Tuesday, October 12, 2010

Մենք ենք

Չիլիում սկսվեց հանքափորների փրկարարական գործողության վերջնական փուլը:
Օգոստոսի 5- ից 33 մարդ 700 մետր խորության վրա են:
Մարդկությունը միացել է գործողությանը: Երկու հազար լրագրող կա վայրում, Չիլիի նախագահը, Բոլիվիայի նախագահը, Եվրոնյուզը ուղիղ եթերում ցուցադրում է փրկարարական գործողությունը...
Բերել են աշխարհի ամենաժամանակակից տեխնոլոգիաները, ամենալավ մասնագետներին...
Կապսուլան ներքև են իջեցնում...
Բոլոր հանքափորների հարազատները այստեղ են:
Իրականում հուզիչ պահ է:
Ինչի~ է ընդունակ մարդկությունը՝ փրկելու համար իր զավակներին:
.....
Երեկ Իրաքում յոթանասուն մարդ է զոհվել ականի պայթեցման հետևանքով:
Երեկ Ուկրաինայում քառասուն մարդ է զոհվել ավտոպատահարի հետևանքով...
Ամեն օր հինգ հարյուր երեխա սովամահ է լինում:
Ու այս 33- ին էլ կենդանի կթաղեին, եթե հանքի փլուզումից քսան օր հետո հանքափորները հրաշքով նամակ չուղարկեին և չմատնանշեին իրենց տեղը: Ու եթե նրան հարազատները համառորեն չմնային հանքի տարածքում՝ վրանային ճամբար ստեղծելով:

4 comments:

  1. Օրերից մի օր դևը հրեշտակին ասաց.
    -Կամ եկեղեցին եմ փլուզելու, կամ քահանային եմ սպանելու: Ընտրի'ր:
    Հրեշտակն ընտրեց քահանային...
    Անցան տարիներ...
    Քահանան եկեղեցին վերակառուցեց...

    ReplyDelete
  2. Isk vortex enq menq?

    ReplyDelete