Saturday, March 13, 2010

Անբարո գիտակցություն

Համոզմունքներ ու արժեքներ չկան:
Զգացողությունները թերի են ու կրքոտ:
Մտքերը՝ այլանդակ:
Գործողությունները՝ անբարո:

21 comments:

  1. amenavatn en e, vor menk ed ameny taqcnum enq u mez surb dzevacnum...

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Ժողովո'ւրդ, իրար մի խառնվեք: Կհիշե՞ք, թե ավելի լավ երբ է եղել: Իսկ կհիշե՞ք, թե ավելի վատ երբ է եղել: Վստահ եմ, որ երկրորդը շատ ավելի հեշտ կլինի:

    ReplyDelete
  4. Գիտե՞ս, համոզմունքները կաղապարված են:
    Դրանք մի քանի հատ են, քիչ, սակավ:
    Հատկապես ահռելի թվով մարդկանց մոտ՝ երկու - երեք համոզմունք:
    Իրար նման: Ինկուբատորի նման:

    ԵՐԱԶՈՂ մարդկանց հիմա արհամարում են:
    ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ հիմա լքյալ են և սին:
    ԵՐԱԶԵՔ: ԵՐԱԶԵՔ: ԵՐԱԶԵՔ:
    ԵՐԱԶԵՔ: ԵՐԱԶԵՔ: ԵՐԱԶԵՔ:
    ԵՐԱԶ: ԵՐԱԶ: ԵՐԱԶ:
    ԵՐԱԶ:ԵՐԱԶ:ԵՐԱԶ:

    ReplyDelete
  5. ՈՒ եթե երազներ չկան, երազանքներ չկան,
    չկա համոզմունքով և սկզբունքով մարդը:
    ՈՒրեմ չկա համոզմունքից ու արժեքից բխած զգացմունքը:
    Ուրեմն չկա զգացումունքից ծնված միտքը:

    Համոզմունքից, արժեքից ու զգացմունքից ծնված միտքը:
    Ուզում եմ գոռալով սա ասել:

    ReplyDelete
  6. Իսկ կա միայն ստորին ու կրքային զգացողություններից ծնված միտք՝ ստոր, տականք, անբարո:
    Կա կաղապարված համոզմունքի վրա ծնված ագահության կամ գոռոզության զգացողություն՝ իրեն բնորոշ այլանդակ մտերով...
    Կրկին գոռալ եմ ուզում:
    Ուր եք: Լսում եք:
    Դուրս եկեք կաղապարներից:

    ReplyDelete
  7. Երազներ ու երազանքներ միշտ կան. մասամբ՝ մարմնային, մասամբ՝ հոգևոր... ուղղակի թաքնված են ոնց որ միշտ...

    ReplyDelete
  8. Միայն մարդուն է տրված երազելը: Դե ՄԱՐԴ երազիր: Քանի որ միայն դրա միջոցով կարող ենք հասնել ավելիին, լինել ազնիվ, ունենալ սեփական համոզմունքներ, պայքարել, սեփականը գնահատել, հասկանալ մեր արժեքները, զգալ մեզ անսահմանության մեջ, լինել մեր երազներում ամենակարող...

    "Համոզմունքից, արժեքից ու զգացմունքից ծնված միտքը" ես լսում եմ Ձեզ, գոռացեք, գոռացեք..... Ու իմացեք, որ իմ ձայնի արձագանքն էլ կմիանա ձեր ձայնին...

    Դիանա

    ReplyDelete
  9. Դու էլ ես գոռում, ես էլ մեկ մեկ չեմ դիմանում ու գոռում եմ, այս ամենի մասին գոռացողներ կան, բայց մենք` գոռացողներով իրար լսում ենք արդյոք?

    ReplyDelete
  10. Ժողովուրդ ինչա պատահել? Վար ջան ինձ կփորձես բացատրել ինչեք բոլորդ գոռում, Ձեզ լավ չեն լսում? Թե ցածր եք ասում, կամ որ ավելի ճիշտ կլիներ` անձայն...

    Վահե

    ReplyDelete
  11. Վահե ջան, Դիանա ջան, բոլոր ջան
    գոռում ենք, չի ստացվում:
    Ես գոռում եմ, քանի որ տպավորություն կա, որ չեմ հասկացվում:
    Բայց ԻՐԱՐ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ:
    ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ:
    ԵԹԵ ԻՐԱՐ ՀԵՏ ԳՈՌԱՆՔ, երևի ԳՈՌԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԼԻՆԻ:
    Ինչպե՞ս ՄԻԱՍԻՆ փոխենք կարծրացած համոզմունքները:

    ReplyDelete
  12. Հաճախ ես մածում եմ, որ մենք միասին չենք կարողանում գործել, քանի որ իրականում վախենում ենք միմյանցից:
    Մարդիկ վախենում են միմյանցից որովհետև չեն ճանաչում իրար:
    Ես գիտեմ մարդկանց, ովքեր կարդում են այս բլոգում քննարկվող թեմաներն ու մեկնաբանությունները, բայց չեն արտահայտվում: Նրանք մտածում են, որ չեն հասկացվի... վախենում են...
    Բավական է, հասկացեք մեզանից յուրաքանչյուրի մեջ նույն մարդն է ապրում,,,
    Մի սպանեք Ձեր մեջ եղած մարդուն:

    ReplyDelete
  13. ...եթե ,,Համոզմունքներ ու արժեքներ չկան:,,- ինչ, փույթ, թող չլինեն...
    եթե ,,Զգացողությունները թերի են ու կրքոտ:,,- ավելի լավ է դադարել զգալ...
    եթե ,,Մտքերը՝ այլանդակ:,, ապա դադարենք մտածել...
    եթե ,,Գործողությունները՝ անբարո:,,- դադարենք գործել...
    Սա կլինի ՆԻՐՎԱՆԱ...

    ........

    Ամերիկյան հնդկացիների առասպելներից էր, որ մարդկային սրտում սև և սպիտակ գայլեր են ապրում`սերը և ատեությունը: Եվ պայքարում էին գայլերը...
    ԵՎ հաղթում էր նա, ում ավելի լավ էին կերակրում...

    ........

    Մեր աշխարհը կազմված է հակասություններից` բարին ու չարը, լույսն ու մութը, սերը և ատելությունը, և էլի բազմաթիվ հակասություններ...
    Դրանցից գոյանում է մեր ,,ես,,-ը, մենք պետք է կամ համակերպվենք ու ապրենք ,,Նիրվանա,, ինքնախաբեությունում, կամ կատարենք ընտրություն...
    Այդ դեպքում ...
    կամ կառաջանան համոզմունքներ ու արժեքներ, կառաջանան զգացողություններ, որ կարող ենք կոչել վեհ, մտքերը կլինեն Մարդկային ու գործողություններն էլ` մտքերին համահունչ...
    կամ կլինի այն, ինչ նկարագրել է Վարազդատն իր Post-ում...

    .......

    Եվ ահա ստացվում է գոռում, գոչյուն... Գոռում ենք, երբ այլևս չենք կարողանում լռել, գոռում ենք, երբ անզոր ենք... Երբ ի զորու ենք ինչ-որ բան փոխել, չենք գոռում, գործում ենք... հետևաբար` գործենք...

    ReplyDelete
  14. Վար եկեք լինենք ավելի պրակտիկ:
    Թվիր 3 կարծրացած համոզմունք, որ կարծում ես կա անհրաժեշտություն փոխելու:
    Ու քննարկենք:

    Վահե

    ReplyDelete
  15. Բայց արդյոք մառդիկ կարող են ճանաչել իրար?

    ReplyDelete
  16. Մի քանի հատ նկարագրեմ:
    Սև շորեր, կաշվե բաճկոն, ծիծակ կոշիկներ, "մայլի ուգլ":
    Սրան մի քանի մոդիֆիկացիա ունի՝ սպորտային համազգեստ, ծածակ կոշիկ....

    ԵՐկրորդ:
    Երեսուն տարեկան դասախոս: Գյուղինստիտուտում: Նա հիմա դասավանդում է նաև ԳՊՀ- ում: Մինչև գրում էր իր թեզը, ծանր ճանապարհ էր անցունում՝ կոնյակ, բամբանեռկա, քծնանք, հարկադիր աշխատանք...
    Պաշտպանում է: Հետո՝ խունացած տետրերից թելադրություն, մանր կաշառակերություն.... ճշտտ և ճիշտ իր յոթանասու տարեկան ղեկավարի նման: Կամ այն կեսուրի նման, որ դժոխքի է վերածում հարսի կյանքը միայն նրա համար, որ իրենն այդպիսին էր...
    շարունակե՞մ...

    ReplyDelete
  17. Ես կուզեմ շարունակել...
    Դիպլոմիկի հանդիպման ժամանակ սիգարետը հղի կնոջ դեմը ծխելն ու ասելը. "Սիր ջան մի հատ կոֆե ցավտ տանեմ, տես ինչ են անում հարմարացրա, հետո, բա' Գայ ջան ես էլ նոր եկա մեռել թաղելուց, ուֆֆֆ շատ եմ լացել, էլ ճար չկար, հի,հի,հի..."
    Սուրճը եկավ. "Վայ մերսի Սիր ջան, ապրես ազիզ...", ավելացնում է հանգիստ նստած դիպլոմիկին.
    "Դու չգիտես որ սուպերմարկետը հայերեն հանրախանութ է, Գայ ջան չեմ իմանում, մի հատ նկատողության թուղթը բեր երրորդ կուրսի համար ստորագրեմ, հիմա կնայենք գլուխները, հա սկզբից սա բեր գրենք":
    Հնչում է հեռախոսազանգ...

    Էլ չէմ շարունակի:

    ReplyDelete
  18. ԻՍկ տեսե՞լ ես, թե ոնց իրեն պահում այդ դասախոսը վերադասի մոտ:
    Լրիվ առանձին պատմություն, առանձին քստմնելի ու ստորաքարշ....

    ReplyDelete
  19. Այո, երբ մի պահ ֆակուլտետի դեկանը մտավ ներս ու ոտքի կանգնեց, մի պերճանք, մի հաճոյախոսություն...
    Դա ընդամենը մի դեպքմ է, բայց կան բազմաթիվները:
    Ինչու են մարդիկ սիրում թելադրել դիմացինին և թելադրված լինել մյուսի կողմից?

    ReplyDelete
  20. Եթե հավասարակշռությունը խախտվեց, ամեն ինչի մարդն ընդունակ է:

    ReplyDelete
  21. Մարդ, ամեն դեպքում, ամեն ինչի ընդունակ է` և' բացասական , և' դրական անսահմանության:
    Ինչքան մեծ է մարդու ներուժը, այնքան ընդգրկուն է ,,դիապազոնը,,...

    ReplyDelete