-Յիա, զարթնեցիր, գիդու՞մ ես ժամը քանիսնա,
-Ուֆ, էսա կնիկները, վայ Եվայի քոք,
-Հելի տեղերն հավքեմ, մկա բվոր մեկը դուռը բացի, ինչ կասա,
-Էլի սկսիր անխելք խելքիդ զո՞ռ տալ,
-Դը, խա, խելոք ջանիդ մեռնեմ,
-Ինչ ես տալում ուտեմ, անոթի եմ,
-Էդ դու երբ անոթի չես, հելի, շուտ արա,
-Կյառ ես, ասում եմ խաց դիր ուտեմ,
-Հենա, գնա կուխնի, կառտոլով ճաշ կա, տաքցրա կեր,
-Բը քե ինչի խմար եմ պախում,
-Մէ խարցնող հլնի ո՞վ վինա պախում, հեսա քանի տարիա մե կոպեկ տուն բերե՞ր ես, ինչ էլ հնգերա ձեռդ, էդ անտեր օարաղնին էս տվե, հըլը մէ բան էլ պարտքերիդ խմար ես եմ թուք ու մուր կերէ,
-Դը հետա տենում էս, դու անոթի չես մացե,
-Տան մեջ էդ հնչես թազա շլվարդ խաքնում,
-Քիչ խոսա, դու քո բանին հել,
-Էդ էթու՞մ ես, դո՞ր էս Էթում,
-Մինակ թե ձենդ հանգջիցս կտրի, հուր ասես կեթամ,
-Էլի պտի լկած տուն գաս:
Էնա ճժի մասին գոնե մի մոռցի, ախջիկ էրեխայա, հեքուց մեկելօր մէ շնորքին մարդ դուռը չի բացի, գիդու՞մ ես քանի մարդա հետաքրքրվե, համա գիդում են խերն ովա, ետ են քաշվում:
/դռան սովոր շրխկոց/
-Բը էսի կյանքա, էսի օրա, որ ես քաշում եմ, ամոթի խաթր դիմանում եմ, էդ Էրեխու խմար եմ անում, էսա 30 տարիա…
"Ուսանողուհու օրագիր" շարքից
Հաճախ տղամարդիկ կանանցից պահանջում են արժանիքներ, որոնց իրենք արժանի չեն:
ReplyDeletedra hamar henc skzbic petk e chisht koxmnoroshvel
ReplyDeleteԵթե իհարկե տղամարդը ունի այն արժեքային համակարգը, որ հասկանա, թե ինչ է պահանջում իր կնոջից:
ReplyDeleteԻնքն էլ չի հասկանում` մեր հասարակության համար շատ սովորական երևույթ բոլոր պարագաներում...
Փաստ է:
Ի սկզբանե ձեր դիրքորոշումները արդեն տղամարդուն գերակա դիրք են տալիս: Կարծես բոլորդ համաձայն լինեք, որ որոշողը, պատասխանատուն... տղամարդն է:
ReplyDeleteԱյնպիսի տպավորություն է, որ այս ինֆորմացիան տրված է, և քննարկումը այդտեղից է սկսվել:
Հիմա պատկերացրեք, որ կինն էլ որոշումներ պետք է կայացնի և պատասխանատվություն կրի...
Անգամ եթե , ինչպես անանունն է ասում, սկզբից ճիշտ չի որոշել:
ReplyDeleteՄեկ էլ չհասկացա, թե ի՞նչն է փաստ, հարգելի Դիանա:
ReplyDeleteԿարդալով նկարագիրը` անչափ տխրեցի: Մեր կողքին բազմաթիվ ընտանիքներ կան այս կենցաղով ապրող: Ու երբ սկսում ենք նկարագրել նրանց առօրյան, զգում ենք, թե ինչքան աղավաղված են արժեքները մեր հասարակության մեջ: Եթե աղտը մտել է նույնիսկ հասարակության ամենակենսունակ բջջի` ընտանիքի մեջ, ապա ինչ հիմքի վրա ես կառուցեմ իմ վաղվա օրը, որում ընտանիքը առաջնային արժեք է?
ReplyDeleteՀայ իրականության հերթական էջը...
ReplyDeleteԱնընդունելի է` սպանել ընտանքիը, բայց և հնարավոր չէ սպանել այն, ինչն արդեն մեռած է...
Փաստ է այն, որ մենք ապրում ենք այն համոզմունքներով, որը մեզ տվել են, բայց ով է տվել և ինչի համար, ում իրավունքն է դա? Մենք չգիտենք:
ReplyDeleteԱմեն ինչ բացարձակ չէ, ուստի սա էլ հարաբերական է ու այդ հարաբերականության մեջ կա նաև լավը, իսկականը, մաքուրը, ազնիվը...
Բայց ավաղ... Քիչ է դա, շատ քիչ:
Հիմա կարծում եք, որ այս ընտանեկան "գրավիչ" տեսարանը փաստ չփենք կարող դիտարկել այն բանի, որ կա անհավասարություն և արժեքային համակարգի բացակայություն?
Ի՞նչ կարծիքի եք, որ երեխաներին ծնված օրվանից վերցնեն ծնողներից և պահեն հատուկ տարածքներում: Այնպես, որ նրանք ոչ թե ընտանիքում մեծանան, այլ ազգային, պետական, քրիստոնեական ... արժեքային համակարգերով սարքված ակվարիումներում: Մինչև նրանք կավարտեն դպրոցը:
ReplyDeleteԱյդ ընթացքում կմեռնեն այս հասարակագի հիմնական կարկառուն դեմքերը և սերնդափոխությունը հնարավոր կլինի:
Այս սերնդի դեմք ասելով նաև ինձ ի նկատի ունեմ:
ReplyDeleteՎարազդատ, դաստիարակության այդ մեթոդը հաճախ է հանդիպում սովետական ֆանտաստիկ գրականությունում. ընտանիքներից խլել երեխաներին և համատեղ դաստիարակել կոմունիստական ոգով... Անհեթեթ է...
ReplyDeleteՀա, բայց ինչ հիմա ընտանիքներում է կատարվում, հաստատ ավելի վատ է: Պատկերցնու՞մ ես, թե ինչ համոզմունքներով կմեծանա հիմնական փոստի ընտանիքի երեխան:
ReplyDeleteԱվելի վատ դեպքեր կան... հաստատ:
Ինչ եք կարծում, այս պատմության հերոսների երեխաները ինչպիսի համոզմունքներ կունենան?
ReplyDeleteԴիանա ջան, ես կարծում եմ, որ նրանք ավելի շուտ մերժողական դիրքորոշում կունենան իրենց ընտանիքում առկա արժեքների հանդեպ և կձգտեն ստեղծել նորը՝ լավը:
ReplyDeleteՈՒղղակի հայ կինը, ով հիմնականում չի աշխատում և նվիրված է ընտանիքին, շատ է ճնշում երեխաներին իր չիրագործած ձգտումներով:
Պատահական չէ, որ մանավարժության մեջ ընդունված է համարել, որ "մայրը երեխայի առաջին թշնամին է":
Մինչև կնոջ դերը ընտանքիում չփոխվի և նա չդառնա լիիրավ մարդ, երեխաների համոզմունքները բռնաբարված կլինեն:
Վարազդատ, դու բնականաբար երեխա դաստիարակելու առավել մեծ փորձ ունես,չեմ կարող առարկել, բայց ևս մեկ անգամ կպնդեմ, որ չի կարելի վերացնել ընտանիքը, բայց Post-ում նկարագրվածն ընտանիք չէր, անգամ չգիտեմ ինչ կոչել... դա, ոչինչ էր ու, թեև կրկնվում եմ, բայց չի կարելի վերացնել այն, ինչ չկա...
ReplyDeleteԱպրե'ս: Չի կարելի վերացնել այն, ինչը չկա: Հիմա ընտանքիը ժամանակավորապես հարմար ինստիտուտ է: Մարդկանց շահավետ է: Սակայն գնալով ավելի ու ավելի է այն անարդյունավետ դառնում:
ReplyDeleteԱյս ինստիտուտի ճգնաժամը արդեն հարյուր տարի է, ինչ սկսվել է: Եվ տարբեր երկրներում արդեն ավարտվում է:
Ձեր գրածը կարդալով ես զգացի այն, ինչ զգացել եմ, երբ մանկատան երեխաները երգում էին "Մայրիկ" երգ... Նրանց աչքերը ուղղակի փայլում էին: Շփվելով նրանց հետ` ես հասկացա մի բան, որ նրանք ուղղակի պատրաստ են կրծել այն մարդու կոկորդը, ով իրենց մոր մասին վատ արտահայտվի, այն մոր ում իրենք չեն գրկում ամեն օր, ում չեն տեսնում ամեն օր, ում բերանից չեն լսում բալես բառը... Ինչպիսի խորը ինքնագիտակցում ունեն նանք:
ReplyDeleteԱյս ընտանիքում մեծացած երեխաները ենթարկվելու են հոգեբանական բռնության, բայց ամենակարևորը հաղթելն է այն և կյանքում ճիշտ կողմնորոշվելը, սիրելը և հավատալը:
Չէ որ նման ընտանիքում երեխան երբեմն կորցնում է հավատքը...
ԽՍՀՄ-ը խեղել է ընտանիքը, բայց ընտանիքի իդեալը մի վեհ գաղափար է, որ հարկավոր է ոչ թե ոչնչացնել, այլ վերադարձնել...
ReplyDeleteԱյս առավոտ կարդում եմ ձեր մտքերը և հասկանում, որ որոշ առումներով իմ մտքերը ծայրահեղ են:
ReplyDeleteԻմ նկարագրած դեքում մարդիկ անհատականություն ձեռք չեն բերի, կդառնան ռոբոտներ, կլոնավորված ինչ- որ բան:
Ես հավանաբար սխալ էի:
Բայց կարող ենք մտածել, թե ինչպե՞ս վերակառուցենք ընտանիքի ինստիտուտը, ինչպիսի՞ ընտանքիը մեզ մրցունակ և լիարժեք մարդ կտա:
Հարցեր, որոնց պատասխանը չունեմ... Ընտանիքի ինսիըուտը մենք չէ, որ պիտի վերակառուցենք, մենք չունենք մրցունակ և լիարժեք մարդ ձևավորող ընտանիքի իդեալը, պարզապես պետք է սկսենք ինքներս մեզնից, մեր իսկ ընտանիքից, եթե մենք` այսպես վարվողներս, շատ լինենք, մոտ ապագայում կձևավորենք հասարակություն, որում նման ընտանեկան ողբերգություններ չեն լինի, պարզապես չեն կարող լինել...
ReplyDeleteՆախ շատ հաճելի է տեսնել, որ բլոգում կա առողջ քննարկում, մարդիկ արտահայտում են իրենց կարծիքները, որոնք չեն ենթարկվում ծաղրուծանակի:
ReplyDeleteԱյս թեմայի վերաբերյալ Ձեր քննարկումը շատ հետաքրքիր է: Ճանաչելով հիմնական քննարկողներիդ, գիտեմ, որ նման ընտանիքում չեք ապրել, դրա համար էլ ավելի դժվար է: Այս ամենը հասկանալու համար, ուղղակի պետք է նման ընտանիքում ապրել: Հավատացեք, նման ընտանիքների երեխաներն ունեն կառուցողական մոտեցում, ինչպես Վարազդատն է նշել, ուզում են փոխել ու ստեղծել նորը:
Ես կարծեք թե նշված` "ինչպե՞ս վերակառուցենք ընտանիքի ինստիտուտը, ինչպիսի՞ ընտանիքը մեզ մրցունակ և լիարժեք մարդ կտա" հարցի պատասխանի հիմքում տեսնում եմ թերևս միայն փոխադարձ հարգանքն ու սերը: Դրանց բացակայության պարագայում շատ իրատեսական է հոդվածում ներկայացված սցենարը, կամ այլ տարբերակ, երբ ուղղակի մարդիկ խեղդված են լռության և ինքնամփոփության մեջ: Կարծում եմ փոխադարձ լինելը կարևոր է, քանզի միակողմանիության պարագայում այդ կողմը ուղղակի հոգնում է, և վաղ թե ուշ ի հայտ է գալիս նման տհաճ սցենար:
ReplyDeleteՈւրբաթ օր: Աշխատանքային օրվա ավարտ: Նստած եմ իմ կոկիկ ու հարմարավետ աթոռին` մորթված ու տանջված անիմաստ ու անպետք գործերից` համակարգչի առջև ու կսկծից մտա facebook, մեկ էլ հայտնաբերեցի Վարազդատի բլօգ-ը, ավելի շուտ հայտնաբերեցի նոր Վարազդատի-վիրտուալ, որը տարբեր է իրականից..... ու ուրախացա.. որ կան դեռ մարդիկ, որոնց սենց մտքեր են գալիս, դեռ մյուսների նման գել ու գազան չեն դարձել, ուրիշների արյամբ իրենց ծարավը չեն հագեցնում: Գիտեմ, շեղվեցի թեմայից, դրան էլ կգամ... բայց ինչու սենց բլոգերից դուրս, իրական կյանքում, մենք բոլորս ավելի կաշկանդված ենք, կամացուկ և զգույշ ենք արտահայտվում,բաց չենք միյանց հետ, որ հանկարծ հարիֆի տեղ չդնեն ու չշահագործեն: Ստեղծում ենք մեր վիրտուալ աշխարհը, որը դառնում է փախուստի վայր իրականությունից, հը??
ReplyDeleteԻնչ վերաբերում է ընտանիքի ինստիտուտին....Ժողովուրդ ջան, հիմա էդ անտեր ինստիտուտը կա ու մենք չենք կարող դա ոչնչացնել: ԵԿեք ամեն մեկս մեր մեծ աշխարհի փոքր անկյունից փորձենք արդարացնել դրա գոյությունը: Կարանք չէ գոնե ընտանիքի շրջանակներում մեր երեխաների մեջ բարություն սերմանել` առանց վախենալու, որ նրանց կհոշոտեն մեր "շուստրի" հարևանների երեխաները, կարանք չէ նրանց սովորեցնել սիրել ..իրենց ընկերներին, փողոցը, տիկնիկներին, հարևան Վալոդ ձաձային ու սենց շարունակ: Կարանք իրար նկատմամբ մարդկային ու բաց վերաբերմունքով լավ օրինալ ծառայել մեր զավակներին ... շատ բաներ կարող ենք անել ..շատ խոսացի
Նյուշ ջան, շնորհակալ եմ, որ միացել ես մեզ: Այստեղ բոլորս մի քիչ շեղված ենք՝ իրականությունից, կյանքից, իրարից, մնացածից...
ReplyDeleteԳիտե՞ս, խոսելիս սկսել եմ ձեռքերիս ափերը ցույց տալ:
Երևի շնորհիվ այս տարածքի:
Բացվում եմ: