Sunday, January 31, 2010

Արդեն գոռում եմ...

Օր չկար, որ չլսվեր հոգեգալստական հարևանիս գոռգոռոցը:

Դպրոցահասակ երեխաներ ուներ:
Կնոջս ասում էի.
- էս անասունը էդ էրեխեքի հետ վարվելու ձև չունի: Գոռալը որն է?
Հետո հասկացա, որ նաև ծեծում է: Դե "հավատացյալ" է, հասկանալի է:

Ուրեմն:

Արդեն գոռում եմ...

25 comments:

  1. Ոնց գոռում ես Սոնայի վրա?

    ReplyDelete
  2. հա, Վահե ջան, ու ոչ միայն:

    ReplyDelete
  3. Հասկացել եմ, որ ինչքան թույլ եմ, այնքան ձայնս բարձր է:
    Դա երևի ընդհանրապես այդպես է:

    ReplyDelete
  4. Երբեմն շատ դառն է իրականությունը...այո` դա այդպես է...առաջարկում եմ... փորձիր հաճույքը զգալ այդ ամենի մեջ... որքան պնդես, որ այդ ամենը նյարդայնացնում է քեզ, այնքան կյանքդ կվերածվի քաոսի...և առավել ևս հիմա հիշի'ր Ընկերս.
    առանց դժվարությունների ու տառապանքների խառնուրդի` ամբողջական երջանկություն չի լինում :

    ReplyDelete
  5. Ու ամենա կարևորը...ոչ Սոնան, ոչ Արփին..չեն խնդրել, որ իրենց լույս աշխարհ բերեք...ուրեմն նախօրոք պետք էր մտածել այդ մասին...իսկ հիմա պետք է հասկանանք, որ մեր մեկ գոռոցը կարող է այդ երեխայի ամբողջ կյանքում մեծ, շատ մեծ հետք թողնել...հիմա հարցրու քեզ...կուզես դու այդպես լինի, իհարկե ՈՉ...մենք, միայն մենք` ծնողներս ենք պարտական մեր բալիկներին...ուրեմն արի մի քիչ էլ նեղություն տանք մեզ, դե հասկանում եմ, որ մեղմ եմ ասում նեղությունը...բայց այլ ելք չկա..

    ReplyDelete
  6. Գիտեի, որ հիմա չագուչն առած` կտաք հետևս:
    Գլուխիս չխփեք, մնացածը դուք գիտեք:

    Միաժամանակ շնորհակալ եմ բարի խորհուրդների համար:

    ReplyDelete
  7. Arxayin Var jan, chem kartsum vor hetevt taluc heto kcankanan glxit xpen...

    ReplyDelete
  8. Այս բլոգում արգելված է էրոտիկ բովանդակությամբ տեղեկատվությունը:

    ReplyDelete
  9. Տարօրինակ զգացողություններ ունես: Իմ գործողությանը ոչ համարժեք:

    ReplyDelete
  10. Facebook- ում չես, ստեղ չեն բզում:

    ReplyDelete
  11. Բայց ապշում եմ սրա անճարության վրա: Գոռալուց ուր հասան: Այնինչ իդեալական լուծումն իրենից անկախ գտել էր դեռ անցյալ տարի` Մի կարճ զանգ ՁՄԵՆ ՊԱՊԻՆ ՈՒ ՎԵՐՋ: Ախր խի գոռաս, որ խի բզեն հետեվիդ:

    ReplyDelete
  12. Ձմեռ պապն այլևս հեղինակություն չէ:
    Երեկ նա հայտարարեց, որ մյուս տարի կանչելու է Քյավառի Ձմեռ Պապին:
    Վերջինս պասիվ պապիկ է, մի անգամ գալիս է, տալիս է իր նվերները և մի ամբողջ տարի չի երևում:
    ԻՍկ խեղճ Սոնայի Ձմեռ Պապը ամեն օր ակնդետ հետևում է անօգնական երեխուն:

    ReplyDelete
  13. Անօգնականն էս դեպքում գոռգռացող հայրն է և մի քիչ էլ, առանց տեղական օժանդակության մնացած, հետզհետե հեղինակազրկվող Ձ պապը:

    ReplyDelete
  14. Անօգնականությունս իրականում զգում եմ մեկ- մեկ: Դրա համար էլ խորհուրդ եմ հարցնում:

    ReplyDelete
  15. Ցանկացած երեխա պետք է հասնի այլանդակության եզրագծին ու ինքնուրույն որոշի վերադառնալ: Զերոյական ազդեցություն կարող ենք ունենալ այն հանգամանքների վրա, թե երբ կվերադառնա ու մինչև ուր: Հատկապես թե էդ վերադարձի տեղը հենց քո ուզած տեղն ա թե մի քիչ էն կողմ:

    ReplyDelete
  16. ՈՒղղակի եզրագծից այն կողմ անդունդ է:
    Ոչ մի երաշխիք չկա, որ եզրագիծը չի անցնի:

    ReplyDelete
  17. Գոռալու մեջ վատ բան չկա... Կերված խնձորի մասին իմանալուց հետո, Աստված ինքը գոռաց Ադամի վրա...
    -Ա՛յ տղա ու՞ր ես... և իմանալով, որ խնձորը կերել են, մի հատ էլ գոռաց ու քամակներին տալով դուրս քշեց դրախտից...

    Հիմա...

    էն, որ երեխի դրախտը ընտանիքն է, իսկ երեխի աստվածը՝ ծնողը, հաճախ ի պատահում...
    էն, որ երեխի վրա աստվածային բարձունքից մեկ-մեկ կարող ես գոռալ կամ էլ թե չէ՝ քամակին հասցնել՝ էդ էլ կպատահի...
    Բայց երեխին իր դրախտից քշող Աստված-ծնողն իր աստվածային բարձունքից կգլորվի ցած...
    Ով իմանա, գուցե՝ Աստված ինքն էլ ցած է գլորվել ու հիմա մի տեղ գոյությունը քարշ է տալիս, անիծելով էն օրը, երբ իր երեխա-Ադամին քշեց դրախտից...

    Էդպես կորան դրախտը, դրախտը բնակեցնողն ու ստեղծողը...

    Ուրեմն, թո՛ղ հավերժ կանգուն մնա դրախտդ...
    Եթե անգամ մի օր Աստված պիտի մեռնի, թող հարատևի դրախտը չարտաքսված Ադամի հուշերում...

    ReplyDelete
  18. Էս վերջին դատողություններից հետո, ուղղակի իդեալական ա հնչում իմ ծանոթ քահանայի լսածը մի անգամ եկեղեցու խորանում:

    ReplyDelete
  19. Ծանր զգացողություն ունեմ:
    Մի կողմից աղջիկս գետնին պառկած լացուոմ է, մյուս կողմից` ՈՒմուդի գրածը:
    Աչքերս լիքն են:
    Չեմ ուզում, որ Աստված ատելո'վ մեզ քշած լինի:
    Չեմ ուզում, որ զղջած չլինի:
    Չեմ ուզում, որ իր Մասնիկը այդ քայլի համար զոհաբերած չլինի:
    Ինչքան շատ բան չեմ ուզում...

    ReplyDelete
  20. Էս ինչ չաստվածների մթնշաղ եք սարքել ստեղ?
    Ես անկապ մեկին գիտեմ, որ մի առիթով մարգարեական ճառ էր որոշել գրել, ու պնդում էր, որ եկել է հենց երեխեքի գոռալու ժամանակը ու պիտի հպարտանալ, որ նրանք դա կարողանում են անել, որովհետև հենց նրանք են, որ վաղը գոռալու են քո երկրին սպառնացողների վրա: Նենց որ էստեղ մեծական մեծ-մեծ բաներ դուրս տալու փոխարեն "մարշ եղեք բուֆետ կաթ խմելու": Թե ժամանակավրեպ եք համարում ասածս, հլա հայելու մեջ նայեք:

    ReplyDelete
  21. Գնալով դուրըս գալիս եմ:
    Այն, ինչ ինձ ահավոր էր թվում, դուք նորմալ, անգամ` լավ եք համարում:
    Ուղղակի գոռռոցի անընդհատությունը մի քիչ անտանելի է:
    Ըհը, հիմա էլ խոհանոցի դուռն է ծեփում պատը:
    Եթե ապակին ջարդվի ու լցվի գլխին, ես քեզ բուֆետ ցույց կտամ:

    ReplyDelete
  22. Ուրեմն Ումուդը սովետական կարգեր ա հաստատում էստեղ, ու բոլորդ ընկնում էք հակասական զգացումների գիրկը: Մի լավ ընկեր ունեմ, ոչ էն քահանան, կասեր` տի բի լուտշե շլեմ նաշոլ:

    ReplyDelete
  23. Մալադեց Սոնա...տես մի է այսինչ իրարանցում է սարքել "մեծերի" մոտ... Լսեք, երբ մարդը չի կարողանում պայքարել ինքն իր հետ, իր սխալ պահվելաձևի, սխալ վերբերմունքի...չգիտես ինչու սկսում է դրական գնահատել իր արարմունքը...ինչպես Դուք հիմա եք անում...եթե ես չմիջամտեմ, պրն Վարազդատ, Դու քիչ անց կսկսես վստահաբար խորհուրդ տալ բոլորին, որ գոռան երեխաների վրա...Թույլ Մարդիք են դրանք...հիշիր...ի սկազբանե չիշտ էր ու տրամաբանական քո դատողությունը...Երբեք չգոռալ երեխաի վրա, երբեք...ու փորձիր հաղթահարել ինքդ քեզ...քան փորձել սահուն սողալ դեպի շինծու ճշմարտությունը...

    ReplyDelete
  24. Սիրելի Վահե, և բոլոր այն մարդիկ, որվքեր որոշել են խորհուրդ տալ:
    Այս բոլոր մեկնաբանությունների մեջ մեկը կա, որից ես բան եմ սովորել: Մի քանի պարբերություն վերև` Ումուդի մեկնաբանությունը:
    Երբ տեսնում եք, մարդը սխալվում է, փորձեք լայնացնել նրա տեսահորիզոնը, որ ՆՈՐ բան տեսնի:
    Մի խորացեք կամ կենտրոնացրեք նրան հնի վրա, ՆՈՐԸ, միայն ՆՈՐԸ կօգնի նրան:
    Նամանավանդ, որ մեծամասնությունդ խորհրդատուներ եք:

    ReplyDelete