Tuesday, June 29, 2010

Ինչու՞ է այնպես, ինչպես կա, կամ՝ ինչի՞ց սկսել

Անտեր երկիր՝ անկանոն, անտեսիլք, անհետևողական, անդաստիարակ, քոչվոր: Ենթակա:
Կեղծ կրթություն՝ անորակ, ձևական, անփորձ, անդպրոց: Ճորտ:
Անմխիթար հավատ՝ հեթանոս, կռապաշտ, անհույս, անսեր, չմկրտված: Խավար:
Կեղտոտ փողոցներ՝ անկարգ, անխնամ, անմշակ, քարուքանդ: Գաղջ:
Անծառ քաղաք՝ բզկտված, փոշոտ, ցաքուցրիվ, անճոռնի: Հիվանդ:

…..

Մոլախոտերով լեցուն այգի:
Պլաստիկ շշերով լի ավտոտնակ:
Պատերից դուրս ցցված վարդակներ:
Ամենուր աչք ծակող լարեր:
Ծխախոտի մնացորդներով լեցուն մոխրամաններ:
Պահարանների կոտրված դռներ:
Մշտապես ծլծլացող ծորակներ:
Խոհանոց՝ անպետք արկղերով, մութ, յուղոտ:
Զուգարան՝ օգտագործված, անջուր, մոծակներով ու ճանճերով:

10 comments:

  1. Ապրեք: Ապրեք: Ապրեք:
    Համաձայն եմ:
    Դա է մեր իրականությունը, որը ղեկավարում է մեզ, և միարժամանակ ղեկավարվում մեր կողմից...

    ReplyDelete
  2. Նկարագրվածը այն վայրն է, որտեղ ես անցկացնում եմ ժամանակիս մեծ մասը: Սկզբում ուզում էի ինչ-որ բան փոխել, շատ էի ուզում: Հետո ծագեցին այլ խնդիրներ ու դարձան ավելի հրատապ, առավել կարևոր... Ժամանակի ընթացքում հաշտվեցի իրականության հետ, հիմա արդեն սա իմ առօրյայի անբաժան մասն է...
    Խոսում ենք փոփոխությունների մասին ու չգիտենք` ինչից սկսել` երկրից, քաղաքից, բակից, թե աշխատավայրից? Ինչից էլ սկսենք մեկ կարևոր հանգամանք կա, որը չպետք է մոռանանք. բակում կան մոլախոտեր, ավտոտնակում` շշեր, մոխրամանում` ծխախոտի մնացորդներ ..... , քանի որ մենք ինքներս ենք այդպես ուզում` մեր գործողությամբ կամ անգործությամբ նպաստելով նման իրավիճակների և միջավայրերի կերտմանը: Երևի պարզ է, թե ինչից պետք է սկսել!!!!!!!!

    ReplyDelete
  3. Անտերություն-
    Աննպատակ կյանք?
    Միապաղաղ?
    Գորշ?
    Անիմաստ?
    Մեռնող հույս?
    Վհատություն?
    ,,Անկրթություն...Անհավատություն,,-
    Սուտ?
    Ինքնախաբեություն?
    Ինչեր ասես ! ! ! ! !
    Աղբ-
    Ամենուր?
    Եվ համակերպվում ենք ավաղ...
    Ինչից սկսել?
    Կորսվում է առողջ դատելու կարողությունը, լավատես երազանքներին փոխարինելու է գալիս հոռետես անզորությունը...
    Սկսենք չհամակերպվելուց???

    ReplyDelete
  4. Եվ դժգոհ ու խավար, նաև ոչ այնքան կիրթ մեկը, որը նույնիսկ ոչ գունավոր, այլ միայն սև ու սպիտակ լուսանկարչական ապարատ դարձած լոկ լուսանկարում է և հասու չէ, որ կարելի նաև նկարել ու տեսնել գեղեցիկը և առաջինը այդ գեղեցիկը գտնել իր ներաշխարհում:
    Մենք աստված չենք, բայց մենք էլ կարող ենք արարել և երբեմն լույս բերել մարդկանց: ,,Խավարն անիծելու փոխարեն մոմ վառիր,,:

    ReplyDelete
  5. DZer blogn indz ,,Prastakvashai'' namakn a hishecnum...

    ReplyDelete
  6. verjin anonymous...isk dzer anshunch comenty` henc iren` Prastokvashinin...

    ReplyDelete
  7. Հարցն ուղղված էր նրան, ով պատասխան ունի...

    ReplyDelete
  8. Երկրորդ անանունը դուր եկավ... Ալֆա, հռետորական հարցադրումներով խնդիրները լուծում չեն գտնում... Ինքդ էս էստեղ անընդհատ անգործությունից գործի անցնելու կոչեր անում... Ու, ընդհանրապես, եթե շրջապատում ինչ որ բան այն չէ, ուրեմն կամ դուք եք սխալ, կամ շրջապատը... Պարզապես կողմնորոշվեք որ մեկը ու սկսեք գործել...

    ReplyDelete