Friday, June 4, 2010

Ամեն առավոտ

Տանից դուրս գալիս հասկանում եմ, որ պետք եմ ձեզ:
Որ պատասխանատու եմ: Ու իմ մասնիկը ձեզ տալու համար ձեզ հետ պետք է լինեմ:

Ամեն առավոտ զգում եմ, որ եթե ձեզ հետ չեմ, ուրեմն ավելի մեծ գործ պետք է անեմ, քան ձեզ հետ լինելն է:

Ու առաքելության գիտակցումը մշտավառ է:

7 comments:

  1. U menq karevor chenq
    "Parap vaxti xaxaliq"?

    ReplyDelete
  2. Լավ է ասված` "Պարապ վախտի խաղալիք"... Իհարկե, շատերն են օգտագործում իրենց "ընկերներին", "հարազատներին" ու այլոց` որպես հետաքրքիր խաղալիքներ ու կարճ ժամանակ հետո դեն են նետում, քանի որ խաղալիքը իրենց էլ դուր չի գալիս, հնանում է, սկսում է "ինչ-որ բան" հիշեցնել, կամ էլ իրենց խելքի բանը չի լինում...Վերջինս հատկապես ինտելեկտուալ մակարդակի խաղալիքներն են, որոնք շատերին են հետաքրքրում, գրավում, բայց դե հո չեն կարող դրանով խաղալ?

    ReplyDelete
  3. Առաքելության գիտացում, որ դու մարդ ես, որ կյանքում կան մարդիկ, որոնք քո ջերմության, քո ազնվության, քո երջանկության, սիրո և հավատի կարիքն ունեն...
    Դա այնքա~ն կարևոր է:

    ReplyDelete
  4. ինքնախաբված լինելը նկատելը ցավոտ է լինում

    ReplyDelete
  5. Խոսքը արժեքների մասին է:
    Այս դեպքում` ընտանիքի:
    Շատ ջերմ է: Գիտեմ` այդ էլ խաբկանք է, բայց գոնե երկրի վրա ջերմ գոյության հիմնն է:

    ReplyDelete
  6. Վայ, փաստորեն ճիշտ չէի հասկացել, որ վերևի խոսքերի հասցեատերը ընտանիքի անդամներն են: Էդպես շատ սիրուն ու ընկալելի դարձավ տեքստը:
    Շնորհակալություն պարզաբանելու համար:

    ReplyDelete
  7. Մի ժամանակ դպրոցում թեսթ անցկացրեցինք` մի նկար աշակերտներն իրար վերապատմեցին,հետո առաջինն ու վերջինը նկարի պատկերը գրի առան` ծիծաղելու աստիճան տարբեր բաներ էն ստացվել...
    Էստեղ էլ առանց հասկանալու առաջինն ինչ էր ասում, երկրորդը ,,վերապատմում,, է...
    Լավ է, որ առաքելության գիտակցումն ընտանքիով չի սահմանափակվում, բայց էդ դեպքում արժեքը պիտի ավելին լինի, քան ընտանիքը, won't it?

    ReplyDelete