Tuesday, March 2, 2010

Իմ օրագիրը

Այսօր ճնշումս բարձր էր:
Դեռ առավոտից:
Գնացի Գավառ:
Հետո որոշեցինք գնալ Սալեի վանք:
Հիասքանչ էր:
Ճնշումս կարգավորվեց, իջավ:
Հետո մի երկու հոգի թարս կապույտ եղան:
Սխալ չհասկանաք:
Հետո՝ նախորդ պատկերներին չլրացնող քննարկում:
Գլխացավս վերականգնվեց:
Հետո՝ Հանքավան: Տաք ջրեր:
Կեչառիս:
Ջազվե: Սուրճ:
Բոուլինգ:
Տուն:
Հարուստ օր: ԳԱՐՈՒՆ:

10 comments:

  1. Այսօր ճնշումը բարձր էր:
    Դեռ առավոտից:
    Եկավ Գավառ:
    Հետո որոշեցինք գնալ Սալեի վանք:
    Հիասքանչ էր:
    Ճնշումը կարգավորվեց, իջավ:
    Հետո պարտվեց՝ Հանքավայր, տաք ջրեր:
    Գլխացավը վերականգնվեց:
    Սխալ չհասկանաք:
    Պարտվեցինք դիտավորյալ՝ գլխացավը շատ ուժեղ էր, չօգնեց:
    Հետո՝ Հանքավան: Տաք ջրեր:
    Կեչառիս:
    Ջազվե: Սուրճ:
    Բոուլինգ:
    Տուն:
    Հարուստ օր: ԳԱՐՈՒՆ:

    ReplyDelete
  2. Թարս կապույտի մասը կասկածելիորեն բացակայում է:
    Տեսնես գույնի՞ց է...

    ReplyDelete
  3. Վարազդատին ճանաչող, հատկապես` նրա հետ բլոտ խաղացած յուրաքանչյուր անձնավորություն համոզված եմ, հիմքեր չի ունենա չհավատալու Արտյոմին, եթե նույնիսկ նրան չի ճանաչում:
    ...գլխացավ, բարձր ճնշում, հոգին ցավալ... ինչ պատճառաբանություն ասես հնարավոր է, երևի հույսն այն է լինում, որ խղճահարություն առաջացնի հզոր հակառակորդների մոտ: Ու էդպես մի քանի գեղեցիկ պարտիաներից հետո արդեն ստիպված ընկերական գթասրտությունը գլուխ է բարձրացնում... հանուն տրամադրության բարձրացման:)
    Թարս կապույտի պահը հնարավոր է! հավատում եմ, մեկ-մեկ անկախ իրանից ստացվում է:)
    Գործնական քայլեր են պետք Վար ջան, առաջարկում եմ մոտ 15 տարի առաջվա դասընթացներս, որ դադարեցրեցինք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, հատուկ քեզ համար վերսկսենք: Քո բարձր տրամադրությունը ինձ համար ահռելի նշանակություն ունի!!!

    ReplyDelete
  4. Դուք շարունակեք, շարունակեք:
    Պատահական չէ, որ այս տարածքը կոչվում է Երազանքների Հարթակ:
    Բայց, ինչքան գիտեմ, երազանքը ապագային է վերաբերում:
    Ձեր մոտ, փաստորեն, շեղում կա:
    Դուք երազում եք անցյալի հետ կապված:
    Վատ է, շատ վատ:
    Ձերբազատվեք անցյալի բարդույթներից, անգամ եթե դա դաժան ու անգութ է եղել:
    Միայն այդ դեպքում իրական երազանքները կարթնանան, և դուք կհասկանաք, թե այս խաղի մեջ ում եք ուզում նմանվել, ով է ձեր իդեալը:

    ReplyDelete
  5. Սկսենք գույնից: Ով էլ տենար, գլխացավը կվերականգնվեր, նույնիսկ կսկսվեր... Տաք ջուրը պատահական չէր որոշված, գույնները պիտի գար տեղը թե չէ? Օգնեց, բայց մասամբ, սնունդ էլ էր հարկավոր...
    Վերջապես խաղաղվեցին, վաղուց ձայն չկա, լռում են, հասկացել են...
    Էս էլ մի բան չի:
    Վար ջան, ավելի շուտ ոչ թե անցյալի, այլ ներկայի բարդույթներն են հետապնդում, դրա համար էլ ձգտւմը դեպի իդեալ...

    ReplyDelete
  6. Եվ եթե այս տարի, ճոխ չանցավ Նոր տարին
    Միևնույն է, Գարնանը կծաղկի ձեր այգին...

    ReplyDelete
  7. Գոնե էդքանից հետո կապի՞ գան:

    ReplyDelete
  8. Kgan, minchev ashun vonc el lini kgan:)

    ReplyDelete
  9. Shat em sirum dzez Varazdat u Artak, el aveli` dzer blot xaxaly. Namanavand Artaki` gloxs xarn er piti qyapy kapuyt asei, xachy 26 aseci... Varazdati mot el shat a durs galis en, te vonca Artakin nayum et xosqeric heto. drsic jpitov, nersic Artakin chgitem inch asox hayacqov.

    ReplyDelete
  10. Էս ի՞նչ խառը վիճակ ա:
    Քյափ, խաչ...
    Սիրտը՝ կապուտ:
    Եթերի նման:
    Հայացքներ՝ չգիտեմ ինչ ասող:
    Ժպիտներ: Երևի՝ ամոթխած:

    ReplyDelete