Monday, January 25, 2010

Խորանը փակ է

Որոշեցի գրել... գուցե այն պատճառով, որ Սերս դեռ չի հասունացել, որ սրտիս խորանը դեռևս փակ է: Ուզում եմ խոսել քեզ հետ, ընդունել Կամքդ: Չգիտեմ, ունեմ բավարար իրավունք` հաղորդակցվել քեզ հետ: Անդադար աղոթում եմ և չեմ հագենում:
Վախն առ քեզ համառորեն չի վերաճում Սիրո:
Գուցե ուժս չի հերիքում` ինքնուրացության սրբազան գործն ավարտին հասցնելու համար:
Երբեմն զգում եմ Սիրո թրթիռ, առանց կոնկրետանալու, աբստրակտ սիրո թրթիռ... առ քեզ:

4 comments:

  1. Հիմա, երբ կարդում եմ այս տողերը, դեռևս չգիտեմ, արդյոք վախի փուլն ավարտվել է: Երբեմն այն կա, երբեմն արդեն Սեր կա: Երբեմն Սերը լքում է...
    Վախն ու Սերը ինչպես խառնենք:

    ReplyDelete
  2. Երբ կարողանաս խառնել վախն ու սերը, կստացվի պատկառանք...

    ReplyDelete
  3. Հա, այդուհանդերձ Աստծո հանդեպ պատկառանքը մի քիչ անհասկանալի զգացողություն է: Վախը կամ Սերը սուպերակտիվ զգացողություններ են, իսկ պատկառանքը ավելի պասիվ է, ավելի ուղեղից բխող է:

    ReplyDelete
  4. Իսկ ինձ միշտ թվում էր, թե հենց պատկառանքն է բխում հոգուց...

    ReplyDelete