Տղամարդուն սպանելով:
Ոչնչացնելով:
Զրկելով աստվածային շնորհներից:
"Խնձորը" ապուրի, սալաթի, խորովածի, խաշլամայի, թխվածքի... տեսքով կրկին ու կրկին տղամարդու բերանը մատներով խոթելով:
Անգամ անկողնում՝ տղամարդու հերթական մահվանից հաճույք ստանալով:
Txamardun? Chisht es hazaravor tariner en ancel ayn oric, erb xndzori hamy pordzvec txamardu koxmic. Minch hima txamardy nuyn miamitn u anxelqna mnacel... Ev vstah em vor aranc knoj, vochnchov chi tarbervelu bnazdayin u anasnacac ayn vayrenuc, vorin menq bolors enq chanachum.
ReplyDeleteՉգիտեմ, որն է նման դիրքորոշման հիմնավորումը:
ReplyDeleteԿարո՞ղ եք թվել փիլիսոփա, նկարիչ, արվեստագետ, մարթեմատիկոս, ֆիզիկոս, կոմպոզիտոր ... կանանց:
Փոխարենը հազարներով՝ դիզայներ, մոդել, դերասան, հաղորդավարուհի....:
Տարբերությունը զգու՞մ եք:
Տղամարդը երկրից, գետնից, սողալուց, օձից... ձգտում է բարձրանալ, իսկ կինը՝ կրկին ու կրկին զարդարում է, խոնարհվում է, պաշտում է գետինը, սողալը...
Շատ անգամներ եմ լսել այդ պնդումը...
ReplyDeleteԲայց ինչու ենք մենք միշտ այդ տարբերակումը դնում, չէ որ առանց տղամարդու և կնոջ անհնար է ապրել, նրանք մեկը մյուսին լրացնող, մեկը մյուսին սիրող էակներ են: Կնոջ ֆիզիոլոգիան ամբողջությամբ վերցրած հերիք է այն բանի համար, որ հասկանանք թե ինչու իրենք չեն դառնում այդպիսի հայտնի մարդիկ ինչպիսին թվարկված էր վերևում:
Միշտ էլ կանայք պաշտպանվել են, իրենց ձայնն են ուզեցել լսելի դարձնել: Բայց ինչու երբ խոսքը կանանց մասին է, միանգամից ասոցացվում է նույնը շատերի մոտ? Մի պահ մտածել եք, որ կինն էլ է մարդ ու իրա երակներում հոսում է նույն արյունը, կարմիր գույնի...
Հարաբերական աշխարհում հնարավոր չէ բացարձակ ինչ որ բան ասել:
Հա բա ոնց, երբ պահը գալիս է, որ կնոջ մասին պետք է խոսել, ապա ամեն ինչ դառնում է աքսիոմա կամ ապացուցված ենթադրություն...
Կնոջ արատավոր գոյությանը մեկ հիմնավորում կա՝
ReplyDeleteմայրությունը:
Եվ միակ ռեաբիլիտացիան, որը կինը ունեցել է Եվայից հետո, Մարիամ աստվածածինն է:
Սա փակում է ձեր բոլոր թերություններն ու ախտերը:
Սա անգամ մրցունակ է դարձնում ձեզ տղամարդկանց հանդեպ:
Եվ ստիպում է օրհնել ձեր գոյությունը:
Եվ խոնարհվել:
...
Անկեղծ ասած շատ վատ զգացի այդ տողերը կարդալիս...
ReplyDeleteԴու երևի պիտի տղա ծնվեիր:
ReplyDeleteԲայց ինչու?
ReplyDeleteԻրականում երևի ճիշտ ես: Սոցիալական դերը թելադրում է:
ReplyDeleteԴաստիարակությունը, համոզմունքները, գիտակցումը...
Նորից ու նորից վերադառնում ենք նույն թեմային...
ReplyDeleteՄարդն է իր ամբողջությամբ արատավոր էակ...
Ինչու են ասում Ադամի մեղք և ոչ Եվայի? Մտածել եք? Գուցե Եվան պարզապես կատալիզատոր էր և, անկախ ամեն ինչից, մարդկության նախահայրը այդ ,,խնձորն,, ուտելու էր, որպեսզի, չարը ճանաչելով, կարողանար գնահատել բարին, դառնար փիլիսոփա, նկարիչ, արվեստագետ, մարթեմատիկոս, ֆիզիկոս, կոմպոզիտոր, դիզայներ, մոդել, դերասան, հաղորդավար...
Աշխարհի գլխին ծառացած աղետը կինը չի, ոչ էլ տղամարդը` մարդկությունն է` անսահաման լույսի ու խավարի կրողը, սուրբ հոգու ու սատանայի ապաստան դարձած մարդը, յուրաքանչյուրը...
Կարիք չկա ՄԵՂԱՎՈՐԻՆ մեզանից դուրս որոնել...
Ребята, Вы тут совсем сума посходили! То по одной теме себя мыслящими людьми с крутыми мозгами показываете, а по другой - полными кретинами.
ReplyDeleteЕсли кто-то женщину ставит намного выше мужчин, либо наоборот - мужчину ставит намного выше женщин, то он(она) полный кретин. Если б я не знал уровень интеллекта у Вараздата, подумал бы, что он тоже такой. А если кому-то нетерпелось высказаться и написать абсолютную фигню о "великой" разнице между мужчинами и женщинами, то мне остаётся только пожалеть их, поскольку видны их неразвитый разум и интеллект.
Женщина и мужчина - люди.
Несмотря на то, что у женщин более развито эмоциональное мышление, а у мужчин аналитическое, поскольку у каждого пола более развиты соответствующие части головного мозга, но все равно, как бы Вы не хотели, как бы Вы не были против - они оба ЛЮДИ, они восполняют друг другу, дополняют друг друга и вместе создают одно целое.
Black Shark
P.S.
Умникам советую внимательно прочитать Библию и книги о физиологии и анатомии человека, особенно главы "Нервная система"
Կեցցես, Black Shark, համամիտ եմ...
ReplyDeleteՀամամիտ եմ. կինը մարդ է:
ReplyDeleteԿարծեմ, բոլորդ հենց այս պնդումն էիք անում:
Հատկապես՝ սև շնաձուկը:
Աստված մարդուն խոսք տվեց:
Այն մասին, որ նա ստեղծված է իր նմանությամբ:
Կատարյալ ու բացարձակ:
Չհավատաց մարդը:
Չհավատաց:
Չհավատաց, որ ինքը բացարձակ է, միայն պետք է հավատալ դրան:
Միգուցե Եվան հենց այն արգելված պտու՞ղն էր:
Եվ Ադամին Աստված ասել էր, որ չմերձենա նրա հետ:
Որ բացարձակը նրանով է բացարձակ, որ շարունակման խնդիր չկա: Որ բացարձակը անվերջ է:
Բայց Ադամը մերձեցավ Եվային, ու ծնվեցին այլ մարդիկ:
Ադամը չհավատաց Աստծոն, չընդունեց իր բացարձակությունը և անսահմանաությունը, և այդ պակասը որոշեց լրացնել որդնեծնությամբ:
Ահա թե ինչպես մեր նախահայրը որոշեց լուծել անսահմանության և բացարձակության խնդիրը:
Եվ պատասխանը սպասել չտվեց՝ նա "պարգևատրվեց" մահվամբ: Մարմնական մահվամբ:
Հիմա ո՞րն էր Եվայի դերը այս ամենի մեջ:
Մի՞թե նա Ադամի խայծը չէր:
Իսկ հիմա՞:
Հարցնում եք` որն էր Եվայի դերը? Որոշ ժամանակ Ադամն ապրեց մենակ, և Աստված տեսավ, որ նա տխուր է: Աստված որոշեց ուրախացնել իր կերպարով ստեղծված արարածին: Նա հենց Ադամի մարմնից, մասնավորապես` կողոսկրից, ստեղծեց կնոջը: Կինը դարձավ միևնույն մարմնից առանձնացած էակ...
ReplyDeleteԿինը տղամարդու լրացումն է, լրացում, որը տրվեց նրան ուրախությունը զգալու, կյանքի վայելքը ամբողջապես ըմբոշխնելու համար:
Ու մի բան կա, որի մասին երբեք չպետք է մոռանանք: Կինը մոլորվեց, կինը հավատաց, կինը կասկածեց, քանի որ կար իրենից առավել հզոր մի ուժ` սատանեկան ուժը: Նա չէր մոլորվի, եթե այդ պահին տղամարդն իր կողքին լիներ: Սատանան կարողացավ խաբել նրան, և դրա համար օգտագործեց կնոջ մենակության ՊԱՀ-ը: Հիմա ինչ? ով դարձավ մեղքի ծննդյան խայծը?
Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերի նման:
ReplyDeleteԱստծու պատկերով ստեղծեց նրանց. արու և էգ ստեղծեց նրանց:
Եվ Աստված ասաց նրանց. աճեցեք և բազմացեք և լրցրեք երկիրը և տիրեցեք նրան:
Հին կտակարան
Առաքյալ ԿԻՆ
ReplyDeleteՏղամարդուն ծնելով:
Ապրեցնելով:
Ցույց տալով նրան աստվածային շնորհները:
"Խնձորը" տղամարդուն հրամցնելուց առաջ նախապես "մաքրելով"...
Նույնիսկ անկողնում՝ տղամարդուն հերթական անգամ մահից փրկելով:
Վերևում արտահայտված մտքերից մեկը խոցեց միտքս:
ReplyDelete...եթե տղամարդը նրա կողքին լիներ, սատանան չէր մոլորեցնի նրան...
Դա այդպես է նաև հիմա:
Իրար կողքի լինելը ամուսնության էությունն է:
Որ սատանան չմոլորեցնի:
Ուղղակի, ամուսնության հիմքում պետք է ընկած լինի առաքինությունն ու ընկերությունը:
Փոխադարձ հարգանքն ու սերը:
ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ:
առ այն, որ քեզ ուղղող կա, Ճանապարհը ցույց տվող:
Սա մեծ պատասխանատվություն է երկուստեք:
Մեկը պետք է իջեցնի իր դիրքը, մյուսը՝ բարձրացնի, հավասար դառնալու համար:
Միայն հավասարների միությունը կարող է արդար լինել:
Հիմա մեր խնդիրը խոնարհումն է, ձերը՝ բարձրացումը:
Որպես լրացում կին ունենալու գաղափարը մի տեսակ խորթ է ինձ: Լրացումը միշտ թերի է:
ReplyDeleteԼրացումը հուշում է, որ և դու, և նա առանձին թերի եք:
Ես հավատում եմ, որ առանձին- առանձին լիարժեք ենք:
Ուղղակի միասին երկու հավասար լիարժեքների միությունը բերում է սիներգիայի:
Համամիտ եմ այն մտքի հետ, որ կին ունենալը խորթ կլինի, ինձ համար էլ է այդպես, նախ կասեմ, որ ունենալու գաղափարը շատ դեպքերում մեզ մոտ սեփականության ձևով է հասկացվում, այլ ավելի ճիշտ կլինի ասել, որ մարդը ԱՄՈՒՍՆԱՑԱԾ Է... այսինքն սուրբ միության մեջ է այն էակի հետ, ում ՍԻՐՈՒՄ Է, հավատում է...
ReplyDeleteՀավատը կարևոր է ամուսնության մեջ, մաքրությունը, ազնվությունը:
Այն, երբ մեկը իրեն վատ է զգում, ճնշված է, կարողանա իր գլուխը դնել այդ դժվար պահին իր կողակցի ուսին:
Դա հիասքանչ է, գեղեցիկ է, թովիչ...
Երկու չափահաս, իրար սիրող մարդկանց կապը, որրոնք մեկը մյուսի թիկունքում կանգնած` պատրաստ են շատ բաների իրար համար, բաժանել դժվար է:
Իսկ հավասարությունը և հավատը ամուսնության ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ գրավականներն են:
Kheloq aghjik es, Diana...
ReplyDeleteՕ~ միևնույն երևակայություն, որ մեկին կհանես բարձունքներն անվերջ, իսկ մյուսին անդունդը կնետես...
ReplyDeleteՉեմ կարծում, որ բարի ու հավատով մարդը ինչ-որ մեկին անդունդը կնետի, առավել ևս եթե խոսքը վերաբերում է սիրած էակին:
ReplyDeleteParon Varazdat,kardalov dzer gracnery knoj deri masin, ajn tpavorutyunn e stexcvum, vor duq yndhanrapes cheq hargum knojy, vorpes mard ararc, ajl ditum eq nran zut vorpes verartadrutyan mijoc. Cavali e.
ReplyDeleteՄի ժամանակ հենց վերը շարադրված կարծիքին էի:
ReplyDeleteՀիմա մի քիչ թրծվել եմ, մի քիչ փափկել, մի քիչ խելոքացեն, միիիի քիչ էլ իմաստացել:
Բայց կարելի է մի բանում միակարծիք լինել՝ կնոջ առաջնային առաքելությունը ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆՆ է:
Տեսեք, "վերարտադրության միջոց" բառը թեթևակի ձևափոխում ենք, և ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Այ դրա համար էլ, տանել չեմ կարողանում մայրության առաքելությունից շեղված կանանց, եթե, իհարկե, գթության քույրերին հաշվի չառնենք:
Այս քննարկման մեջ կուզեմ հիշել լեհ հայտնի գիտնական, ֆիզիկոս, պրոֆեսոր Մարիա Սկլադովկա Կյուրիին:
ReplyDeleteԻնքը` որպես կին առաջինն է եղել, որ արժանացել է այդպիսի կոչումների աշխարհում:
Նա իր ամուսնու հետ ծանր աշխատանքային պայամններում, բազմաթիվ հետազոտություններից հետո հայտնաբերում են ռադիումը, նա ստանում է նոբելյան մրցանակ, /առաջին կինը, որը ստանում է այդ մրցանակը/,ինքը միայնակ ևս մեկ անագամ ստանում է մրցկանակ արդեն քիմիայի բնագավառում իր կատարած հսկայածավալ գործերի համար:
Բացի վերը նշվածից նա նաև շատ լավ մայր էր, համեստ կին, լավ ու բարի անձնավորություն... Նա իր կյանքի ընթացքում անցել է պատերազմի ու խաղաղության, երջանկության և դժբախտության, հիվանդության միջով, որն էլ իրեն տապալում է: Ինքը հիվանդանում է շատ ծանր ռադիումի ճառագայթումից, բայց այդ ամենից զատ նա իր խելքով, իր նպատակասլացությամբ հասնում է առավելիին:
Նա կին էր, որը ձգտում էր, որը որ ցույց տվեց, որ առքելության ձգտումը, ազատության և անկախության մասին երազելը հանցագործություն չէ:
Նա մահանում է իր զավակների կողքին:
Նա հավատում էր...
Դիանա ջան, կարող ենք հիշել շատ հանրահայտ և առաքինի կանանց:
ReplyDeleteՈւղղակի նրանք բոլորը ոգեշնչվել են տղամարդկանցով:
Եվ միայն տղամարդն է, որ ոգեշնչվում և ստեղծագործում է հանուն ոչնչի:
Որոշ տեղերում համամիտ եմ Ձեզ հետ: Կան կանայք, որոնց արարքների հիմնական մասը տղամարդկանց ինչ-որ բան ապացուցելն է, բայց մեկ է այդ նույն տղամարդը կհասկանա, որ դա պարզապես ձև է, դրա համար ես կարծում եմ ճիշտ է ԱՊՐԵԼ, ԵՐԱԶԵԼ... հանուն, ուղղակի հանուն....
ReplyDeleteԼինել այն ինչ կանք, ով ենք:
HANUN VOCHNCHI?
ReplyDeleteDA AYDPES CHE, KEXC ES OV DU TXAMARD
eVAYI ARARQIC HETO , ERB ASTVAC PATJUM ER, INCHU ADAM ARDARACAV- MEXADRELOV KNOJ@?
ISK OV E KIN@, HAJUYQI ARARKA, HAVERJ STRKUHI-KURTIZANUHI?