Tuesday, January 26, 2010

ՎԱԽՆ առաջնորդում է:

Հաճախ հարցնում եմ ինձ. "Ինչից սկսվեց այս ճանապարհը":
Որն է Աստվածային մոդելի առաջին քայլը, ինչպես է այն սկսում գործել մարդու մեջ:
Չեմ կարող ընդհանրական եզրահանգումներ անել:
Իմ Ճանապարհը սկսվեց Վախով:
Վախ գոյությունից, "չգոյությունից", "անգոյությունից", ոչնչից ու ամեն ինչից:
Վախենում էի պատժվել: Վախենում էի ո'չ ինձ համար:
Գիտեի, որ ինձ պատժելու ամենադաժան ձևը կապերս կտրելն է: Կապեր, որոնք ինձ կապում էին իմ սիրո հետ: Մարդկանց հետ, ում ես սիրում էի:
Ու կտրվեցին:
Իրար հետև:
Անողոք:
Կտրվեցին:
Կորցրեցի:
Եվ ծնվեց ամենազոր ՎԱԽԸ:
Ունեցածդ կորցնելու Վախը:
Մեծագույն և անուրանալի ուսուցիչ` ՎԱԽ:
Դու' և միայն դու' սովորեցրիր, որ ունենալը սխալ է, չունենալը` ճիշտ:
Չունենալ ոչինչ:
Եվ երկար ժամանակ Չունենալը դարձավ իմ հիմնական սկզբունքը...

8 comments:

  1. Վախ...
    Գիտեք եք, առաջին անգամ զգացել եմ դա դեռ 4 տարեկանում, հիշում եմ այդ մղձավանջային երազը...մանրամասնորեն...այդ ժամանակ ես չէի հասկանում ինչու եմ վախենում..չէ որ դա երազ էր...

    Երկրորդ անգամ Վախ եմ ապրել 17-18 տարեկանում...երբ թուրքերը առաջին անգամ կարողացան ռումբերը հասցնել մինչև Իջևան...ամանորի նախաշեմին..վախենում էի և իմ, և փոքրիկ եղբորս կյանքի համար...ում չէինք կարողանում գտնել...

    Իսկ ամենահզոր, գերագույն Վախը զգացել եմ անցած տարում...գիտեք, երևի ես շատ էի ուզում դա զգալ...
    ինձ, հանգամանքների բերումով, պատել էր մի Վախի զգացում, իբրև ես խելագարվել եմ, ինձ հետապնդում են, ինձ գողացել են, իմ ընտանիքը...սիրեցյալներս..բոլոր նրանք ով իմ համար թանկ են...ինչ է կատարվում իմ հետ...ու մեկ էլ, ես սթափվում եմ...ինձ ասում եմ, որ ամեն ինչ նորմալ է... ես հավատում եմ ինքս ինձ...և կարծես այդ իրական մղձավանջը ավարտվել է և նորից` Վախ...ու գիտեք դա ինչքան երկար տևեց...քանի ժամ,օր...այնքան մինչև ես սկսեցի աղոթել..Աղոթել Աստծուն, նրան, ով միակն էր, որ տեսնում էր այդ ամենը և միակը ում կարող էի ապավինել...և գիտեք նա փրկեց ինձ...փրկեց, սակայն Վախը մնաց հոգուս խորքում... ու հենց այդ Վախն էլ ինձ զերծ կպահի նմանատիպ իրավիճակներից այս հիասքանչ կյանքում:
    Գնահատեք այդ զգացումը, այն շատ կարևոր դեր է խաղում Ձեր կյանքում... բայց մի թողեք, որ նա միշտ կառավարի ՁԵզ:

    ReplyDelete
  2. Վահե ջան, ինձ թվում է, Վախը առանցքային զգացողություն է: Այն է հիմքը Ճանաչողության: Զգայական Ճանաչողության: Իսկ առանց ճանաչողության նաև Սեր չկա:

    ReplyDelete
  3. Համամիտ եմ...Գիտես ..Սերը սկսում ես ավելի, ըստ արժանվույն գնահատել, երբ վախենում ես կորցնել այն:

    ReplyDelete
  4. Վահե ջան, սերը հնարավոր չէ կորցնել:
    Եթե ինչ- որ բան կորում է, ուրեմն այն նյութական է, մարմնավորված:
    Իսկ իրական Սերը Աննյութ է, վերացական, երկնային:
    Ես հասկացել եմ, որ սերը պետք չէ որևէ մարդու կամ իրի հետ կապել: Դրանք երկուսն էլ վերանում են, իսկ Սերը հավերժական է:

    ReplyDelete
  5. Իսկ ես կորցրել եմ վախը, հոգուս մի մասնիկ եմ կորցրել, ու այնքաաան եմ ուզում այն վերագտնել... Ավելի հեշտ է վախենալ ու հաղթահարել, քան ապրել առանց վախի... ապրել առանց հոգու մի մասնիկի...

    ReplyDelete
  6. Դու իրականում չե՞ս վախենում:
    Դա մեր առաջնային ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ բնազդն է:
    Օրինակ, ի՞նչ ես անում, երբ ասեղը մոտեցնում են ձեռքիդ՝ մեծ արագությամբ:
    Եթե քաշում, ես, ուրեմն վախը կա:
    Անհոգ եղի'ր:

    ReplyDelete
  7. Վախենալ պետք է ամենաշատը վախենալուց, քանի որ այն կարող է մեզ խանգարել ապրել........

    ReplyDelete
  8. Շատ առաջ երկար ժամանակահատված կոնկրետ բանից վախենում էի:
    Այն հաղթահարեցի միայն, երբ ուղղակի գնացի դեմքով դեպի այդ վախը:
    Հետո կամաց- կամաց փոքրացավ, հետո՝ դարձավ կառավարելի:
    Հիմա նման դեպքերում վարքագծի մոդել ունեմ:

    ReplyDelete