Այս մարդը հայտնի Պունակարեի խնդիրն է լուծել: Արժանացել է միջազգային մի շարք մրցանակների, հրաժարվել է:
Անցյալ հազարամյակի հարյուր հանճարների շարքում ճանաչվել է իններորդը:
Հիմա պարգևատրվել է մեկ միլիոն դոլարով վերը նշված խնդրի լուծման համար, սակայն հրաժարվում է վերցնել:
Ապրում է Սանկտ Պետերբուրգում, հիմնականում չի շփվում մարդկանց հետ:
ԱՅՍ ՄԱՐԴԸ ԻՆՉ ՈՐ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԲԱՆ Է ՀԱՍԿԱՑԵԼ... ՈՒ ՀԵՌԱՑԵԼ Է ՄԱՐԴԿԱՆՑԻՑ:
...ինչպես Զրա՞դաշտը:
Человек Без Определеного Места Жительства., как и я:)))))))
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteԻսկ ինչու է դա այդպես մեզ հետաքրքիր, դրա պես հազարավորները կան,ու ես ճիշտն ասած շատ չեմ էլ կարեկցում դրանց: Իրենց սխալն է: Թե էլի կարծում եք պետական համակարգի գործունեության արդյունքն է?
ReplyDeleteԷ՞լ ինչ կարծիքներ կան, ո՞վ է այս մարդը:
ReplyDeleteԻնչացու՞ է:
Այս մարդը քայլում է դեպի առաջ և խնդրում եմ ուշադրություն դարձնել նրա այն ոտքին, որն հետևում է մնացել: Մեկնված ոտքի կոշիկը բավականին կոկիկ տեսք ունի, իսկ հետ մնացածի նույնիսկ կապիչներն են արձակ: Վերլուծելով դա` մեկնաբանում եմ այսպես "մարդ, ով հետևում թողել է հինը, փչացածը, սանձարձակը և քայլում է դեպի նորը, մաքուրը և բարձրը":
ReplyDeleteԱյս մարդը մեկն է աշխարհի բազմաթիվ հայելիներից...
ReplyDeleteՄեկ մլն. դոլլար, համաշխարհային ճանաչում, "Հազարամյակի Մարդ"-ու տիտղոս... ծիծաղել կարելի է... ավելի լավ է գնամ սունկ հավաքելու...
ReplyDeleteԵր ջան, մեկ- մեկ նախանձում եմ նման մարդկանց:
ReplyDeleteՉգիտեմ, ինչ է հասկացել այս կյանքից, բայց ես էլ կուզեի դա հասկանալ, հասկանալ այնպես, որ քաջությունս բավարարեր լքել անիմաստ կապերի այս խառնուրդը և թողնել միայն մեկը՝ իմ կապը Աստծո հետ:
Չեմ անում. վախենում եմ: Վստահ չեմ: Չեմ հավատում:
Ինձ մի հարց է հետաքրքրում. երբ մենք խզենք մեր կապերը բոլորի հետ, արդյոք Աստված կշարունակի մնալ մեզ հետ? Եթե հիշենք Աստծո առաջին մաղթանքը, ապա վստահորեն կարող ենք ասել, որ նա մեզ ստեղծեց աճելու, բազմանալու և աշխարհը մեզ պեսներով լցնելու համար: Արդյոք մենք չենք տխրեցնի Աստծո սիրառատ սիրտը, երբ հրաժարվենք իր կերպարով ստեղծված մարդկանց հետ շփվելուց?
ReplyDeleteԼավ հարց է: Մի տեսակ անորոշություն բերեց:
ReplyDeleteԱստծոն հասնելու համար մարդիկ ճգնում են:
Իսկ երբ հասնում են, արդեն բացահայտված ուժը բերում է նաև պատասխանատվություն առ մերձավորը:
Բայց չգիտեմ...մտածում եմ:
Գիտե՞ս, երբ նա ասում էր, որ մեզպեսներով լցնենք երկիրը, դառ Ադամը էդ ղալլաթը չէր արել և մարդը անմեղ էր:
ReplyDeleteՀիմա, երբ մենք արդեն այպիսին ենք, այսինքն՝ ոչ այնպիսին, արդյո՞ք Աստված կցանկանա, որ մենք բազմանանք և շատացնենք մեզպեսներին:
Կարելի է ասել բարդագույն հարցերից մեկն է սա: Ցանկացած մարդու համար իր սեփական ներաշխար ճանաչելն էլ դժվարություն է կազմում, էլ ինչպես հնարավոր կլինի հասկանալ այս մարդու նմանատիպ տեսկաետը:
ReplyDeleteԵս հիշում եմ, որ տեսել եմ իրեն հեռուստացույցով, բայց առաջին իսկ լսածս բառեռրը իրա հասցեին եղել են պարսավանքներ... Ինչու?
Նա հասկանալով հրաժարվել է այն բանից, դեպի որը շատ շատերը անհասկացողաբար են գնում...
Ես երբ լսեցի նրա մասին, արագ ինտերնետից գտա նյութեր, կարդացի: Ցավոք, հիմա լրագրողների հետ չի շփվում:
ReplyDeleteԻր ներքնաշխարհը հնարավոր չէ ճանաչել:
Գիտակցաբար հրաժարվել աշխարհիկից:
Ապաշխարհել:
Կյանքը դաձնել ապաշխարհանք:
Ահա նրա ուղին:
Մի անգամ էլ Տեսլայի մասին էի կարդում: Նույն բանն էր:
Հետո հիշացի Լուսավորչին:
Հետո... էլի, էլի:
Մի՞թե սա է Ճանապարհը:
ՃԱՆԱՊԱՐՀ չկա, կան հազարավոր ուղիներ` յուրաքանչյուրին իրենը... երբեմն մարդիկ սխալ ուղով են գնում, գնում են ուրիշի ուղով կամ խլում ուրիշի ուղին և դրանից էլ սկսվում է...
ReplyDeleteԵթե դա լիներ ճանապարհը, Աստված մարդուն մեղքերից ազատվելու երկրորդ հնարավորությունը չէր տա`ուղարկելով իր ամենասիրելի գանձը`Փրկչին:
ReplyDeleteԳոնե երկու անգամ Աստված մեզ հնարավորություն է տվել հասկանալ, որ նա ուզում է, որ աշխարհում լինի ՄԵՆՔ-ը: Նա ստեղծել է ՄԵՆՔ-ը, որպեսզի ինքը մենակ չլինի, ու դու մենակ չլինես: Միթե այսքանից հետո դեռ պիտի կասկածենք?
Այդ մարդկանց համար ճանապարհը դա է: Միգուցե վաղը և մյուս օր մեկ ուրիշի ճանապարհն էլ կլինի դա, այն մյուս օրը մեկ այլ մարդու...
ReplyDeleteԿարևորը այն է, որ այդ մարդիկ անհնարինը հնարավոր են դարձրել, անհավատալին հավատալի, թեկուզ և ուզում են մենակ մնալ, դա իրենց որոշումն է: Իրենք մարտահրավեր են նետել աշխարհին:
Դե աշխարհ սպասիր...
Մի բան հաստատ գիտեմ: Հավատի ճանապարհի մեջ ՄԵՆՔ չկա: Սա ԵՍ- ի ճանապարհն է: Մենակ: Ինքնուրույն:
ReplyDeleteԵվ յուրաքանչյուրս առանձի'ն կարող ենք անցնել այս ճանապարհը:
Խումբը չի հավատում: Հավատում է անձը:
Եվ Փրկչի գալուստը հենց յուրաքանչյուրի'ս տվեց այդ Ճանապարհը:
Հերիքա դատեք մարդկանց: Նրանց մասին դուք նույնքան քիչ գիտեք, որքան կյանքի...
ReplyDelete"Ես"-ը առանձնանում է "ՄԵՆՔ"-ից, որովհետև այդպես հեշտ է: "Ես"-ը ապաշխարում է, որովհետև "ՄԵՆՔ"-ն իր մեջ է: Քրիստոսը չընտրեց առաքյալ, ընտրեց առաքյալՆԵՐ, Աստված չընտրեց Նոյ, ընտրեց Նոյի ԸՆՏԱՆԻՔ, Փրկիչը մեզ պատվիրեց "Սիրել ընկերոջը" և այս ամենը "ՄԵՆՔ"-ի նախընտրության ապացույցն է...
ReplyDeleteԱնոնիմուսի վերջին մտքերը շատ համոզիչ են:
ReplyDeleteԴա է երևի նաև մոմի խորհուրդը: Այրվել, լույս տալ...
Ուղղակի, մինչև մարդը դառնում է առաքյալ, անգամ մինչև դառնում է Նոյ, այդ դառն ու փորձություններով լի ճանապարհը միայնակ է անցնում՝ ինչպես Հոբը, Աբրահամը՝ ով այդ ճանապարհին անգամ սեփական զավակին էր պատրաստ զոհաբերել:
Հավատի ճանապարհը անհատական է: Բայց բոլորը նույն ապրումներով են անցնում:
Իսկ մենքը լավագույն դեպքում կարող է կողքից նայել՝ տեսնել ճանապարհը: Սակայն, որպես կանոն, մենքը այս պարագայում խանգարում է: Ֆենոմենալն այն է, որ եթե ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ մենքից չհրաժարվես, այդ ճանապարհը այդպես էլ չես անցնի:
Բայց մնում է չմոռանալ, չմոլորվել ճանապարհին ու վերադառնալ ՄԵՆՔ-ին...
ReplyDeleteԿան մարդիկ, որ իրենց հավատի ճանապարհը ,,մենք,,-ով են գտնում, բայց առաջին քայլերը, միևնույն է, պետք է անել ,,ես,,-ով...
ReplyDeleteԱյո, եթե մարդը ի սկզբանե մեկուսանա, նա միայն կենդանական բնազդներով կապրի:
ReplyDeleteՉարին ու բարուն մենք ծանոթանում ենք հենց այլ մարդկանց միջավայրում:
Իմաստության ծառը երևի հենց ՄԵՆՔն է:
Մենք երբ ենք իրար հետ մի լավ խնջույք անելու?
ReplyDeleteՀարցս բոլոր բլոգիստներին է ուղղված:
Միայնակ մարդը վաղ թե ուշ հասկանում է, որ ինքը ոչ ոքի պետք չէ, ինքը ստեղծում է, արարում է, բայց վայելողներ չեն լինում բացի իրանից:
ReplyDeleteԻսկ մյուսները, շրջապատված լինելով մարդականցով, ուզւոմ են լինել միայնակ...
Խաղ:
Չնայած թեմայից դուրս է, բայց Վահեի գաղփարը վատը չի, խնջույքներ այնքան էլ չեմ սիրում, բայց անմիջական շփումը վիրտուալից նախընտրելի է, բացի այդ կիմանանք ով ովա: Խոսքս նաև ինձ է վերաբերվում:
ReplyDeleteԹեման կարծես թե ունայնության գիտակցման, միայնության, մենակության, ճգնության... մասին է:
ReplyDeleteՈՒ հանկարծ՝ ԽՆՋՈՒՅՔ:
Այն էլ՝ բոլորով:
Դիանա ջան, չեմ կիսում այն կարծիքը, որ միայնակ մարդը ոչ ոքի պետք չէ: Նա կարող է աղոթել և ԲՈԼՈՐԻՆ պետք լինել:
Կուզեն այդ բոլորը, թե՝ ոչ:
ԿԳԻՏԱԿՑԵՆ այդ ԲՈԼՈՐԸ, թե՝ ոչ:
Հիշու՞մ եք, անգամ Հովհաննես Մկրտիչը անապատում միյանակ էր ապրում:
Մի քանի օր է ՆԱՐԵԿ կարդալու ցանկություն եմ ունենում, բայց չեմ կարդում, միշտ այլ անելիք եմ գտնում,
ReplyDeleteԼավ հիշեցրիր, մի ճգնավոր էլ Նարեկացին էր, հեռու մարդկանցից, հեռու ամենից...
ReplyDelete...Երեսս հողին աղոթում եմ քեզ,
Օ, մայր Հիսուսի,
Երկրի Իսկուհի...