Wednesday, March 24, 2010

Ես պատասխան եմ տալու

Լիճը: Ալեծուփ երկինք:
Լեռնաշարը: Արմատիս նման հին:
Վանքը: Խաչքարերը:
Բերդը: Կոտրված կարասու մնացորդը:
Ազգը: Հայը՝ աշխարհով մեկ:
Գյուղը: Աթարի հոտը:
Ծառերը: Ձնծաղիկը:
Ձյունը: Սպիտակ, մաքուր:
Իմն են: Իմ սեփականը:
Տրված են ինձ:

9 comments:

  1. Ուրեմն ես առաքելություն ունեմ այն պահելու և պահպանելու` անկախ այն բանից, թե որտեղ եմ ու ով եմ...

    ReplyDelete
  2. da nuynn e, inch im inqnutyunn em pahpanum...

    ReplyDelete
  3. Եվս մեկ անգամ ապացուցվեց հայերի նյութապաշտ լինելը:

    ReplyDelete
  4. Իսկ ինչի համար նյութապաշտ?
    Նրա համար, որ ուզում ենք պահել մերը... այո այն մերն է: Եթե չլինի հոգևոր հզորությունը, հնարավոր չի լինի պահապանել այն, ինչ երևում է, ինչը մենք շոշոփում ենք, զգում ենք, տեսնում...
    Խոսքս ՀԱՎԱՏԻ ու ՀՈԳևՈՐ հզորության մասին է:
    Համաձայն չեք?

    ReplyDelete
  5. Կավելացնեմ նաև ԱՐԺԵՔԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ մասին է:

    ReplyDelete
  6. Եթե գյուղիս հոտը,
    լճիս ծփանքը,
    վանքիս աղոթքը,
    քարիս մրմունջը,
    նորաբաց ձնծաղիկի անուշ բույրը,
    ՀՈՂՍ, հողիս համը
    ՍԻՐԵԼԸ նյութապաշտություն է...
    ապա թող "ևս մեկ անգամ ապացուցվի հայերիս նյութապաշտ լիները"

    ReplyDelete
  7. Mianshanak nyutapashtutyun e, ev chem karcum te ayn apacucman kariq uni ete xosqy hayeris e verabervum.
    Inch verabervum e Dianai asacin. Mijavayrn u aroyan pahely da lav e, ete iharke araqelutyan hartutyan vra che...

    ReplyDelete
  8. Պաշտել նյութը:
    Նյութից է մարդու մարմինը, եկեղեցին, երեխան, արևը, երկինքը, ձնծաղիկը, արևածաղիկը, մոմը...
    Պաշտել՝ չէ, բայց սիրել պետք է, անհրաժեշտ, գեղեցիկ...

    ReplyDelete
  9. Ընդհանուր առմամբ աքսիոման` որպես պնդում ապացուցման կարիք չունի, բայց Կ-ի գրածը ենթադրություն է, ուստիև ապացույցը կուզեմ իմանալ:
    Ապացույցը այն բանի, որ հայ լինելու առաքելությունը բերում է նյութապաշտության...

    ReplyDelete