Saturday, January 22, 2011

ՀԱՅՐ

հոգու ծնող:
Անմարմին Հոգիս քեզ հե՞տ է:  
Քո անբաժան մասը...
Թե՞ դու անմարմին հոգիների միջավայրն ես: 
Նրանց հոգեղեն սնունդը, օդը, ջուրը....
Թե՞ դու այն կանոնն ես, որով գոյություն ունեն անմարմին հոգիները: 
Նրանց անմահության կանոնը...
Հոգիս վախենու՞մ է քեզնից: Սիրու՞մ է: Հարգու՞մ է: 
Թե՞ դու լուսեղեն այն ուղին ես, որով շարժվում է հոգիս: 
Անսահման լույսի ուղղորդումը...
Թե՞ իմ հոգին հենց քեզնից է: 
Քո մասնիկը...
Հա'յր: Հոգու' Հայր: 
Հոգին կյանք ունի՞: 
Թե՞ կյանքը միայն մարմնինն է:
 


4 comments:

  1. Սարսուռ անցավ մարմնովս...
    Միթե ամեն ինչ այդքան բարդ է???
    Սիրելն այդքան բարդ է...???

    ReplyDelete
  2. Քիչ առաջ Զինվորի հետ մոտ թեմայով էինք խոսում...
    Աստված ամենուր է...
    Մտածում եմ՝ մարմինը կյանք չունի, այլ՝ հոգին, ու հոգին է մարմնին կյանք տվողը...

    ReplyDelete
  3. Ինչքան դիպուկ է յուրաքանչյուր միտքը, ինչքան մեծ շունչ է դրված... Շնորհակալ եմ Ձեզ: Սա նման է աղոթքի, սրտի խոսքի առ Աստված: Արդեն տասն անգամ ընթերցեցի. սկզբում կասկած, հետո խրախուսանք, իսկ հիմա հավատ ու վստահություն եմ զգում...

    ReplyDelete