Wednesday, February 10, 2010

Անկեղծ՝ Պարույր Սևակ

Մեր քվեարկությամբ ամենաանկեղծ արևելահայ բանաստեղծ է ճանաչվել Պարույր Սևակը:
Ցուցակում էին նաև Թումանյանը, Չարենցը, Սահյանը...

Հիմա թողնենք անկապ տըտըխկոցը և խոսենք:
Խնդրում եմ մասնագետներին՝ միանալ:

19 comments:

  1. Ես Սևակի դեմ ոչինչ չունեմ, ընդհակառակը:
    Պարզապես կգնամ ատոմի ճեղքման հայտնի մեթոդով, առանց մեթոդի աբողջ ցիկլը նկարագրելու ասեմ, որ հանգուցալուծումը ծննդաբերում է մի հարց, որն էլ հենց քվեարկության արդյունքի պատասխանն է:

    Դիտարկել է պետք, թե ինչու Նունե Եսայանն ավելի հայտնի է, քան Լիլիթ Պիպոյանը:

    Հ.Գ. Կստատի. ախպեր, տելեներից ի՞նչ կա:

    ReplyDelete
  2. Սևակի գործերից քիչ եմ կարդացել, խորն է, բայց... անկեղծ?` չէի ասի, Թումանյանին գրականության բնագավառում անվիճելի հեղինակություն եմ համարում, բայց չեմ սիրում կարդալ, հետո ծանր տպավորություններ են մնում, տխրություն...Տերյանի թախիծը լուսավոր է` ինքն իրեն հիանալի է բնութագրել, բայց Թումանյանը շատ ավելի ավելի անկեղծ է...Սահյան? Նա ՀԱՅԱՍՏԱՆՈՈՈՈՈՏ է... Չարենցին չեմ սիրում- հիմա ինձ կքարկոծեեեեեեն, բայց ես ինքս էլ չեմ կարող ասել, թե ինչու նա ինձ դուր չի գալիս, պարզապես չեմ սիրում...Իսահակյան... Նա հզոր գրող է, բայց անկեղծ չէ, ինչ-որ դիմակի ներքո է թաքնված, որ այդպես էլ վեր չի բարձրացնում... Բայց իր ,,Համբերանքի չիբուխում,, նա գտել է կյանքի իմասը: Ի դեպ, այս վերջինն իմ դիտարկումը չի... այն, որ բոլորս անցողիկ ենք ու կարող ենք միայն կյանքն ավելի վատը դարձնելու փոխարեն ավելի քաղցրացնել/հանճարեղ ու պարզ/, ինձ ավելի շուտ են ասել, դպրոցական առաջին տարիներին ու խորհուրդ տվել կարդալ Իսահակյանի նշված գործը...
    Վերոհիշյալը խիստ սուբյեկտիվ կարծիք է և կարող է չհամընկնել պաշտոնական դիրքորոշման հետ(:

    ReplyDelete
  3. Տեսնես Չարենցից ի՞նչ չես կարդացել, որ չես սիրում:

    ReplyDelete
  4. Գիտեի, որ Չարենցին ,,կպա,,- կքարկոծեն, Չարենց ավելի շատ եմ կարդացել, քան մյուսներին, մի ժամանակ ամենասիրածս գրողներից մեկն էր, բայց մի օր պարզապես դադարեց դուր գալ... Դե իր գրածները հազիվ թե փոխվեին, ուրեմն ինքս եմ փոխվել... Բարդ է բացատրելը, չէ որ գրել էի, ինքս էլ չգիտեմ ինչու... վաղուց ոչ մի գործ չեմ կարդացե, ,,Դանթեական առասպելն,, ու ,,Ամբոխները խելագարված,,-ը մի ժամանակ անգիր գիտեի, փորձեցի վերհիշել, միայն հատվածներ եմ հիշում ու <> մեջբերման ավարտը/Ե. Չարենց/...

    ReplyDelete
  5. Բայց Նունե Եսայանի հետ համամիտ չեմ:
    Եթե հայ երգարվեստի մեջ Թումանյանը Կոմիտասն է, ապա Սևակը Ռ. Ամիրխանյանը կլինի:

    ReplyDelete
  6. Մեջբերումը չավելացրեց(:- ,,Որպես լքված թավջութակի ձգված մի լար դողում է սիրտս կարոտով մի ահարկու,,

    ReplyDelete
  7. Չարենցն ու Փարաջանովը նույն խազի մարդիկ են՝ տարօրինակ ու հանճարեղ:
    ՈՒ սիրելի:

    ReplyDelete
  8. Հետաքրքիր ա Ալֆան ՓԱՐԱՋԱՆՈՎԻ հետ ո՞նց ա:

    ReplyDelete
  9. Նռան գույնո՞վ, Աշուղ ղարիբո՞վ, բանո՞վ ...

    ReplyDelete
  10. Լաաաաավ եմ Վարազդատ, ֆիլմերով հիացած եմ, թերևս,հասկանում ես իր հետ կարող էինք անգամ կոլեգաներ լինել, եթե...
    Պարզապես չհասկացա թե իր հարցով Զինվորն ինչ էր ուզում ասել...

    ReplyDelete
  11. Սիրելիս, Ալփա, միշտ այն համոզմունքին եմ եղել, որ մեր գրողները... հենց նույն թմրամոլները, իրենց գրվածքներով ու ստեղծագործություններով մի օր կթմրեցնեն իրենց պաշտող կարդացողղներին: Ի դեպ, ես համոզված եմ, որ դու որևէ գրողի չես պաշտում, ասենք ոնց որ Վարազդատը` Սահյանին, ինքը իրականում Սևակ չի սիրում, միայն մեկ ստեղծագործություն կա, որ համարում է գլուխգործոց` "շեդեվռ" ու գիտես դա որն է......

    ReplyDelete
  12. աղջկա վերջին օրը.......

    ReplyDelete
  13. Գեղեցիկ չէր , ես էլ գերված – տարված չէի:
    Կար պաղ գինի միայն ու նույնքան պաղ զրույց:
    Ո՛չ ես, ո՛չ էլ ինքը սիրահարված չէինք,
    Ո՛չ էլ խոսում էինք հիմար սիորւց:
    Հետո ... ինչպես եղավ ... ու տաքացա՛վ գինին,
    Ու տաքացավ խո՛սքը , ու ... տաքացա~վ :
    Ինչքան խմեցի ես ` ասաց «անու~շ լինի»,
    Ինչքա՛ն խմեցի ես ` այնքան գեղեցկացա՛վ,
    Այնքա~ն գեղեցկացավ ,որ չեմ հիշում հիմա,
    Թե մինչև այդ ինքը իր ինչի՞ն էր նման...

    Հետո ,երբ դուրս ելանք ,թվաց ,թե նա
    Շրջազգե՛ստ չի հագել,այլ ` փոթորի~կ:
    Հետո ... փոթորիկն այդ տեղափոխվեց իմ մեջ ,
    Հետո ... թոփորին այն փոխանցեցի նրան`
    Իմ մատների միջով – միջոցով իր թևի :
    Հետո... փոթորիկն այդ մեզ երկուսիս քշեց,
    Թավագլոր տարավ չգիտեմ ուր,
    Բանալիով ջարդեց ինչ – որ մի դուռ ,
    Եվ քանի որ արդեն հոգնած էր շատ `
    Փոթորիկը պառկեց մահճակալին,
    Հսկա~ փոթորիկը նեղլի՛կ մահճակալին,
    Որպեսզի մի փոքր հանգստանա ...

    Հանգստացավ ,երբ որ ... առավոտն էր բացվում ...

    Հիմա , կանգնած այդ նույն մահճակալի դիմաց,
    Փոթորկի հետքերն եմ զննում ու տնտղում `
    Ո՛չ անկողնու վրա , այլ իմ ներսո~ւմ :Հիմա
    Մինչև ծունկս խրված ինքս իմ մեջ `
    Ինչպես ծառը ` հողում,
    Ես ճոճվում եմ տեղում :
    Մեջս սկսում են արմատ ձգել
    եվ ծառայի՛ն մտքեր ,ծառի՛ մտքեր:
    Ու ես ծառի նման չեմ կարենում լքել
    Այն տեղը ,ուր տնկված եմ:
    Հիմա ինչպե՞ս պոկեմ ,
    Ինչպե՞ս ինքս պոկեմ ինձ ինձանից
    Ու վեր կենամ գնամ .
    Քայլող ծառի՞ նման ...

    ReplyDelete