Աղջիկս հավատում է Ձմեռ պապին:
Հիմա, երբ անհնազանդության ցասման մեջ է լինում, միակ գործող մեթոդը Ձմեռ պապի զանգն է:
Եվ երբ Ձմեռ պապ ներկայացող իմ բարեկամը խոսում է նրա հետ, դեմքին մեծ խաղաղություն է իջնում, լրջանում է: Հավատը իրական է: Չկա կասկածի նշույլ իսկ:
Եվ իրական է նաև Հրաշքի նկատմամբ նրա հավատը: Ոչ մի երկրային ուժ կամ ձգողություն չի խանգարում նրան` հավատալ Հրաշքին, Հոգուն, Աներևակայելիին, երկնքում սահնակով թռչող Ձմեռ պապին...
Մենք արդեն մեծացել ենք:
Կեղծիքը լիովին փոխարինել է Հրաշքին, Հոգուն, Խաղաղությանը...
Երբեմն մենք շփոթում ենք հրաշքի հանդեպ հավատն ու ինքնախաբեությունը... Հրաշքի բոլորն են հավատում, ուղղակի գալիս է մի պահ, որ հրաժարվում ենք հավատալ, որ մենք դեռ հավատում ենք... Թերևս, անհեթեթ է հնչում, բայց սա ճշմարտության հերթական էջն է...
ReplyDeleteՏղամարդուն հատուկ մտքեր ես արտահայտում:
ReplyDeleteԱպրես Վարդուհի, լրիվ իրավացի ես...
ReplyDeleteՀրաշքներ չեն լինում... Երեկվա թվացյալ հրաշքը այօրվա իրողությունն է...
ReplyDelete