Saturday, July 10, 2010

Ինչի՞ց է, չգիտեմ:
Կյանքս մի կողմից վազում է, մյուս կողմից՝ մեռած է:
Երեկ վազում էր, այսօր՝ մեռած:
Հիմա չգիտեմ, ինչու՞ վազեմ:
Հիմա մեռել եմ:
Կյաքը կանգ է առել:
Հեռավոր անկյուն:
Մի՞թե հայրենիքը արժեք է:
Իսկ ընտանի՞քը:
Իսկ երեխանե՞րը:
ԿԱՄ ՄԻ՞ԹԵ ԱՐԺԵՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԱ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ:

Հիմա կյանքը մեռած է: Կանգնած: Շարժ չկա:
Սա՞ է իրականը: Ոչ մի ծպտուն:
Ոչ մի շշուկ, շրշյուն անգամ:
Եվ հիմա չգիտեմ, ու՞ր եմ վազում:

10 comments:

  1. Կյանքը վազու~մ է…
    Կյանքը չի’ մեռնում:
    Այդ մենք ենք մեռնում…
    Կյանքը չի’ մեռնում…
    Մեռնում ենք “տարբե~ր”…
    Մեռնում ամեն ժամ…
    Սակայն ծնվու~մ ենք
    Նոր հույսով լցված…
    Ու նոր հավատով…
    Սիրու~մ ենք կրկին…
    Հավատու~մ, ապրու~մ…
    Իսկ երբ դարդարում`
    Մեռնում ենք նորից…
    Ու պիտի մեռնես,
    Որ վերածնվես…
    Նոր անդունդի մեջ
    Նախորդը կարծես
    “Փոս” էր իսկապես…
    Նոր բարձունքի դեմ
    Նախորդը կարծես
    “Հարթություն” էր լոկ…
    Ու պիտի փրկե~ս…
    Ու պիտի փրկես
    Արժեքներն այն նոր,
    Որ հասկանում ես
    Վերածնվելիս…
    “Ճանապարհը” քեզ
    Նույն “տեղն” է տանում…
    Այլ բան է, սակայն
    Գիտակցում ես դու
    Թե ուր է տանում…
    “Փոսեր” են հաստատ
    Անդունդներդ խոր…
    Եվ “հարթություն” է
    Բարձրունքը քո նոր,
    Եթե չգիտես
    Թե ուր են տանում
    “Ճանապարհները”…

    ReplyDelete
  2. Միթե կյանքը այդ է?
    Կյանքս մեռնում է... ես երեկ դա զգացի, այն շնչահեղձ է լինում, ներսս մեռնում է:
    Ինչից է...?
    Իսկ ինչ անել?
    Մեռնել?

    ReplyDelete
  3. Ինչու պետք է կորցնել?
    Ինչու հավատալ? Եթե մեկ է խաբվելու ես...
    Կյանքս մեռնում է...

    ReplyDelete
  4. Յուրաքանչյուրի Կյանքն իր ձեռքերում է....

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. Կյանքը յուրաքանչյուրիս ձեռքն է, հենց դրա համար եմ ասում, որ այն իմ սեփական ձեռքերի մեջ մեռնում է, իսկ ես դա չեմ ուզում:
    Ավաղ........

    ReplyDelete
  7. Bajc chmorananq naev, vor mer kjanqy mer zerqum linelov handerz pak vandakum che, ajn poghkapvac u kaghvac e mer mijavajri u mardkanc het, u hachakh du chunes ajn pataskhany, te inch henc ajdpes...
    Diana jan, kjanqn inqy chi mernum, ir mi drvagn e mernum, kanci, bnakanabar khory hetq toghnelov qo srtum...
    Es chem nerum ajn mardkanc, ovqer irenc anmit qajli patcharov kotrum en mardu havatn u vstahutyuny, dranov tsakatagrer en khatarum...Ughaki nranq dra gitakcutyuny chunen.
    Yer jan, qo mot el shat lav e stacvel

    ReplyDelete
  8. Zartnir.info...
    Կարդում եմ զարթնիր...
    Զարթնի'ր...
    Զարթնի~ր...
    Սա կյանքի' կոչ է: Սա մահին նետված ձեռնոց է...
    Այո', կյանքը չի մեռնում...

    ReplyDelete
  9. Կյանքը նույնն ա... էդ մարդիկ են վռազող մեռելներ...

    ReplyDelete