Հողը դեռ խոնավ է: Բահը ծանրանում է: Ավելի ու ավելի դժվար է աշխատելը:
Մի պահ միտքս դուրս եկավ, գնաց, գնաց, մտավ մարդու ուղեղը...
Ջինջ, պարզ, մաքուր: Հողի նման:
Խոհ գրեթե չկար: Բահն էր, ջուրը, անձրևը...
Ու մի քիչ մաքուր մեղք: Բահով կնոջ մեջքին հարվածելու ցանկություն: Ու...
- Անտեր տերդ թաղեմ...
Հետո էլի շարունակեցին կողք- կողքի աշխատել, մաքուր, անարատ, հողի նման:
Պարզ ու ջինջ:
Հետո հետ եկավ միտքս, ընկավ իր տեղը:
Որտեղ հող չկար: Մաքրություն չկար: Ու մեղքն էլ մի տեսակ ուրիշ է` բարդ, անհասկանալի, աններելի, կեղտոտ:
Հետո ինչ անեմ:
Միտք աղտոտված է, մարմինս արդեն մոռացել եմ:
Հետո ինչ է լինելու:
...Մեզ բոլորիս համար մեղքը կարող է մի քիչ մաքուր, մի քիչ պարզ ու մի քիչ էլ ջինջ լինել:
ReplyDeleteԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ...
Սակայն եթե չլիներ դա, մենք, երևի, չէինք շարունակի "կողք-կողքի աշխատել, մաքուր, անարատ, հողի նման": Ինչու ենք այսքան բարդացնում կյանքը? Միթե չի կարելի պարզ ապրել, ընդամենը 60, 70, 80 կամ մի քիչ ավել/պակաս տարիներ...
Հարցնում եք` հետո ինչ է լինելու? Ես չգիտեմ, թե հիմա ինչ է կատարվում: Հիմա ամեն ինչ խառն է, ամեն ինչում շահն է, ամենքս կեղտոտված ենք մեղքով: Ամեն օրը ավելացնում է մի նոր մեղք` նախկին մեղքերից մաքրվելու բոլոր հնարավորությունները ջնջելով: րբ է գալու ապաշխարհելու ժամանակը? Առաջ մտածում էի, թե ինչու է մարդու կյանքի տևողությունը գնալով կրճատվում: Հիմա հասկանում եմ, հիմա գիտակցում եմ....ինչքան երկար կարող է մեր մարմինը դիմանալ այս մեղքակույտում?
Երանի "հետո"-ն բոլորիս պարզություն ու մի քիչ մաքրություն նվիրեր:
Շնորհակալություն հարգելի անանուն մեկնաբանության համար:
ReplyDeleteԻսկ երբ է գալու այդ "հետոն"? Մենք հավերժ սպասում ենք...
Բայց կան շատ մարդիկ, որ չեն սպասում ու գոնե իրենք դառնում են իրենց ներկայով այդ “հետո”-ն: Իսկ ինչու մենք չենք մտածում, որ անցած գնացած դարերի համար մեր այսօրը “հետո”-ն է: Ուրեմն դառնանք այն մաքուր ու լուսավոր “հետո”-ն:
Դառնանք: Լինենք...
Մտածում եմ, էդ բոլոր առաջներն ու հետոները միշտ մեր մեջ ենք կրում:
ReplyDeleteՄտածում եմ, հետոն ՀՈԳՈՒ ժամանակն է:
Երևի յուրօրինակ դիալեկտիկա է:
Մարմինս իր պարզունակ մեղքերով:
Ուղեղս՝ ավելի բարդ, անհասկանալի, աններելի, անմիամիտ...
Հոգիս՝ ԱՆՄԵՂ:
Ե՞րբ է գալու հոգուս ժամանակը:
Գիտես` այնքան կուզեի այդպես լիներ: Բայց, առայժմ, երբ շուրջս եմ նայում, միայն հակառակն եմ տեսնում ու զգում: Փորձում եմ աղոթել, շատ աղոթել, որպեսզի գոնե այդ պահերին աշխարհի մեղքերը չպղտորեն հոգիս: Միայն այդ պահերին եմ զգում մաքրության համը, ուզում եմ "դառնամ, լինեմ..." Հետո...
ReplyDeleteՍկսվում է անհասկանալի կյանքը, կեղտոտ կյանքը, բարդ կյանքը: Մտածում ես, որ "ըհը էս մի փորձությունն էլ անցնեմ ու պըրծ", բայց արի ու տես, որ հաջորդողն ավելի պղտոր է, հաջրդն ավելի անտանելի ու ցավոտ է: Ամեն դեպքում, շարունակ երազում եմ "մաքրությամբ լի հետո"-ի մասին:
Իսկ եթե ինքը արդեն եկել է? Հոգու ժամանակը: Անմեղ հոգին...
ReplyDeleteԵս ուզում եմ դուրս գալ ժամանակից ու հավերժացնել Հոգու ժամանակը, որպեսզի քիչ լինի պիղծը, մեղավորը:
Դա անհնար է?
Չէ, ես ուղղակի համոզված եմ, որ այս կյանքը մարմնի փորձության ժամանակահատված է: Այս կյանքը մեզ ապացուցում է, որ ձևի մեջ դրված ամեն ինչ ժամանակավոր է, ինչպես որ ժամանակավոր է այն մարմինը, որով ապրում ենք: Այլապես, մեր օրգանիզմը չէր փտի ու հետ դառնա հողին: Իսկ հոգին? Միթե հոգին ուզում է ազատագրվել մարմնից ու այդ պահից կգա "հոգու ժամանակը": Չէ, դրան էլ կողմնակից չեմ: Դարձյալ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ...
ReplyDeleteԻսկ եթե ինքնախաբեություն չէ? Իսկ եթե դա կա?
ReplyDeleteԵթե ինքնախաբեությունը չի գործում, գլուխ է բարձրացնում տանջանքը, իրականությունն ամբողջ էությամբդ զգալու ցավը: Իսկ ինքնախաբեությունը քաղցր է, օգնում է կտրվել իրականությունից, հեռու մնալ աշխարհիկ ցավից:
ReplyDeleteԻնչ տարօրինակ բան է էդ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ...
Երեկ համարյա նույն թեմայով խոսում էր Ջիգարխանյանը:
ReplyDeleteՆա ասում էր, որ թատրոնը իրեն օգնւմ է մոռանալ իրականությունը: Նա գտնում էր, որ իրականությոնը դառն է ու դաժան:
Չէ:
Մարդու կյանքը քաղցր է: Հիանալի:
Կարիք չկա խաբվել, խաբել... հատկապես` ինքդ քեզ:
Հիանալ: Ամեն ինչով, ամենով: Անգամ` դժբախտությամբ:
Սիրել: Սա է լուծումը: Սիրել կյանքը, դրա Ստեղծողին, ապրողին, մյուս ապրողներին...
Հա, հոգին չի ձգտում լքել մարմինը:
ReplyDeleteԱյն ձգտում է ներդաշնակության:
Մեր կամքի խնդիրը հենց այդ ներդշնակության ապահովումն է:
Քրիստոնեական հայկական պատկերացման մեջ Քրիստոսի էությունը մարմնի և հոգու միասնության մեջ է: Եթե մարմինը բեռ է, ապա հոգեկան և մարմական հավասարազորությունը խախտված է, և հոգին չի կարող փրկել մարմինը:
Իրական հարության մեջ մասնակցում է նաև մարմինը` որպես հավասարազոր կողմ: Որպես մար կամքով փրկված կողմ. հոգին այսպես թե այնպես փրկված է:
Հոգին կարող է փրկել մարմինը: Մարմինը` մարդկայինը, մշտապես ենթարկվում է բազում կամքերի, հոգին` աստվածայինը, անկախ է: Ու երբ խոսում ենք ներդաշնակության մասին, հստակ է, որ դա այն վիճակն է, երբ ներդաշնակություն կա հոգու ու մարմնի, կամքի և անկախության մեջ: Թվում է` խաբկանքը այս հարթության մեջ չի տեղավորվում, բայց.... Իրականում դա ինչ-որ պահ կատալիզատորի դեր է կատարում, արագացնում է ներդաշնակման պրոցեսը: Այնինչ, դա պետք է աներ ՍԵՐ-ը...
ReplyDeleteՍերը գոյաբանական հիմք է: Ճիշտ ես` նաև` ճանաչողության միջոց:
ReplyDeleteՉեք մտածել, որ սերը հերթական ինքնախաբեությունն է, որ գերիշխում է սերը սեփական ,,ԵՍ,,-ի նկատմամբ ու էգոիզմը դառնում է ինչ-որ ուրիշ երևույթ: Ասենք, եթե սերը դրական ուժ էր, էգոիզմը դառնում է բացասական...
ReplyDelete