Sunday, March 28, 2010

Իմ պատասխանը

Պարտք եմ:
Տանջվում եմ:
Ե՞րբ եմ տալու:
Ի՞նչ ձևով:

Երբ լույս եմ ուզում, վերև եմ նայում:
Գուցե Վերևին էլ ներքևից է լույս պետք, իմ տված լույսը:
Ո՞րն է ինձ տրված կյանքի վարձը:

19 comments:

  1. Մենք բոլորս մի մասն ենք ու մասնիկը մի ընդհանուրի, որին Աստված ենք կոչում:
    Որոշ կրոններում կյանքը դա քավության ճանապարհ է, որը պիտի անցնի հոգին նորից ու նորից՝ մինչև կհասունանա և կկարողանա միանալ Աստծուն:
    Որոշներում՝ կյանքը ուղղակի ընթացիկ միջանցք է մեկ այլ կյանքի անցնելու համար:
    Որոշներում՝ այն կենսաբանական կենդանուն՝ ապրել և զգալ թույլ տվող միակ շանսն է.
    Այս տարբերակներից, որին էլ որ նայենք, հարց է առաջանալու. ԻՍԿ ՈւՄ ՊԵՏՔ Է ՏՐՎԻ ԱՅԴ ՎԱՐՁԸ, ԵԹԵ ՀՆԱՐԱՎՈՐ ԼԻՆԻ ՆՐԱ ՉԱՓՆ Ու ՏԵՍԱԿԸ ՈՐՈՇԵԼ:

    ReplyDelete
  2. Արտյոմ ջան, ուղղակի մեր Կամքը նույնպես որոշակի պատասխանատվություն ունի:
    Ինչքան էլ մենք ապրենք Աստծո մեջ, մենք ունենք նաև նրանից անկախ կամք, որի առաքելությունը Աստծոն գիտակցված միանալն է:
    Այդ կամքի պատասխանատվության մասին է խոսքը:

    ReplyDelete
  3. "Երբ եմ տալու? Ինչ ձևով?"
    Ես ունեմ միայն առաջին հարցի պատասխանը: Անհրաժեշտ է տալ այսօր, հենց հիմա, քանի որ վաղը, գուցե, ուշ լինի: Այսօր ես տեսնում ու զգում եմ լույսը և հենց այսօր պետք է հայտնեմ իմ երախտագիտությունը: Վաղը, երբ ես կորցնեմ երկնքից ինձ ուղղված երկրային լույսը, ես մեղանչելու և հետդարձի հնարավորություն այլևս չեմ ունենա:

    ReplyDelete
  4. Համամիտ եմ: Կարող է, այսօրը վերջինն է: Եվ վաղն արդեն ինձ հարցնեն, թե ինչ եմ արել:
    Ամենակարևորը՝ վաղը ինձ չմեղադրեն ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ մեջ:
    Ամենավատ դատավճիռը՝ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ:

    ReplyDelete
  5. Երախտագիտություն հայտնել պետք չի: Այն ամենը ինչի համար պիտի հայտնեիք Ձեր երախտագիտությունը միշտ ձեզ է պատկանել , հետևաբար՝ ձեր անբաժանելի մասնիկն է եղել:
    Մի' կառուցեք ձեր հավատը վախի հողի վրա... Ձեզ չեն մեղադրի ու դատավճիռ երբեք չի լինի:
    Ձիգ կանգնեք ձեր արժեքների վրա և ունեցեք հավատք: Կարևոր չէ ում կհավատանք, կարևոր չէ ինչի: Կարևորը իրոք ու ի սրտե այդ անեք:

    ReplyDelete
  6. Արտյոմ ջան չեմ ուզում հակառակն ասել, բայց ես ամեն դեպքում կարևորում եմ, թե ում եմ հավատում և թե ինչու: Իսկ ինչ վերաբերվում է բացարձակին` Աստծուն, ես զգում եմ...

    ReplyDelete
  7. Iharke PR... Chem grel mi karevoreq um eq havatum... Grel em KAREVOR CHE UM EQ HAVATUM...
    Qristonian havatum e HISUSIN, mahmedakany` MUHAMEDIN, baci nrancic mardik havatum en BUDAIN ev ayln... meznic voch voq chi karox pndel te voch qristonyaner@ aveli qich en havatum.
    Xosqs ayd masin e... Kareli e che, mi poqr ushadir linel naxqan yndimadir dirq gravely

    ReplyDelete
  8. Հավատալ, հավատալ, հավատալ...
    Սա այն մեծ "հրաշքն" է, որը դրվեց հույսի և սիրո միջտեղում: Հույս, ՀԱՎԱՏ և սեր... ու ինչ? Ես հավատում եմ Աստծուն, ամեն պահ հայտնում երախտագիտությունս, քանի որ երախտագիտությունը միայն նրան է պատկանում: Ես շնորհակալ եմ, որ ամեն նոր օր ինձ հանդիպած փորձությունները սիրտս չեն խռովեցնում, միտքս չեն պղտորում, ու հոգիս շարունակում է խաղաղություն տենչալ: Միայն ճշմարիտ հավատը կարող է մղել բարության...
    Այնպես որ ես ինքս կարևորում եմ` ում եմ հավատում, կարևորում եմ` ում եմ հայտնում երախտագիտությունս, կարևորում եմ, շատ եմ կարևորում:

    ReplyDelete
  9. Մի կողմից համամիտ եմ Արտյոմի հետ, կապված հավատը վախի վրա չկառուցելու գաղափարի հետ:
    Մյուս կողմից՝ ինչի ասես հավատալ հնարավոր չէ:
    Վերջիվերջո կրոնները քաղաքական հոսանքներ են:
    Բոլորս գիտենք, որ մեզ ստեղծողը Աստված է՝ անկախ թե մենք ինչ անուն կտանք իրեն: Այսինքն, բոլորս ՆՈՒՅՆ ԲԱՆԻՆ պետք է հավատանք:
    ՊիԱռի այն տարբերակը, որ Աստծուն զգում են, ավելի հոգեհարազատ է ինձ:
    Եթե սիրտդ մաքուր է և եթե կիրքը չի խեղդում, ապա մարդը զգում է Ճշմարիտը, Բարին, Աստծուն:
    Իսկ սրտի մաքրության և կրքերի դեմ պայքարի հիմնական ուղին աղոթքն է, մեդիտացիան... կախված՝ դու ո'ր ուղով ես գնում դեպի Աստվածը:

    ReplyDelete
  10. Շատ ուրախ եմ, որ այսքան հավատացողներ կան: Հավատալու արդյունքում խիղճն է ծնվում, խղճից` բարությունը, բարությունից` շատուշատ լավ բաներ: Ինձ մի հարց է հետաքրքրում. ձեզ մոտ երբևէ եղե?լ է այնպես, որ զգաք ձեր խղճի /կամ գուցե հոգու/ տեղը, հատկապես այն, թե ձեր մարմնի ներսում որ մասում է այն գտնվում:

    ReplyDelete
  11. Բավական է խոսեք հավատից, ավելի լավա մեղանչմամբ ու մեղքերի թողությամբ զբաղվեք հարգելի Արտյոմ,Վարազդատ, ՊՌ և անանուներ:

    ReplyDelete
  12. Angleren aybubeni hargeli 11-rd andam, anpayman kogtvem mez bajin hanac qo aydqan bari xorhrdic u ksksem mexanchel.
    Ha, imijayloc ete tarerov tex-mex gnalu lineq, xndrum em harevanid` L.-in chmoranas)))))

    ReplyDelete
  13. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  14. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  15. K. ջան, նախորդ քննարկման ժամանակ Ձեր վերջին մտքից հետո Դիանայի մոտ հարց առաջացավ, որին Դուք այդպես էլ չպատասխանեցիք...
    Հետաքրքիր է իմանալ` ինչպես եք կարծում` հնարավոր է մեղանչել, եթե չես հավատում?
    Մենք խոսում ենք հավատքից, որպեսզի մեր անձերը պահպանենք քայքայիչ մեղքից: Իսկ երբ գիտակցաբար կամ անգիտակցորեն մեղքեր ենք գործում, ապաշխարհելիս դարձյալ հավատքն է մեզ օգնում:

    ReplyDelete
  16. "Մենք խոսում ենք հավատքից, որպեսզի մեր անձերը պահպանենք քայքայիչ մեղքից...": Մենք խոսում ենք հավատքից, երբ վախենում ենք պատժվել: Ահա իրականությունը, որի վրա աչք ենք փակում:

    ReplyDelete
  17. Ես ավելի ասեմ:
    Մենք խոսում ենք հավատից, երբ արդեն պատժվել ենք: Երբ տեղներս շա'տ նեղ է:
    Երբ այլևս այլ լույս, հույս կամ ճար չկա, մենք հիշում ենք Աստծուն, հավատը...
    Այնինչ այն մեզ պետք է ուղեկցի ՄՇՏԱՊԵՍ:
    Չեմ հավատում Կ- ին: Հարգելիս, մենք մեղքերի թողությամբ չենք կարող զբաղվել:
    Մենք կարող ենք դա խնդրել:
    Հասկանամ մեղսագործությունս, մեղանչեմ, ապաշխարհեմ, մեղքերիս թողություն խնդրեմ:
    Սա մաքրման քրիստոնեական մոդելն է: Ցիկլիկ մոդել:

    ReplyDelete
  18. Ոչ բոլորի մոտ է այդպես, որ պատժվելիս նոր խոսում են հավատքից...
    բայց, իրոք, շատ մարդիկ կան, երբ միայն նեղ պահին են հիշում Աստծուն, երբ մեղքերը իրենց զգացնել են տալիս: Իսկ շատերը մեղք են գործում, անգամ իրենց նեղություն չտալով մտածելու, որ դա մեղք էր: Արդյունքում մարդիկ են տուժում:
    Իսկ K.-ին մի մեղադրեք. երևի առիթ ունի այդպես մտածելու:

    ReplyDelete
  19. Ես չեմ ուզում հավատալ, որ աշխարհում գոյություն ունի գոնե 1 քրիստոնյա հայ, որ միայն պատժվելիս հիշի Աստծուն: Չէ որ Աստծո հետ խոսելիս դու քեզ զգումես աշխարհի ամենա երջանիկ, ամենահզոր մարդը աշխարհի երեսին:
    Ես հպարտ եմ որ ես քրիստոնյա հայ եմ

    ReplyDelete