Thursday, January 28, 2010

ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ ՁԵԶ . . .


Ես տեսել եմ արարատյան, ամառային, աստվածային ԱՐԵՎԸ` կիզիչ, դողացնող հրաշքով: Ես սերն եմ տեսել` սկսած մեկ ժամ ապրողից, մինչև ամենահաստատունն ու հիմնավորը: Ես տեսել եմ գետնածաղկի ադամանդե ցողը` բազմանիստ, գաղտնափայլ, խռովկան: Ես ընկերներ եմ տեսել` անիմաստ հավատարիմներից մինչև անիմաստ դավաճաններ: Ես ջուրն եմ տեսել` անհաղթելի, գայթակղիչ, կործանմամբ ապրեցնելու խոստումով: Ես ոսկրացավի ու փսխուքի խառնուրդ տառապանքն եմ տեսել` այդքան դաժան, այդքան նողկալի, այդքան հարազատ: Ես երկինքն եմ տեսել` մերկ, անամոթ ու ազնիվ: Ես կարոտն եմ տեսել` ծծմբաթթվի նման, երբ էությունդ գոլորշիանում է ու էլի լերդանում մաշկիդ մեջ: Ես երջանկությունն եմ տեսել ի վերջո` ամենազոր, վերերկրային, կարճատև:


Որքան կարևոր բաներ եմ տեսել:


Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ այլևս իմաստ չունի ապրել միայն հանուն պատասխանատվության ու վայելքների . . .

I HAVE SEEN YOU...

I have seen the Araratian summer SUN with its divine shining wonder. I have seen the LOVE that lasts an hour and that is forever. I have seen the brilliant DEW of a flower that shines hidden, like a touchy creature. I have seen FRIENDS that are silly faithful and silly betrayers. I have seen the WATER with its irresistible, tempting promise of life. I have seen the SUFFER of a pain mixture that is so disgusting but is so familiar. I have seen the HEAVEN that is naked, shameless, and honest. I have seen the YEARNING, like a sulphuric acid, that disappears and then thickens in your heart. And finally I have seen the HAPPINESS that is almighty, unearthly and of short duration.
How important things I have seen!
By and by I become surer that it’s meaningless to live only for the sake of responsibilities and pleasures…

25 comments:

  1. Տարողությունն այնքան մեծ է, որ գլխապտույտի թեթև զգացողություն է առաջացնում: Կարծես կանգնած լինեմ Գռի ձորին նայող ժայռերի պռնկին, երբ մառախուղը փակել է անդնդախոր կիրճը:

    "Մերկ, անամոթ ու ազնիվ երկինք":

    Գիտեմ, որ երբեմն հետդ նայել եմ, բայց` չէ, չեմ տեսել:

    ReplyDelete
  2. I have't seen what you have, but I've seen the wanderful adventures of the true heros across the Universe... That's worth being seen...

    ReplyDelete
  3. Վարդ ջան, այս տեքստը գրել է մեր բլոգի համահեղինակ Սոկրատեսը: Նա անգլերեն չի գրում: Խնդրում եմ ընդհանուր քննարկման համար մտքրեդ հայերեն շարադրես:

    ReplyDelete
  4. Bnutyuny chuni artahaytvelu organner, sakayn stextsum e srter u lezuner, vor xosi u zga...

    ReplyDelete
  5. capaharutyunners qez ... ov mer oreri mecn Sokrates...lsi isk es hamamit em qez het gites...imast chka el aprelu...qo paragayum...mi imastun mard asel e, vor irakanum, mahic sksum en xosel nranq ovqer haskacel en kyanqi giny...ovqer uzum en aprel, aprel u aprel...
    husov em haskacar te over ayd imastuny?

    ReplyDelete
  6. Es mi qich kaskatsum em te ov er ayd imastuny, bayc dipuq er:))

    ReplyDelete
  7. Առաջարկում եմ մթության մեջ միայն գոռալով չղջիկվող կիսանորմալներին ձեռնպահ մնալ արտահայտվելուց: Դա գռեհիկ է ձեր պարագայում: Այդքան բարձր պետք չի գոռալ փորձեք շոշափել, եթե անգամ փափուկ է թվում, տաք ու մի քիչ խոնավ:
    Այնուամենայնիվ եթե չեք կարողանում ինքնազսպվել, մի ոտանավոր գրեք ձեր մանկության առաջինը` օրինակ Ժամանակով կատուն շուն էր ..... կամ Ջան իմ գլխարկ իմ գլխարկ, կամ եթե ավելի ստեղծագործ ծնողներ եք ունեցել հայհոյախառն մի բան հիշեք ում լայն ժպտացեք ձեզ ժամանակին ուրիշ բան են սովորեցրել:

    ReplyDelete
  8. Վար...ու դու պետք է հանդուրժես?..սպասում եմ հակահարված պատասխանիդ...հասկանում եմ հիմա ինչու այնուամենայնիվ Նիկոլը արժանացավ 7 տարի ազատազրկման...

    ReplyDelete
  9. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  10. Գրեցի- ջնջեցի:
    Հասարակական միտքը խնայել է պետք:

    ReplyDelete
  11. Հա, բայց պատասխան չեմ տեսնում...

    ReplyDelete
  12. Վահե, ասում եմ ՋՆՋԵԼ եմ:
    Դու պատասխանի:

    ReplyDelete
  13. Դա ինձ է ուղղված ինչի?

    ReplyDelete
  14. Ավելի շուտ` մեզ:
    Եվ հասկանալի է: Սկզբնական ապրումն այնքան անկեղծ է և սրտաբուխ, որ մեր ուղեղների դուսպրծուկները աղավաղում են և վիրավորում:

    ReplyDelete
  15. ՊԱՏԱՍԽԱՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ:
    ՈՒխտ բառը գիտեք ինչ է նշանակում: Լիահույս եմ ղ-ով տարբերակի իմաստն էլ գիտեք: Արտաբերելիս,սակայն, կարող է թյուրիմացություն առաջանալ: Ինչպես, օրինակ, 90-ականներին, երբ եկեղեցիներից մեկում մի շատ հայտնի եկեղեցական բդեշխի մի ցնցոտիավոր հավատացյալ էր մոտեցել ու ասել, որ ուխտի է եկել: Սա ի պատասխան իրեն անհայտ նման դիմումի Քամել էր հյուրասիրել հավատացյալին(Քամել- թուրքական հայտնի ծխախոտ ուղտի պատկերով):Ամեն ինչ շատ նման է այն թաղայինին, ում պատկերացմամբ Չարենցը ոչ միայն փող է, այլ նաև փողոց: Էնպես, որ էն ինչ էստեղ վերևում գրված է ուխտի ու Չարենցի (հանճարեղին ի նկատի չունեմ)չափ պարզ չէ:Հակասական ընկալումներ ու զգացողություններ են առաջանում, իսկ դրանք, ինչպես Վերը կներեք Վարը ասաց պետք չի շռայլել:
    P.S. Ես էլ գիտեք սարսափելի ափսոսում եմ, որ Նիկոլը բանտում ա: Էդպիսի շռայլություն հատկապես մեզ, հատկապես հիմա հակացուցված ա: Բայց Նիկոլի տեղը հիմա բանտն ա ու հակառակը սծալ կլիներ ըստ ամենայնի:

    ReplyDelete
  16. Վեր, Վար...
    հայտնի ապաշնորհ սերիալից մազ է պակաս:

    ReplyDelete
  17. Էն ինչ գրել եմ, ապաշնորհ ա???

    ReplyDelete
  18. Սոկրատեսը Բուդդային փնտրելու ճամփան գտել է, մնաց Բուդդային գտնի...

    ReplyDelete
  19. Ես վեր-Վար- ածները ի նկատի ունեի` որպես ապաշնորհ սերիալ:

    ReplyDelete
  20. Ումուդ ջան,
    կարևորը Ճանապարհն է:
    Բոլոր ԳՏԱԾ Ճանապարհների վերջը նույնն է:

    ReplyDelete
  21. Վեհ կներես Վար ջան Ումուդին դու սովորաբար անունով ես դիմում, չնայած ձեզանում ընդունված չի էդ կարգավիճակն ունեցողին էդպես դիմել: Հիմա էլ Ումուդ ???
    Տարիքային փոքր տարբերությամբ արդարացնենք???

    ReplyDelete
  22. Լավ անուն է Ումուդը:
    ՈՒ քանի որ գրածները աննորմալ տաղանդով են առանձնանում, լավ անուն է:

    ReplyDelete
  23. Խորաթափանցությունս է պետք գնահատել: Թե չէ ես էլ գիտեմ, որ ումուդը լավ անուն ա, լավ մարդ ա, հատկապես, որ մոտիկ բարեկամ ա գալում:

    ReplyDelete
  24. Նման կասկածներ ես էլ ունեմ:

    ReplyDelete
  25. Մի հատ գրա Ումուդ ՋԻԱՆ. Տես ինչ կպատասխանա:

    ReplyDelete