում, որ իր տունը գոմ ա հիշեցնում Էդ նույն սկզբունքով Հռափը տարին հինգից առավելագույնը յոթ անգամ ա լողանում: Սափրվելու հաճախականությունը մի փոքր ավելի նվազ ա:
ReplyDeleteՆրա սերունդը Հռափ ա մեծանում անգամ եվրոպական ամենաշքեղ մեգապոլիսներում, բայց լացս էլի գալիս ա, որ մենք քրդերին ավելի էնք նման քան Նարեկ գրողին, քան մեզ:
Համամիտ եմ զինվորի կարծիքի հետ: Հիմիգվա գյուղը փոխելա իր բովանդակությունը, կեղածա ու անմաքուր:
ReplyDeleteՁեր նշած շվեդական կամ հոլանդական գյուղերը Յունեսկոյով պահած գյուղեր են: Այնտեղ ապրող մարդուն փող են տալիս, որ մնա այդտեղ: Դրանք կեղծ են: Գյուղեր չեն:
ReplyDeleteՔրդական գյուղը իմ դուրը ավելի է գալիս: Պարզ, քոչվոր, մերկ...անլվա:
Կարելի է ատամները չմաքրել: Մեր պապերը հաստատ բլենս ա մեդ չեն ունեցել: Չեն էլ սափրվել:
Հարյուր տարի առաջ չեն սափրվել նաև նույն եվրոպական գյուղերի բնակիչները:
Մեր գյուղում պատը չեն սվաղում, քանի որ դրանից էությունը չի փոխվում: Դա քսվող կին չէ:
Էդ քաղաքում է, որ ձևը բովանդակությունից առաջ է:
Գյուղում մարդիկ ձևի հետև չեն ընկնում:
Պետք ա գոռալ՝ գոռում են, լացել՝ լացում են, սիրել՝ սիրում են:
Մեր գյուղում ձմեռը քայլում ես, խոտի դեզեր են, աթարի բրգեր... աթարի հոտ: Հազարամյա հոտ: Մաքուր: Հաց:
Հասմիկ տոտան տասը տարի առաջ մահացավ: Մեծ կին էր:
Էնքան էր աշխատել, որ ձեռքերի բոլոր ծալքերում տարիներով ներծծվել էր աթարն ու մուրը, խոտի բարն ու կովի կրծերի վրա տարդացած թրիքը:
Դա մաքրվում էր միայն, երբ Հուռտոն՝ Հասմիկ տոտան, խմոր էր հունցում:
Նրա ձեռքերը մաքրվում էին՝ այդ տարիների տառթը փոխանցելով հացին:
Դա մեր գյուղի հացն էր՝ մաքուր, անարատ, անկեղծ...
ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ մեր գյուղի արժեքն է:
Դա դուք՝ քաղաքաբնակներդ, չունեք: Եվրոպացիները չունեն: Դա ես ունեմ: Ես դրանով եմ հպարտ՝ անլվա, արիական, ԱՆԿԵՂԾ:
Տարածք (ավելի շուտ մոտ 50քմ ), որ թեկուզ 100 տարի էլ անցնի, միիիիշտ կմնա իմ ամենասիրելի անկյունն աշխարհիս երեսին........ Միշտ..... Իմ սրբության տարածք
ReplyDeleteVaaar, Hasmik totayi dzerqi hacy es el em hascrel utel ...... karotumem
ReplyDeleteՎԱ՜Ա՜Ա՜Ա՜Յ: Տեսասա՞ք: Ինձ ասաց քաղաքաբնակ: Էս տղեն մեկ մեկ մտածելու ունակությունը պարտքով ուրիշի ա տալիս:
ReplyDeleteԳյուղի հետ իմ անքակտելի ու կենսական կապը իրեն գոնե հայտնի է ախր:
Դու էնէնց ես ամեն ինչ խառնում, որ հիմա ստիպված եմ ինչ որ բաներ իրարից տարանջարել, որ հասկանալի լինի նաև քեզ, մինջև ինքնուրույն մտածելուդ ունակությունը հետ տան:
Ուրեմն էդ հացի, աթարով թխված հացի, քո պարագայում Հասմիկ իմ պարագայում Բավական տոտոյի ու մորս Նունիկ մորքուրի կերպարների իրական արժեքը քեզանից մի քանի անգամ լավ եմ հասկանում ու պատկերացնում, քանզի ես ամեն ինչն էլ քեզանից մի փոքր լավ եմ պատկերացնում մեր մեջ ասած:
Էդ Յունեսկոն լավ ասիր, փաստորեն աշխարհի բոլոր զարգացած, գյուղական ժամանակակից ավանդույթ ունեցող գյուղերը կեղծ թատրոններ են: Գյուղմթերքն էլ դե էդ Յունեսկոները կոմպով են սարքում:
Մերն ա լավը, որ զագացման ոչ մի միտում չունի ու ինքնակործանման ա գնում շատ դեպքերում: Մասսայաբար քաղցկեղածին ազբոխողովակներով բնակարաններ են սարքում ու ապրում են սյունազարդ ննջարաններում:
Ապշում եմ ախր,դու ինքդ կարծեմ ոգիդ նվիրել ես տգետ գյուղացու զարգացման ինչ-ինչ ծրագրերի: Դրանից ամեն ինչ գլխիվայր կփոխի: Չնայած,եթե դու քեզ ու գյուղը մերկ ու ցնոտ ավելի ես հավանում,տարակուսում եմ մի տեսակ, դեպի ուր ես ուզում փոխել:
Ես սիրուն ավանդական գիտակ գյուղ եմ պատկերացնում, երազում, որ շատ հանգիստ կարող է 5000 ական դրամ հավահել հակակարկտային կայան գնել ու չոռնալ անվերջ աստծո պատիժ կարկուտից ու կործանված բերքից: Սվաղած պատերով տներ, դրանից գյուղացին չի դառնա կեղծ կդառնա հասկացող ժպտուն, ոչ թե միշտ նոթերով, տխուր ու գոյատևող: Հա 100 տարի առաջ մեր գյուղը նման ա եղել սրան, ավելին սրանից ավելի զարգացած ա եղել շատ օրինակներով:
Հիմա նեխում ա՝ փտում հար և նման մեր եկեղեցուն, որ դարերով ոչ մի միլիմետր չի փոխվում ու չի զարգանում ի տարբերություն չսիրածդ երկրների դավանանքների, որոնք ամեն օր ավելի ընդունելի են դառնում իրեն դավանորդների համար, ի տարբերություն մերինի, որ գնալով մեզ՝ լուսավորչի հետևորդներիս, սկուտեղի վրա նվիրում ա եհովայատիպերին:
Էդ յուղոտ նկարագրածիդ հետևանքով ա, որ գյուղը դատարկվում ա: Սվաղեք պատերն ու ոչ միայն, վարդեր ցանեք ինչպես ձեր գյուղի հատ ու կենտ գեղեցիկ մարդիկ: Իսկ եթե ձեր գյուղում էդպիսիք չկան մի ալարեք մի 60-70 կիլոմետր թունելով էն կոմ քշեք մեքենան, էնտեղ տեսել եմ հաստատ ու դրանց մոտ ոչինչ չի կորչել սվաղած պատերից սիրուն ներկած դարպասից ու հարդարված այգուց:
Հերիք ա, Արդեն մոտ 2 դար նույնն էք անում:
ԿՈՒՆ մի դարձրեք ԿՈՒԼՏ:
Մտովի մտա մեր գյուղ:
ReplyDeleteՄի երեք հարկանի տձև հյուրանոց է: Տանիքները բրգեր են հիշեցնում է: Այդպես է և անունը: Ու գյուղից ոչինչ չկա այդտեղ: Սվաղած պատեր, եվրոպականին մոտեցված գռեհիկ ձևավորում....
Հետո Սերոժ պապիկի տունն է:
Մարդը ութսունն անց է: տարիների հոգսից կորացել է, կռացել, բայց չի դադարում օրն ի բուն աշխատել: Նա ավանակ ունի: Մի անգամ գյուղի էրեխեքը էշին էին հեծնում, պապիկը բորբոքվել էր, քփուր- քափարը կապել: Անկեղծ հայհոյում էր երեխաներին: Այնքան անմեղ էր հայհոյում, կարծես օրհներ նրանց:
Հիշեցի հերեվնցիքի "չարդ տանեմ"-ը, որը վաղուց արդեն հայհոյանք եմ համարում, կեղծիք, քծնանք, անհոգի ու անմարմին...
Հետո գյուղի կենտրոնն է: Կրկին գյուղ չհիշեցնող մի խանութ, կրկին ապաշնորհ ձևավորմամբ...ապակի, բետոն, երկաթ...Հերեվան:
Մի երկու տուն հին են, մի երկուսը՝ նոր: Նորերը սվաղած են: Հների պատերին աթար կա կպած: Աթարը թխում են: Տասնյակ տարիներ թխել են, չորացրել, այրել՝ տաքանալու և լավաշ թխելու համար: Աթարի բրգեր կան: Դեզեր... Կան նաև ներկած դարպասներ, կողքին՝ հարյուրամյա փայտե ճռռացող դռնակ: Խառն է հիմա մեր գյուղը:
Մոդեռնիզացիան ու ինդուստրիալիզացիան բերեցին բետոն, ապակի, երկաթ, կրկնօրինակում, ապաձև կենցաղ:
Հետո մի հին տուն կա՝ կիսաքանդ:
Սիրում եմ այդ տունը: Կարծեմ արդեն մարդ չի ապրում:
Հետո մեր թաղն է...
Հետո՝ բլրի վրա՝ գերեզմանոցը:
Բլրի վրա: Մեր սրբությունները պահում ենք գլխից վերև:
Սրբություն է մեր հողը, գերեզմանը, աթարի բուրգը, կիսաճուռ դեզը...
Կեղտոտ փողոցը: Ծաղիկներ չկան: Ծառեր էլ:
Գիտե՞ս, սա կարող եմ անել երկու ամսում: Ամբողջ գյուղը կարող եմ ծառապատել ու բուրաստան դարձնել: ԵՐկու ամսում:
Իսկ հերեվնցին, թեկուզ երկու դար էլ անցնի, էլ չի կարող վերածնել այն, ինչն ընդմիշտ կորցրել է:
Կգա օրը, երբ իմ գյուղացին կկահավորի իր բակը, կհարդարի դեզը, պատին կավ կքսի...
Կգա այդ օրը: Մեր համար ամեն ինչ դեռ առջևում է:
Իսկ ԵՐևանի համար՝ դա արդեն հետևում է:
Կուն իմ համար կուլտ է:
Միայն չգիտեմ, էն սվաղած պատերով այլանդակություններն ինչ ենք անելու:
ReplyDeleteԱմեն ինչ կարող եմ հասկանալ, օրինակ էն որ քո պես 200 տարի առաջ էլ ինչ որ մեկը մտածել ա, որ կգա օրը: Ու էդպես էլ չի եկել, անգամ խորհրդային կահավորման տարիներին: Չնայած էն էլ իր խանգարիչներն ուներ:
ReplyDeleteՄի խոսքով ամեն ինչ կհակսկանամ ու կմանամ իմ կարծիքին, քանզի դու էլ հիմա որ գլուխդ էդքան հաճախակի ցավում ա ուսիցդ մի քիչ ներքև դանակով կտրվածք չես անում, դեղ ես խմում կամ լավագույն դեպքում կոնյակ:
Մի բան չեմ հասկանում իմ աչքը խի էս խոթում էդ հերևնցիքին ու այլասեր Հերեվանը: Այ սևանցի ձեռներեց ջան, ըստ որում մանր, ես դեռևս գյուղաբնակ եմ ու եթե բնակավայրս փոխեմ աստված վկա դա էլի գյուղ կլինի:
Դու կամ չես հասկացել ինչի մասին եմ գրում էստեղ, կամ խայսթիդ համաձայն հակամարտություն էս փորձում բորբոքել:
Տես է, ինչ է կատարվում, ասեմ որ երկուսդ էլ անկրկնելի եք, խոսքիս ամենա դրական իմաստով: Վար դե քեզ վաղուց եմ սիրում, իսկ Զինվորին դեռ առաջին օրերից եմ սկսել սիրել:
ReplyDeleteԵս բլոգ եմ հրավիրել առնվազն արդեն 10-15 մարդ, ովքեր պարբերաբար միայն կարդում են, ու ինձ հաճախ զանգահարում ու կիսվում իրենց կարծիքը, թե Բլոգի, թե "կենտրոնական հարձակվողների" մասին` Վար ջան քո և Զինվորի: Հա իմիջայլոց ասեմ, որ սեռական շեղումներ և հիվանդություններ չունեմ:
Հետաքրքիրն այն է, որ նրանք էլ են թիմերի բաժանվել...
Ինչ վերաբերվում է գյուղին ու "չգյուղին":
Ես ինձ իմ "չգյուղում" ամենալավն եմ զգում, և ես գյուղի թրիքի հոտից, որոշ գյուղերի վայրենի ապրելակերպից ու կենցաղից էքստազ չեմ ունենաում:
Սիրելի Զինվոր,
ReplyDeleteսույն գալակտիկայի կենտրոնում դու չես, հետևաբար, ոչ բոլոր ընդհանրացումներն են քեզ վերաբերում:
Ժողովուրդ, էս մարդը գտնում ա, որ Փարաքարը գյուղ ա: Երևի Օդանավականն էլ Ձեր գեղի աստանովկեն ա, հա՞:
Հըլը Օռդագլուն ասես, կհասկանամ:
Սիրելի վերջին անոնիմ: Ոչինչ, որ սեռական շեղումներ չունես: Անգամ ոչինչ, որ երևանաբնակ ես: Մի տրտմիր: Երկու պարագայում էլ ամեն ինչ առջևում է:
Մի քանի օր է աշխատում եմ մի ռուսի հետ` Համաշխարհային բանկի աշխատակիցներից է: Ինքը առաջին անգամ է Հայաստանում ու մենակ Երևանն է տեսել: Ասում է Երևանը հավանելա, բայց չի կարողանում բացատրել թե ինչու: Ու Երևանը հավանելելա էն դեպքում, երբ էստեղի գործարարների հետա հանդիպումներ ունենում: Ինչ-որ անբացատրելի դրական բան է նկատում Երևանում: Բայց ինչ?
ReplyDeleteՊի Առ ջան, էդ մարդուն հանեք բերեք գյուղերը:
ReplyDeleteԹող ներծծվի հայկականությամբ:
Ես մի ընկեր ունեմ՝ Ջեյսոնը: Նա երեք տարի ապրեց Հայաստանում: Հիմա հայերեն է խոսում: Աղջկա անունը Անուշ է դրել: Աղջիկն էլ արդեն հայերեն է սովորում: Նա Քյավառն իր երկրորդ հայրենիքն է համարում:
Հայ արմատը ճանաչողը սիրահարվում է հայկականությանը, սիրում է մարդուն, տեսնում է արմատը, որի վրա աճում ենք բոլորս:
Քաղաքում դա չի երևում:
Իսկ քո ռուս գործընկերը երևի արդեն հոտը զգում է: Դա վառվող աթարի հոտն է: Շատ գործարարներ գիտեմ Երևանում, ում վրայից այդ հոտը՝ մարդու հոտը գալիս է:
Մարդախոտ:Կասեն քյավառցիքը:
Տեսե՞լ եք Գորիսի գյուղերը:
Մարդիկ կես դար չկա, ինչ քարանձավերից դուրս գյուղեր են կառուցել: Բայց նրանց դեմքին անգամ դեռ կգտնեք քարանձավի մարդու կոպտությունը, հայ մարդու համառությունն ու կամքը: Ավանդությամբ ու անձնական ընկալմամբ խաչակնքող քրիստոնյային:
Հիմա Երևանում շատ են քարանձավներից եկած մարդիկ: Մարդիկ, ում տան մի հատվածը գոմ է եղել: Ու եթե այդ քաղաքում արժեքավոր բան կա, դա այդ գյուղացին է՝ գիտնական, գործարար, ուսանող, նպատակասլաց, համառ, հաջողության համը զգացող, վերածննդի կարոտ:
Նա զուգարանից դեռ չի կարողանում դուզգյունի օգտվել, ատամները դեռ չի լվանում, բայց որ հրդեհ լինի, նա անձը կզոհի՝ փրկելու համար գրկանոց երեխուն: Լավ պահեք գյուղացուն, անգամ ՝ Երանում:
ՄԵՐ ԿԱՆԳԱՌՆ ԱՅՈ ԶՎԱՐԹՆՈՑՆ Ա ՈՒ ԷՆՏԵՂ ՊԱՏԻՆ ԳՐՎԱԾ ՉԻ, ՈՐ ՎԱԼՈԴԸ ՍԻՐՈՒՄ Ա ԳԱՅԱՆԻՆ ԿԱՄ, ՈՐ ՍՈՒՍԱՆԸ ..Զ - Ա:
ReplyDeleteՓարաքարը, ուրեմն, ամենաիսկական, ամենաշքեղ գյուղերից ա՝ իր անծայր այգիներով, խաղողով, Փարաքարի բազալտով միայն փարաքարին հատուկ տոներով ու դրա հետ կապված հազարավոր ծես ու ադաթով, որ էլի միայն էդ գյուղին են հատուկ: Փարաքարը դարավոր ավանդույթներ ունի ու թեև թրիքը մի քիչ պակաս ա, բայց մարդիկ իրաիրց պտղի ու բանջարի արարման նորանոր հունար ու ձև են սովորում ամեն օր: Իրենց առօրյա, կենցաղային հրաշքը իրենց արարած կախանի տանձը, աներևակայելի տեսք ու բույրով զարմանազան չրերն ու օշարակներն ու հոկտեմբերյան մաճառն են համարում: Մաճառը գիտե՞ս, որն ա բալես. Կարտոլը լաաաավ ճզմում, ճմռում ես . . . .
Չեմ պատմի երկար: Անընդունելի եմ համարում անհաջող ծաղրդ նաև օդանավակայանի մասին: Այո Փարաքարը նաև օդանավակայանն ա, նաեվ օդանավի հավաքարար Լուսյան, որը սպիտակ խալաթի գրպանում ձեր աճեցրած ամենա մեծ խնձորի չափ գիլեքով խաղողի ճութ էր պահում ու գիլա-գիլա նվիրում էր օդանավ նստող ու իջնող սիրուն էրէխեքին:
Քեզ սովորաբար կարծես հատուկ չի անհիմն հայհոյանքը, ախր դու ուր Փարաքարն ուր: Նիկարագուայի գյուղերից էլ գրի ավելի օբյեկտիվ լինես երևի:
Հ.Գ. Ի տարբերություն համեստագույնության մառլայով շուլլված ծանրիդ, երբեք հավակնություն չեմ ունեցել գալակտիկայի կենտրոնը լինել, ինչպես երբեմն նկատում ու աղաղակում ես ինքնապաշտպանական մոտիվներով: Ազնվորեն ասում ու գրում եմ էն ինչ մտածում եմ: Դրանք հիմնականում լավ փաստարկված են էդ փաստարկված լինելու ապացույցներից ամենաթույլը հենց թեմայի հետ կապ չունեցող պատասխաններդ են:
Հ.Հ.Գ. Գալակտիկան ի դեպ իր առանցքով բանով կարող եմ այսուհետ քեզ թողնել, քանզի զրույց վարելու կուլտուրադ գոնե իմ հետ շփումների պարագայում հատատևորեն ցած ա միտում:
Հասկացա,որ Փարաքարը գյուղ է: Իսկական հայկական գյուղ: Իր խնձորով, մաճառով, խաղողով, չրերով.... Մաքսային հատուկ գոտում երեխաներին խաղող նվիրող գյուղացի տատիկով...Խաղատնային բիզնեսի Դարավոր ավանդույթներով գյուղ... փշալարերով մարդկային փորագրումներից պաշտպանվող օդակայանով գյուղ:
ReplyDeleteԼսե՞լ ԵՔ, խաղողի և մարդկության մասին հայտնի ասացվածք կա:
Չէ', էս ամենի մեջ քեզ մի բան ա փրկում՝ Լճաշենը:
Մարդկության հնագույն օրրաներից մեկը՝ իր հեթանոսական և քրիստոնեական բնակավայրերով, տաճարներով, բառ ու բանով, երգով ու պարով, ԴԵՄՔՈՎ, ավանդույթով, Կապուտան- Սևանով:
Թե չէ՝Փարաքյար:
Փայլդ եմ տեսնում տաՄՈՒԿ աչքերի,
ReplyDeleteՈւ ոգևորված ճարտասան լեզուդ,
Հաղթած էս կարծում մտքերդ առտնին,
Գոհունակությամբ նազարավայել:
Բայց ի՜նչ լավն ես երբ առանցքում ես,
Ու երբ առանցքն ա քո մեջ:
Էդ կինոն էս երկու օրն ես նայել, հա՞:
ReplyDeleteԲայց առանցքի մասին ճարտասանությունը քոնն ա:
Պատկերցանում եմ, եթե երևակայությունդ փորձի վրա հիմնվեր, ինչե~ր կգրեիր:
Երևի պոետ դառնայիր:
Չէ, աշուղ:
Գյուղ...
ReplyDeleteՔաղաք...
Հայաստան...
Պետություններ...
Մոլորակներ...
Տիեզերք...
ՔԱՈՍ:
մենք այնքան ենք շաղախել ու ապականել ամեն բան, որ վերադարձ չկա, իսկ նույն ճամփով առաջանալ այլևս չի կարելի...
Հ.Գ. Վարազդատ, դու արդեն մուսա ես դարձել? Զայրացնում ես մարդկաց ու նրանք...
Մի քիչ էլ բարկացրու Զինվորին, գուցե մեր օրերի մեծագույն գրողներից մեկն է ննջում այդ կեղծանվան ներքո և ժամանակն է արնանալ...(:
Բզբզում, քաշվում եմ կրաղ:
ReplyDeletechange management
Who's the new manager?
ReplyDeleteՉգուշակեցիր change manager, ես Երեվանում չեմ ապրում, այլ նրանից ավելի հեռու քան Դու` գյուղին ու նրա կենցաղին ավելի մոտ, քան Դու, աշխատում եմ այդ գյուղացու բարեկեցության համար, ինչպես երբեմն Դու, եվ ավելացնեմ նաեվ, որ ամեն դեպքում, հիմա չեմ կարող ապրել գյուղում, միգուցե խոր ծերության, միգուցե, բայց եվ այնպես մեծ հույսեր ունեմ, որ գյուղացին, մեր հայ գյուղացին, գյուղացուն վայել կապրի մեկ օր, չմոռանալով իր նախապապերին, ինչպես եվ ես:
ReplyDeleteՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿԶԲՈՒՄ.
ReplyDeleteԷն, ինչ հիմա կարդւմ էք գրել եմ բլոգ նայողի ինձ ուղղված վերջին քոմենթից անմիջապես հետո: Ուղղակի ինտեռնետս վատն էր ու չէր տեղադրվում:
***
Դառնամ Ողորմի տի տամ առողջ բանականությանդ, որ անհույս մրափում ա բլոգային տիրույթներում:
Ես հիմա նորից աչքի անցկացրի այս ողջ պոլեմիկան ու հաստատվեց էն տխուր հիպոթեզս, որ ես ինձ խորթ խաղ են խաղում:
Խնդիրը, թեման կարող էր հրաշալի ու առողջ, օրգանական քննարկում ունենալ, եթե . . . .
Օրինակներ կան անգամ այս բլոգում, երբ կարևոր ու ջերմ մի բանի մասին մի քանի ժամ շփվել ու քննարկել ենք՝ առանց չար կռվի, միմյանց համար իրողություններ էնք բացահայտել:
Հիմա ու հիմնականում էդպես չի.
Ա Փ Ս Ո Ս.
Հիմա ուրեմն քայլում էն ամեն ինչի վրայով, մենակ թե ...
Մենակ թե գիտեք ի՞նչ լինի՝ կռիվ: Լավ էլի թող լինի, բայց թող առաջանա այն, ոչ թե հորդորվի:
Եզրահանգման այլ ճանապարհ չկա, քանզի երևույթները, իրողություններն ու ճշմարտությունները, որոնց մասին հիմնականում հար և նման ենք (ՎԱՐԱԶԴԱՏԻ հետ)վերջին խոսք ու զրույցի ժամանակ, արժեզրկվում ու բարոյազրկվում են: Մի մարդու պատկերացրեք ՝ առաքինի, ազնիվ, նախանձելիորեն հասկացող: Խոսում էս նրա հետ, շփվում, քեզ էս կիսում ինչպե երբեք: Գիտես իրեն՝ ինքն էլ քեզ, ինչպես գրեթե ոչ ոք: Ներսդ գիտի, ապրածդ, առավելություններդ, թերություններդ:
Հիմա:
Մեկ էլ էս թերություններիցդ մեկի վրա (Ես դա իրավամբ թերություն չեմ կարող համարել) իր արևին կոնֆլիկտ ա բզբզում իր իսկ տարածքում:
ԱԶՆՎԱԳՈՒՅՆ ՔԱՅԼ:
- Դու, ախր, շատ էս միանգամից արձագանքում, ամեն ինչ սրտիդ ամենահարազատ մասին էս է մոտ ընդունում: Մե քիչ պետք ա ավելի իներտ հըլնես:
Մեջբերման ավարտը:
Գիտեմ:
Անկախ ամեն ինչից առավելություններիցս մեկն եմ համարում ԴԱ:
Էն, ինչ մասին նուրբ ասած բանավիճում էինք, առօրյա, իրական զրույցներում գրեթե տարաձայնություններ չունենք:
Հիմա երկուսիս համար էլ ծանր ու անհանգստացնող մի իրողությունց եմ խոսում, գրում եմ, վշտանում, տառապում եմ մի խոսքով: Մեկ էլ ուրեմն հարևան բակի հավանոցից մի հարձակումներ, բորբոքումներ, աննման մի կռիվ՝ իսկական Դժբախտ երժանկություն:
Ինքն ինձ ախր գիտի:
Դատողությունների ընկերքներ փորձի վրա չհիմնված երևակայությանս մասին . . .
Շեղվում եմ կներեք. Իսկապես հուզված եմ:
Հիմա ցավոք ես բավականին ուշ հասկացա, որ ինձ դերակատարի կարգավիճակում են վերաբերվում ու դերը պարտադրված ա ու պայմանավորված նյարդիդ բաց լինելու աստիճանով: Մի քանի անգամ հստակ նշել եմ, որ էստեղ ես առանց պաշտպանության եմ քայլում: Նետում եմ էն ինչով կռիվ էն գնում, խաղում եմ նյարդովս՝ բաց, տաք ու անկռիվ: Ուրշ խնդիր ա, որ էդպես բաց նյարդով էլ կհաջողվի ինձ ու մեզ վիրավորողներին տեղը դնել, բայց երբ չես էլ սպասում ՞՞՞՞՞
Դրան իհարկե կարելի է հակադրել նանրամիտ մշակված սառնարյուն մի ինտրիգ: Ու դա հաստատ կստացվի եթե էնպիսի մեկն ա ձեռնարկել ումից ամենաքիչը կսպասեիր կամ չէիր սպասի ընդհանրապես: Մոտիվը պրիմիտիվ ա՝ ամեն բլոգ նայող առանցք իր սերիալն ա ուզում ունենալ սա էլ ինչպես պարզվեց բացառություն չի:
Սերիալներին հայհոյել, նշավակել ա պետք, բայց դու քոնը պետք է ունենաս, ուր բարոյականությունդ մի քիչ ավելի շատ ես խառնում արտաթորանքիդ հետ ու հերթական սերիան պատրաստ ա: Էստեղ չգիտեմ ոնց, բայց տելեում դրա մասնագետները գոնե գերակշիռ լսարան են տանում, հարակից բոլոր հետևանքներով(Ռեյտինգ, հովանավոր, գովազդ, փող)
Սա ինչ ա անում չեմ զգում, փորձում ա երևի, բայց ի՞նչու իմ վրա ??????
Ամեն ինչ իսկապես պայծառ ա ու չքնաղ ուղղակի ես մի բան չեմ հասկանում՝ ես ի՞նչ ունեմ էստեղ անելու:
Հազարավոր էսպիսի բլոգներ կան՝ իրենց բլոգ նայողներով, առանցքներով ու առանցքակալներով:
Ես էդ տեղերում երբեք չեմ հաստատվել՝ իմ տեղը չի: Էստեղ՝ եկա որովհետև ինձ խաբեցին, թե սա ուրիշ տարածք ու տիրույթ ա:
Ինձ սովորաբար կարողանում են խաբել, երբ ես գիտակցաբար չեմ հաշվարկում էդ հանգամանքը:
ՄԻ ԽՈՍՔՈՎ:
Տարածքն էր ափսոս:
Չեմ պատրաստվում էստեղ էլի լինել, քանզի անհաջող սերիալի դերակատարի պաշտոնն ինձ էնքան էլ հարմար չեմ համարում:
Այսպես, այսպես...
ReplyDeleteՄի տեսեք ինչ կտրուկ հեղաշրջում է տեղի ունեցել իրադարձությունների մեջ:
Զինվոր, միթե ժամանակն է նահանջելու, բա ուր մնաց այն գեղագիտական ու խոհափիլիսոփայական մտքերի կրողը:
Այո Դու ընդամենը մի դեր էիր խաղում, որը իրոք քեզ սազական չէր:
Շնորհավորում եմ խելամիտ որոշման կապակցությամբ:
Հարգանքներով` Անանուն:
Դերակատարներին՝
ReplyDeleteմարդը դերակատար է իր բոլոր միջավայրերում՝ ընտանիքում, համայնքում, աշխատավայրում, բլոգում, որը նույնպես համայնքի տեսակ է:
Մարդը Դերակատար է:
Լավ, վատ, լավ համայնքի, վատ համայնքի, լավ սերիալի, վատ սերիալի: Եվ եթե սերիլաը վատն է, ինքն էլ՝ որպես դերակատար, դրանում իր բաժինն ունի:
Դերակատար է:
Հիշու՞մ եք, Շեքսպիրի տողերը՝ Ի՞նչ է մեր կյանքը՝ ԽԱՂ:
Հիմա ես չեմ հասկանում ֆրուստրուացիայի պատճառը:
Ավելի պարզ բացատրեմ այս համայնքի դերերի դասավորությունը:
Ես, ինչքան էլ որ տարօրինակ է, ունեմ ավելի շատ համակարգողի դեր: Գլխավոր դերակատարը Զինվորն է, Ալփան, Վահեն.... կամ էր, ովքեր արժեքավոր նյութերի և կոմմենտների հեղինակն է:
Էլի շատ մարդիկ կան՝ անոնիմ կամ անունով, ովքեր մասնակցում են, համայնքի անդամ են: Ավելի շատ մարդիկ կան, ովքեր կարդում են, նրանք էլ են համայնքի անդամ:
Բոլոր մարդիկ ինքնակամ են ընտրել իրենց դերերը: Ոչ մեկին ոչինչ չեմ պարտադրել:
Հիմա մտնում եք, դուրս եք գալիս, դուք որոշեք:
Խաբեությունն այն է, երբ մարդը չի գիտակցում, որ ինքը դերակատար է ամենուր՝ տանը, աշխատավայրում...
Եթե իրենց դերակատար չեն համարում, ապա՝ ի՞նչ են համարում:
Դուք ձեզ ի՞նչ եք ընդունում, եթե ոչ՝ դերակատար: Դերը ընտրությունը ձերն է, բայց որ դերակատար ենք բոլորս՝ դա չի քննարկվում:
Ես մոռանում եմ, որ մարդիկ կան, որ գտնում են, թե իրենք անճառելի ու անքննելի են:
Այս դեպքում իենք դերակատար չեն: Այլ հեղինակ, միայն՝ հեղինակ: Մնացածը կարող են կատարել իրենց գրած դերերը՝ խամաճիկների նման:
Այս մարդկանց հենց պարզ է դառնում, որ դերակատարումը հավասարազոր հարաբերության հիմքում է, նրանք լքում են այդ տունը, համայնքը, բլոգը:
Սա չի ելքը:
Մարդն իրավունք չունի իրեն մշտապես շրջապատել հիացած երկրպագուների բանակով և ծրարված ապրել: Նարցիզիզմը գիտեք ինչ է:
Քանի որ կողքի մարդն էլ ցանկություն ունի, որ իրենով հիանան:
Դա չկա՝ հարաբերությունը հավասար չէ: Այն վաղ թե ուշ կործանվելու է:
Ծափահարությունները ընդունելուց պետք է մտածել նաև ուրիշներին ծափահարելու մասին: Մանավանդ, որ այդ ուրշները կարող է և մերձավորներ են: Ընտանիքի անդամներ, ընկերներ...
Այսքանը: Մնացածը դուք որոշեք: Ես մնում եմ:
Բայց մի հարցում անկեղծանամ:
ReplyDeleteԵրբ գրում էի ծափահարություններին սպասող կերպարի մասին, մի պահ հասկացա, որ ես էլ դրանից զերծ չեմ:
Լսեք, այ իմ սիրելի դերակատարներ, ախր Սունդուկյանը, հազար ողորմի, հիմա շրջվեց դագաղի մեջ, շատ լավն եք է...շատ համոզիչ եք խաղում:
ReplyDeleteԻմ ոտնկայս ծափահարությունների կրակահերթը ուղղված է հենց Ձեզ:
Դե ալարում եմ անունս գրեմ, գիտեք էլի ումն է այս անկեղծ հիացմունքի մենաշնորհը:
Բայց մի առաջարկ ունեմ, Վարս, ռոտացիոն կարգով փոխել դերակատարներին:
Սիրով` Դերասան:
Ականջդ կանչի Բեկթաշյա~~~~~~~~~ն:
ReplyDeleteԷնքան անկեղծ էր այս ամենը, որ մարդկանցը թվում է, թե ձև ենք անում:
ReplyDeleteԶԻնվորին կարծես կորցնում ենք անվերադարձ:
Առաջարկում եմ ստորագրահավաք սկսել նրա վերադարձի օգտին:
Եթե ուզում եք նա վերադառնա, ուղարկեք Ձեր ցանկությունը հիմնական մասում դրվող փոստում:
Էշն ու շունը կռվում են` ոսկորն է ավելի համով, թե խոտը: Շունն ասում է` ոսկորը, էշն ասում է` ոսկորը: Գալիս է մի իմաստուն մարդ ու ասում` մի կռվեք, ավելի լավ է խոսեք սննդի մասին, ոչ թե ոսկորի կամ խոտի: Եվ ինչ? Բռնում, էս մարդուն կծոտում, քացու տակ են քցում... ու շարունակում կռվել:
ReplyDeleteԵրբ հայը ի վիճակի կլինի խոսել սննդի մասին???