Կյանքի լուսավոր ու խավար անկյուններում դեգերող հոգիս հիմքի կարիք ունի, իրական հիմքի: Մտքերս այնքան խառն են, որ դժվարանում եմ շարադրել դասավորված: Այնքան բան ունեմ ասելու, որ չեմ կարողանում որևէ հերթականություն որոշել: Միայն զգում եմ: Եվ դա իրական է: Զգում եմ ճնշում, ցավ, կարով: Այո, կարոտ...
Հեռավոր եզերքում տանջվում էի կարոտից: Մարմինս ու հոգիս անջատվել էին, և մտքերս ազատ դեգերում էին հայրենի եզերքում, հարազատներիս մեջ, հայրենի տան պատերի ներքո: Հիմա կարոտս չի փոքրացել: Այն ճնշում է ինձ:
Մարդիկ միշտ են կարոտում, եթե անգամ չեն հասկանում ինչին են կարոտում, ում կամ ինչու...
ReplyDeleteԵրևի հենց այդ կարոտն է, որ մեզ ստիպում է ստեղծել:
ReplyDeleteԱյն կարոտը, որը անբացատրելի է, հավանաբար դրախտի նկատմամբ մեր կարոտն է: Լավի, Բարու, Ազնիվի, Առաքինու նկատմամբ կարոտը:
Այսինքն, մենք կարոտում ենք ինքներս մեզ???
ReplyDeleteԼավ միտք է: Ավելի շուտ` այն ամենին, ինչ մեր մեջ դրված է, սակայն մենք կորցրել ենք կապը դրա հետ:
ReplyDeleteՓաստորեն, երկու մարդ ապրում են միաժամանակ, սակայն կապ չունեն իրար հետ: Երկուսն էլ մեկ անձի մեջ:
Հիմա կապի բացահայտումը էական է:
Ինչպես, կարելի է քննարկել:
Մեդիտացիա? Ինքնահայում? Իսկ դա մեզ չի հեռացնի քրիստոնեությունից???
ReplyDeleteԱյն, ինչի մասին մենք խոսում էինք նախկին մեկնաբանությունների մեջ, ոչնչով մեզ չի հեռացնում քրիստոնեությունից: Ընդհակառակը, անձի քրիստոնեական ընկալումը երկվության վրա է հիմնված: Մի կողմից մեր հողեղեն մարմինն է, մյուս կողմից` Աստվածային Հոգին: Այ հենց սրանց մարտ ենք մեր կամքով վարում: Եվ մեր մարդկային կամքի հիմնական խնդիրը` Աստվածային սկզբնաղբյուրին առաջնայնություն տալն է:
ReplyDeleteՔրիստոնեությունից?...դուք ուզում եք կապը փնտրել? բացահայտել?...:) դիմեք մասնագետին...
ReplyDeleteՎահե ջան, վախի մասին նոր նյութ եմ դրել: Խնդրում եմ կարծիքդ: Ոչ թե նյութի, այլ Վախի մասին:
ReplyDelete